Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ ես, մինչև տղամարդուց շատ փող չաշխատես՝ բիզնես կին չլինես, կենաց ասել չես կարող, ու Հայաստանը մենակ Երևանը չի էլի:
Ու էս ինչ հասկանում եմ, հիմա Երևանում աշխատող կանայք շատ ավելի են քան աշխատող տղամարդիկ:
Եթե էդքան կանանց դարդից էք լացում, ապա ես էլ ասեմ, որ չաշխատող տղամարդը ընտանիքում ու դրսում դառնում է լեննակացոց ասած -"կուռկուռտի ձագ":
Կարող է և բնական աշխատանքի շուկայի պահանջները հիմա էնպես են, որ կանայք ավելի շատ են պիտանի էտ գործերի համար, բայց եթե էտքան խոսում եք դիսկրիմինացիայից, ապա ինչի՞ չեք խոսում որ տղամարդուն չեն ընդունում էսպես ասած "կանացի" գործերի վրա ու նախընտրում են կին:

,,,

Հիմա շատ-շատ հայ տղամարդիկ շատ խեղճ ու ընկճված վիճակում են, համ ընտանիքում համ էլ շրջապատում: Պլյուս դրան էլ իրանց կանայք վրա են տալիս ու բռնանում, հոգեբանորեն ճնշում ու բռնաբարում , թե ինչ տղամարդ ես, մի հատ նորմալ գործ չես գտնում որ ընտանիքի հոգսերը թեթևացնես:
Ուրիշ բան է, որ պարկեշտությունը պահելու համար կանայք էտ "ելույթները" շատ անգամ պաբլիք չեն ունենում: