User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    [/LIST]
    Ծլնգ, էս լրիվ ճիշտ ես ասում ու շատ կարևոր շեշտադրում ես անում։ Լրիվ համաձայն եմ։

    Բայց էս ամենի մեջ (ոչ միայն քո գրածում, այլ ընդհանրապես էս հարցով բոլոր քննարկումներում) մի լուրջ պրոբլեմ եմ տեսնում։ Որ էս ամենը լուռ կամ բարձրաձայն, որպես մեղադրանք ուղղվում ա տղամարդկանց։ ՈՒ արդյունքում ընկալվում ա, կարծես որպես «տեսակ» տղամարդու վզին մի մեծ մեղքի բառ կա։ Ինչը բնականաբար հակազդեցություն ա առաջացնում․ համոզված եմ էս թեման կարդացող լիքը տղամարդիկ տրամաբանորեն ընդունում են էս գրածներդ, բայց բնազդաբար ուզում են արդարացումներ ու կոնտր–արգումենտներ գտնեն, որտև սեփական տեսակի ինքնապաշտպանության կարիք են զգում։ Տղամարդկանց մյուս մասն էլ, ընդունելով էդ մեղքի ծանր բեռը, սկսում ա ենթագիտակցորեն տղամարդկությունը ընկալել որպես ինչ–որ բացասական երևույթ, որ պետք ա ներսում ճնշել։
    Կանանց մոտ էլ առաջանում ա «տղամարդիկ խոզ են» տիպի ագրեսիա ու տղամարդատյացություն։
    Արդյունքում ոչ միայն սեքսիզմի պրոբլեմը չի լուծվում, այլև նոր պրոբլեմներ են ստեղծվում։

    Մինչդեռ քո նկարագրած համակարգային սեքսիզմը արական ու իգական սեռը իրար ձեռ բռնած են ստեղծել։ Ի վերջո այլ կերպ չէր էլ կարող լինել․ իգական ու արական սեռերը, չնայած տարբերություններ ունեն, բայց մեկը մյուսից առավել չի, մեկը մյուսի խիստ կարիքն ունի ու առանց փոխադարձ համաձայնության ու համագործակցության չէր կարող ձևավորվել էն հասարակությունը, որ էսօր մենք ունենք։
    Ի վերջո, հատկապես թունդ սեքսիստ ընտանիքներում, երեխաների դաստիարակմամբ հիմնականում կանայք են զբաղվում։ Դպրոցում էլ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են։ ՈՒ, լավ թե վատ, բայց կանանցից ա մեծ չափով կախված ապագա չափահասի ինչպիսին լինելը։
    Տես, քո օրինակներում էլ բոլոր «մեղավոր անձիք» կամ տղամարդ են կամ լավագույն դեպքում անորոշ ա գրված, բայց քանի որ «տուժողը» իգական սեռն ա, by default «մեղավորն» էլ տղամարդն ա ընկալվում։ Oրինակներումդ հայրն ա սեքսիստական «դաս» տալիս, մինչդեռ իրականում էդ նույն «դասերը» տանը ու դրսում նաև կանայք են տալիս։
    ՈՒ ընդհանրապես, բազմաթիվ իրավիճակներ կարող եմ նկարագրել, երբ էս սեքսիստ հասարակարգը հենց կանայք են ձևավորում ու պահպանում։

    Մի խոսքով, ասածս էն ա, որ սեռով պայմանավորված հստակ դերեր ունեցող հասարակարգը իգական ու արական սեռը միասին են ստեղծել։ ՈՒ եթե էսօր մեզ դա դուր չի գալիս (ինչը շատ կանայք ու տղամարդիկ կվիճարկեն), միասին էլ պիտի փոխենք։ Սեքսիզմից և‎՛ կանայք, և՛ տղամարդիկ են տուժում։ Մինչդեռ սենց քննարկումներում սովորաբար տղամարդիկ են մեղադրվում ու, հատկապես կանանց կողմից, կանանց ուղղված քննադատություն ու պահանջ առանձնապես չի դրվում։ Ինչպես ամենուր, էս հարցում էլ կանանց դերը խիստ թերագնահատվում ա։
    Արշակ ջան, կանխավ ներողություն, բայց ասածդ մի անեկդոտ հիշեցրեց.
    Армянское радио спрашивают: "Какой самый красивый город?" Армянское радио отвечает: "Конечно, Ереван".
    – А сколько надо атомных бомб, чтобы разрушить Ереван?
    – Вообще-то Тбилиси тоже очень красивый город.

    Ես էդ դրվագներով միմիայն նկարագրել եմ սիսթեմիկ կենցաղային սեքսիզմի որոշ դրվագներ, որոնց ես ինքս ինչ-որ կերպ առնչվել եմ։ Ոչ ոգու մեղադրելու ոչ ցանկություն ունեի, ոչ էլ պատճառ կամ պատրվակ։ Ու վստահի որ ինքնահաստատվելու կարիք էլ չունեմ։ Ու հաստատ վարդագույն ակնոցներ հագած չեմ այդ գրառումս գրել, ակնկալելով թե այդ մի գրառմամբ սեքսիզմը վերացվելու է ի սպառ Հայաստանից։ Ամենշատը որ հույս ունեմ այդ գրառումից այն է, որ որոշ դրվագները այնքան տպավորիչ կլինեն, որ ընթերցողներից որոշները նմանատիպ դրվագներում իրենց գտնելով մի ակնթարթ կմտածեն իրենց հետագա ասած-արածի հետևանքների մասին։

    Ու քեզ մյուս թեմայում ասել եմ, որ գտնում եմ որ բոլորս ենք մեղավոր՝ թե՛ սեքսիզմի գոյության ու գոյատևման մեջ, թե՛ դրա բացասական հետևանքների մեջ։ Բայց կոնկրետ իմ գրառումից եթե ինչ-որ մեկը մեղքի զգացում է ապրում, ապա հուսով եմ որ այդ զգացումը դրականորեն կօգտագործի, ոչ թե իր մեղավորության զգացողությունը շուռ կտա «հարևան երկրի մայրաքաղաքի» վրա։

    Հայկը արդեն նշեց, որ մեր պատրիարքալ հասարակության մեջ տղամարդը ուժեղ է, իսկ կինը՝ թույլ։ Սա ֆետիշիզմի մակարդակի է նստած մեր մեջ, ինչպես այս նույն թեման ցույց ա տալիս։ Ու դրա պատճառով էլ ինչ էլ ասես պարզ ա հասարակության «հայրերին» մեղադրող ա ստացվելու։ Բայց լրիվ համաձայն եմ հետդ որ լիքը կանայք շարունակում են կանանց նսեմացման փոխանցումը սերնդից սերունդ։ Որոշները նույնիսկ այս դրվածքը օգտագործում են ի շահ իրենց՝ թույլ ձևանալով, բայց տակից վրից մանիպուլյացիա անելով։ Բայց դե այս սեքսիզմի հետևանքով տուժում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, էլ ուրիշ գենդերային մանրամասնությունները չհաշված...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •