User Tag List

Էջ 9 19-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

  1. #121
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    [/LIST]
    Ծլնգ, էս լրիվ ճիշտ ես ասում ու շատ կարևոր շեշտադրում ես անում։ Լրիվ համաձայն եմ։

    Բայց էս ամենի մեջ (ոչ միայն քո գրածում, այլ ընդհանրապես էս հարցով բոլոր քննարկումներում) մի լուրջ պրոբլեմ եմ տեսնում։ Որ էս ամենը լուռ կամ բարձրաձայն, որպես մեղադրանք ուղղվում ա տղամարդկանց։ ՈՒ արդյունքում ընկալվում ա, կարծես որպես «տեսակ» տղամարդու վզին մի մեծ մեղքի բառ կա։ Ինչը բնականաբար հակազդեցություն ա առաջացնում․ համոզված եմ էս թեման կարդացող լիքը տղամարդիկ տրամաբանորեն ընդունում են էս գրածներդ, բայց բնազդաբար ուզում են արդարացումներ ու կոնտր–արգումենտներ գտնեն, որտև սեփական տեսակի ինքնապաշտպանության կարիք են զգում։ Տղամարդկանց մյուս մասն էլ, ընդունելով էդ մեղքի ծանր բեռը, սկսում ա ենթագիտակցորեն տղամարդկությունը ընկալել որպես ինչ–որ բացասական երևույթ, որ պետք ա ներսում ճնշել։
    Կանանց մոտ էլ առաջանում ա «տղամարդիկ խոզ են» տիպի ագրեսիա ու տղամարդատյացություն։
    Արդյունքում ոչ միայն սեքսիզմի պրոբլեմը չի լուծվում, այլև նոր պրոբլեմներ են ստեղծվում։

    Մինչդեռ քո նկարագրած համակարգային սեքսիզմը արական ու իգական սեռը իրար ձեռ բռնած են ստեղծել։ Ի վերջո այլ կերպ չէր էլ կարող լինել․ իգական ու արական սեռերը, չնայած տարբերություններ ունեն, բայց մեկը մյուսից առավել չի, մեկը մյուսի խիստ կարիքն ունի ու առանց փոխադարձ համաձայնության ու համագործակցության չէր կարող ձևավորվել էն հասարակությունը, որ էսօր մենք ունենք։
    Ի վերջո, հատկապես թունդ սեքսիստ ընտանիքներում, երեխաների դաստիարակմամբ հիմնականում կանայք են զբաղվում։ Դպրոցում էլ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են։ ՈՒ, լավ թե վատ, բայց կանանցից ա մեծ չափով կախված ապագա չափահասի ինչպիսին լինելը։
    Տես, քո օրինակներում էլ բոլոր «մեղավոր անձիք» կամ տղամարդ են կամ լավագույն դեպքում անորոշ ա գրված, բայց քանի որ «տուժողը» իգական սեռն ա, by default «մեղավորն» էլ տղամարդն ա ընկալվում։ Oրինակներումդ հայրն ա սեքսիստական «դաս» տալիս, մինչդեռ իրականում էդ նույն «դասերը» տանը ու դրսում նաև կանայք են տալիս։
    ՈՒ ընդհանրապես, բազմաթիվ իրավիճակներ կարող եմ նկարագրել, երբ էս սեքսիստ հասարակարգը հենց կանայք են ձևավորում ու պահպանում։

    Մի խոսքով, ասածս էն ա, որ սեռով պայմանավորված հստակ դերեր ունեցող հասարակարգը իգական ու արական սեռը միասին են ստեղծել։ ՈՒ եթե էսօր մեզ դա դուր չի գալիս (ինչը շատ կանայք ու տղամարդիկ կվիճարկեն), միասին էլ պիտի փոխենք։ Սեքսիզմից և‎՛ կանայք, և՛ տղամարդիկ են տուժում։ Մինչդեռ սենց քննարկումներում սովորաբար տղամարդիկ են մեղադրվում ու, հատկապես կանանց կողմից, կանանց ուղղված քննադատություն ու պահանջ առանձնապես չի դրվում։ Ինչպես ամենուր, էս հարցում էլ կանանց դերը խիստ թերագնահատվում ա։
    Արշակ ջան, կանխավ ներողություն, բայց ասածդ մի անեկդոտ հիշեցրեց.
    Армянское радио спрашивают: "Какой самый красивый город?" Армянское радио отвечает: "Конечно, Ереван".
    – А сколько надо атомных бомб, чтобы разрушить Ереван?
    – Вообще-то Тбилиси тоже очень красивый город.

    Ես էդ դրվագներով միմիայն նկարագրել եմ սիսթեմիկ կենցաղային սեքսիզմի որոշ դրվագներ, որոնց ես ինքս ինչ-որ կերպ առնչվել եմ։ Ոչ ոգու մեղադրելու ոչ ցանկություն ունեի, ոչ էլ պատճառ կամ պատրվակ։ Ու վստահի որ ինքնահաստատվելու կարիք էլ չունեմ։ Ու հաստատ վարդագույն ակնոցներ հագած չեմ այդ գրառումս գրել, ակնկալելով թե այդ մի գրառմամբ սեքսիզմը վերացվելու է ի սպառ Հայաստանից։ Ամենշատը որ հույս ունեմ այդ գրառումից այն է, որ որոշ դրվագները այնքան տպավորիչ կլինեն, որ ընթերցողներից որոշները նմանատիպ դրվագներում իրենց գտնելով մի ակնթարթ կմտածեն իրենց հետագա ասած-արածի հետևանքների մասին։

    Ու քեզ մյուս թեմայում ասել եմ, որ գտնում եմ որ բոլորս ենք մեղավոր՝ թե՛ սեքսիզմի գոյության ու գոյատևման մեջ, թե՛ դրա բացասական հետևանքների մեջ։ Բայց կոնկրետ իմ գրառումից եթե ինչ-որ մեկը մեղքի զգացում է ապրում, ապա հուսով եմ որ այդ զգացումը դրականորեն կօգտագործի, ոչ թե իր մեղավորության զգացողությունը շուռ կտա «հարևան երկրի մայրաքաղաքի» վրա։

    Հայկը արդեն նշեց, որ մեր պատրիարքալ հասարակության մեջ տղամարդը ուժեղ է, իսկ կինը՝ թույլ։ Սա ֆետիշիզմի մակարդակի է նստած մեր մեջ, ինչպես այս նույն թեման ցույց ա տալիս։ Ու դրա պատճառով էլ ինչ էլ ասես պարզ ա հասարակության «հայրերին» մեղադրող ա ստացվելու։ Բայց լրիվ համաձայն եմ հետդ որ լիքը կանայք շարունակում են կանանց նսեմացման փոխանցումը սերնդից սերունդ։ Որոշները նույնիսկ այս դրվածքը օգտագործում են ի շահ իրենց՝ թույլ ձևանալով, բայց տակից վրից մանիպուլյացիա անելով։ Բայց դե այս սեքսիզմի հետևանքով տուժում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, էլ ուրիշ գենդերային մանրամասնությունները չհաշված...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.12.2016)

  3. #122
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը հաստատ շփոթել էր ուղղակի. ու ընդհանրապես փոխի էդ նիկդ, մի լրիվ ուրիշ բան դիր, դնջանանք, ամեն թեմայում էս հարցն ա ։))
    քո դնջությունը իմ նիքի՞ց ա գալիս

  4. #123
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ, ուզում էի ներողություն խնդրեմ, անկեղծ, բայց մի քիչ սովոր չեմ էս բառպաշարով շփվելուն՝ դրբի տակ ընկնել բան: Ինձ հեռու կպահեմ, բայց բնականաբար ոչ վախից, այլ որովհետև տհաճ ա շփվելը
    Շինարար ջան, հարց չկա, բոլորիս հետ էլ պատահում ա (խառնելը)։ Գրածիցդ չէր երևում ծաղրանք էր, թե փորձում էիր ուղղել (Տրիբունի անունը տրվել էր էս էջում, հնարավոր էր, որ այդ ակնարկով էիր ասել)։ Այնպես որ, դու էլ ինձ ներիր՝ չէի փորձում «դեմքիդ թռնել», դրա պատճառով էլ գրառումս սկսել էի այնպես ինչպես սկսել էի։ :ընկերություն_հայցող_սմայլիկ

  5. #124
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    քո դնջությունը իմ նիքի՞ց ա գալիս
    Օֆտոպը ավարտելու համար թեման համարենք փակված ։)
    Բայց որ իսկապես ուզենաս նիկդ փոխել, ձայն հանիր (էս թեմայում չէ)։

  6. #125
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, հարց չկա, բոլորիս հետ էլ պատահում ա (խառնելը)։ Գրածիցդ չէր երևում ծաղրանք էր, թե փորձում էիր ուղղել (Տրիբունի անունը տրվել էր էս էջում, հնարավոր էր, որ այդ ակնարկով էիր ասել)։ Այնպես որ, դու էլ ինձ ներիր՝ չէի փորձում «դեմքիդ թռնել», դրա պատճառով էլ գրառումս սկսել էի այնպես ինչպես սկսել էի։ :ընկերություն_հայցող_սմայլիկ
    Կներես ես էլ չէի ուզում կոպիտ լինեմ, ուղղակի ինձ լավ չես ճանաչում, եթե ես կատակ էլ անելիս լինեի, հաստատ ծաղր չէր լինի չարժե տենց փշերով պատասխանել էստեղ մարդկանց, նույնը նոր նկատեցի Այվիի հանդեպ, մարդկանց խոսքով աջուձախ տշտշելով բանի չես հասնի, զգում եմ, որ երևի ուժեղ մարդ ես, բայց էս էն միջավայրը չի, որտեղ դու պաշտպանվելու կարիք ունես

  7. #126
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես ես էլ չէի ուզում կոպիտ լինեմ, ուղղակի ինձ լավ չես ճանաչում, եթե ես կատակ էլ անելիս լինեի, հաստատ ծաղր չէր լինի չարժե տենց փշերով պատասխանել էստեղ մարդկանց, նույնը նոր նկատեցի Այվիի հանդեպ, մարդկանց խոսքով աջուձախ տշտշելով բանի չես հասնի, զգում եմ, որ երևի ուժեղ մարդ ես, բայց էս էն միջավայրը չի, որտեղ դու պաշտպանվելու կարիք ունես
    Հա՛, չեմ ճանաչում բայց հիմա լա՜վ կողմից ճանաչեցի։ Հարգեցի, եղբայր, որ շփոթմունքդ խոստովանեցիր։

    Ու ես էս միջավայր ոչ կռիվ անելու եմ եկել, ոչ էլ եղբայրական սեր հայցելու, աջ ու ձախ էլ չեմ տշտշում։ Բայց ես չեմ, դու ես, մեկը գար քեզ ասեր նիքդ փոխիր, թե չէ անհանգստություն ա մեր էս ընտիր միջավայրին պատճառում... պիտի շնորհակալություն հայտնեի երևի, թե չէ չեմ ինտեգրվի։

  8. #127
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՛, չեմ ճանաչում բայց հիմա լա՜վ կողմից ճանաչեցի։ Հարգեցի, եղբայր, որ շփոթմունքդ խոստովանեցիր։

    Ու ես էս միջավայր ոչ կռիվ անելու եմ եկել, ոչ էլ եղբայրական սեր հայցելու, աջ ու ձախ էլ չեմ տշտշում։ Բայց ես չեմ, դու ես, մեկը գար քեզ ասեր նիքդ փոխիր, թե չէ անհանգստություն ա մեր էս ընտիր միջավայրին պատճառում... պիտի շնորհակալություն հայտնեի երևի, թե չէ չեմ ինտեգրվի։
    Ընդամենը ուզում եմ` քեզ լավ լինի էստեղ, որպես նորեկ, ու շուրջդ խնդիրներ չառաջանան. պետք չի ասածներս պտտել ։)

  9. #128
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդամենը ուզում եմ` քեզ լավ լինի էստեղ, որպես նորեկ, ու շուրջդ խնդիրներ չառաջանան. պետք չի ասածներս պտտել ։)
    ivy ջան, էս թեմայի կտրվածքով մի անալոգիա բերեմ, որ հասկանաս ասածդ ինչի ա նման. մի կին շորերի առումով խտրականության մասին բարձրաձայնում ա, դու էլ առաջարկում ես՝ է, տղու շորեր հագի, տղու տեղ կդնեն, չեն նեղացնի...

    նիքը մարդու վիրտուլ ինքնության «շորն» ա, իսկ դու ասում ես՝ փոխի՛...
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 26.12.2016, 20:52:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (26.12.2016)

  11. #129
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեքսիզմը Հայաստանում չտեսության ու տգիտության ածանցյալներից է, իսկ վերջիններս մենակ սեքսիզմ չի, որ առաջացնում են:
    Չեք կարծու՞մ, որ կեղծված ընտրությունները, պետական թալանը, բարոյականությունից զուրկ դատավորներն ու ոստիկանները, հիմար նախարարները ու մնացած այլանդակությունները գալիս են էլի չտեսությունից ու տգիտությունից:
    Նեղ աշխարհայացք ունեցող չկարդացած մարդը անպետք, բառադի, ու հաճախ նաև շրջապատի համար վտանգավոր կենդանի ա, կարող ա սեքսիստ լինի, կաշառակեր կամ կաշառք տվող, սեռական հանցագործ, գող, լավագույն դեպքում ստախոս կամ աֆերիստ:
    Իսկ ՀՀ երրորդ «անկախությունից» ի վեր, հենց գյոռմամիշները եկան իշխանության, սրանք ավելի բարոյազրկեցին այն արժեքները, որոնք առանց էն էլ 70 տարի բարոյազրկվել էին սովետական կարգերում:
    Ասածս ինչ ա, էս կարգի պրոբլեմները զարգացած հասարակություններում կլուծվեին օրենքներով, հասարակական կազմակերպություններով, կամ վերջին վարյանտ քաղաքացիական ընդվզումներով, բայց մեզ մոտ ընդհամենը մի 30 հոգի ակումբում փորձում են հասկանալ, որ մենք պրոբլեմ ունենք: Մի հատ դուրս արեք ձեր շենքի հարևանների հետ զրուցեք, տեսնեմ քանի՞ հոգի կհասկանան, թե ինչի մասին եք խոսում: Դրա համար առաջարկում էի անդամակցվել ՔԱՔ-ին, էն էլ ինձ քաքի տեղ դնող չեղավ:
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (27.12.2016), Նաիրուհի (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  13. #130
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառերը կարևոր են, ձյաձ: Դերին ու նշանակությանն էլ բան չասի, չնայած՝ ոնց որ թե ոչ մի տենց ակնարկ չկա էլ, որ պետք ա բոլոր տարբերությունները լղոզել ու սարքել մի հատ չեզոք սեռ՝ չեզոք ատրիբուտներով. ինձ համար որ ստեղ հարցը ուրիշ ա, չեմ հասկանում՝ էդ սպասք-պլասկագուբցի-պուպուլիկային խոսակցությունը որտեղից մեջ ընկավ: Հա, ու էս թեման չգիտեմ՝ ինչից ա սկսվել, բայց որ հարցը ստեղ ավելի լուրջ ա, քան «թագավոր տղան», փաստ ա:
    Բառերը կարևոր չեն, ավելին, հաճախ խանգարող են։ Քանի որ սաղս սևեռվում ենք էտ բառերի վրա, դրանց յանի ճիշտ ու տեղին կիրառումը դառնում ա հիմնական նպատակ, մինչդեռ բուն պրոբլեմը մղվում ա երկրորդ պլան։ Տնտեսագիտության մեջ մի հատ սենց ոչ էնքան հայտնի օրենք կա, կոչվում ա Goodhart's law, ու ասում ա when a measure becomes a target, it ceases to be a good measure: Հիմա մերն ա, «գենդերային հավասարությունը», «սեքսիսզմը», «հոմոֆոբը» էքնան էն տեղին ու անտեղին չարչարկվել, որ արդեն մեկը ես լուրջ չեմ ընդունում։ Հենց մեկը բերանը բացում ա էս թեմայով, անկախ ինձանից ուզում եմ գամ բերնին, ասեմ, արա դե զզվցրք էլի, հասկացանք:

    Հիմա կոնկրետ Հայաստանում - կանանց իրավունքների հետ կապված վիճակը խնդրահարույց ա, բայց կատաստրոֆիկ չի։ Սենց ասեմ, կարար ավելի լավ լիներ, բայց նենց չի, որ գործ ունենք կանաց իրավունքներն աջ ու ձախ ոտի տակ տվող որձերի հասարակության հետ, ու եթե արագորեն էս հարցը չլուծվի, անդառնալի կորուստներ ենք կրելու։ Ես մեր հասարակությունը կսահմանեի որպես «շոռաչք բիձեքի հասարակություն», էն որ ափռ ցփռ խոսում են, բայց գործելու ուժ չունեն, էն որ տաքսու շոֆեռներով հավաքվում են կանգառում, նառդին դնում են բագաժնիկին որ կնանիքից խոսան՝ ամեն ինչից հասկացողի դեմքերով, անցնողների քամակին նայեն, անուն կպցնեն, սաղին ասեն պուտանկա։ Բայց, որպես կանոն, տաքսի պատիրող աղջկան ասեն «քուր ջան, կյանքիդ մեռնեմ, ուր պետք ա ապահով հասցնեմ։ Իմ աղջիկն էլ քո պես սիրուն, քո տարիքի աղջիկ ա, մեռնեմ ջանիդ»։ Առակս ասում ա, որ մենք չկողմնորոշված, ժամանակի ու տարածության մեջ շշկռված հասարակություն ենք, մենք էլ չենք իմանում մեր ուզածն ինչ ա մեզանից, շրջապատից, ալամ աշխարհից։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (27.12.2016), Lion (27.12.2016)

  15. #131
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելացնեմ ինձ ամենաշատը նյարդայնացնող բաներից մեկը. քեֆերի ժամանակ առանձին տղամարդկանց ու առանձին կանանց սեղան ունենալը: Մի քանի տարբեր տներում, մի վեց-յոթ անգամ եղել եմ տենց քեֆերի, մեկը նույնիսկ երեխայի ծննդյան առթիվ էր՝ ընտանեկան ուրախություն. հերը, քավորը, պապը, հոր, պապու ու քավորի ընկերները նստել, վրա-վրա արաղ էին խմում մի սեղանին, սենյակի մյուս անկյունում կանայք էին մի ուրիշ սեղանին նստել ու ցածր ինչ-որ բան էին քչփչում: Աբսուրդ էր:
    Բլյա, Հայկօ, դու էս որտե՞ղ ես քեֆերի գնում։ Դրա համար էլ քեզ գենդերին ես տվել Ապեր, դու արի էլ քեֆի մի գնա, փսիխիկադ կխանգարվի։

  16. #132
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, ուզածդ չգիտեմ ինչ ա, բայց դրբիս տակ մի ընկի, խնդրում եմ...
    Իրանք ջան, թող մի քիչ էլ Շինարարը տանջվի, բա ես մեղք չե՞մ ...

  17. #133
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինը շփոթել էր, բայց ինչի՞ պիտի իր անունը փոխի։ Շատ էլ լավ մականուն ա, բայց էդ սկի կարևոր էլ չի։ Իրան դուր ա գալիս՝ վերջ․ թող սովորեն, մեծ բան չի։
    Բայց իրանքը չի ուզում հասկանա, որ մեզ էլ ա դուր գալիս ... Ակումբի երևի մինչև հիմա ամենաունիկալ կեղծանունն ա, սեքսիստ լինեմ:

  18. #134
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    բլոտ-մլոտ/զիջել-չզիջելն էլ, բռնությունն ու գենդերցիդի հասնող իգական սեռի պտուղների աբորտներն էլ բնականաբար սեռի ու գենդերային կողմեր ունենք, բայց դրանցով քննարկումը վարելը անիմաստ ա, որևհետև երկուսն էլ շատ հեշտ հերքվում են. առաջինը՝ հա դե բա չեն ուզում, թող իրենք իրենց նման զույգի ընտրեն, ես էլ ինձ սաղող զույք կուզեմ, երկրորդն էլ՝ հա դե դրանք աննասուն են, մենք անասուններից չենք խոսում տիպի զրույցներով։ Ու նենց չի որ սխալ են այդ հերքողները։ Բայց ամբողջ հարցը այն է, որ այս երկուսն էլ համակարգային սեքսիզմի սիմպտոմներ են, ոչ թե բուն սեքսիզմի արտահայտումներ։ Ու այս տիպի օրինակները շեղում են թեմայից՝ ամբողջ զրույցը վերածելով մատնացցության։

    Իսկ սեքսիզմը դա էն ա, որ
    • աղջիկ երեխան դուրսը խաղալուց շորը կեղտոտելու վրա լսում ա՝ բա աղջկան սազո՞ւմ ա, ու սա այնքան հաճախ ա արվում, որ շատ փոքր տարիքից կեղտոտ ու վտանգավոր տեղերում էլ չի խաղում, հրմշտել-մրմշտելուց հեռու ա մնում, ու ռիսկի ռեալիստիկ գնահատման ակունքները չեն զարգանում այսպիսի խաղերից զրկված լինելու պատճառով (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում ռիսկի գնալ ու ձեռներեց դառնալ)։
    • աղջիկ երեխան մեծ եղբոր մեքենա/զինվոր/կոնստրուկտորով խաղալիս երբ եղբայրը վրա ա տալիս ու ձեռքից սկսում ա խլել, գոռգոռոցի ա հասնում, ծնողը գալիս ու ասում ա՝ դե լավ, աղջիկս, արի դու կուկուներիդ հետ խաղա, էդ տղայական խաղալիքների հետ ի՞նչ գործ ունես, ու մեջը հետաքրքրությունն ու սերը մեքենաների, ռազմավարության, ու մեխանիզմների դեռ չծնված մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք մեղավոր չենք, որ կանայք չեն ուզում վարորդ, զինվորական կամ ինժեներ դառնալ)։
    • աղջիկ երեխան շախմատը ձեռը բռնած գալիս ա հորը խնդրում ա, որ իրեն սովորեցնի, հերն էլ թե՝ այ աղջիկս, էդ քո ինչ խելքի բանն ա, թռի ախպորդ ասա թող գա հետս խաղա, դու էլ գնա մամայիդ խոհանոցում օգնի-մօգնի, ու այդ աղջկա մոտ ստրատեգիական մտածելակերպը արհեստականորեն սահմանափակվում է «բա վաղը ի՞նչ եմ ճաշին սարքելու» ռազվարաությամբ (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում դիվանագետ, քաղաքագետ դառնալ) - կանխազգալով «էս ի՞նչ ես ասում, մենք լիքը աղջիկ չեմպիոն շախմատիստուհիներ ունենք» տիպի մեկնաբանությունները՝ մենք լիքը ծանրամարտիկ աղջիկ չեմպիոնուհիներ ունենք, բայց կնոջը նույնիսկ մի կիլո կարտոշկա տանել չթողնող ամուսինների թիվը դրանից չի պակասում։
    • տղա երեխան խոհանոցում մոր գոգնոցը գտած հետը խաղում ա, հերն էլ վրան հասած, թե բա՝ արա, էդ ղզիկ բաներդ թող, քնա մեքենաներիդ հետ խաղա, ու խոհարարության նկատմամբ չծնված սերը մեջը մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե բայց մարդս ախր խոհանոցում վաբշե բան անել չգիտի, բա հո սոված չեմ թողնելու)։
    • խոպանում ջահել տղեն Հայաստանում հոր մահվան լուրը լսած անկարողությունից ծնկի ա ընկնում ու հոնգուր-հոնգուր լաց ա լինում, վրա հասած ընկերներն էլ հանգստացնում են՝ լավ ախպերս, հերիք կնկա նման լաց լինես, արի մի բաժակ խմի՝ կհանգստանաս, ու մոտը հոր մահվան վիշտը երբեք էլ չի մորմոքվում, (դե հետո էլ մեծանում ա, կնիկ առնում, ու ասում ենք՝ անզգամ մարդ ա, մի հատ չի թողնում կնիկը դարձ գնա իրա ծնողների մոտ)։
    • եղունգը կոտրած երիտասարդ տղան մոր եղունգ տաշելիքը վերցնում ա՝ տաշի, որ անդուր խանգարող ծայրերը վերացնի, կողքով անցնող հայրն էլ մի հատ սիլա ա հասցնում՝ արա հո դու ղզիկ չե՞ս, ու սրա մոտ հիգիենան ու քեզ խնամելը դառնում ա կանացիության նշան (դե հետո էլ մեծանում ա, ու ասում ենք, ես տղամարդիկ չոբան են՝ եղունգների կեղտը վկա)։
    • առավոտով մոտը ընկերը հյուր եկած ջահել տղան 80 տարեկան տատուն ասում ա՝ տատ, մի հատ կոֆե դիր տղեքով խմենք, որ հանկարծ ընկերը չկարծի թե ինքը ղզիկ խոհանոցում կոֆե եփող ա։
    • վերջին դրվագի տատիկը գնում ա այդ սուրճը եփելու, ոչ դե ֆռում ա ու թոռանը ասում՝ հողեմ քո գլուխն էլ, հորդ գլուխն էլ, պապուդ գլուխն էլ հետը։
    • կնոջ նկատմամբ նրբազգաց ամուսինը ընկերների հետ տանը բլոտ խաղալուց կնոջը սենյակիղ վռնդում ա (հա դե բա ի՞նչ բլոտ առանց քֆուր, ու հո չե՞մ թողնի ընկերներս կնոջս դիմաց քրֆեն), բայց նենց հանգիստ սրտով թողնում ա որ կնիկը ունիտազի շուրջ կես մետր շառավղով իրա ընկերների խմած պիվայի հետևանքները մաքրի-լվա։
    • ընտանիքովդ արևմուտքի մի քաղաք այցելելիս գնում ես տեղի հայկական եկեղեցին, հետո տեր հայրը իրենց տուն է հրավիրում որպես հարգված հյուրի, ու իրանց տանը սեղանի շուրջ նստած խոսում ես տեր հոր հետ, աղջիկ երեխաներդ էլ նույն սենյակում քահանայի երեխաների հետ են խաղում, մինչև կինդ տեր հոր կնոջ հետ մյուս սենյակում իրար հետ են ինչ-որ բան են անում, մեկա էլ տեր հայրը շուռ է գալիս իր տղա երեխուն՝ գնա էն էգեղենին ասա թող մի հատ սեղան գցեն (ու հետո աղջիկները մեծանում են, ու ասում ենք՝ արա դե էս նոր սերնդի մեջ եկեղեցու նկատմամբ սեր չկա էլի, այ մեր վախտերով...)։
    • արական սեռի ներկայացուցչի կուլտը այն աստիճան է (լեննականցիների ականջը կանչի), որ մինչև 5 տարեկան տղան չգա նստի սեղանի շուրջ ու սկսի ուտելը, դեռահաս աղջիկը, որ մի քանի օր է տառապում է ծանր դաշտանից և հետևող ախորժակի խանգարումից, որ հազիվ վերջապես մի բան կարա բերանը դնի ու բառի բուն իմաստով սովից մեռնում ա, չի կարա մի կտոր հաց էլ սեղանից վերցնի։
    • տեխնիկական մասնգիտությամբ ԲՈւՀ-ում սովորախ երիտասարդ աղջիկը գրեթե ամեն օր լսում ու զգում է «էս աղջիկներին մեկը ասի՝ գնացեք բանասեր դարձեք» տիպի արտահայտություններ ու վերաբերմունք (դե հետո էլ ասում ենք՝ մենք հո մեղավոր չենք, որ աղջիկները չեն ուզում ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինժեներ դառնա)։
    • բուհական ամբողջ շրջանակում «աղջիկը սովորաումա որ դիպլոմը օժիտի մեջ ավելացնի» տիպի վերաբերմունքը, որ լրիվ սպանում ա աղջիկ ուսանողների մոտ լավ մասնագետ դառնալու երազանքը (դե հետո էլ ասում ենք՝ հո մենք չենք մեղավորը, որ կանայք ուզում են տունը նստել կոֆե խմել, ոչ թե գնալ գործ ման գալ)։
    • ․․․․․․․․․


    ու սեքսիզմի դրսևորումներից են նաև այս հազարավոր հարցերը անտեսելով, քննարկել՝ ով ա խոհանոցում ավելի շատ ժամանակ անցկացնում ու ով ա կարտոշկի պարկը կնոջ հույսին թողնում, ու որ կինն ա մաշնի յուղ փոխում...
    Եթե սեքսիզմն էս ա, էս խնդալույա .... կամ ավելի շուտ լացելույա:

    Զուտ կենցաղային օրինակներ մի հասարակության համար, որը ուղիղ 1400 տարի ապրում ա իսլամական շրջապատում, մի հազար տարի էլ իսլամի լծի տակ ու ամեն ձև կրում ա իսլամի պատկերացումները կնոջ դերի մասին կենցաղում։ Բա ի՞նչ էիր ուզում, որ միջին արևելքում ապրող ժողովուրդը հանկարծ իրա կենցաղում շվեդի պես իրան պահե՞ր։ Դու ու Հայկօն հենց նոր սեքսիզմի պես լուրջ պրոբլեմը իջեցրիք ու հասցրիք սեղան դնելուն ու քեֆին առանձին նստելու մակարդակին։

    Իսկ ես միամիտս, մտածում էի, որ զրույցը վերաբերելու ա հավասար իրավուքներին, հնարավորություններին, կրթությանը, երկրի կառավարմանը մասնակցելուն, աշխատանքին, վաստակելուն, սեփական ապագան ինքնուրույն կերտելուն, սենց վեհ բաներին, էլի ․․․․ Բայց չէ, կարևորն էն ա, որ տատին կոֆե չդնի թուլի համար։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (27.12.2016), Lion (27.12.2016)

  20. #135
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սեքսիզմն էս ա, էս խնդալույա .... կամ ավելի շուտ լացելույա:

    Զուտ կենցաղային օրինակներ մի հասարակության համար, որը ուղիղ 1400 տարի ապրում ա իսլամական շրջապատում, մի հազար տարի էլ իսլամի լծի տակ ու ամեն ձև կրում ա իսլամի պատկերացումները կնոջ դերի մասին կենցաղում։ Բա ի՞նչ էիր ուզում, որ միջին արևելքում ապրող ժողովուրդը հանկարծ իրա կենցաղում շվեդի պես իրան պահե՞ր։ Դու ու Հայկօն հենց նոր սեքսիզմի պես լուրջ պրոբլեմը իջեցրիք ու հասցրիք սեղան դնելուն ու քեֆին առանձին նստելու մակարդակին։

    Իսկ ես միամիտս, մտածում էի, որ զրույցը վերաբերելու ա հավասար իրավուքներին, հնարավորություններին, կրթությանը, երկրի կառավարմանը մասնակցելուն, աշխատանքին, վաստակելուն, սեփական ապագան ինքնուրույն կերտելուն, սենց վեհ բաներին, էլի ․․․․ Բայց չէ, կարևորն էն ա, որ տատին կոֆե չդնի թուլի համար։
    Ապ, սրտներս ազատություն ա ուզում, ուզում ենք Հայաստանում բոյֆրենդ/գըրլֆրենդ լինի, Եվրոպայի պես լինի, ստրեսը քչանա, հավասարություն, համերաշխություն, հարգանք, սեր, փող, իրավունքներ, օրենք, աշխատանք, ազատ սեքս, սպորտ, մառոժնի... Ուղղակի չգիտենք որտեղից սկսել ու ոնց անել: Հիմա մարդկանց մտքով անցավ խոսքի քեֆերից բողոքել, որ դեմդ սիրուն ծյոծյաների ու աղջիկների փոխարեն ինչոր «Ախթամար»-ի ու թրիքի բուրմունքով բձեք են նստած՝ խաշլամայի սեղանի շուրջ… կամ էլ՝ որ աղջիկ ժամանակ ավազի վրա մեքենայով խաղալու հնարավորություն չի եղել, կամ այլ կայֆեր, ասենք բլոտ, շախմատ, ֆուտբոլ և այլն մենակ հասանելի են պուպուլիկ ունեցողներին:
    Ես կարծում եմ, որ սրանք բոլորն էլ պրոբլեմներ են, թեկուզ կենցաղային մակարդակի, բայց հաստատ կյանք փչացնող են: Բայց դե քանի իշխանությունը գյոռմամիշների ձեռն ա, ու հայկական ալիքներով քաղքենի ու տհաս սերիալներն են մեր կինոհիթերն ու «կյանքի» մասին պատկերացում տվողները, ապա վախենամ մոտ ապագայում հազիվ թե իգական սեռը ավելի հարմար զգա, ու վայթե արական սեռն էլ մի երևելի կայֆերի մեջ չի, էդ բլոտը, նարդին, խաշլաման ու արաղը դեռևս կայուն կպահպանեն իրենց կուրսը մեր արժեհամակարգում որպես դժվարահասանելի բարձր արժեքներ:
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.12.2016)

Էջ 9 19-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •