User Tag List

Էջ 11 19-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

  1. #151
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինչքան հասկանում եմ, դու ամենաճիշտն ես և աներկբա է քո վճռականությունը, ինչպես նաև ներդաշնակ են քո նիքը, սեռը, գենդերը, շորերդ և մանավանդ սանրվածքդ… Ինչ-որ կարևոր բան բաց թողեցինք ոնց որ:
    հա, դեռ լիքը բան ես բաց թողել, ես մենակ դրանք չունեմ, մնացածիս մասին էլ կարծիքներ հայտնի, թե ինչքան են հրահրող և քլնգանման...

  2. #152
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մեկը պատրաստվո՞ւմ ա էս թեման մաքրել, թե մնանք սպասելով։

    Մենք Տրիբունին առաջին օրը չի, որ ճանաչում ենք։ Ու իր "բուլիինգը" մեծամասամբ որպես անշառ կատակներ ենք ընկալում` ջնջման ոչ ենթակա։
    Բայց մարդիկ ջան, ուրիշների գրածներին անդրադառնալուց առաջ դրա հեղինակին նվաստացնելը ամեն դեպքում ձիշովի տրյուկ ա` սեփական եսն ու դրան հետևող կարծիքն ավելի արժեքավոր դարձնող, ու լավ կլինի էդ տրյուկների դեմն առնվի Ակումբում։

    Բայց դե ինձ մնար` չէի արձագանքի նման "բուլիինգի", ու հնարավոր է` դա էդքան էլ ճիշտ չլիներ։
    Երբեմն արժի ասողին գրել, որ ձայնը կտրի։

    Իսկ թեման մաքրել է պետք։

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.12.2016), Արշակ (27.12.2016), Շինարար (27.12.2016)

  4. #153
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովրուդ, չեմ հասկանում ես ի՞նչ մանկապարտեզ ա։ Մարդը մականուն ա ընտրել, որը չի հակասում Ակումբի կանոնադրությանը, բարի եղեք հարգել։ Չե՞ք ուզում բոլոր թեմաներում մականունի պաշտպանություն լինի, բարի եղեք մարդուն իր անունով դիմել։
    Հա, հասկացանք, արտասովոր մականուն ա, մի քիչ ուրախացանք, կատակներ արեցինք, մարդն էլ սկզբում թեթև կատակային տոնով էր պատասխանում, չէ՞։ Բայց կատակին էլ սահման կա, երբ մարդու վրով նույն կատակը հա անում ես, էն դեպքում երբ տեսնում ես, որ ակնհայտորեն դուր չի գալիս, արդեն անդուր բուլինգի ա վերածվում։ Նորեկին տենց ե՞ն դիմավորում։

    Իհարկե կարելի ա ադմինիստրատիվ միջոցներ կիրառել բուլինգը շարունակողների նկատմամբ, ու էս ամենը շատ արագ կանգնացնել, բայց մի՞թե չենք կարող մի քիչ մարդկային ու նրբանկատ միջավայր ստեղծել՝ առանց կոպիտ միջոցների։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), laro (27.12.2016), Lion (27.12.2016), Հայկօ (27.12.2016), Շինարար (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  6. #154
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական։ Այսուհետ քննարկման մասնակցի նկատմամբ ծաղրական դիմելաձև պարունակող գրառումները ջնջվելու են, դրանց հեղինակները տուգանվելու։ Մականվան վերաբերյալ արդեն եղած քննարկումները շուտով կջնջվեն։ Մնանք թեմայի շրջանակներում‎։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  8. #155
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, ինչ ես էս մարդու հետևից ընկել, քեզ ի՞նչ վատություն ա արել, որ հետևողականորեն բուլիինգի ես ենթարկում հը՞: Համ էլ հայերենում ունիսեքս ա դերանունները, մեր լեզվին սեռական խտրականությունը բնորոշ չի, ենթադրում եմ պայմանավորված հայու գենով՝ նախաքրիստոնեական բարքերով և այլն, ուհի-ն էլ պարսիկներից կամ իրանական որևէ այլ ժողովրդից ենք փոխառել: Էնպես որ պետք չի:


    Ինչ վերաբերվում ա մականունին, էն խուժան անեկդոտի ասած՝ բա հլա իմը: որ նոր փոխել էի կեղծանունս, էն ինչքան վարկանիշ ու անձնական հաղորդագրություն ստացա, մի ցնծություն էր տիրում ակումբում, որի արձագանքը դեռ մեղմորեն շարունակվում ա:
    Ապեր, Ծն ․․․․․ էհ, Ծը ․․․ Ծլ․․․ Ծլնգը (сделал, сделал !!! Արա, դե ասա այ դամբուլ, որ ուզում ես կարում ես էլի) հաստատ պաշտպանության կարիք չունի։ Ու պետք չի դարամտիզացնել, ես ոչ մեկի բուլինգ չեմ անում, ոչ էլ կարամ։ Տոներ են, բարձր տրամդրություն, ասում, խոսում ենք, էլի։ Թեթև տարեք։ Եթե, կներեք, քաքի համը մի քիչ հանել եմ, կներեք։ Երկու հատ կներեք եղավ, փաստորեն, կներեք։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.12.2016), Վիշապ (27.12.2016)

  10. #156
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց ամեն դեպքում singular they-ը կոնտեքստից պոկելդ ու հայերենին ոչ բնորոշ օգտագործելդ հարիր չի մեր արիական լեզվին։ Լիքը յուրահատուկ ու կլկլան երևույթներ ունենք հայերենում․ ուրիշ լեզվի պադխոդները հեչ էլ պետք չի բերել անհեթեթ ձևով մեր լեզվի մեջ կոխել։ Իսկ դերանունների մոմենտով, մի չքնաղ խոսակցական օրինակ ունենք, որ ցավոք սրտի լավ սահմանված չի ու մարդիկ տարբեր իմաստներով են օգտագործում, բայց փորձեմ սահմանել, որ չասեն սխալ իմաստով ես օգտագործում.
    Արի արևմտահայերեն «անոնք»-ի վրա կանգնենք։ Համ չեզոք ա, համ էլ սիրուն ա հնչում։

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Քո դեպքում էլ սեքսիտ լինել կամենալը ավելորդ է, քանի որ արդեն իսկ կաս։
    Ես չեմ կարա սեքսիստ լինեմ։ Ամոթ ա, Ծլնգ ջան, տենց բաներ մի ասա։ Քանի որ խոսք ու զրույցն էլ դեռ կենցաղային կոնկրետ օրինակների շուրջ ա պտտվում, կենցաղային օրինակ բերեմ։ Իմ առաջին երեխան աղջիկ ա։ Որ երկրորդս ծնվում էր, ուզում էի էլի աղջիկ լիներ, տղուս ակնաջը խուլ: Ու աղջիկս 17 տարեկանից մենակով արտասահմանում սովորում ա։ Էս նենց օբյեկտիվ օրինակ, որ քննարկման ենթակա էլ չի։

    Ու, առանց չափազանցնելու եմ ասում, ես համոզված եմ որ աշխարհն ավելի լավ տեղ կլինի, եթե այն կանայք կառավարեն։ Քանի որ Հայաստանի քաղաքական զարգացումը անհույս գործ ա, իմ համար մի լուծում ա մնացել մեր եթիմ երկրի համար, որ կին նախագահ ունենանք ու ԱԺ գոնե կեսը կին լինի, ստեղ էլ Հերմինե Նաղդալյանի ականջը խուլ։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (27.12.2016)

  12. #157
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Մենք Տրիբունին առաջին օրը չի, որ ճանաչում ենք։ Ու իր "բուլիինգը" մեծամասամբ որպես անշառ կատակներ ենք ընկալում` ջնջման ոչ ենթակա։
    Բայց մարդիկ ջան, ուրիշների գրածներին անդրադառնալուց առաջ դրա հեղինակին նվաստացնելը ամեն դեպքում ձիշովի տրյուկ ա` սեփական եսն ու դրան հետևող կարծիքն ավելի արժեքավոր դարձնող, ու լավ կլինի էդ տրյուկների դեմն առնվի Ակումբում։
    Դը բռօօօս, Այվուշկա, ես արդեն ներողություն եմ խնդրել Ու ես չգիտեի, որ դու իմ մասին սենց վատ կարծիքի ես

  13. #158
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    անիմաստ ա հետդ այս քննարկումը շարունակելը, բայց որ ուրիշները այս լուրջ ձևացող խնդանքը որպես սրբազանություն չընդունեն, մի երկու բան ասեմ սրա մասին.

    Ամեն մարդ իր անձնական կենցաղային դրվագների հավաքական փորձի արտացոլումն ա։ Ու օրեցօր սենց կենցաղային դրվագներով ապրող մարդը (թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ այլ գենդերային փոքրամասնություն՝ սեքսիզմը սեռ ու գենդեր չի տարբերակում) չի կարա հավասար իրավունքների ու հնարավորությունների տեր դառնալ կամ իր ակտիվ ներդրմամբ ուրիշներին դրանցով օժտել։ Ու թեկուզ ասենք հավասար իրավունքները ու հնարավորությունները ապահովեցինք օրենսդրական փոփոխություններով, ախր դրանց ո՞վ ա բանի տեղ դնելու երբ սեքսիզմը ներկայիս հասարակության գործվածքի անբաժան մաս է․ օրենքով կարթ ունենալ թույլատրելը դեռ բոլորին չի սնում, քանի դեռ լճում ձուկը գրեթե ի սպառ բացակայում է։ Հա, մի քանիսը կարողանում էն այդ մի երկու հատիկ ձուկը որսալ և նույնիսկ առանց կարթ էլ, մենք էլ ասում ենք՝ տես, Տիգրանդուխտը ձուկ ա ուտում, ուրեմն Հայաստանում անձկություն չկա, կամ՝ ես իմ կնոջը կերակրում եմ՝ ինքը իր ձեռքերով ձուկ բռնելու կարիք չունի, էլ անձկությունը ինչի՞ս ա։

    Դրա համար էլ նույնիսկ ամենա-ամենաարևմտյան երկրներում էլ լիքը համակարգային սեքսիզմի խնդիրներ կան, թեկուզ և օրենսդրական մակարդակով ամեն ինչ վաղուց լուծված է։
    Ծլնգ ջան, ոնց որ ռուսն ա ասում, I didn't get the point կամ էլ you simply didn't make it ...

    Փորձում եմ հասկանալ, թե ինչ ես ուզում ասել, չեմ կարում։ Մի քիչ ավելի պարզ։

    Ես չեմ ասել, որ Հայաստանում խնդիրը չկա։ Կա, ու էն էլ ոնց կա։ Բայց, եթե տեղից չոբան հասարակությունում դու էս խնդիրը իջեցնես, պայմանականորեն ասենք, տատիի կոֆե դնելուն, դու մատնված անհաջողության։ Իմ համար խնդիրը մենակ համակարգային լուծում ունի - կանայաք պիտի ավելի շատ ներգրավված լինեն կրթության մեջ ու տնտեսական գործունեության մեջ։ Տենանք քանի իրոք անկախ կնոջ վրա քանի տղամարդ կարա ձեն բարձրացնի։ Սովետից խոսք գնաց, սովետի հայ կինը շատ ավելի պաշտպանված կին էր, քանի որ տղամարդուն հավասար աշխատող կին էր։ Էս ա հարցի լուծումը եղել ալամ աշխարհում, աշխատող, ակտիվ, ինքնուրույն կին, որը առը հա թույլ կտա, որ իրան կամ իրա նմանին մեկը նեղի։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (27.12.2016), Ծլնգ (27.12.2016), Վիշապ (27.12.2016)

  15. #159
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատ համոզված եղիր, որ սեքսիզմի պատճառով էլ են մի վագոն ու մի փոքր տելեժկա մարդ Հայաստանը լքում, մի էդքանն էլ չեն հայրենադարձվում նույն պատճառով։
    Լևոն Տեր-Պետրոսյանի ասելով Հայաստանը լքում են Ղարաբաղի ու պատերազմի վախի պատճառով։ Ոչ էլ թե սեքսիստ ենք, պացիֆիստ ենք։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.12.2016), Վիշապ (27.12.2016)

  17. #160
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ՝ ինչ ես ասում: Բայց խնդիրը պետք ա անվանես, որ դառնա լեգիտիմ, թե չէ մնում ա լղոզված, անորոշ մի բան: Քանի դեռ «գենոցիդ» բառը չկար, մենք ցեղասպանված ազգ չէինք: Մեծ ոճիր էին ասում, աղետ էին ասում, բայց ֆիգ թե հայոց հարց կկարողանայիր բարձրացնել, ու տենց ավելի քան երեսուն տարի: Դու ասա. ի՞նչ անվանեմ էս թեմայի թեման: Ղզլբաշությու՞ն:
    Արի առանց անուն դնելու պորբլեմը քննարկենք։ Ես կարող ա չայնիկ եմ էս հարցում, բայց common sense-ն աշխատում ա, էլի։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապ, վերևում գրեցի, որ ամեն տարի Հայաստանում մոտ երկու հազար երեխա չի ծնվում, որովհետև աղջիկ են, ու որ վերջին մի քանի տարում առնվազն երեսուն «ընտանեկան» սպանության դեպք ա գրանցվել մոտավորապես էդ հողի վրա: Սենց ասեմ. վիճակագրությամբ մոտ երկու ամիսը մեկ Հայաստանի ինչ-որ անկյունում ինչ-որ մեկն իր երեխեքի աչքի առաջ դանակով սպանում ա իր կնոջը՝ տարիներով ծեծել-ջարդելուց ու ճնշելուց հետո: Քանիսին հլը չեն սպանել՝ չգիտեմ: Լուրջ չի՞: Առանձնապես ոչ մի արձագանք չեղավ էս գրածներիս, փոխարենը բոլորը գերադասեցին աման-չամանի թեման շարունակել, որովհետև տենց կայֆավատ լինելը ավելի հեշտ ա: Թարգեք, էլի, թե չէ մի տեսակ անիմաստ ա դառնում էս խոսակցությունը:

    Ընդհանուր. էս թեմայում երկու ճյուղավորում կարող ա լինի հլը որ. առաջին՝ կոֆե դնելն ու սեղան հավաքելը թեմա չի, ինչ մի խորացել եք հավայի հարցերի վրա, անունն էլ դրել եք ամպագոռգոռ սեքսիզմ կամ եսիմինչ, հազար հատ ավելի կարևոր հարց կա. երկրորդ՝ մենք փնթի, չոբան, անկիրթ հասարակություն ենք, բա տենց էլ պիտի լիներ, հլը սպասեք բոլոր հարցերը լուծենք՝ կրթություն, զարգացում բան, էդ էլ ինքն իրան կլուծվի: Էդ արանքում մի քսան-երեսուն հազար աղջկա էլ աբորտ կանեն, մի հարյուր-երկու հարյուր հոգի էլ հենց ընենց կդանակահարվի, բայց դե էդ ջհանդամ: Սենց բան մեկ էլ ՀՀԿ-ն ա անում. հանգիստ լռվեք տեղներդ, սահմանը լարված ա:
    Ապեր, սելեկտիվ աբորտները ընդհանուր աբորտների թվի մեջ ինչքա՞ն են։ Կա՞ տենց վիճակարություն։ Գումարած, տղա-աջիկ հարաբերակցությունը Հայաստանում խախտված ա, թե՞ չէ։ Նորման պիտի որ լինի 100-ը մոտ 105-, չէ՞։ Հարցնում եմ, քանի որ կարևոր հասկանալ պրոբելը հենց 3000 չծնված աղջկա մեջ ա, թե՞ 7000 չծնված երեխայի մեջ։

    30 կնոջ կյանք ընտանեկան բռնության արդյունքում։ Տեղով սարսափելի թիվ ա, դաժե քննարկման ենթակա չի։ Ենթադրենք ամբողջ արդարադատության համակարգը, որը տեղով խայտառակ կոռումպացված ա, նաև male biased ա։ Էս անտեր երկրում հինգ կին փաստաբան/իրավաբան չկա՞, որ աղմուկ աղաղակ բարձրացնի, թքի մրի, դատական գործեր հարուցի աջ ու ձախ, գործը հասցնի ՄԻԵԴ։ Ամեն չմո դեպք հասնում ա ՄԻԵԴ, գոնե մի բռնության ենթարկված ու դատարանում անարդարացի վերաբերմունքի արժանացած կնոջ դեպք չկա՞։ Էլի, հարցնում եմ, որ պրոբլեմը հասկանամ, որ քննարկան նյութ լինի, ոչ թե լաց ու կոց, աղջկա կեղտոտված շոր ու մեկ էլ տատին կոֆե դրեց։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (27.12.2016)

  19. #161
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչի՞նչ, որ ես ասեմ, Տրիբուն։ Աղջիկ-տղա հարաբերակցությունը խախտված ա։

    Մեջբերում Հայաստանի գենդերային իրավիճակի գնահատում-ի խոսքերից
    Հայաստանի անկախությունիցանմիջապես հետո նորածինների սեռային պատկանելության թվային հարաբերակցությունը աճել է նորմալկենսաբանական ցուցանիշից (102-106 տղա 100 աղջկա հարաբերակցության) և հասել է առավելագույնհարաբերակցության՝ կազմելով 120 տղա 100 աղջկա համար (սա, ըստ էության, ամենաբարձրցուցանիշներից է ողջ աշխարհում): Այդ ժամանակից ի վեր, նորածինների սեռային պատկանելությանցուցանիշների հարաբերակցությունը տատանվել է 114-ի և 116-ի միջև, և կարծես թե կայունացել է 2012թվականին՝ հասնելով 114-ի:

    Աղբյուրը

    Համաձայն Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի՝ հղիության արհեստական ընդհատումների մասին վերլուծության`

    2014թ. պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը կազմել է 12.019, որից 6040-ը կատարվել է կնոջ ցանկությամբ, 3640-ը՝ սպոնտան (ինքնաբեր՝ տարբեր հիվանդությունների, թունավորումների հետևանքով), 2212-ը՝ բժշկական ցուցումով, այդ թվում՝ 53-ը՝ դեղորայքային, իսկ 74-ը՝ վիրահատական միջամտության՝ վակուում-ասպիրացիայի միջոցով:

    ....


    2011թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հետազոտության տվյալները փաստում են, որ վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է սեռով պայմանավորված շուրջ 7200 հղիության արհեստական ընդհատում, իսկ 1 տարվա կտրվածքով չի ծնվում շուրջ 1400-1500 իգական սեռի ներկայացուցիչ:

    Աղբյուրը
    Նույն տարվա կտրվածքով տվյալներ չգտա, բայց որ շատ կապիտ նայենք, տարվա ընթացքում եթե 6000 կին դիմել ա աբորտի, ու թեկուզ 1000-ը սեռի պատճառով՝ էդ շատ մեծ ցուցանիշ ա արդեն իսկ։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 27.12.2016, 21:24:


  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (01.01.2017), Աթեիստ (27.12.2016), Հայկօ (27.12.2016), Վիշապ (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  21. #162
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորածին երեխաների թվում տղաների գերակշռության մասին՝ հարգելիներս, օբյեկտիվորեն տղաներն ավելի խոցելի են, տղա երեխայի առողջությունն ավելի խոցելի է, քան աղջկանը, տղան սոցիալապես ավելի ակտիվ է ու իր մահանալու հավանականությունն ավելի մեծ է, վերջը Արցախյան պատերազմն էլ գումարած: Ու ես վստահ եմ, որ էդ 106 vs 100 հարաբերակցությունը, որ կա երեխաների ծնվելու պահին, երբ նրանք հասնում են 20-30 տարեկանի, մեծ հաշվով ջնջվում է, վերանում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. #163
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղջիկ երեխաների աբորտի պատճառը իմ կարծիքով տգիտությունն ու քաղքենիությունն է։ Իսկ սրա դեմը առնելու շատ պարզ ձև կա, որ սիրելի ՀՀ կառավարությունը կարող էր անել՝ արգելել աբորտը Հայաստանում։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ առողջության ու կյանքին սպառնացող վտանգ չկա, աբորտը արվում է զուտ աբորտի համար՝ դատապարտել 5-10 տարի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Էսօրվա ՔՕ 122 հոդվածը ընդհամենը արգելում է աբորտը չլիցենզավորված (իմա՝ բարձրագույն բժշկական կրթություն չստացած) աձանց կողմից։ Էշություն ա մեր նման երկրում, որը դեմոգրաֆիկ կրիզիսի մեջ ա։
    Ու պետք է հստակեցնել մնացած բոլոր դեպքերը, ասենք չէին նախատեսել, բայց հղիացել են, ինչ անեն։ Մարդկանց հոգևոր, բարոյական առողջության զարգացման համար էլ պիտի ծրագիր լինի, գրողը տանի, մենակ հացիվ չի։
    Si vis pacem, para bellum

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (28.12.2016)

  24. #164
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովետի ժամանակ աբորտների արգելման պրակտիկա եղել է: Արդյունքում ուղղակի աբորտներն ընդհատակ են անցել՝ հաճախ ծանր վնաս հասցնելով կնոջ առողջությանը կամ նույնիսկ բերելով նրա մահվան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. #165
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձում եմ հասկանալ, թե ինչ ես ուզում ասել, չեմ կարում։ Մի քիչ ավելի պարզ։
    Դե որ փորձում ես հասկանալ, ես էլ բարյացակամ եմ այսօր փորձեմ պարզ ու հասարակ բացատրել։

    Կանխավ զգուշացնեմ՝ երկար ա լինելու (ակումբում նախավերջին գրառումս ա, մանր-մունր բաների վրա էլ գրառում վատնելու ճոխություն չունեմ )

    Պրոբլեմը երբեք լուծում չի ստանում, երբ այն կարծիքի լինենք, թե պրոբլեմը համակարգային լուծում ա պահանջում։ Սովետի վախտով կինն էլ ամուսինն էլ գործից հոգնած տուն էին գալիս, բայց ամուսինը ոտերը ցցած թախտին նստած տելեվիզոր էր նայում, իսկ կինը ճաշ եփում ու երեխաներին խնամում։ Ու գիտեմ, ասելու ես աննորմալ ընտանիք ա, մեր ընտանիքը տենց չի, ուրեմն սեքսիզմ չկա։ Ու դա էլ է պրոբլեմ, որ մարդիկ կարծում են՝ ես իմ կնկան սիրում եմ, ի՞նչ սեքսիզմ։ Բայց այդ նույն մարդկանց որ ցույց ես տալիս լրիվ անծանոթ ու հորինված մարդկանց մի կիլդիմ ռեզյումե ինչ-որ պաշտոնի համար՝ հավասար ունակություններով ու կրթությամբ ու աշխատանքային փորձով, տաս դեպքից յոթում ընտրվում են արական անուններ ունեցող անձինք։ Սրա (ու սրա նման, բայց էթնիկ, ռասսայական, տարիքային և այլ կանխակալություները ստուգող) լիքը հետազոտություններ կան՝ double blind դիզայնով ու statistically significant արդյունքերով։ Արևմտյան զարգացած երկրները սրա վրա լրիվ շեղված են, որևհետև արել են ամենը ինչ դու առաջարկում ես, հլը վրից էլ մի տասնապատիկ, ու մեկ ա սեքսիզմն ու ռասսիզմն ու էյջիզմը ու բոլոր մնացած խտրականիզմները գոյատևում են, ու հլի մի հատ էլ նոր շերտերով են բացահայտվում։ Համոզված եմ այս հարցով լուրջ հետաքրքրվողը խնդիր չի ունենա այս տիպի հետազոտությունների որոնման գործում՝ ինքս հիմա հավես չունեմ կոնկրետ հղումներ գտնել՝ տալու։

    Ասում ենք թե պիտի կանայք ներգրավված լինեն տնտեսական կյանքի մեջ։ Բա էդ ներգրավվումը ո՞նց ա լինելու, մի օր պիտի զարթնե՞նք ու տեսնենք կանայք ներգրավված են, որձերն էլ մանթո վիճակո՞ւմ։ Սրա համար պետք է ստեղծել pipeline։ Մի օրինակ բերեմ, որ մի քիչ պարզ լինի ինչի մասին եմ խոսում։ Կենսաբանության հետազոտական ոլորտում հիմա մի հատ մեգա-պրոբլեմ կա. (կոնկրետ թվերը չեմ հիշում, մոտավորապես նշեմ, իմաստը պահպանելով) 10-ից 7 կենսաբով Ph.D.-ները ստանում են կանայք, ու այս հարաբերակցությունը պահպանվում է փոստդոկերի փուլում էլ, բայց մշտական հետազոտական պաշտոններում 10-ից մենակ 2-ն են կին։ Ու էսի կատաստրոֆա ա, չե... շատ փափուկ եմ ասում, աղետա՜, աղե՜տ, որևհետև կան կենսաբանական տարբերություններ կանանց և տղամարդկանց միջև, ու դրանից հետևող կենսափորձի միջև էլ, Ու հաջողությամբ գիտությունը առաջ բրդելու համար Էդ անտեր տարբեր փորձերի դայվերսիթին թթվածնի նման բան ա։ Դե իսկ այսօրվա օրով կենսաբանական հետազոտությունների արագընթացությունը մարդկության կյանքի ու մահի գնի բան ա՝ շրջակա միջավայրը փոխվում է շատ ավելի արագ, քան բնական էվոլյուցիան է թույլ տալիս մարդկությանը դրան ադապտացվելու (գիտեմ, նարդի քցող տաքսիստների պնգյալին չի սա, բայց դե փաստերը մնում են փաստեր)։

    Ու էդ անտեր սեքսիզմի հարցը «լուծել» էին. դպրոցները ավարտողների մեծամասնությունը աղջիկներ են, համալսարաններում սովորողների մեծամասնությունը աղջիկներ են, մագիստրատուրա գնացողների ու հաջողությամբ ավարտողների մեծամասնությունը կանայք են։ Տո էդ անտեր Ph.D. ստացողների մեծամասնությունն էլ են կանայք այդ բնագավառում։ Տո, հերն եմ անիծել, փոստդոկերի մեծամասնությունն ա կանայք, էս ի՞նչ եղավ։ Ու էն էղավ, որ pipeline-ը այդ փուլում ծակ ա, ու ծորում ա։ Հետազոտական ոլորտի գերմրցակցությունը ու այդ փուլի հետ կանանց հղիանալու տարիքային համընկնումը (ու դրա նկատմամբ անհանդուրժողականությունը), ու տարրական կենցաղային սեքսիզմի ուժգնացումը այդ cut-throat միջավայրում սաղ քաքի համը հանում են։

    Հիմա չկարծես թե ես ասում եմ՝ կին կենսաբան հետազոտողները քիչ են տատու կողմից թուլին կոֆե եփելու պատճառով։ Ասածս էն ա, որ առանց ստույգ գործող փայփլայնի ոչ մի էական փոփոխություն չենք տեսնի։ Ու այդ փայփլայնի մեջ ծակեր են առաջանում աղջիկների կեղտոտ շորեր չթույլատրելուց էլ, տատու կողմից թուլի դեմը կոֆե դնելուց էլ, ըստ սեռի տարբեր սեղանների դեմը նստելուց էլ (սրա հետևանքներից էլ էն ա, որ աղջիկները փոքր հասակից գիտեն որ իրենք «տղամարդկանց սեղանին» չեն պատկանում, ու ենթագիտակցաբար արական-դոմինանտ բնագավառներ չեն գնում։ Ու նաև ծակեր են առաջանում «իմ կինը պուպուշ պիտի լինի», ու «եթե չես ուզում ես քեզ մարշրուտկում տեղ զիջեմ, ուրեմն դու դադարում ես իմ համար կին լինել» տիպի արտահայտություններից էլ։

    Ու չկարծես թե ասում եմ կինը էնքան նուրբ բյուրեղից պատրաստված բաժակ ա, որ սեղանին մի քիչ սխալ դնես՝ փշրվում ա։ Ասածս էն ա, որ խտրականության դեմը առնելը բոլորիս գործն ա. համ այն ծնողի որ երեխաների բնական զարգացումը սահմանափակում են սեռա-գենդերային տուֆտա պայմանավորվածություններով (ի դեպ տղա երեխաների վրա այս տիպի խտրականությունը ավելի քիչ կատաստրոֆիկ չի ազդում, բայց այդ մի ազդեցությունը ավելի քիչ տեսանելի ա հասարակության մեջ), համ էն ընկերների, որ հորը կորցնելու «ոտերը տակից պոկած» վիճակից դուրս գալու պրոցեսը խափանում են գենդերապես ամաչացնելով, համ էլ էն տատը, որ թույլ ա տալիս թուլի մոտ այդպիսի մտքերի անխախտ գոյատևումը։

    Մյուս կողմից էլ, նայի, որ ասում ենք՝ համակարգային լուծում է պետք, ձեռքներս այս խնդրից մաքրում ենք. հա բա դե էս մեր արևելյան երկրում բա ուրիշ բան էիր սպասում տիպի մտքերով։ Այս ախպերս, երկիրը ի՞նչ կապ ունի ինչ ձևի ա, դու դեմ ես սեքսիզմին, դեմը առ։ Կողմ ես սեքսիզմին՝ շարունակի։ Լիքը մարդ էլ կա՝ սեքսիզմը որ քյարփչով գլխին տա՝ չի ջոգի, դրանց էլ կրթել ա պետք։ Որոշները դա անում են ԼԳԲՏ շքայերթերով, ուրիշները՝ բռնության զոհ դարձած կանանց հետ սոցիալ աշխատանքով ու դրա հրապարակայնացմամբ, դե երորդներն էլ ակումբում ծլնգացնելով։ Իսկ տեղը նստել ասել՝ էդի կենցաղային ա, դրա մասին սկի մտածել էլ չարժի, այդ կենցաղային լայնամասշատ խտրականությունները չեն դադարի երբեք, ուզում ա նախագահը կին լինի, ուզում ա ՀԱԵ կաթողիկոսն էլ հետը։ Ու գալիս ենք նրան, որ այդ փայփլայնը Հայաստանում չռումա իր ակունքից. զարգացած երկրներում փայփլայնի ծակերը ավելի փոքր են, ու վերջնամասերում են (մեծ թվով կին մասնագետներ կան գրեթե բոլոր ոլորտներում, բայց դրանց հավասար չեն նայում ինչ տղամարդկանց), իսկ արևելյան մտածելակերպով երկրներում փայփլայն կառուցելու համար հումքի ստեղծման տեխնոլոգիան դեռ չի հայտնաբերվել։

    Կոնկրետ այդ գրառումս արդեն ասել եմ ինչ ակնկալիքներով եմ արել։ Թեման բացվել ա հայաստանում սեքսիզմի «կա՞ թե չկա՞»-ն հասկանալու համար, բայց քննարկում ենք ով ա մաշնի յուղ փոխում, ու ով ա կարտոշկա շալակում, ու ով պիտի իր քնքշության պատճառով լիքը մարշուտկում տեղ ստանա։ Ես էլ բերեցի սեքսիզմի դրվագներ, ու շեշտեցի թե դրանց հաճախակի կրկնումներից ինչ հետևանքներ են լինում (այդ հետևանքներն էլ մոգոնված չեն, այդ տիպի հետազոտություններ էլ լիքը կան, օր․ թե ինչպես է գենդերապես կանխակալում ունեցող մանկապարտեզի դայակի ձեռքի տակով անցած աղջիկների հետագա մասնագիտությունների ընտրությունը տարբերվում նմանատիպ սոցիո-էթնիկ միջավայրից դուրս եկած այլ աղջիկների մասնագիտությա ընտրությունից)։

    Սեքսիզմից ենք խոսում, ասում ես՝ աղջիկ էի ուզում, ու աղջիկս արտասահման ա մենակ գնացել, ուրեմն սեքսիստ չեմ։ Հիմա էն վերևի գրված «կնոջս սիրում եմ, ի՞նչ սեքսիզմ» ու դրան վերաբերվող հետազոտությունները դեռ հիշո՞ւմ ես։ Դե հիմա որ պատկերը լրիվական լինի, ասեմ որ այդ ռեզյումեները կարդացողների մի լիքը մասը կանայք էին, ու իրանց արդյունքները մի քիչ ավելի մեղմ են, բայց էլի statistically significant մակարդակի սեքսիզմ են ցույց տալիս։ Նենց որ, եղբայր, նույնիսկ կին լինելը չի փրկում կանանց նկատմամբ սեքսիզմից։ Խնդիրը սիսթեմի՜կ ա, ու ոչ մի կերպ չի ժխտվում ես սենցն եմ, կինս էլ՝ նենցը, էն մեկն էլ՝ 5 աղջիկ երեխեքից ոչ մեկին աբորտ չի արել տիպի օրինակներից կամ համոզմունքներից։

    Մի քանի անգամ տարբեր ֆորումներում ականատես եմ եղել Հայաստանում կին նախագահի հավանականություն մասին քննարկումերի. տղամարդկանց մեծ մասը ասում ա՝ ինչ ա որ, թող լինի, կարող ա ավելի լավ էլ լինի (իրականում չեմ կարծում թե բոլորը տենց են մտածում, բայց սեքսիզմի վատ երանգների պատճառով ոչ մեկն էլ չի ուզում բացահայտ սեքսիստ երևալ), իսկ կանանց մեծամասնությունը ասում ա՝ կին նախագա՞հ, տո էդի ի՞նչ կին պդի լինի, բա դրա էրեխեքին ո՞վ ա նայելու, բա դրա մարդը կուկուռի ձագ պտի ըլնի, որ սուս-ու-փուս հանդուրժի, որ իր կինը երկրի մեծն ա։ Այս վերջին երևույթը կոչվում է prescriptive bias, ու ասում են թե պատճառներից մեկն էր, որ Հիլլարին ընտրությունները տանուլ տվեց։

    Ու նաև փայփլայնը ծակվում ա, երբ սեքսիզմի մասին թեմայում ասում ենք՝ էսի հա պրոբլեմ ա, բայց եկեք թարգեք, ավելի մեծ խնդիրներ ունենք, հենա աղքատությունը 30%-ա, ու դա ավելի ընդարձակ պրոբլեմ ա, որ էդ լուծենք սա էլ կլուծվի։ Իմ լավ ախպեր, քույրեր և այլ բարեկամներ, սեքսիզմը ոչ աղքատությունից ա գալիս, ոչ էլ արևելք ու արևմուտքի կողմնորոշումից։ Ու դու ուզում ես աղքատության հարցը լուծես՝ ֆլագ ծիբե վ րուկի, ես էլ կողքից իմացածիս ու ունեցածիս չափով, ու օգտակարության սահմաններում կօժանդակեմ։ Բայց մի խնդրի շուրջ քննարկման վրա խուփը դնելը, թե ինչ ա ուրիշ (առարկելի) ավելի մեծ խնդիրներ կան դասական թեման փոխելու միջոցով խնդիրը անտեսման ենթարկելու մեթոդ ա (անկախ նրանից դա անվում է միտումնավոր, թե ենթագիտակցաբար)։

    Մի բան էլ ասեմ, ու վսյո, մենակ նեղանալ չլնի, Տրիբուն ջան։ Ու չկարծես թե փորձում եմ բերանդ փակեմ կամ ասել, որ բոլորս էլ ամեն բառ ասելուց առաջ պիտի մի կես ժամ քցենք բռնենք հո սենյակում մինչև բոլոր ճանճերը ոչ մեկին չենք վիրավորում։ Ես ինքս այն մտքին եմ, որ լեզվային զգուշավորությունը աբսուրդա ա, ու եթե հաճախակի զգուշանում ես, ապա մտածելակերպդ պիտի փոխես, որ համապատասխանի նրան ինչ ուզում ես երևաս քո ասածներով։ Օրինակ եթե մարդ սեքսիստ չի (ասում են արևմտյան Եվրոպայի բիոճարտարագիտական լաբերից մեկում էս վերջերս ստացել են տենց մի նմուշ ), առանց մտածելու բլթոցի մեջ էլ սեքսիզմի հոտ չի գա... հա՛, ասածս ինչն ա, այս սա էլ է սեքսիզմ.

    Դը բռօօօս, Այվուշկա, ես արդեն ներողություն եմ խնդրել․․․
    Այսպիսի փաղաքշական դիմելաձևը կանանց նվաստացնում ա «պուպուշ, նուրբ, էմպաթիկ» էակների, յանի քո գործը պուպուշ լինելն ա, էս ինչու ես սենց բաներ անում/ասում։ Ու եթե այպիսի բաները հանդիպում են աշխատատեղում, դա արդեն sexual harassment ա, որևհետև խորհրդանշում է բացահայտ descriptive bias։ Դե հիմա դեմքիս մի բանակ ակումբցիներ կթռնեն, յանի՝ այդ կինը դադարում ա կին լինել և այլն... ես էլ այս կանխազգացված հարցին կանխավ հարցով պատասխանեմ՝ դու կնո՞ջ հետ ես աշխատում, թե՞ լավ կամ վատ մասնագետի, դու կնո՞ջ հետ ես շփվում, թե՞ հետաքրքիր կամ ահետաքրքիր ակումբցու, կնո՞ջ հետ ես մարշրուտկա նստում, թե՞ իր ու քո անձնական տիրույթները հարգող ուղեկցի։ Դե լիքը տղամարդկանց ու կանանց համար այս բոլոր հարցերի պատասխանը «իհարկե՜ կնո՛ջ» ա, ու իրանց ցավն էլ տանեմ, մենակ թե իրար լավ հասկանաք, ու իրար «մերձանալու» հարմար վայր ունենաք, իսկ լիքը ուրիշներին կյանքը հետաքրքիր է արդեն լավ ուղեվորներ, լավ աշխատակիցներ ու խոհեմ զրուցակիցներ ունենալուց էլ՝ անկախ այդ մարդկանց կին, տղամարդ կամ չեբուրաշկա լինելուց։ Ու քանի դու մարդուն անձնապես փայլուն չես ճանաչում, ու չես ստուգել որ իրա համար օքեյա, որ իրան աշխատավայրում (մարշրուտկում, ակումբում) «քաղցրս» կամ Հասուշկա, Վալյուշկա, Մատրեշկա անվանվելը, հարգի էդ մարդու «չպուպուշացվելու» ցանկության իրավունքը։

    Ի դեպ, հատուկ Վիշապի համար. Տրիբունի պահվածքը երբեք էլ նիքի ուղղագրության մասին չէր, այլ վերջին նկարագրածս երևույթի տարատեսակներից էր։

    Աբորտների մասին էլ պիտի գրեի, էն էլ Ruby Rue-ն ինձնից առաջ դա արեց։ Իսկ Վիշապի պսածի մոմենտով մի քանի հռետորական հարց. էդ ո՞ւմ պիտի դատես՝ հղի կնո՞ջը, թե՞ իր ականջից բռնած գինեկոլոգի մոտ տարած չոբան ամուսնուն, թե՞ սկեսուրին, որ ասումա՝ էս անբաշար հարսս մենակ աղջիկներ ա բերում, թե՞ բժշկին, որ ասում ա՝ էս չոբաններին մերժեմ՝ գնալու են գյուղի անասուն անասնաբուժի գերանդու տակ ընկնեն։ Ու որ էդքան դեմոգրաֆիկ կրիզիս ա, էդ խի՞ չես դու Տավուշ, գյուղ Արևահովիտում, թե՞ քո անձնական պարագաները ավելի կարևոր են քան սահմանամերձ գյուղի գյուղացիներինը։ Հեռվից ու արական մարմնի մեջից աբորտներ արքելելը էքյա հեշտ բան ա... դե իսկ օրենքով հարց լուծելը՝ լրիվ բնական ու արվող բան։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 28.12.2016, 00:10:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.12.2016), Tiger29 (12.01.2017), Աթեիստ (28.12.2016)

Էջ 11 19-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •