Շինարար-ի խոսքերից
Ինձ թվում ա՝ տղամարդիկ էլ են ահագին էս անիմաստ սեքսիզմից տուժում: Ես չեմ ասում՝ վայ կանանց նկատմամբ խտրականություն չկա, կամ դա վատ բան չի, բայց նաև էս կողմից նայենք: Եթե կինը մի օր կոստյում շալվարով գալոյով դուրս գա, ինքը ասենք տրանսվեստիտ չի, ուղղակի էդ օրը տենց ա ուզել, սաղ կասեն՝ էս ինչ սեքսի ա բան: Եթե տղամարդը, ով տրանսվեստիտ չի, նույն սև սութ փարթիին երեկոյան շրջազգեստով գնա, եթե դեմը բան չասեն էլ, ամենաառաջադեմ հասարակությունում էլ հետևից գոնե կխնդմնդան, կքննարկեն, զարմացած կնայեն, չեմ պատկերացնում, որ սաղ սեքսի համարեն: Ինձ թվում ա՝ սրա դեմը պետք ա առնել:
Նույնը բանակի հարցը, օրինակ՝ խի՞ չբարձրացնել էս հարցը, մանավանդ երկիրը սենց նեղ իրավիճակում ա: Թող խելոք գնան ծառայեն: Հատկապես էն աղջիկները, որոնց համար լավ տղայի չափանիշ ա զինվոր լինելը: Մի քիչ շատ են ֆետիշացնում կանայք ու աղջիկները սոցիալալական ցանցերում զինվորի կերպարը, որը ոչ զինվոր տղամարդկանց մոտ թերարժեքության զգացում կարա առաջացնի: Դե ինտերնետով քաջալերելը հեշտ ա: Օրինակ խի՞ չեն զորակոչում կանանց բանակ: Համ էլ որոշակի հմտություններ կձեռքբերեն, որ կարողանան իրանց վրա ձեռք բարձրացնող տղամարդու հախից գալ: Կկոփվեն այսպես ասած: Բանակը թող աղջկան կին դարձնի,ոնց որ ասում են չէ՞՝ բանակն ա տղամարդ դարձնում:
Բայց հավասարությունը հավասարություն, մեկը ինձ համար դիսկոնֆորտ ա երբ քննակվող թեմաների բոլոր սահմանները ջնջվում ա: Իմ երկու իրանց ֆեմինիստ համարող ընկերուհիներ էն օրը օֆիս մտա, դուրս եկան, թե կներես կանացի հիգիենայի հետ առնչվող հարցեր ենք քննարկում: Նույնկերպ ես լիքը հարցեր պատրաստ չեմ քննարկել աղջիկների հետ ու կարամ խոսամ էդ մասին մենակ տղամարդ ընկերների հետ: Գուցե ավելորդ պահպանողականություն ա:
Ինչ վերաբերվում ա խմբով կանանց վեր կենալ, աման լվանալուն, էստեղ էլ ա հաճախ էդպես: Բայց պռինցիպի ես վատ չեմ զգա ինքս լվամ, բայց չես ուզում ոտքի տակ ընկնել: Բայց էստեղ էդ մեկը մեկի համար չանելը մի տեսակ չի դզում: Ասենք՝ օֆիսում լանչից հետո, ամենը իր ամանը ձեռքը կանգնած սպասում ա, որ լվանա, մեկը ես եթե ձեռքներին չի լինում, այլ կողքը դրած, իմ լվանալուց հետո էդ էլ կլվանամ՝ տղա լինի, աղջիկ լինի, էն բանակում սաղի նասկին լվացողի պես, զարմացած երեսիս են նայում՛, թե բա մերսի, մի այլ կարգի անսպասելի ա լինում մարդկանց համար: Ուզում եմ ասեմ, որ ես չեմ գցում ինձ առաջ թե գնամ աման լվանալու, դա սեքսիզմ չի, ես գիտեմ, որ խնդիր չկա, պատրաստ եմ լվանալու, բայց դե որ լվանում են, հա ի՞նչ անենք: Ինչի՞ պիտի անհանգստանամ, թե եթե ես նստած մնամ ու շարունակեմ զրուցել, սեքսիստ կդառնամ:
Հետո շատ բան կանանցից ա գալիս: Լավ հիշում եմ ակումբի աղջիկներից մեկը մի անգամ բա կարտոֆիլ կլպող տղան չի դզում իրան: Եթե դու պատրաստ ես անել, աղջիկները կարող են կոմպլեքսավորել: Կանայք չեն պնդում: Եթե դիմացից սկզբում համաձայնություն չկա էլ, կարելի ա չհարմարվել, այլ պնդել, որ սենց ա պետք լինի, ու եթե դիմացինը հասկացող մարդ ա, կհասնեն համաձայնության: Նենց որ Հայաստանում եթե շատ էլ ա սեքսիզմը, ընդհանրապես ինձ թվում ա՝ դա շատ հեշտ հաղթահարելի ա, կանայք պիտի առաջին հերթին ցանկանան հաղթահարել:
Ասել ազատության առաջամարդիկ Արթուր Սաքունցին ոչ ոք քո իրավունքները սկուտեղի վրա քեզ չի մատուցելու:
Էջանիշներ