Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց իմ համեստ կարծիքով, եթե մի քիչ ավելի պակաս մունաթական տոնով սենց բաները ասեիր, մարդկանց մոտ պաշտպանական ռեակցիա չէր առաջանա։ Որովհետև սեքսիզմը մեր հասարակությունը ժառանգել ա դարերով, եթե ոչ հազարամյակներով։ Պողոսի անմիջական մեղքը չի, որ «տղավարի» բառ ա օգտագործում։ Բայց հասարակության մեջ պրոգրես կա․ շատերը, և՛ տղամարդիկ, և՛ կանայք ուզում են որ սեքսիզմը Հայաստանում նվազի։ Համենայն դեպս վստահ եմ, որ Մեֆն էլ ա ուզում, Չուկն էլ ա ուզում, ես էլ, մյուսներն էլ։ Մարդա իր գիտակցածի չափով էդ ուղղությամբ քայլեր ա անում։ ՈՒ կամաց–կամաց և՛ տղամարդկանց, և‎՛ կանանց մեջ սեքսիզմը պակասում ա։ Բայց հիմա վերցնել ու «տղավարի» բառի համար մարդկանց աջ ու ձախ չռփելը վստահ չեմ թե օգնում ա խնդրի լուծմանը։
Հա, շատ լավ ա, որ Դանիայում էդ առումով ավելի հաճելի միջավայր ա քո համար։ Հայաստանն էլ դրան կհասնի։ Բայց պետք ա հաշվի առնել թե Հայաստանը ինչ ճամփա ա անցել, ուր ա հիմա գտնվում, Դանիան՝ ուր։ Դանիան դարերով մուսուլմանական երկրի գաղութ չի եղել և այլն։
Ասենք եթե գործընկերս գործի ժամանակ քֆուրներով խոսա, կարող ա դիտողություն անեմ։ Բայց որ բանտից նոր դուրս եկած, կրիմինալի մեջ թաթախված ազգականս խոսքի մեջ քֆուրներ օգտագործի, վրեն մունաթ չեմ գա, կփորձեմ իմ կարացածով օգնեմ, որ նորից բերդ չընկնի, ու ավելի բարիացակամ ու առողջ միջավայրում քֆուրն էլ քիչ–քիչ կպակասի։
մունաթի մոմենտով Բյուրն արդեն ասեց, իսկ սրա մեջ մնացած բլորի մտքերին մի բառանոց քուանշ անեմ՝ «դուխով»...

հիշո՞ւմ ես այդ բառը, նույնիսկ ակումբի ճակատին մի երկու շաբաթի չափ մնաց։

Հ.Գ.
Բայց այդ բառը չեմ բերում, որ այս բաժնում դուխովանաք