Հայկօ-ի խոսքերից
Թեմայի վերնագիրը էս ա. «Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում»: Առանձնապես կարևոր չի, թե էս տասնհինգ-քսան հոգուցս որ մեկն ա ափսեներն անձամբ հավաքում, որ մեկն ա ձմեռվա կոմպոտ փակել և այլն: Փաստն էն ա, որ Հայաստանում էս խնդիրը կա, ու էդ շատ, շատ լուրջ խնդիր ա: Խոսում ենք սրա մասին: Աբորտների մասին արդեն գրեցի: Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում առնվազն երեսուն կին ա սպանվել ամուսնու կամ ընտանիքի անդամների կողմից: Տասներկուսին դանակահարել են, յոթին՝ բութ առարկայով ծեծելով սպանել, հինգին խեղդամահ են արել, մեկին՝ վառել: Մարդասպաններ մեծ մասը դեռ ազատազրկված չի, որովհետև «ապե դե որ մի հայ տղեն տենց չէր անի»: Չգիտեմ՝ սրանցից քանիսն ա կոնկրետ սեքսիզմի պատճառով եղել. ամենայն հավանականությամբ՝ բոլորն էլ ինչ-որ ուրիշ պատճառներ են ունեցել ու բոլոր դեպքերում էլ սեքսիզմն իր դերը խաղացել ա: Նայի, ամենածայրահեղ օրինակներն եմ բերում, որովհետև, ցավոք սրտի, ունենք տենց օրինակներ: Ես էլ շատ կուզեի, որ ստեղ ամեն ինչ էնքան լավ լիներ, որ սեղան հավաքելուց, բլոտ խաղալուց ու ճամպրուկ քարշ տալուց բացի ուրիշ խոսելու բան չլիներ, բայց էս թեման դրանց մասին չի: Եթե դուք չեք տեսնում էդ, էդ դեռ չի նշանակում, որ տենց բան չկա:
Էջանիշներ