Ապ, սրտներս ազատություն ա ուզում, ուզում ենք Հայաստանում բոյֆրենդ/գըրլֆրենդ լինի, Եվրոպայի պես լինի, ստրեսը քչանա, հավասարություն, համերաշխություն, հարգանք, սեր, փող, իրավունքներ, օրենք, աշխատանք, ազատ սեքս, սպորտ, մառոժնի... Ուղղակի չգիտենք որտեղից սկսել ու ոնց անել: Հիմա մարդկանց մտքով անցավ խոսքի քեֆերից բողոքել, որ դեմդ սիրուն ծյոծյաների ու աղջիկների փոխարեն ինչոր «Ախթամար»-ի ու թրիքի բուրմունքով բձեք են նստած՝ խաշլամայի սեղանի շուրջ… կամ էլ՝ որ աղջիկ ժամանակ ավազի վրա մեքենայով խաղալու հնարավորություն չի եղել, կամ այլ կայֆեր, ասենք բլոտ, շախմատ, ֆուտբոլ և այլն մենակ հասանելի են պուպուլիկ ունեցողներին:
Ես կարծում եմ, որ սրանք բոլորն էլ պրոբլեմներ են, թեկուզ կենցաղային մակարդակի, բայց հաստատ կյանք փչացնող են: Բայց դե քանի իշխանությունը գյոռմամիշների ձեռն ա, ու հայկական ալիքներով քաղքենի ու տհաս սերիալներն են մեր կինոհիթերն ու «կյանքի» մասին պատկերացում տվողները, ապա վախենամ մոտ ապագայում հազիվ թե իգական սեռը ավելի հարմար զգա, ու վայթե արական սեռն էլ մի երևելի կայֆերի մեջ չի, էդ բլոտը, նարդին, խաշլաման ու արաղը դեռևս կայուն կպահպանեն իրենց կուրսը մեր արժեհամակարգում որպես դժվարահասանելի բարձր արժեքներ:
Էջանիշներ