User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ ընդհանրապես, բազմաթիվ իրավիճակներ կարող եմ նկարագրել, երբ էս սեքսիստ հասարակարգը հենց կանայք են ձևավորում ու պահպանում։
    Սրա սահմանումն էլ կա, Արշ : Կոչվում ա «յուրացված սեքսիզմ»: Էս էն դեպքն ա, երբ տղամարդիկ էնքան են կանանց ասել, որ նրանք նվաստ, անարժան ու թույլ էակներ են, որ կանայք իրենք էլ են սկսել հավատալ ու կրկնել: «Ուժեղ կին լինելը ոչ թե կնոջ արժանիքն ա, այլ տղամարդու խայտառակությունը» (c) որևէ ռանդոմ կին և այլն: Նույնիսկ չեմ էլ ուզում էս թեմայի մեջ խորանալ, էլի : Բայց ընդհանուր սկզբունքը էս ա. սա պատրիարխալ հասարակարգ ա, իշխանությունը տղամարդկանց ա պատկանում, ուրեմն՝ տղամարդիկ պատասխանատու են ամեն ինչի համար: Պրծ: Հեսա Տրիբունը կգա, կաշիս կքերթի, բմբուլներս քամուն կտա սենց սադո-մազո բացելու համար, ու նույնիսկ ճիշտ կանի:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.12.2016, 19:01:
    DIXI
    carpe noctem

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, էլի մի բան - մենք կարծես թե ինքստինքյան ընդունում ենք, թե ինչ որ <չար ուժեր> ահա նման ու նման վատ բաներ են արել, սենց հասարակություն են ձևավորել, որտեղ, ասենք, կանայք դիսկրիմինացվում են: Բայց, եթե նայենք պատմականորեն, իրականում սա օբյեկտիվորեն է ձևակերպվել, դարերի ու սերունդների դառը փորձով, երբ, մարդկային հարյուրամյակների փորձը մեծ հաշվով բերել է նրան, որ, կոպիտ ասած, վար ու ցանքը, որսորդությունն ու պատերազմը տղամարդիկ են անում, տնային ու թիկունքային գործերը՝ կանայք: Կրկնում եմ, դա մարդկության փորձն է բերել, օբյեկտիվորեն, հարյուրամյակների փորձով պարզվել է, որ այդպես ավելի ճիշտ է՝ ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և այլ հանգամանքներ հաշվի առնելով: Այսինքն ստեղ ոչ մեկը մեծ հաշվով մեղավոր չի, քանի որ հասարակության անդամներ և այս ամենը ստեղծողներ եղել են նաև կանայք՝ այս առումով միանում եմ Հայկօ-ի վերջին պոստի մտքին:

    Մեր դարաշրջանում, երբ արևմտյան հասարակարգերում, իրոք, հենց դրանցում, այլ ոչ ողջ աշխարհում, սոցիալ-տնտեսական զարգացումներն այնքան են առաջ գնացել, որ շատ հարցերի լուծումը հեշտ է դարձել տարաբնույթ ծառայություններ վարձել կարողանալու շնորհիվ, դարերով եկած այս ավանդական ճշտերը մեծ հաշվով հարցականի տակ են դրվում ու այդպես գուցե և ավելի ճիշտ է - իրոք, եթե առաջ, ասենք մի 1500 տարի առաջ, կնոջ համար վար ու ցանք անող չլիներ, նրան պաշտպանող չլիներ, կինը ուղղակի ոտքի տակ կգնար, ապա այժմ, երբ կինը նույն կինն է, սակայն սոցիալական զարգացումների առումով ի վիճակի է կոնպենսացնել իր բացերը զուտ ֆինանսական միջոցներ կիրառելով և հասարակական պաշտպանության միջոցների շնորհիվ, նա ավելի պաշտպանված է և կենսունակ: Այպիսով, իրոք, շատ ավանդական մոտեցումներ, որոնք ճիշտ էին մինչև ասեն 19-րդ դարի վերջի Եվրոպայում, հիմա վերանայման կարիք ունեն:

    Մյուս կողմից, սակայն, հարցը նրանում է, թե արժե արդյոք այդ ամենը ձգտել վերանայել, չէ, որ, ինչպես նշվեց թեմայում ավելի տարիքով ոմանց կողմից, հենց այդ տարբերության մեջ է գեղեցկությունն ու հմայքը, արժե ձգտել դրան: Պարզ օրինակ՝ Quyr Qery մի քիչ երևի տաքացած, կոպիտ գրեց, թե ինքը թքած ունի, տղամարդը իրեն տրանսպորտում տեղ կզիջի, թե չէ: Այդ արտահայտությունը ինձ մոտ, որպես տղամարդու, ոչ միայն դիմադրություն առաջացրեց զուտ բնազդաբար, այլև, թող ներվեն ինձ այս խոսքերը, մեծապես խունացրեց Quyr Qery-ու կերպարը որպես կին, ինքն ինձ համար որպես կին մեծապես արդեն չկա, կրկին ներողություն եմ խնդրում, դա դեռ հարց է, լավ է, որ մասայականորեն Quyr Qery-ները Lion-ների համար չլինեն, չընկալվեն որպես կին, թե ոչ: Ինձ թվում է, ամեն դեպքում լավ չէ, մանավանդ մեր տիպի, հայաստանյան, երկնքի ու երկրի միջև գտնվող հասարակություններում՝ մենք ոչ Եվրոպա ենք, ոչ Ասիա:

    Արդյունքում, ճշմարտությունը ինչ որ տեղ մեջտեղում է, ընդ որում մեծապես կախված է երկրի սոցիալական կառուցվածքից՝ կունենանք տնտեսապես ազատ կանանց բավարար՝ կրիտիկական, քանակություն, այս ամենը կփոխվի ու մենք կդառնանք Եվրոպայի պես մի հասարակություն, չենք ունենա, կմնանք սենց, հետ կգնանք, կդառնանք հին, ասիատիկ տիպի հասարակություն, ինչպես եղել ենք ասենք մինչև 19-րդ դարի վերջը:

    anslov, շնորհակալ եմ բարեմաղթանքներիդ համար, Աստված քո սրտի ուզածի չափով քեզ տա
    Վերջին խմբագրող՝ Lion: 26.12.2016, 19:39:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա սահմանումն էլ կա, Արշ : Կոչվում ա «յուրացված սեքսիզմ»: Էս էն դեպքն ա, երբ տղամարդիկ էնքան են կանանց ասել, որ նրանք նվաստ, անարժան ու թույլ էակներ են, որ կանայք իրենք էլ են սկսել հավատալ ու կրկնել: «Ուժեղ կին լինելը ոչ թե կնոջ արժանիքն ա, այլ տղամարդու խայտառակությունը» (c) որևէ ռանդոմ կին և այլն: Նույնիսկ չեմ էլ ուզում էս թեմայի մեջ խորանալ, էլի : Բայց ընդհանուր սկզբունքը էս ա. սա պատրիարխալ հասարակարգ ա, իշխանությունը տղամարդկանց ա պատկանում, ուրեմն՝ տղամարդիկ պատասխանատու են ամեն ինչի համար: Պրծ: Հեսա Տրիբունը կգա, կաշիս կքերթի, բմբուլներս քամուն կտա սենց սադո-մազո բացելու համար, ու նույնիսկ ճիշտ կանի:
    Հա, եղբայր, հասկանում եմ ինչ ես ասում «յուրացված սեքսիզմի» մոմենտով, կա տենց բան։ Բայց էդ «պատրիարխալ հասարակարգը» ո՞վ ա ստեղծել։ Տղամարդը հո մենակ չի՞ ստեղծել։ Եթե տղամարդը կնոջից առավել չի ու մեկը մյուսի կարիքը ունի, էդ ո՞նց պիտի տղամարդը պատրիարխալ համակարգ ստեղծեր առանց կնոջ համաձայնության ու կնոջ հետ համագործակցության։ Որ ասում են է, որ ամեն ժողովուրդ արժանի ա իր իշխանություններին։ Կարծում եմ մոտավորապես նույն սկզբունքն ա։
    ՈՒ եթե վայրի բնությանն էլ նայենք, տարբեր կենդանիների մոտ էգն ու արուն հաճախ (բայց ոչ միշտ) ահագին տարբեր դերեր ունեն։ Օրինակ, առյուծների դեպքում ոչ միայն ձագերին խնամելը, այլ նույնիսկ որս անելը հիմնականում էգերի վրա ա։ Արուի պարտականությունը միայն այլ արուներից իր էգերին պաշտպանելն ա։ ՈՒ էս պարտավորությունները հաստատ փոխադարձ համաձայնությամբ ու համագործակցությամբ են ձևավորվում էվոլուցիայի ընթացքում։
    Ինչը իհարկե չի նշանակում, թե «ավլել ես ուրեմն պիտի հա էլ ավելես» Նորմալ ա, որ էվոլուցիայի տարբեր փուլերում դերերը փոփոխվեն։ Բայց էլի, էդ փոփոխություններն էլ միայն միասին, համագործակցելով կարան լինեն։
    Էգին արու ա պետք, արուին՝ էգ։ Երկու կողմն էլ իրար առաջարկելու բան ունեն ու մեկը մյուսի համագործակցության կարիքը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (01.01.2017)

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էգին արու ա պետք, արուին՝ էգ։ Երկու կողմն էլ իրար առաջարկելու բան ունեն ու մեկը մյուսի համագործակցության կարիքը։
    Դու համ էլ հոմոֆոբ ես, ապեր ։)

  6. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու համ էլ հոմոֆոբ ես, ապեր ։)
    Բոլորովին, ուղղակի հոմոսեքսուալները մարդկային էվոլուցիայի վրա առանձնապես չեն ազդում․ առնվազն գենետիկորեն
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    «տղամարդիկ են ստեղծել» մասով համաձայն չեմ (տես նախկին գրառումս էս հարցով), բայց մնացած մասով, հա, տենց ա։ Իմ կարծիքով ընդհանրապես ցերեկվա 8-12 ժամ ընտանիքից կտրված աշխատելը ֆունդամենտալ սխալ ա և‎՛ կնոջ, և՛ տղամարդու համար, իսկ ավելի ճիշտ՝ ամբողջ ընտանիքի համար։ Բայց էսօրվա աշխարհը էդ ձևով ա կառուցված ու կարծես ոչ մեկ էդ աբսուրդ դրվածքը հարցականի տակ չի էլ դնում, կարծես տենց էլ պետք ա լինի։

    Հիմա հարցս հետևյալն ա․ ես չեմ, դու ես․ կին լինելով ի՞նչ ես առաջարկում էս մոմենտով։ Եթե 4 երեխա են ունենում, կինը գոնե մի 1-2 տարի չպիտի՞ մնա երեխայի հետ։ Տղամարդը չի կարող կնոջ փոխարեն կրծքով կերակրել։ Էլ չասած հոգեկան կողմը, որ նորածին երեխան դեռ ահագին ժամանակ իրան մորից առանձին չի ընկալում, մոր հետ «մի մարմին ու հոգի» ա ընկալում, ու երկարատև հեռանալը ահավոր ա երեխայի համար։
    Հիմա եթե կինը պարբերաբար 1-2 տարով (գումարային 4-8) իր մասնագիտական աշխատանքից բացակայում ա․ ակնհայտ չի՞, որ գործատուի համար էդ լուրջ պրոբլեմ ա։ ՈՒ կինն էլ էդ ընթացքում մասնագիտական փորձ ու հմտություններով նույն տարիքի տղամարդուց հետ ա ընկնելու։ Հա, էդ վատ ա, ես որպես տղամարդ չեմ ուզում կանայք հետ ընկնեն։ Իհարկե կարելի ա բոչկան անվերջ գլորել տղամարդկանց վրա, բայց դու, որպես կին, էս հարցի որևէ պրակտիկ լուծում տեսնում ե՞ս։
    Նայի, Դանիայում սենց ա. դեկրետը մի տարի ա, ու կինն ու տղամարդն իրար միջև կիսում են, իրանք են որոշում՝ ով ինչքան մնա երեխայի հետ, ինչն ինչ-որ առումով մի քայլ առաջ ա, որովհետև ի վերջո կրծքով կերակրելուց բացի մնացած խնամքը տղամարդն էլ կարա անի, ու թե՛ տղամարդու, թե՛ երեխայի համար կարևոր ա վաղ շրջանում էմոցիոնալ կապվածությունը: Բայց սա դեռ հարցի լուծում չի, որովհետև մեծ մասամբ տղամարդիկ գնում են աշխատանքի, կինն ա էդ դեկրետը գնում: Հետո էլ, երբ դեկրետի ժամանակը լրանում ա, կինն ա կես դրույքով աշխատանքի անցնում, տղամարդը շարունակում ա իրա կարիերան: Լուծումներից մեկն էն ա, որ առայժմ առաջարկվում ա ու քննարկվում ա, բայց դեռ չեն անցկացրել պառլամենտով, տղամարդու դեկրետը պարտադիր սարքելն ա, այսինքն՝ ամեն երեխայի դեպքում 6 ամիս տղամարդը, 6 ամիս կինն ա աշխատանքից բացակայում: Մի ուրիշ լուծում ա, որ մեր համալսարանն ա անում, կանանց կես դրույք սարքելը մերժելն ա: Բայց փաստացիորեն տղամարդու ստեղծած համակարգում երեխա ունենալը շատ հաշվի չի առնվում, գործատուի համար դա կորուստ ա դառնում: Եթե պատրիարխալ համակարգ չլիներ, չգիտեմ՝ կյանքն ինչպիսին կլիներ, էս հարցերը ոնց կլուծվեին:

    Ի դեպ, էրեկ Գալիսիայից մեկի հետ էի խոսում, ասում էր՝ իրանց ողջ ռեգիոնում մատրիարխիա ա: Արդյունքում՝ ինքը երրորդ սերնդի կինն ա, որը խոհանոցում գործ չի անում, իրենց մոտ տղամարդիկ են անում: Էս ուղղակի, բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ խոհանոցում գործ անելն ու տուն մաքրելը քնքուշ գործ ա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (10.07.2017)

  9. #7
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր ասում են «խտրականությունը բնական ա» կամ նման մի բան, ասենք բնոււթյունը նրանց տարբեր դերեր ա տվել։ Լավ, օքեյ, կինը քնքուշ ա, տղամարդը ուժեղ․․․
    Առաջին երեխան աղջի՜կ։ Մանկությունս հիշելիս առաջին բանը էն եմ հիշում, թե ոնց չէին ուզում, որ ես ծնվեի(ծնողներս չեն ասել), չէիք ուզում չէիք ուզում, ի՞նչ անեմ։ Հետո, թե ոնց էին ինձ ծեծում, որովհետև աղջիկը պիտի «տփոց ուտի, որ խելոք լինի»։ Հետո, որ շատ չպիտի ուտեմ, հիվանդ ժամանակ, ցույց չտամ որ հիվանդ եմ ու հիմա ես թույլ էա՞կ եմ։
    Չէ ես լրիվ ինքնուրույն մեծացա, ի տարբերություն տղաների, ու իմ խնդիրներն էլ ինքնուրույն եմ լուծում, մանկությունիցս էլ ժառանգեցի կոմպլեքսներս։ Բախտի բերմամբ թե պատահմամբ ընտրեցի «տղայական» մասնագիտություն ու դրանից էլ եմ կոմպլեքսավորվում։ Ես երկար ժամանակ ինձ տղա էի զգում ու վարքս էլ էի փոխում, նմանեցնում։
    Բացի դրանից, ես դպրոցում էլ եմ լսել, որ տղաներն ավելի խելոք են, ավելի տրամաբանող ու էն փաստը, որ ես ավելի հեշտ էի լուծում մաթեմի/ֆիզիկայի խնդիրները, անտեսվում էր։
    Ես ինձ ինչ հիշում եմ, ունեցել եմ ինձ գտնելու խնդիրը, չնայած գիտեի, որ ծնողներս ինձ սիրում են, ես դա չեմ զգացել, որովհետև իրենք էլ են ամաչել դա ցույց տալ։
    Հիմա էս ամենի պատճառով ես ունեմ մարդկանց հետ շփվելու խնդիրներ։Վախենում եմ համալսարան գնալ, չնայած ուզում եմ գնալ համալսարան, որտեղ չլինի խտրականություն։

    Ու չգիտեմ թե իմ նման քանիսը կան, որ նման կոմպլեքսների պատճառով չեն կարողանում աճել ու զարգանալ։ Շատերին գիտեմ, որ չեն թողնում երկար կոմպի դեմը նստեն ու նման բաներ, ամենատարօրինակն էն ա, որ աղջիկները դրան նորմալ են նայում, ու իրենք էլ ավելի համարձակներին անուն են կպցնում, ասենք հեռախոսով երկար խոսող աղջկան վերջին բառով հենց իրենք էլ կվիրավորեն, կամ ընկեր ունեցողին։

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.07.2017), John (11.07.2017), Ruby Rue (10.07.2017), Աթեիստ (10.07.2017), Գաղթական (10.07.2017), Ծլնգ (10.07.2017), Նաիրուհի (11.07.2017), Շինարար (10.07.2017), Ուլուանա (11.07.2017), Տրիբուն (11.07.2017)

  11. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հոդված Հայաստանում սեքսիզմի դրսևորումների մասին: Սեքսիզմն ուսումնասիրել են լեզվաբանական հետազոտությամբ: Իհարկե, իրենց մեթոդի հետ մի քիչ պրոբլեմ ունեմ, բայց իմ կարծիքով, եթե մեթոդաբանությունը մի քիչ այլ լիներ, այսինքն՝ հարցաթերթիկի փոխարեն էքսպերիմենտ լիներ, պատկերն ավելի կատաստրոֆիկ կլիներ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (13.09.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •