Ես էլ ասեմ էլի, թքած ունեմ տղամարդը իրա տեղն ինձ կզիջի տրանսպորտում թե չէ, իմ պայուսակը կբռնի թե չէ, ինձ ճանապարհ կտա թե չէ, հաշիվս կփակի թե չէ (թե յանի ինչի՞ պիտի ինքը փակի որ):
Ես մի պարզ ճշմատություն գիտեմ՝
Երբ որ ես սեքս եմ անում իմ ուզած տղամարդու կամ տղամարդկանց հետ, ես պոռնիկ եմ, իսկ տղամարդիկ նման պարագայում՝ թույն տպեր:
Երբ որ ես աշխատում եմ համ գիշերները, համ ցերեկները, որ տուն պահեմ, ոչ մեկ չի հիշում, որ ես աղջիկ եմ ու ֆիզիկապես երբեմն գերհոգնում եմ, բայց եթե ես ուզենամ գնամ խմեմ ու ուշ տուն գամ, ես դառնում եմ փչացած, որովհետև աղջիկն էդ ժամերին դուրսը չի լինում:
Երբ-որ ես մեխ եմ մխում, կամ լուսամուտներին ցելոֆան եմ կպցնում, կամ սաղ տան գործն եմ անում, ոչ մեկ չի ասում, դու աղջիկ ես մի արա, բայց երբ որ տղեն պիտի մի բան ավել անի, չի անում, որովհետև աղջկա գործերն իր հագով չեն:
Գիշերվա գործիս տեղը, մեր բաժին տղամարդիկ իրավունք չունեն մտնեն, որտև էդ ուշ ժամին աղջկան վայել չի տղամարդու հետ կոֆե խմել:
Հենց տանն եմ ու հանգիստ քնել եմ ուզում, վերևի հարևանը կնոջն ու երեխեքին սատկացնում ա ու աշխարհի վերջին քֆուրներն է տալիս ամեն օր, բայց ես ոչ մի բան փոխել չեմ կարող, բա պիտի ծեծի, որ տեսնեն տանը տղամարդ կա:
Ու վերջապես, երբ որ ես սաունա եմ ուզում գնամ, ինձ չի կարելի, որտև ես աղջիկ եմ:
Ես ո՛չ ֆեմինիստ եմ, ո՛չ ռասսիստ եմ, ո՛չ սեքսիստ եմ, ո՛չ զոոֆիլ եմ, ո՛չ սև եմ, ո՛չ գեյ եմ, ես ուղղակի ապրել եմ ուզում մի հասարակությունում, որտեղ ամեն մարդ հարգում ա իր դիմացին, իր արած լավ գործերի համար:
Էջանիշներ