Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Թեմայի վերնագիրը էս ա. «Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում»: Առանձնապես կարևոր չի, թե էս տասնհինգ-քսան հոգուցս որ մեկն ա ափսեներն անձամբ հավաքում, որ մեկն ա ձմեռվա կոմպոտ փակել և այլն: Փաստն էն ա, որ Հայաստանում էս խնդիրը կա, ու էդ շատ, շատ լուրջ խնդիր ա: Խոսում ենք սրա մասին: Աբորտների մասին արդեն գրեցի: Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում առնվազն երեսուն կին ա սպանվել ամուսնու կամ ընտանիքի անդամների կողմից: Տասներկուսին դանակահարել են, յոթին՝ բութ առարկայով ծեծելով սպանել, հինգին խեղդամահ են արել, մեկին՝ վառել: Մարդասպաններ մեծ մասը դեռ ազատազրկված չի, որովհետև «ապե դե որ մի հայ տղեն տենց չէր անի»: Չգիտեմ՝ սրանցից քանիսն ա կոնկրետ սեքսիզմի պատճառով եղել. ամենայն հավանականությամբ՝ բոլորն էլ ինչ-որ ուրիշ պատճառներ են ունեցել ու բոլոր դեպքերում էլ սեքսիզմն իր դերը խաղացել ա: Նայի, ամենածայրահեղ օրինակներն եմ բերում, որովհետև, ցավոք սրտի, ունենք տենց օրինակներ: Ես էլ շատ կուզեի, որ ստեղ ամեն ինչ էնքան լավ լիներ, որ սեղան հավաքելուց, բլոտ խաղալուց ու ճամպրուկ քարշ տալուց բացի ուրիշ խոսելու բան չլիներ, բայց էս թեման դրանց մասին չի: Եթե դուք չեք տեսնում էդ, էդ դեռ չի նշանակում, որ տենց բան չկա:
ցավալիա, բայց փաստ որ Հայաստանում շատ հաճախ են խախտում կանանց իրավունքները։ ես դեմ եմ ցանկացած ոտնձգության, լինկ ուղղված կնոջը, երեխային թե լգտբ ներկայացուցչին։ Բոլորն ունեն հավասար իրավունքներ։ սրանք խնդիրներ են, եր պետքա պայքարենք սրանց դեմ։
բայց իմ համար անընդունելիա կարծիքի պարտադրումը, ես նոր օրինակ բերեցի բիսետկում բլոտ խաղալու վերաբերյալ ու ոնց հասկացա ինձ սխալ հասկացան ստեղ։
օրինակ եթե ինձ դուր չի գալիս, որ իմ կինը կամ ընկերուհին մի բան անի, դա դեռ չի նշանակում որ ես իրա վրա բռնություն եմ գործադրելու, չի նշանակում նաեւ եթե մեկ ուրիշի կինը էդ նույն բանը անում ա ու իրա ամուսինը նորմալա վերաբերվում դրան ես դըան վատ եմ նայում։ ամեն մարդ իրա կարծիքն ունի