Ո՞վ ա ասել, որ կինը պիտի լինի նրբիկ, փափլիկ, առանց մկանների, դալուկ և հեզախոնարհ... Շատ կենդանիների մոտ էգը ավելի ուժեղ ա ու ավելի ֆունկցիոնալ:
Ո՞վ ա ասել, որ կինը պիտի լինի նրբիկ, փափլիկ, առանց մկանների, դալուկ և հեզախոնարհ... Շատ կենդանիների մոտ էգը ավելի ուժեղ ա ու ավելի ֆունկցիոնալ:
Si vis pacem, para bellum
Ձյաձ, մենակ ապրող աղջիկների մեծ մասը վաղուց արդեն էդ անում ա: Խողովակ հալեցնել էլ, ծանրություն քարշ տալ էլ, աթոռի ոտք սարքել էլ, մեկ-մեկ նույնիսկ պատ սվաղել էլ: Էլ չեմ ասում, որ եթե տանս խողովակները սառեն, գաղափար չունեմ՝ ինչ պիտի անեմ, չեմ էլ ուզում ունենալ. մարդիկ կան, կանչում ես, սարքում են: Ուրիշ բան ասա:
DIXIcarpe noctem
Մուշու (26.12.2016)
Բա լիքը տղեք էլ մենակ են ապրում ու խոհանոցային գործեր են անում։ Էս «սեքսիզմ»-ից բողոքող պռադվինուտի իգական ջահելության 70%ը սաղ կյանքում չի կարա նենց մուրաբեք փակի ու թթուներ դնի, ոնց որ ուսանողական ընկերս ա երկրորդ կուրսից խզարում։ Բայց էդ չի նշանակում՝ որ ամուսնությունից հետո ինքը օր ու մեջ ճաշ ա եփելու՝ կինն էլ մեքենան լվա ու յուղը փոխի։
Էդ տրամաբանությամբ լիքը կանայք էլ խոհանոցի գործերից են զրո՝ պատվիրում են ուտելիքը, կամ էլ կաֆեում ուտում։ Գաղափար չունեն ոնց են ճաշ եփում՝ չեն էլ ուզում ունենալ․ ափփ կա՝ պատվիրում ես, բերում են )))
Վերջին խմբագրող՝ John: 26.12.2016, 01:31:
Ջոն ջան, ես ընտանիք գիտեմ, որտեղ տանը լամպչկան փոխելու մանր գործից սկսած մինչև տեխնիկայի փչանալու լուրջ գործերը կինն ա անում, հասարակ պատճառով՝ ինքը գլուխ հանում ա, մարդը տենց բաներում բում-բում ա: Խոհանոցում ավելի շատ կինն ա լինում, որտև ավելի շատ ա տանը լինում, բայց ամուսինը հավեսով օգնում ա ու որ տանն ա լինում հավես բաներ ա սարքում, ու լիքը ուրիշ կենցաղային հարցերում էլ կնոջն օգնում ա: Ի դեպ հրաշալիագույն ընտանիք ա:
Թարգեք էդ ստերեոտիպները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հասկացա՜
Հայաստանում սեքսիզմ չկա, որևհետև կանայք մեքենայի յուղը չեն փոխում... արա դե շուտ ասեիք էլի, էսա գնամ էն եվրոպացի ընկերներիս ասեմ իրենց կանանց չթողեն յուղը փոխել, թե չէ խայտառակ են լինում աշխարհով մեկ իրենց սեքսիզմով...
Դրսում ձյուն էր գալիս, ուզում էի գնալ դուրս ու շրիդից շորերը հավաքել, մեկ էլ աչքովս էս թեման ընկավ. նենց հետաքրքիր ա, կարդամ նոր կգնամ: Ձեռի հետ էլ, գալուց, լուսամուտի պադագոլնիկից էլ չամիչը կհավաքեմ. էն օրն էի առել Նոր Տարվա համար, բայց ոնց որ մի տեսակ խոնավ լիներ, փռել էի որ չորանար՝ էն էլ սկի նոռմալ արև չարեց անտերը:
A long time ago, in a galaxy far, far away...
John (26.12.2016)
Իհարկե կլինեն Չուկ ջան։ Իմ համեստ կարծիքով՝ նորմալ ընտանիքում մարդ սուս-փուս անում է էն՝ ինչ գտնում է, որ պետք է անել ու կարող է անել։ Կամ նույնը՝ բայց ոչ սուս-փուս։ Առանց գրաֆիկի-ցուցակի և այլնի։ Ու ամեն ինչ նորմալ ա, իրանք երջանիկ ապրում են։ Ու մեկ էլ հայտնվում են եսիմովքեր, որ համառորեն ուզում են տղամարդկանց խոհանոց ուղարկել։ Խի՞ էլի ախպեր։
Չուկ ջան, ես քեզնից պակաս չեմ ստերիոտիպերից նեղվում։
Եթե ինձ էր ուղղված վերջին նախադասությունը՝ ուրեմն լիքը աշխատելու տեղ ունեմ դեռ մտքերս տեքստ սարքելու ճամփին լղոզվելու հետ կապված։
այ, տես, որ ուզում ես 2 անգամից հասկանում ես, վիզը
Har-am (26.12.2016)
Օրինակ էիր ուզել, օրինակ էի բերել, ընդ որում միայն մեկը, չնայած շատ օրինակներ կարելի ա բերել:
Ջոն ջան, տղամարդուն զոռով խոհանոց ղրկելու հարց չի, այլ էն, որ տղամարդու խոհանոց գնալը քո ու ուրիշների կողմից ընկալվում ա «տղամարդուն զոռով խոհանոց ղրկել»:
Սեքսիզմը հենց էդ ա: Որտև ես էլ, դու էլ լավ բան ենք համարում, որ տղամարդը խոհանոցի բեռն էլ ա կնոջ հետ կիսում, երկուսս էլ գիտենք, որ տղամարդը կարող է շատ լավ խոհարար լինել, բայց հենց էդ թեման բարձրաձայնվում ա, ասում ենք «տղամարդուն զոռով խոհանոց մի ղրկեք»:
Էն որ կանայք ու տղամարդիկ որոշակի տարբերություններ ունեն, ոչ մեկը չի ժխտում: Բայց էն հարցերում, որտեղ իրանք հավասարաչափ ինքնարտահայտվելու, ռեալիզացվելու հնարավորություն ունեն, արդեն տարօրինակ ա դառնում իրանց տարանջատելն ու տաբուներ սահմանելը: Խոհանոցի հարցում բնությունից եկած, տղամարդու ու կնոջ բնական ու իրական տարբերությամբ սահմանվող որևէ տարբերություն չկա, տենց տարբերություն չկա մատոռի յուղը փոխելու հարցում, չկա քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի հարցում, չկա աշխատելու հարցում, չկա ընկերական շրջապատ ունենալու հարցում: Սրանք էն հարցերն են, որտեղ տաբու սահմանելը լավ բան չի ու դրա մասին ենք խոսում:
Առանձին կոնկրետ ընտանիքում տղամարդը խոհանոցում կլինի թե չէ, մանր հարց է: Կարող է ասենք խոհարարական տաղանդ ընդհանրապես չունի, կամ աշխատանքի բնույթն էնպիսին ա, որ ուղղակի չի կարող հասցնել դրան խառնվել ու չի գնում խոհանոց: Բայց երբ որ խոսում ենք ընդհանուրի մասին, ստերեոտիպ է սահմանելը, որ տղամարդը չպետք է գնա խոհանոց ու դա վատ է, տգեղ է, անհամաչափ է, հակաբնական է:
Հակաբնական է, որ խորովածը պետք է անպայման տղամարդը սարքի: Հակաբնական է, որ օղին պետք է մենակ տղամարդը թորի: Հակաբնական է, որ բլինչիկը մենակ կինը պետք ա սարքի: Որ մուրաբան պետք ա կինը էփի, կռիշկեն՝ տղամարդը փակի: Սրանք ընդամենը ստերեոտիպներ են, որտև նշածս բոլոր բաներն էլ թե՛ կինը կարող է անել, թե՛ տղամարդը: Բայց հենց տարբերություն ես դնում, ակամայից ծնվում «սեքսիզմ» տերմինը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ թվում ա՝ տղամարդիկ էլ են ահագին էս անիմաստ սեքսիզմից տուժում: Ես չեմ ասում՝ վայ կանանց նկատմամբ խտրականություն չկա, կամ դա վատ բան չի, բայց նաև էս կողմից նայենք: Եթե կինը մի օր կոստյում շալվարով գալոյով դուրս գա, ինքը ասենք տրանսվեստիտ չի, ուղղակի էդ օրը տենց ա ուզել, սաղ կասեն՝ էս ինչ սեքսի ա բան: Եթե տղամարդը, ով տրանսվեստիտ չի, նույն սև սութ փարթիին երեկոյան շրջազգեստով գնա, եթե դեմը բան չասեն էլ, ամենաառաջադեմ հասարակությունում էլ հետևից գոնե կխնդմնդան, կքննարկեն, զարմացած կնայեն, չեմ պատկերացնում, որ սաղ սեքսի համարեն: Ինձ թվում ա՝ սրա դեմը պետք ա առնել:
Նույնը բանակի հարցը, օրինակ՝ խի՞ չբարձրացնել էս հարցը, մանավանդ երկիրը սենց նեղ իրավիճակում ա: Թող խելոք գնան ծառայեն: Հատկապես էն աղջիկները, որոնց համար լավ տղայի չափանիշ ա զինվոր լինելը: Մի քիչ շատ են ֆետիշացնում կանայք ու աղջիկները սոցիալալական ցանցերում զինվորի կերպարը, որը ոչ զինվոր տղամարդկանց մոտ թերարժեքության զգացում կարա առաջացնի: Դե ինտերնետով քաջալերելը հեշտ ա: Օրինակ խի՞ չեն զորակոչում կանանց բանակ: Համ էլ որոշակի հմտություններ կձեռքբերեն, որ կարողանան իրանց վրա ձեռք բարձրացնող տղամարդու հախից գալ: Կկոփվեն այսպես ասած: Բանակը թող աղջկան կին դարձնի,ոնց որ ասում են չէ՞՝ բանակն ա տղամարդ դարձնում:
Բայց հավասարությունը հավասարություն, մեկը ինձ համար դիսկոնֆորտ ա երբ քննակվող թեմաների բոլոր սահմանները ջնջվում ա: Իմ երկու իրանց ֆեմինիստ համարող ընկերուհիներ էն օրը օֆիս մտա, դուրս եկան, թե կներես կանացի հիգիենայի հետ առնչվող հարցեր ենք քննարկում: Նույնկերպ ես լիքը հարցեր պատրաստ չեմ քննարկել աղջիկների հետ ու կարամ խոսամ էդ մասին մենակ տղամարդ ընկերների հետ: Գուցե ավելորդ պահպանողականություն ա:
Ինչ վերաբերվում ա խմբով կանանց վեր կենալ, աման լվանալուն, էստեղ էլ ա հաճախ էդպես: Բայց պռինցիպի ես վատ չեմ զգա ինքս լվամ, բայց չես ուզում ոտքի տակ ընկնել: Բայց էստեղ էդ մեկը մեկի համար չանելը մի տեսակ չի դզում: Ասենք՝ օֆիսում լանչից հետո, ամենը իր ամանը ձեռքը կանգնած սպասում ա, որ լվանա, մեկը ես եթե ձեռքներին չի լինում, այլ կողքը դրած, իմ լվանալուց հետո էդ էլ կլվանամ՝ տղա լինի, աղջիկ լինի, էն բանակում սաղի նասկին լվացողի պես, զարմացած երեսիս են նայում՛, թե բա մերսի, մի այլ կարգի անսպասելի ա լինում մարդկանց համար: Ուզում եմ ասեմ, որ ես չեմ գցում ինձ առաջ թե գնամ աման լվանալու, դա սեքսիզմ չի, ես գիտեմ, որ խնդիր չկա, պատրաստ եմ լվանալու, բայց դե որ լվանում են, հա ի՞նչ անենք: Ինչի՞ պիտի անհանգստանամ, թե եթե ես նստած մնամ ու շարունակեմ զրուցել, սեքսիստ կդառնամ:
Հետո շատ բան կանանցից ա գալիս: Լավ հիշում եմ ակումբի աղջիկներից մեկը մի անգամ բա կարտոֆիլ կլպող տղան չի դզում իրան: Եթե դու պատրաստ ես անել, աղջիկները կարող են կոմպլեքսավորել: Կանայք չեն պնդում: Եթե դիմացից սկզբում համաձայնություն չկա էլ, կարելի ա չհարմարվել, այլ պնդել, որ սենց ա պետք լինի, ու եթե դիմացինը հասկացող մարդ ա, կհասնեն համաձայնության: Նենց որ Հայաստանում եթե շատ էլ ա սեքսիզմը, ընդհանրապես ինձ թվում ա՝ դա շատ հեշտ հաղթահարելի ա, կանայք պիտի առաջին հերթին ցանկանան հաղթահարել:
Ասել ազատության առաջամարդիկ Արթուր Սաքունցին ոչ ոք քո իրավունքները սկուտեղի վրա քեզ չի մատուցելու:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.12.2016, 02:00:
boooooooom (28.12.2016), Աթեիստ (26.12.2016)
boooooooom (28.12.2016), Chuk (26.12.2016), Lion (26.12.2016), Moonwalker (21.07.2017), Mr. Annoying (27.12.2016), Quyr Qery (26.12.2016), Աթեիստ (26.12.2016), Անվերնագիր (26.12.2016), Արշակ (26.12.2016), Հայկօ (26.12.2016)
Չուկ ջան, սաղ գրածներիդ հետ համամիտ եմ։ Մի բան է միայն կասկածի տեղիք տալիս․ որ ես սեքսիստ եմ։ Ինձնից ավելի տոլեռանտ մարդկանց համարյա չեմ ճանաչում։ Չնայած ինձ տարբեր ժամանակներում պիտակել են որպես քյարթու, հոմոֆոբ, հիմա էլ՝ սեքսիստ, բայց կյանքը ցույց է տալիս, որ ես քյարթու գուցե (եթե էդ ընկալենք որպես Չծայրահեղ հակաքյարթուն) եմ, ԼԳԲՏ+ համայնքից շատերի հետ շփվել եմ, որոշների հետ մտերիմ եմ երբեք որևէ մեկին չեմ վիրավորել էդ թեմայով, իսկ էն՝ որ տանը ցանկացած հարցով, երբ իմ կարիքը կա՝ օգնում եմ՝ էդ էլ երևի ցույց է տալիս, որ սեքսիստ չեմ։ Կամ ցույց չի տալիս։ Ինքդ որոշի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ