Վիշապ (26.12.2016)
Տրիբուն ձյա, ուզում ես անունը անասուն դիր, ուզում ես եզ, ուզում ես սեքսիստ: Տերմինն էդքան էական չի:
Կա փաստ, որ կա նման երևույթ, որը մեծապես պայմանավորված ա նաև սեռերով: Ու ի դեպ համաձայն չեմ Հայկօի հետ, որ լուրջ խնդիրները թողած կենցաղային մակարդակինն ենք քննարկում, որտև էդ լուրջ խնդիրները սրանց ածանցյալն են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (26.12.2016)
բլոտ-մլոտ/զիջել-չզիջելն էլ, բռնությունն ու գենդերցիդի հասնող իգական սեռի պտուղների աբորտներն էլ բնականաբար սեռի ու գենդերային կողմեր ունենք, բայց դրանցով քննարկումը վարելը անիմաստ ա, որևհետև երկուսն էլ շատ հեշտ հերքվում են. առաջինը՝ հա դե բա չեն ուզում, թող իրենք իրենց նման զույգի ընտրեն, ես էլ ինձ սաղող զույք կուզեմ, երկրորդն էլ՝ հա դե դրանք աննասուն են, մենք անասուններից չենք խոսում տիպի զրույցներով։ Ու նենց չի որ սխալ են այդ հերքողները։ Բայց ամբողջ հարցը այն է, որ այս երկուսն էլ համակարգային սեքսիզմի սիմպտոմներ են, ոչ թե բուն սեքսիզմի արտահայտումներ։ Ու այս տիպի օրինակները շեղում են թեմայից՝ ամբողջ զրույցը վերածելով մատնացցության։
Իսկ սեքսիզմը դա էն ա, որ
- աղջիկ երեխան դուրսը խաղալուց շորը կեղտոտելու վրա լսում ա՝ բա աղջկան սազո՞ւմ ա, ու սա այնքան հաճախ ա արվում, որ շատ փոքր տարիքից կեղտոտ ու վտանգավոր տեղերում էլ չի խաղում, հրմշտել-մրմշտելուց հեռու ա մնում, ու ռիսկի ռեալիստիկ գնահատման ակունքները չեն զարգանում այսպիսի խաղերից զրկված լինելու պատճառով (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում ռիսկի գնալ ու ձեռներեց դառնալ)։
- աղջիկ երեխան մեծ եղբոր մեքենա/զինվոր/կոնստրուկտորով խաղալիս երբ եղբայրը վրա ա տալիս ու ձեռքից սկսում ա խլել, գոռգոռոցի ա հասնում, ծնողը գալիս ու ասում ա՝ դե լավ, աղջիկս, արի դու կուկուներիդ հետ խաղա, էդ տղայական խաղալիքների հետ ի՞նչ գործ ունես, ու մեջը հետաքրքրությունն ու սերը մեքենաների, ռազմավարության, ու մեխանիզմների դեռ չծնված մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք մեղավոր չենք, որ կանայք չեն ուզում վարորդ, զինվորական կամ ինժեներ դառնալ)։
- աղջիկ երեխան շախմատը ձեռը բռնած գալիս ա հորը խնդրում ա, որ իրեն սովորեցնի, հերն էլ թե՝ այ աղջիկս, էդ քո ինչ խելքի բանն ա, թռի ախպորդ ասա թող գա հետս խաղա, դու էլ գնա մամայիդ խոհանոցում օգնի-մօգնի, ու այդ աղջկա մոտ ստրատեգիական մտածելակերպը արհեստականորեն սահմանափակվում է «բա վաղը ի՞նչ եմ ճաշին սարքելու» ռազվարաությամբ (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե հո մենք չենք մեղավոր, որ կանայք չեն ուզում դիվանագետ, քաղաքագետ դառնալ) - կանխազգալով «էս ի՞նչ ես ասում, մենք լիքը աղջիկ չեմպիոն շախմատիստուհիներ ունենք» տիպի մեկնաբանությունները՝ մենք լիքը ծանրամարտիկ աղջիկ չեմպիոնուհիներ ունենք, բայց կնոջը նույնիսկ մի կիլո կարտոշկա տանել չթողնող ամուսինների թիվը դրանից չի պակասում։
- տղա երեխան խոհանոցում մոր գոգնոցը գտած հետը խաղում ա, հերն էլ վրան հասած, թե բա՝ արա, էդ ղզիկ բաներդ թող, քնա մեքենաներիդ հետ խաղա, ու խոհարարության նկատմամբ չծնված սերը մեջը մարում ա (դե հետո էլ մեծանում են, ու ասում ենք՝ հա դե բայց մարդս ախր խոհանոցում վաբշե բան անել չգիտի, բա հո սոված չեմ թողնելու)։
- խոպանում ջահել տղեն Հայաստանում հոր մահվան լուրը լսած անկարողությունից ծնկի ա ընկնում ու հոնգուր-հոնգուր լաց ա լինում, վրա հասած ընկերներն էլ հանգստացնում են՝ լավ ախպերս, հերիք կնկա նման լաց լինես, արի մի բաժակ խմի՝ կհանգստանաս, ու մոտը հոր մահվան վիշտը երբեք էլ չի մորմոքվում, (դե հետո էլ մեծանում ա, կնիկ առնում, ու ասում ենք՝ անզգամ մարդ ա, մի հատ չի թողնում կնիկը դարձ գնա իրա ծնողների մոտ)։
- եղունգը կոտրած երիտասարդ տղան մոր եղունգ տաշելիքը վերցնում ա՝ տաշի, որ անդուր խանգարող ծայրերը վերացնի, կողքով անցնող հայրն էլ մի հատ սիլա ա հասցնում՝ արա հո դու ղզիկ չե՞ս, ու սրա մոտ հիգիենան ու քեզ խնամելը դառնում ա կանացիության նշան (դե հետո էլ մեծանում ա, ու ասում ենք, ես տղամարդիկ չոբան են՝ եղունգների կեղտը վկա)։
- առավոտով մոտը ընկերը հյուր եկած ջահել տղան 80 տարեկան տատուն ասում ա՝ տատ, մի հատ կոֆե դիր տղեքով խմենք, որ հանկարծ ընկերը չկարծի թե ինքը ղզիկ խոհանոցում կոֆե եփող ա։
- վերջին դրվագի տատիկը գնում ա այդ սուրճը եփելու, ոչ դե ֆռում ա ու թոռանը ասում՝ հողեմ քո գլուխն էլ, հորդ գլուխն էլ, պապուդ գլուխն էլ հետը։
- կնոջ նկատմամբ նրբազգաց ամուսինը ընկերների հետ տանը բլոտ խաղալուց կնոջը սենյակիղ վռնդում ա (հա դե բա ի՞նչ բլոտ առանց քֆուր, ու հո չե՞մ թողնի ընկերներս կնոջս դիմաց քրֆեն), բայց նենց հանգիստ սրտով թողնում ա որ կնիկը ունիտազի շուրջ կես մետր շառավղով իրա ընկերների խմած պիվայի հետևանքները մաքրի-լվա։
- ընտանիքովդ արևմուտքի մի քաղաք այցելելիս գնում ես տեղի հայկական եկեղեցին, հետո տեր հայրը իրենց տուն է հրավիրում որպես հարգված հյուրի, ու իրանց տանը սեղանի շուրջ նստած խոսում ես տեր հոր հետ, աղջիկ երեխաներդ էլ նույն սենյակում քահանայի երեխաների հետ են խաղում, մինչև կինդ տեր հոր կնոջ հետ մյուս սենյակում իրար հետ են ինչ-որ բան են անում, մեկա էլ տեր հայրը շուռ է գալիս իր տղա երեխուն՝ գնա էն էգեղենին ասա թող մի հատ սեղան գցեն (ու հետո աղջիկները մեծանում են, ու ասում ենք՝ արա դե էս նոր սերնդի մեջ եկեղեցու նկատմամբ սեր չկա էլի, այ մեր վախտերով...)։
- արական սեռի ներկայացուցչի կուլտը այն աստիճան է (լեննականցիների ականջը կանչի), որ մինչև 5 տարեկան տղան չգա նստի սեղանի շուրջ ու սկսի ուտելը, դեռահաս աղջիկը, որ մի քանի օր է տառապում է ծանր դաշտանից և հետևող ախորժակի խանգարումից, որ հազիվ վերջապես մի բան կարա բերանը դնի ու բառի բուն իմաստով սովից մեռնում ա, չի կարա մի կտոր հաց էլ սեղանից վերցնի։
- տեխնիկական մասնգիտությամբ ԲՈւՀ-ում սովորախ երիտասարդ աղջիկը գրեթե ամեն օր լսում ու զգում է «էս աղջիկներին մեկը ասի՝ գնացեք բանասեր դարձեք» տիպի արտահայտություններ ու վերաբերմունք (դե հետո էլ ասում ենք՝ մենք հո մեղավոր չենք, որ աղջիկները չեն ուզում ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինժեներ դառնա)։
- բուհական ամբողջ շրջանակում «աղջիկը սովորաումա որ դիպլոմը օժիտի մեջ ավելացնի» տիպի վերաբերմունքը, որ լրիվ սպանում ա աղջիկ ուսանողների մոտ լավ մասնագետ դառնալու երազանքը (դե հետո էլ ասում ենք՝ հո մենք չենք մեղավորը, որ կանայք ուզում են տունը նստել կոֆե խմել, ոչ թե գնալ գործ ման գալ)։
- ․․․․․․․․․
ու սեքսիզմի դրսևորումներից են նաև այս հազարավոր հարցերը անտեսելով, քննարկել՝ ով ա խոհանոցում ավելի շատ ժամանակ անցկացնում ու ով ա կարտոշկի պարկը կնոջ հույսին թողնում, ու որ կինն ա մաշնի յուղ փոխում...
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 26.12.2016, 15:46:
Ավելացնեմ ինձ ամենաշատը նյարդայնացնող բաներից մեկը. քեֆերի ժամանակ առանձին տղամարդկանց ու առանձին կանանց սեղան ունենալը: Մի քանի տարբեր տներում, մի վեց-յոթ անգամ եղել եմ տենց քեֆերի, մեկը նույնիսկ երեխայի ծննդյան առթիվ էր՝ ընտանեկան ուրախություն. հերը, քավորը, պապը, հոր, պապու ու քավորի ընկերները նստել, վրա-վրա արաղ էին խմում մի սեղանին, սենյակի մյուս անկյունում կանայք էին մի ուրիշ սեղանին նստել ու ցածր ինչ-որ բան էին քչփչում: Աբսուրդ էր:
DIXIcarpe noctem
դու հլը չես տեսել մանկապարտեզում դայակի կողմից աղջիկների ու տղաների սեղաններ ստեղծելը։ Մեծ կիսաշրջան սեղաններ են, 3-4 տարեկան երեխաներ, մի երկու ամիս հետո տղաները աղջիկներին իրենց սեղանի մոտ չեն թողնում, աղջիկներն էլ՝ տղաներին։ Դե հիմա դու ինձ ասա սրանք որ մեծանան իրանց քեֆերին ով ո՞նց ա նստելու։
Արշակ (26.12.2016)
Ծլնգ, էս լրիվ ճիշտ ես ասում ու շատ կարևոր շեշտադրում ես անում։ Լրիվ համաձայն եմ։
Բայց էս ամենի մեջ (ոչ միայն քո գրածում, այլ ընդհանրապես էս հարցով բոլոր քննարկումներում) մի լուրջ պրոբլեմ եմ տեսնում։ Որ էս ամենը լուռ կամ բարձրաձայն, որպես մեղադրանք ուղղվում ա տղամարդկանց։ ՈՒ արդյունքում ընկալվում ա, կարծես որպես «տեսակ» տղամարդու վզին մի մեծ մեղքի բառ կա։ Ինչը բնականաբար հակազդեցություն ա առաջացնում․ համոզված եմ էս թեման կարդացող լիքը տղամարդիկ տրամաբանորեն ընդունում են էս գրածներդ, բայց բնազդաբար ուզում են արդարացումներ ու կոնտր–արգումենտներ գտնեն, որտև սեփական տեսակի ինքնապաշտպանության կարիք են զգում։ Տղամարդկանց մյուս մասն էլ, ընդունելով էդ մեղքի ծանր բեռը, սկսում ա ենթագիտակցորեն տղամարդկությունը ընկալել որպես ինչ–որ բացասական երևույթ, որ պետք ա ներսում ճնշել։
Կանանց մոտ էլ առաջանում ա «տղամարդիկ խոզ են» տիպի ագրեսիա ու տղամարդատյացություն։
Արդյունքում ոչ միայն սեքսիզմի պրոբլեմը չի լուծվում, այլև նոր պրոբլեմներ են ստեղծվում։
Մինչդեռ քո նկարագրած համակարգային սեքսիզմը արական ու իգական սեռը իրար ձեռ բռնած են ստեղծել։ Ի վերջո այլ կերպ չէր էլ կարող լինել․ իգական ու արական սեռերը, չնայած տարբերություններ ունեն, բայց մեկը մյուսից առավել չի, մեկը մյուսի խիստ կարիքն ունի ու առանց փոխադարձ համաձայնության ու համագործակցության չէր կարող ձևավորվել էն հասարակությունը, որ էսօր մենք ունենք։
Ի վերջո, հատկապես թունդ սեքսիստ ընտանիքներում, երեխաների դաստիարակմամբ հիմնականում կանայք են զբաղվում։ Դպրոցում էլ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են։ ՈՒ, լավ թե վատ, բայց կանանցից ա մեծ չափով կախված ապագա չափահասի ինչպիսին լինելը։
Տես, քո օրինակներում էլ բոլոր «մեղավոր անձիք» կամ տղամարդ են կամ լավագույն դեպքում անորոշ ա գրված, բայց քանի որ «տուժողը» իգական սեռն ա, by default «մեղավորն» էլ տղամարդն ա ընկալվում։ Oրինակներումդ հայրն ա սեքսիստական «դաս» տալիս, մինչդեռ իրականում էդ նույն «դասերը» տանը ու դրսում նաև կանայք են տալիս։
ՈՒ ընդհանրապես, բազմաթիվ իրավիճակներ կարող եմ նկարագրել, երբ էս սեքսիստ հասարակարգը հենց կանայք են ձևավորում ու պահպանում։
Մի խոսքով, ասածս էն ա, որ սեռով պայմանավորված հստակ դերեր ունեցող հասարակարգը իգական ու արական սեռը միասին են ստեղծել։ ՈՒ եթե էսօր մեզ դա դուր չի գալիս (ինչը շատ կանայք ու տղամարդիկ կվիճարկեն), միասին էլ պիտի փոխենք։ Սեքսիզմից և՛ կանայք, և՛ տղամարդիկ են տուժում։ Մինչդեռ սենց քննարկումներում սովորաբար տղամարդիկ են մեղադրվում ու, հատկապես կանանց կողմից, կանանց ուղղված քննադատություն ու պահանջ առանձնապես չի դրվում։ Ինչպես ամենուր, էս հարցում էլ կանանց դերը խիստ թերագնահատվում ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Սրա սահմանումն էլ կա, Արշ: Կոչվում ա «յուրացված սեքսիզմ»: Էս էն դեպքն ա, երբ տղամարդիկ էնքան են կանանց ասել, որ նրանք նվաստ, անարժան ու թույլ էակներ են, որ կանայք իրենք էլ են սկսել հավատալ ու կրկնել: «Ուժեղ կին լինելը ոչ թե կնոջ արժանիքն ա, այլ տղամարդու խայտառակությունը» (c) որևէ ռանդոմ կին և այլն: Նույնիսկ չեմ էլ ուզում էս թեմայի մեջ խորանալ, էլի
: Բայց ընդհանուր սկզբունքը էս ա. սա պատրիարխալ հասարակարգ ա, իշխանությունը տղամարդկանց ա պատկանում, ուրեմն՝ տղամարդիկ պատասխանատու են ամեն ինչի համար: Պրծ: Հեսա Տրիբունը կգա, կաշիս կքերթի, բմբուլներս քամուն կտա սենց սադո-մազո բացելու համար, ու նույնիսկ ճիշտ կանի:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.12.2016, 19:01:
DIXIcarpe noctem
Ժողովուրդ, էլի մի բան - մենք կարծես թե ինքստինքյան ընդունում ենք, թե ինչ որ <չար ուժեր> ահա նման ու նման վատ բաներ են արել, սենց հասարակություն են ձևավորել, որտեղ, ասենք, կանայք դիսկրիմինացվում են: Բայց, եթե նայենք պատմականորեն, իրականում սա օբյեկտիվորեն է ձևակերպվել, դարերի ու սերունդների դառը փորձով, երբ, մարդկային հարյուրամյակների փորձը մեծ հաշվով բերել է նրան, որ, կոպիտ ասած, վար ու ցանքը, որսորդությունն ու պատերազմը տղամարդիկ են անում, տնային ու թիկունքային գործերը՝ կանայք: Կրկնում եմ, դա մարդկության փորձն է բերել, օբյեկտիվորեն, հարյուրամյակների փորձով պարզվել է, որ այդպես ավելի ճիշտ է՝ ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և այլ հանգամանքներ հաշվի առնելով: Այսինքն ստեղ ոչ մեկը մեծ հաշվով մեղավոր չի, քանի որ հասարակության անդամներ և այս ամենը ստեղծողներ եղել են նաև կանայք՝ այս առումով միանում եմ Հայկօ-ի վերջին պոստի մտքին:
Մեր դարաշրջանում, երբ արևմտյան հասարակարգերում, իրոք, հենց դրանցում, այլ ոչ ողջ աշխարհում, սոցիալ-տնտեսական զարգացումներն այնքան են առաջ գնացել, որ շատ հարցերի լուծումը հեշտ է դարձել տարաբնույթ ծառայություններ վարձել կարողանալու շնորհիվ, դարերով եկած այս ավանդական ճշտերը մեծ հաշվով հարցականի տակ են դրվում ու այդպես գուցե և ավելի ճիշտ է - իրոք, եթե առաջ, ասենք մի 1500 տարի առաջ, կնոջ համար վար ու ցանք անող չլիներ, նրան պաշտպանող չլիներ, կինը ուղղակի ոտքի տակ կգնար, ապա այժմ, երբ կինը նույն կինն է, սակայն սոցիալական զարգացումների առումով ի վիճակի է կոնպենսացնել իր բացերը զուտ ֆինանսական միջոցներ կիրառելով և հասարակական պաշտպանության միջոցների շնորհիվ, նա ավելի պաշտպանված է և կենսունակ: Այպիսով, իրոք, շատ ավանդական մոտեցումներ, որոնք ճիշտ էին մինչև ասեն 19-րդ դարի վերջի Եվրոպայում, հիմա վերանայման կարիք ունեն:
Մյուս կողմից, սակայն, հարցը նրանում է, թե արժե արդյոք այդ ամենը ձգտել վերանայել, չէ, որ, ինչպես նշվեց թեմայում ավելի տարիքով ոմանց կողմից, հենց այդ տարբերության մեջ է գեղեցկությունն ու հմայքը, արժե ձգտել դրան: Պարզ օրինակ՝ Quyr Qery մի քիչ երևի տաքացած, կոպիտ գրեց, թե ինքը թքած ունի, տղամարդը իրեն տրանսպորտում տեղ կզիջի, թե չէ: Այդ արտահայտությունը ինձ մոտ, որպես տղամարդու, ոչ միայն դիմադրություն առաջացրեց զուտ բնազդաբար, այլև, թող ներվեն ինձ այս խոսքերը, մեծապես խունացրեց Quyr Qery-ու կերպարը որպես կին, ինքն ինձ համար որպես կին մեծապես արդեն չկա, կրկին ներողություն եմ խնդրում, դա դեռ հարց է, լավ է, որ մասայականորեն Quyr Qery-ները Lion-ների համար չլինեն, չընկալվեն որպես կին, թե ոչ: Ինձ թվում է, ամեն դեպքում լավ չէ, մանավանդ մեր տիպի, հայաստանյան, երկնքի ու երկրի միջև գտնվող հասարակություններում՝ մենք ոչ Եվրոպա ենք, ոչ Ասիա:
Արդյունքում, ճշմարտությունը ինչ որ տեղ մեջտեղում է, ընդ որում մեծապես կախված է երկրի սոցիալական կառուցվածքից՝ կունենանք տնտեսապես ազատ կանանց բավարար՝ կրիտիկական, քանակություն, այս ամենը կփոխվի ու մենք կդառնանք Եվրոպայի պես մի հասարակություն, չենք ունենա, կմնանք սենց, հետ կգնանք, կդառնանք հին, ասիատիկ տիպի հասարակություն, ինչպես եղել ենք ասենք մինչև 19-րդ դարի վերջը:
anslov, շնորհակալ եմ բարեմաղթանքներիդ համար, Աստված քո սրտի ուզածի չափով քեզ տա![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 26.12.2016, 19:39:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հա, եղբայր, հասկանում եմ ինչ ես ասում «յուրացված սեքսիզմի» մոմենտով, կա տենց բան։ Բայց էդ «պատրիարխալ հասարակարգը» ո՞վ ա ստեղծել։ Տղամարդը հո մենակ չի՞ ստեղծել։ Եթե տղամարդը կնոջից առավել չի ու մեկը մյուսի կարիքը ունի, էդ ո՞նց պիտի տղամարդը պատրիարխալ համակարգ ստեղծեր առանց կնոջ համաձայնության ու կնոջ հետ համագործակցության։ Որ ասում են է, որ ամեն ժողովուրդ արժանի ա իր իշխանություններին։ Կարծում եմ մոտավորապես նույն սկզբունքն ա։
ՈՒ եթե վայրի բնությանն էլ նայենք, տարբեր կենդանիների մոտ էգն ու արուն հաճախ (բայց ոչ միշտ) ահագին տարբեր դերեր ունեն։ Օրինակ, առյուծների դեպքում ոչ միայն ձագերին խնամելը, այլ նույնիսկ որս անելը հիմնականում էգերի վրա ա։ Արուի պարտականությունը միայն այլ արուներից իր էգերին պաշտպանելն ա։ ՈՒ էս պարտավորությունները հաստատ փոխադարձ համաձայնությամբ ու համագործակցությամբ են ձևավորվում էվոլուցիայի ընթացքում։
Ինչը իհարկե չի նշանակում, թե «ավլել ես ուրեմն պիտի հա էլ ավելես»Նորմալ ա, որ էվոլուցիայի տարբեր փուլերում դերերը փոփոխվեն։ Բայց էլի, էդ փոփոխություններն էլ միայն միասին, համագործակցելով կարան լինեն։
Էգին արու ա պետք, արուին՝ էգ։ Երկու կողմն էլ իրար առաջարկելու բան ունեն ու մեկը մյուսի համագործակցության կարիքը։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Apsara (01.01.2017)
ivy (26.12.2016), Lion (26.12.2016), Անվերնագիր (26.12.2016), Նաիրուհի (26.12.2016), Տրիբուն (27.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ