Lion (26.12.2016)
Մեր բլոտ խաղացող ընկերախմբում ես միակ աղջիկն եմ եղել, ու եթե անգամ էդ պահին հինգ հոգով ենք եղել, խաղացողներից մեկը միշտ ես եմ եղել (եթե իմ կամքով չեմ հրաժարվել): Աչքիս գնամ էդ անֆայմ ու անթասիբ մարդուս հետ կռվեմ, որ ինքն ինձ խոհանոց ուղարկելու տեղը բլոտ խաղալ էր սովորեցնում, հետո էլ հետս հաց էր սարքում: Օֆ-օֆ, հիշեցի, էսօր խանութից տուն գալուց էլ ծանր տոպրակը հետը բռնել եմ, գետինն էլ չի մտնում:![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Նման մոտեցում ունեցող տղամարդը ինչքան էլ համապատասխան զույգ ընտրի, ինչ-որ հարցում կնոջ ուզածը դուրը չի գալու ու վերադառնանք «տեղդ սթրվի»-ին: Դրա համար խնդրի լուծումը ոչ թե լոկալ «հարմար զույգ» ընտրելն ա, այլ ընդհանուր մշակույթի, մոտեցման փոփոխությունը, երբ տվյալ հասարակությունում չեն գործում էնպիսի հիմար ադաթներ, ինչպիսիք են «կնկան խմելը չի սազում», «բլոտը տղեքի խաղ ա», «խոհանոցը կնկա տեղն ա», «մաշնի յուղը տղեն պտի փոխի», «խորովածը տղու գործ ա», «խաշի համար երեք Կ-ի օրենք կա» և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայկօ ջան մի անգամ ստեղ գրել եմ էլի կրկնեմ, կին ու տղամարդ տարբերությունը իմ համար չի կայանում նրանում որ մեկը մյուսից ավելա, տարբերությունը կայանումա ֆիզիկական հատկանիշների, հոգեկերտվածքի մեջ։
չեմ հասկանում ծայրահեղացնելը էս հարցում, եթե ես իգական սեռի հանդռխ բռնություն չեմ գոըծադրում, իրավունքները չեմ ոտնահարում, ինձ իրանից ավելչեմ դասում, այլ իրա հանդեպ ջենթլմենական պահվածք եմ ցուցաբերում, էդ նշանակումա ես մեր մեջ տարբերություն դրեցի, բայց ինչովա դա վատ?
Որոշ դեպքերում պետք ա ու անհրաժեշտ: Օրինակ եթե մեկի դուրը գալիս ա փողոցում աղջիկ բռնաբարել, չպիտի գնաս իրան ինչ-որ բան խնդրես, պիտի հստակ օրենք դնես ու էդ օրենքով սանձես:
Բայց սենց հարցերում ես սահուն փոփոխության կողմնակից եմ, երբ աստիճանաբար կարողանում ես մթնոլորտը փոխել, արժեքային համակարգդ «քարոզես», ցույց տաս, մարդկանց աստիճանաբար փոխես:
Հեռու չգնանք, ակումբը հարթակ ա, որը շատերի արժեքային համակարգն ա ահագին փոխել: Մեկը՝ իմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Թեմայի վերնագիրը էս ա. «Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում»: Առանձնապես կարևոր չի, թե էս տասնհինգ-քսան հոգուցս որ մեկն ա ափսեներն անձամբ հավաքում, որ մեկն ա ձմեռվա կոմպոտ փակել և այլն: Փաստն էն ա, որ Հայաստանում էս խնդիրը կա, ու էդ շատ, շատ լուրջ խնդիր ա: Խոսում ենք սրա մասին: Աբորտների մասին արդեն գրեցի: Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում առնվազն երեսուն կին ա սպանվել ամուսնու կամ ընտանիքի անդամների կողմից: Տասներկուսին դանակահարել են, յոթին՝ բութ առարկայով ծեծելով սպանել, հինգին խեղդամահ են արել, մեկին՝ վառել: Մարդասպաններ մեծ մասը դեռ ազատազրկված չի, որովհետև «ապե դե որ մի հայ տղեն տենց չէր անի»: Չգիտեմ՝ սրանցից քանիսն ա կոնկրետ սեքսիզմի պատճառով եղել. ամենայն հավանականությամբ՝ բոլորն էլ ինչ-որ ուրիշ պատճառներ են ունեցել ու բոլոր դեպքերում էլ սեքսիզմն իր դերը խաղացել ա: Նայի, ամենածայրահեղ օրինակներն եմ բերում, որովհետև, ցավոք սրտի, ունենք տենց օրինակներ: Ես էլ շատ կուզեի, որ ստեղ ամեն ինչ էնքան լավ լիներ, որ սեղան հավաքելուց, բլոտ խաղալուց ու ճամպրուկ քարշ տալուց բացի ուրիշ խոսելու բան չլիներ, բայց էս թեման դրանց մասին չի: Եթե դուք չեք տեսնում էդ, էդ դեռ չի նշանակում, որ տենց բան չկա:
DIXIcarpe noctem
ցավալիա, բայց փաստ որ Հայաստանում շատ հաճախ են խախտում կանանց իրավունքները։ ես դեմ եմ ցանկացած ոտնձգության, լինկ ուղղված կնոջը, երեխային թե լգտբ ներկայացուցչին։ Բոլորն ունեն հավասար իրավունքներ։ սրանք խնդիրներ են, եր պետքա պայքարենք սրանց դեմ։
բայց իմ համար անընդունելիա կարծիքի պարտադրումը, ես նոր օրինակ բերեցի բիսետկում բլոտ խաղալու վերաբերյալ ու ոնց հասկացա ինձ սխալ հասկացան ստեղ։
օրինակ եթե ինձ դուր չի գալիս, որ իմ կինը կամ ընկերուհին մի բան անի, դա դեռ չի նշանակում որ ես իրա վրա բռնություն եմ գործադրելու, չի նշանակում նաեւ եթե մեկ ուրիշի կինը էդ նույն բանը անում ա ու իրա ամուսինը նորմալա վերաբերվում դրան ես դըան վատ եմ նայում։ ամեն մարդ իրա կարծիքն ունի
Lion (26.12.2016)
Հայկ ջան, ես արդեն հոգնել եմ էս թեմայով լուրջ խոսելուց: Հեն է` էնօրը մեկը կողքի թեմայում պնդում էր, որ Հայաստանում կանանց բռնության չեն ենթարկում, ու եթե մեկի շրջապատում տենց բաներ կան, ուրեմն էդ մարդու շրջապատն «էն չի»: Իսկ էդ ծեծել-ջարդելը հաճախ սկսվում է հենց սեղան չհավաքելուց, ճաշը պատրաստած չլինելուց, տղա ընկերներ ունենալուց, երեխային դասը լավ սովորեցրած չլինելուց, պատահաբար անծանոթ համարից զանգ ստանալուց, ժամ հարցնողին պատասխանելուց, տանը խմելիք կամ փող չլինելուց, ամուսնու` տնից դուրս ու եցած պրոբլեմներից և այլն:
Էդ մենակ թվում է, թե կնիկը պդի պարտադիր դավաճանած լինի մարդուն, փչացած ըլնի, որ մարդը մի հատ զխկի, տեղը ցույց տա:
Էն է, մեր հարևան Լեննականում, որ Հայաստանի երկրորդ քաղաքն է, ախպեր կամ հեր չունեցող աղջիկը հլը բռնաբարության ու «փչացվելու» թիրախ է, որտև «տեր չունի», եթե մութն ընկնելուց հետո է տուն գնում, մենակ գնում է կաֆե, կարճ կամ քիպ է հագնում, տղայի ձեռ բռնած փողոց է դուրս գալիս, կամ, Աստված մի արասցե, ծխում է, ավտոմատ դառնում է պուտանկա, քուչի և ոչ միայն քուչի լավ տղեքին էլ իրավունք է տալիս իր ախպորը քյալի պիտակ կպցնելու:
Եսիմ, եղբայր, կոկորդիս է հասել արդեն էս «կնիկը պտի սենց ըլնի», «հո չե՞նք թողի` ինքը ծանր գործ անի», «էսօր բլոտ կխաղա, վաղն էլ բեսեդկում տղեքի հետ պպզած կթքի ու ռեպլիկ կքցի» ասող, բայց իրենց սեքսիստ անվանելու համար դիմացինին մեջտեղից ճղող հայ ավանդական տղամարդու կերպարը:
Եթե կոպիտ էր, կներեք, բայց քանի հլը ես իմ աչքի տեսածները չեմ մոռացել, ինձ մոտ տենց լոլոները մենակ սրտխառնոց են առաջացնում:
Էս էլ ձեր ուզած գրառումը աման լվանալու ու ճամպրուկ քարշ տալու մակարդակից դուրս: Ավել-պակաս կներեք:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ի՞նչ է նշանակում բոլորն ունեն հավասար իրավունքներ: Օրինակ բանտարկյալը զրկված է լիքը իրավունքներից: Զինվորը կարող է զրկված լինել ընտրելու իրավունքից՛
Մի քիչ տարօրինակ բան է ստացվում, որ երեխան ունի հավասար իրավունք իր ծնողի հետ: Ի՞նչ հավասար իրավունքի մասին գնում խոսքը ասենք 2 ամսական նորածնի հետ կապված: Ւնչ իրավունք ունի նա հավասար- ընտրությա՞ն իրավունք: Ընտրի թե ում կուրծքից պետք է կաթ խմի՞- իր մոր թե հարվանի հարսի՞ : Թե իրվունք ունի ընտրելու թե երբ ա քնելու, երբ ա ուտելու:
Էտ հավասար իրավունքը աբսուրդ ա, առանց հավասար պարտականությունների:
Երբ որ կինն ու տղամարդը տարբեր իրավիճակբերում կունեան հավասար պարտականություններ /բարոյական ու իրավական/, էն ժամանակ էլ կունենա էտ իրավիճակում հավասար իրավունքներ
Lion (26.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ