User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ սեքսիզմը դա էն ա, որ
    • աղջիկ երեխան դուրսը խաղալուց շորը կեղտոտելու վրա լսում ա՝ բա աղջկան սազո՞ւմ ա, ու սա այնքան հաճախ ա արվում, որ շատ փոքր տարիքից կեղտոտ ու վտանգավոր տեղերում էլ չի խաղում, հրմշտել-մրմշտելուց հեռու ա մնում, ու ռիսկի ռեալիստիկ գնահատման ակունքները չեն զարգանում այսպիսի խաղերից զրկված լինելու պատճառով (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում ռիսկի գնալ ու ձեռներեց դառնալ)։
    • աղջիկ երեխան մեծ եղբոր մեքենա/զինվոր/կոնստրուկտորով խաղալիս երբ եղբայրը վրա ա տալիս ու ձեռքից սկսում ա խլել, գոռգոռոցի ա հասնում, ծնողը գալիս ու ասում ա՝ դե լավ, աղջիկս, արի դու կուկուներիդ հետ խաղա, էդ տղայական խաղալիքների հետ ի՞նչ գործ ունես, ու մեջը հետաքրքրությունն ու սերը մեքենաների, ռազմավարության, ու մեխանիզմների դեռ չծնված մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք մեղավոր չենք, որ կանայք չեն ուզում վարորդ, զինվորական կամ ինժեներ դառնալ)։
    • աղջիկ երեխան շախմատը ձեռը բռնած գալիս ա հորը խնդրում ա, որ իրեն սովորեցնի, հերն էլ թե՝ այ աղջիկս, էդ քո ինչ խելքի բանն ա, թռի ախպորդ ասա թող գա հետս խաղա, դու էլ գնա մամայիդ խոհանոցում օգնի-մօգնի, ու այդ աղջկա մոտ ստրատեգիական մտածելակերպը արհեստականորեն սահմանափակվում է «բա վաղը ի՞նչ եմ ճաշին սարքելու» ռազվարաությամբ (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում դիվանագետ, քաղաքագետ դառնալ) - կանխազգալով «էս ի՞նչ ես ասում, մենք լիքը աղջիկ չեմպիոն շախմատիստուհիներ ունենք» տիպի մեկնաբանությունները՝ մենք լիքը ծանրամարտիկ աղջիկ չեմպիոնուհիներ ունենք, բայց կնոջը նույնիսկ մի կիլո կարտոշկա տանել չթողնող ամուսինների թիվը դրանից չի պակասում։
    • տղա երեխան խոհանոցում մոր գոգնոցը գտած հետը խաղում ա, հերն էլ վրան հասած, թե բա՝ արա, էդ ղզիկ բաներդ թող, քնա մեքենաներիդ հետ խաղա, ու խոհարարության նկատմամբ չծնված սերը մեջը մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե բայց մարդս ախր խոհանոցում վաբշե բան անել չգիտի, բա հո սոված չեմ թողնելու)։
    • խոպանում ջահել տղեն Հայաստանում հոր մահվան լուրը լսած անկարողությունից ծնկի ա ընկնում ու հոնգուր-հոնգուր լաց ա լինում, վրա հասած ընկերներն էլ հանգստացնում են՝ լավ ախպերս, հերիք կնկա նման լաց լինես, արի մի բաժակ խմի՝ կհանգստանաս, ու մոտը հոր մահվան վիշտը երբեք էլ չի մորմոքվում, (դե հետո էլ մեծանում ա, կնիկ առնում, ու ասում ենք՝ անզգամ մարդ ա, մի հատ չի թողնում կնիկը դարձ գնա իրա ծնողների մոտ)։
    • եղունգը կոտրած երիտասարդ տղան մոր եղունգ տաշելիքը վերցնում ա՝ տաշի, որ անդուր խանգարող ծայրերը վերացնի, կողքով անցնող հայրն էլ մի հատ սիլա ա հասցնում՝ արա հո դու ղզիկ չե՞ս, ու սրա մոտ հիգիենան ու քեզ խնամելը դառնում ա կանացիության նշան (դե հետո էլ մեծանում ա, ու ասում ենք, ես տղամարդիկ չոբան են՝ եղունգների կեղտը վկա)։
    • առավոտով մոտը ընկերը հյուր եկած ջահել տղան 80 տարեկան տատուն ասում ա՝ տատ, մի հատ կոֆե դիր տղեքով խմենք, որ հանկարծ ընկերը չկարծի թե ինքը ղզիկ խոհանոցում կոֆե եփող ա։
    • վերջին դրվագի տատիկը գնում ա այդ սուրճը եփելու, ոչ դե ֆռում ա ու թոռանը ասում՝ հողեմ քո գլուխն էլ, հորդ գլուխն էլ, պապուդ գլուխն էլ հետը։
    • կնոջ նկատմամբ նրբազգաց ամուսինը ընկերների հետ տանը բլոտ խաղալուց կնոջը սենյակիղ վռնդում ա (հա դե բա ի՞նչ բլոտ առանց քֆուր, ու հո չե՞մ թողնի ընկերներս կնոջս դիմաց քրֆեն), բայց նենց հանգիստ սրտով թողնում ա որ կնիկը ունիտազի շուրջ կես մետր շառավղով իրա ընկերների խմած պիվայի հետևանքները մաքրի-լվա։
    • ընտանիքովդ արևմուտքի մի քաղաք այցելելիս գնում ես տեղի հայկական եկեղեցին, հետո տեր հայրը իրենց տուն է հրավիրում որպես հարգված հյուրի, ու իրանց տանը սեղանի շուրջ նստած խոսում ես տեր հոր հետ, աղջիկ երեխաներդ էլ նույն սենյակում քահանայի երեխաների հետ են խաղում, մինչև կինդ տեր հոր կնոջ հետ մյուս սենյակում իրար հետ են ինչ-որ բան են անում, մեկա էլ տեր հայրը շուռ է գալիս իր տղա երեխուն՝ գնա էն էգեղենին ասա թող մի հատ սեղան գցեն (ու հետո աղջիկները մեծանում են, ու ասում ենք՝ արա դե էս նոր սերնդի մեջ եկեղեցու նկատմամբ սեր չկա էլի, այ մեր վախտերով...)։
    • արական սեռի ներկայացուցչի կուլտը այն աստիճան է (լեննականցիների ականջը կանչի), որ մինչև 5 տարեկան տղան չգա նստի սեղանի շուրջ ու սկսի ուտելը, դեռահաս աղջիկը, որ մի քանի օր է տառապում է ծանր դաշտանից և հետևող ախորժակի խանգարումից, որ հազիվ վերջապես մի բան կարա բերանը դնի ու բառի բուն իմաստով սովից մեռնում ա, չի կարա մի կտոր հաց էլ սեղանից վերցնի։
    • տեխնիկական մասնգիտությամբ ԲՈւՀ-ում սովորախ երիտասարդ աղջիկը գրեթե ամեն օր լսում ու զգում է «էս աղջիկներին մեկը ասի՝ գնացեք բանասեր դարձեք» տիպի արտահայտություններ ու վերաբերմունք (դե հետո էլ ասում ենք՝ մենք հո մեղավոր չենք, որ աղջիկները չեն ուզում ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինժեներ դառնա)։
    • բուհական ամբողջ շրջանակում «աղջիկը սովորաումա որ դիպլոմը օժիտի մեջ ավելացնի» տիպի վերաբերմունքը, որ լրիվ սպանում ա աղջիկ ուսանողների մոտ լավ մասնագետ դառնալու երազանքը (դե հետո էլ ասում ենք՝ հո մենք չենք մեղավորը, որ կանայք ուզում են տունը նստել կոֆե խմել, ոչ թե գնալ գործ ման գալ)։

    Ծլնգ, էս լրիվ ճիշտ ես ասում ու շատ կարևոր շեշտադրում ես անում։ Լրիվ համաձայն եմ։

    Բայց էս ամենի մեջ (ոչ միայն քո գրածում, այլ ընդհանրապես էս հարցով բոլոր քննարկումներում) մի լուրջ պրոբլեմ եմ տեսնում։ Որ էս ամենը լուռ կամ բարձրաձայն, որպես մեղադրանք ուղղվում ա տղամարդկանց։ ՈՒ արդյունքում ընկալվում ա, կարծես որպես «տեսակ» տղամարդու վզին մի մեծ մեղքի բառ կա։ Ինչը բնականաբար հակազդեցություն ա առաջացնում․ համոզված եմ էս թեման կարդացող լիքը տղամարդիկ տրամաբանորեն ընդունում են էս գրածներդ, բայց բնազդաբար ուզում են արդարացումներ ու կոնտր–արգումենտներ գտնեն, որտև սեփական տեսակի ինքնապաշտպանության կարիք են զգում։ Տղամարդկանց մյուս մասն էլ, ընդունելով էդ մեղքի ծանր բեռը, սկսում ա ենթագիտակցորեն տղամարդկությունը ընկալել որպես ինչ–որ բացասական երևույթ, որ պետք ա ներսում ճնշել։
    Կանանց մոտ էլ առաջանում ա «տղամարդիկ խոզ են» տիպի ագրեսիա ու տղամարդատյացություն։
    Արդյունքում ոչ միայն սեքսիզմի պրոբլեմը չի լուծվում, այլև նոր պրոբլեմներ են ստեղծվում։

    Մինչդեռ քո նկարագրած համակարգային սեքսիզմը արական ու իգական սեռը իրար ձեռ բռնած են ստեղծել։ Ի վերջո այլ կերպ չէր էլ կարող լինել․ իգական ու արական սեռերը, չնայած տարբերություններ ունեն, բայց մեկը մյուսից առավել չի, մեկը մյուսի խիստ կարիքն ունի ու առանց փոխադարձ համաձայնության ու համագործակցության չէր կարող ձևավորվել էն հասարակությունը, որ էսօր մենք ունենք։
    Ի վերջո, հատկապես թունդ սեքսիստ ընտանիքներում, երեխաների դաստիարակմամբ հիմնականում կանայք են զբաղվում։ Դպրոցում էլ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են։ ՈՒ, լավ թե վատ, բայց կանանցից ա մեծ չափով կախված ապագա չափահասի ինչպիսին լինելը։
    Տես, քո օրինակներում էլ բոլոր «մեղավոր անձիք» կամ տղամարդ են կամ լավագույն դեպքում անորոշ ա գրված, բայց քանի որ «տուժողը» իգական սեռն ա, by default «մեղավորն» էլ տղամարդն ա ընկալվում։ Oրինակներումդ հայրն ա սեքսիստական «դաս» տալիս, մինչդեռ իրականում էդ նույն «դասերը» տանը ու դրսում նաև կանայք են տալիս։
    ՈՒ ընդհանրապես, բազմաթիվ իրավիճակներ կարող եմ նկարագրել, երբ էս սեքսիստ հասարակարգը հենց կանայք են ձևավորում ու պահպանում։

    Մի խոսքով, ասածս էն ա, որ սեռով պայմանավորված հստակ դերեր ունեցող հասարակարգը իգական ու արական սեռը միասին են ստեղծել։ ՈՒ եթե էսօր մեզ դա դուր չի գալիս (ինչը շատ կանայք ու տղամարդիկ կվիճարկեն), միասին էլ պիտի փոխենք։ Սեքսիզմից և‎՛ կանայք, և՛ տղամարդիկ են տուժում։ Մինչդեռ սենց քննարկումներում սովորաբար տղամարդիկ են մեղադրվում ու, հատկապես կանանց կողմից, կանանց ուղղված քննադատություն ու պահանջ առանձնապես չի դրվում։ Ինչպես ամենուր, էս հարցում էլ կանանց դերը խիստ թերագնահատվում ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (27.12.2016), Աթեիստ (26.12.2016), Արէա (27.12.2016), Հայկօ (26.12.2016), Նաիրուհի (26.12.2016), Ներսես_AM (26.12.2016), Ուլուանա (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •