բլոտ-մլոտ/զիջել-չզիջելն էլ, բռնությունն ու գենդերցիդի հասնող իգական սեռի պտուղների աբորտներն էլ բնականաբար սեռի ու գենդերային կողմեր ունենք, բայց դրանցով քննարկումը վարելը անիմաստ ա, որևհետև երկուսն էլ շատ հեշտ հերքվում են. առաջինը՝ հա դե բա չեն ուզում, թող իրենք իրենց նման զույգի ընտրեն, ես էլ ինձ սաղող զույք կուզեմ, երկրորդն էլ՝ հա դե դրանք աննասուն են, մենք անասուններից չենք խոսում տիպի զրույցներով։ Ու նենց չի որ սխալ են այդ հերքողները։ Բայց ամբողջ հարցը այն է, որ այս երկուսն էլ համակարգային սեքսիզմի սիմպտոմներ են, ոչ թե բուն սեքսիզմի արտահայտումներ։ Ու այս տիպի օրինակները շեղում են թեմայից՝ ամբողջ զրույցը վերածելով մատնացցության։
Իսկ սեքսիզմը դա էն ա, որ
- աղջիկ երեխան դուրսը խաղալուց շորը կեղտոտելու վրա լսում ա՝ բա աղջկան սազո՞ւմ ա, ու սա այնքան հաճախ ա արվում, որ շատ փոքր տարիքից կեղտոտ ու վտանգավոր տեղերում էլ չի խաղում, հրմշտել-մրմշտելուց հեռու ա մնում, ու ռիսկի ռեալիստիկ գնահատման ակունքները չեն զարգանում այսպիսի խաղերից զրկված լինելու պատճառով (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում ռիսկի գնալ ու ձեռներեց դառնալ)։
- աղջիկ երեխան մեծ եղբոր մեքենա/զինվոր/կոնստրուկտորով խաղալիս երբ եղբայրը վրա ա տալիս ու ձեռքից սկսում ա խլել, գոռգոռոցի ա հասնում, ծնողը գալիս ու ասում ա՝ դե լավ, աղջիկս, արի դու կուկուներիդ հետ խաղա, էդ տղայական խաղալիքների հետ ի՞նչ գործ ունես, ու մեջը հետաքրքրությունն ու սերը մեքենաների, ռազմավարության, ու մեխանիզմների դեռ չծնված մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք մեղավոր չենք, որ կանայք չեն ուզում վարորդ, զինվորական կամ ինժեներ դառնալ)։
- աղջիկ երեխան շախմատը ձեռը բռնած գալիս ա հորը խնդրում ա, որ իրեն սովորեցնի, հերն էլ թե՝ այ աղջիկս, էդ քո ինչ խելքի բանն ա, թռի ախպորդ ասա թող գա հետս խաղա, դու էլ գնա մամայիդ խոհանոցում օգնի-մօգնի, ու այդ աղջկա մոտ ստրատեգիական մտածելակերպը արհեստականորեն սահմանափակվում է «բա վաղը ի՞նչ եմ ճաշին սարքելու» ռազվարաությամբ (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում դիվանագետ, քաղաքագետ դառնալ) - կանխազգալով «էս ի՞նչ ես ասում, մենք լիքը աղջիկ չեմպիոն շախմատիստուհիներ ունենք» տիպի մեկնաբանությունները՝ մենք լիքը ծանրամարտիկ աղջիկ չեմպիոնուհիներ ունենք, բայց կնոջը նույնիսկ մի կիլո կարտոշկա տանել չթողնող ամուսինների թիվը դրանից չի պակասում։
- տղա երեխան խոհանոցում մոր գոգնոցը գտած հետը խաղում ա, հերն էլ վրան հասած, թե բա՝ արա, էդ ղզիկ բաներդ թող, քնա մեքենաներիդ հետ խաղա, ու խոհարարության նկատմամբ չծնված սերը մեջը մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե բայց մարդս ախր խոհանոցում վաբշե բան անել չգիտի, բա հո սոված չեմ թողնելու)։
- խոպանում ջահել տղեն Հայաստանում հոր մահվան լուրը լսած անկարողությունից ծնկի ա ընկնում ու հոնգուր-հոնգուր լաց ա լինում, վրա հասած ընկերներն էլ հանգստացնում են՝ լավ ախպերս, հերիք կնկա նման լաց լինես, արի մի բաժակ խմի՝ կհանգստանաս, ու մոտը հոր մահվան վիշտը երբեք էլ չի մորմոքվում, (դե հետո էլ մեծանում ա, կնիկ առնում, ու ասում ենք՝ անզգամ մարդ ա, մի հատ չի թողնում կնիկը դարձ գնա իրա ծնողների մոտ)։
- եղունգը կոտրած երիտասարդ տղան մոր եղունգ տաշելիքը վերցնում ա՝ տաշի, որ անդուր խանգարող ծայրերը վերացնի, կողքով անցնող հայրն էլ մի հատ սիլա ա հասցնում՝ արա հո դու ղզիկ չե՞ս, ու սրա մոտ հիգիենան ու քեզ խնամելը դառնում ա կանացիության նշան (դե հետո էլ մեծանում ա, ու ասում ենք, ես տղամարդիկ չոբան են՝ եղունգների կեղտը վկա)։
- առավոտով մոտը ընկերը հյուր եկած ջահել տղան 80 տարեկան տատուն ասում ա՝ տատ, մի հատ կոֆե դիր տղեքով խմենք, որ հանկարծ ընկերը չկարծի թե ինքը ղզիկ խոհանոցում կոֆե եփող ա։
- վերջին դրվագի տատիկը գնում ա այդ սուրճը եփելու, ոչ դե ֆռում ա ու թոռանը ասում՝ հողեմ քո գլուխն էլ, հորդ գլուխն էլ, պապուդ գլուխն էլ հետը։
- կնոջ նկատմամբ նրբազգաց ամուսինը ընկերների հետ տանը բլոտ խաղալուց կնոջը սենյակիղ վռնդում ա (հա դե բա ի՞նչ բլոտ առանց քֆուր, ու հո չե՞մ թողնի ընկերներս կնոջս դիմաց քրֆեն), բայց նենց հանգիստ սրտով թողնում ա որ կնիկը ունիտազի շուրջ կես մետր շառավղով իրա ընկերների խմած պիվայի հետևանքները մաքրի-լվա։
- ընտանիքովդ արևմուտքի մի քաղաք այցելելիս գնում ես տեղի հայկական եկեղեցին, հետո տեր հայրը իրենց տուն է հրավիրում որպես հարգված հյուրի, ու իրանց տանը սեղանի շուրջ նստած խոսում ես տեր հոր հետ, աղջիկ երեխաներդ էլ նույն սենյակում քահանայի երեխաների հետ են խաղում, մինչև կինդ տեր հոր կնոջ հետ մյուս սենյակում իրար հետ են ինչ-որ բան են անում, մեկա էլ տեր հայրը շուռ է գալիս իր տղա երեխուն՝ գնա էն էգեղենին ասա թող մի հատ սեղան գցեն (ու հետո աղջիկները մեծանում են, ու ասում ենք՝ արա դե էս նոր սերնդի մեջ եկեղեցու նկատմամբ սեր չկա էլի, այ մեր վախտերով...)։
- արական սեռի ներկայացուցչի կուլտը այն աստիճան է (լեննականցիների ականջը կանչի), որ մինչև 5 տարեկան տղան չգա նստի սեղանի շուրջ ու սկսի ուտելը, դեռահաս աղջիկը, որ մի քանի օր է տառապում է ծանր դաշտանից և հետևող ախորժակի խանգարումից, որ հազիվ վերջապես մի բան կարա բերանը դնի ու բառի բուն իմաստով սովից մեռնում ա, չի կարա մի կտոր հաց էլ սեղանից վերցնի։
- տեխնիկական մասնգիտությամբ ԲՈւՀ-ում սովորախ երիտասարդ աղջիկը գրեթե ամեն օր լսում ու զգում է «էս աղջիկներին մեկը ասի՝ գնացեք բանասեր դարձեք» տիպի արտահայտություններ ու վերաբերմունք (դե հետո էլ ասում ենք՝ մենք հո մեղավոր չենք, որ աղջիկները չեն ուզում ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինժեներ դառնա)։
- բուհական ամբողջ շրջանակում «աղջիկը սովորաումա որ դիպլոմը օժիտի մեջ ավելացնի» տիպի վերաբերմունքը, որ լրիվ սպանում ա աղջիկ ուսանողների մոտ լավ մասնագետ դառնալու երազանքը (դե հետո էլ ասում ենք՝ հո մենք չենք մեղավորը, որ կանայք ուզում են տունը նստել կոֆե խմել, ոչ թե գնալ գործ ման գալ)։
- ․․․․․․․․․
ու սեքսիզմի դրսևորումներից են նաև այս հազարավոր հարցերը անտեսելով, քննարկել՝ ով ա խոհանոցում ավելի շատ ժամանակ անցկացնում ու ով ա կարտոշկի պարկը կնոջ հույսին թողնում, ու որ կինն ա մաշնի յուղ փոխում...
Էջանիշներ