Բյուր ջան, դա ինչ կապ ուներ իմ ասածի հետ? Ես նկատի ունեի՝ որ օբյեկտիվորեն, որոշ դեպքերում աղջկներն ավելի խոցելի են, ինչ կապ ուներ դա ավտովթարների հետ?
Բյուր ջան, դու երբեք չես կարող հավասար հնարավորություններ տալ նրանց, որոնք տարբեր են, օբյեկտիվորեն ՏԱՐԲԵՐ ԵՆ, հասկանում ես, այնպես են տարբեր, ինչպես ֆիզիկապես իրարից տարբեր են դասական շվեդն ու հասարակածային Աֆրիկայի սևամորթը, տարբեր են ու հենց այդ տարբերությամբ էլ պայմանավորված է նրանց դերը հասարակության մեջ՝ կարտոֆիլը ես եմ հանում, որովհետև այդպես օբյեկտիվորեն ճիշտ է, տան գործը ինքն է անում, որովհետև այդպես օբյեկտիվորեն ճիշտ է, ես իմ ֆիզիկո-հոգեբանական ու սոցիալական վիճակով ավելի հարմար եմ հենց կարտոֆիլը վերև հանելուն, իսկ կինս հարմար չէ, իսկ կինս էլ հարմար է տան գործ անելու համար, իսկ ես հարմար չեմ, ընդ որում ես դեռ չեմ խոսում սոցիալական դերի ու հասարակության վերաբերմունքի մասին, որը ևս, ինչ ուզում ես ասա, օբյեկտիվորեն կոնկրետ ժամանակա-տարածային հարթությունում՝ 2016 թ-ի դեկտեմբերի վերջի Հայաստանում, կա:Նայի, ֆիզիկական տարբերությունները չեմ ժխտում։ Կա տենց բան, համաձայն եմ։ Բայց իմ ասածը հավասար հնարավորություն ու իրավունք տալն ա, ոչ թե ստիպելը, որ մի սեռը մյուս սեռին բնորոշ վարք ցուցաբերի։ Նույն խոհանոցի օրինակով։ Պետք ա նորմալ համարել, որ թե՛ կինը, թե՛ տղամարդը կարան խոհանոցում ժամանակ անցկացնել։ Իսկ թե ով երբ կանի խոհանոցային գործերը, ամեն զույգի անձնական ու իրավիճակի որոշելիքն ա։ Բայց ոչ երբեք որպես նորմա ընդունելը, որ տղամարդը պիտի ֆուտբոլ նայի, մինչ կինը խոհանոցում ճռռում ա։
Դե հիմի հա - դրա համար էլ իմ պես տղամարդը այնպիսի աղջկա կին կբերի, որը ոչ միայն չի սկսի որոշել, թե սեղանը հավաքելը ում ֆունկցիան է, այլ ի սկզբանե գիտի, որ դա իր ֆունկցիան է: Իր հերթին նույն այդ աղջիկը, որ ինձ կին է դարձել, այնպիսի տղամարդու կընտրի, որ հաստատ կիմանա՝ էդ տղամարդը կմեռնի ուժասպառությունից, բայց չի թողնի, որ ինքը կարտոֆիլով պարկը 9-րդ հարկ հանի: Մեծ հաշվով՝ զույգերի ընտրության հարցն է ու, եթե ինչ որ տղամարդու, ասենք, դուր է գալիս կնոջ շորով ման գալ, իսկ ինչ որ կնոջ էլ՝ տղամարդու, իրենց գործն է, մեզ ինչ, կարևորը իրենք իրար հասկանան, կարևորը, որ իրար չընտրեն մարդիկ, որոնք տարբեր հայացքներ ունեն նման հարցերի վերաբերյալ:Սաղ ասածներդ սիրուն էին, մինչև էս մգացրած տեղը։ Ու էլի, եթե կինդ ուզում ա հավաքել սեղանը, նորմալ ա, դա քո ու իրա գործն ա։ Բայց պետք չի որոշել, որ դա իր ֆունկցիան ա։ Ու եթե մի օր ասի՝ վերջ, էսօր ես չեմ հավաքում սեղանը, պիտի նորմալ լինի, որ դու վեր կենաս, հավաքես էդ սեղանը, ոչ թե տենց թափած թողնես։
Հա, ի դեպ, եթե մի օր կինն ասի, որ վերջ, էսօր ես չեմ հավաքում սեղանը, պիտի նաև նորմալ լինի, որ մի օր տղամարդը կասի, վերջ, էսօր ես չեմ հանում վերև կարտոֆիլի ծանր պարկը ու, եթե տղամարդը սեղանը հավաքի, կինն էլ պիտի պարկը բերի 9-րդ հարկ:
- Նորմալ է,- կհարցներ վարչապետը:
- Չգիտեմ,- կպատասխաներ ինքն էլ հենց:
- Կունենաք մենք այդ պարագայում ավելի լավ ու ֆունկցիոնալ հավասարակշռված հասարակություն,- կրկին կհարցներ վարչապետը:
- Դժվար թե,- հենց ինքն էլ կվերջացներ այդ մենախոսությունը
Վերջին խմբագրող՝ Lion: 25.12.2016, 20:51:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Har-am (25.12.2016)
Սեղանը միշտ հավաքում ենք երկուսով, ամանները լվանում ենք՝ ում ոնց հարմար եղավ, իրերը միասին ենք վերև քարշ տալիս՝ ով ինչքան կարող ա, լամպերը փոխում եմ ես, սուպ եփում ա ինքը, տուն գալիս ենք՝ ով ոնց ուզում ա: Տղամարդկությունն ու կանացիությունը աշխարհը չափելու բավականին տափակ միավորներ են, շատ ավելի հետաքրքիր բաներ էլ կան, օրինակ՝ ունիվերսալ սեքսուալությունը, որ ինձ համար ոչ մի կերպ կապված չի խաշի սեղան հավաքելու հետ:
DIXIcarpe noctem
Էդ դուռ բացելը, հերթի մեջ տեղ զիջելը, թեթև պայուսյակը ձեռքից վերցնելը ու նման այլ շատ ուժ ու խելք չպահանջող թեթև «տղամարդկային» դրսևորումները հավայի բաներ են: Արևմուտքում տենց բան անես, առնվազն ապուշի տեղ կդնեն: Մեր պարագայում էլ, ոնց որ կանանց ձեռ առնես. Կարևոր հարցերում կանանց իրավունքներին բանի տեղ դնող չկա, բայց փոխարենը կանայք մեկ վայրկեան ավելի շուտ կմտնեն պադյեզդ ու հաճախ կազատվեն դուռը բացելու ծանր և տհաճ պարտականությունից: Մեր խեղճ, փափլիկ ու նուրբ կանայք...
Si vis pacem, para bellum
Մինչև մոտ 25րդ գրառումը ձգեցի։ Մարդ էլ էդքան ծայրահեղական կլնի։ Ոնց Յոհանը կասեր՝ Պի*դեց
Lion (25.12.2016)
Էս ինչքա՜ն եք գրել, մինչև կարդացի, ճաշիս տակը կպավ: Հիմա արի մի հատ էլ թավան լվա էս նեղ մաջալին ու մտածի, թե քո ու կնոջդ համար սեղանին ինչ ես դնելու
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս թեման հենց սկսվում ա քննարկվել առաջին արգումենտը բանակում չծառայեու հարցն ա։ Լավ եք էլի։
Ինչ վերաբերվում ա բռնաբարություններին, նենց չի էլի որ եթե մի երեք, չորս հոգի որոշեն մութ անցումում բռնաբարել ասենք տղայի, ինքը սաղին Չակ Նորիս կանի։ Էստեղ բոլորովին պաշտպանվելու ունակությունները չի հարցը, այլ էն որ թիրախ են դառնում գերազանցապես կանայք։ Տնից դուրս գալ ագելելը էս դեպքում ոչ միայն հարց չի լուծում, այլ իրավունքների ու ազատության սահմանափակում ա։
Հասարակությունը․․․ հիմա ի՞նչ, եթե հասարակությունը ինչ-որ բան նորմա ա համարում, պետք ա ստադնի ինստկտը հաղթի՞, թե՞ սեփական ուղեղ ունենալու արտոնությունը, որ ի ծնե տրված ա ու ամենաբնական, կարելի ա ասել ամենանորմալ երևույթն ա։ Բացի դա, էս ճաշ եփելու ու մեխ խփելու տրիվիալ հարցերում պետք չի էլի, էն ամենը, որ քեզ արտակարգ ձևի հարմար ա վերագրել հասարակության պահանջներին։ Ասածս չի վերաբերվում էն դեպքերին, երբ ամուսինները համատեղ որոշել ու բաշխել են իրենց դերերը, զուտ էն դեպքերին, երբ տղամարդիկ ստիպված են մեխ խփել, որովհետև տենց ա պետք և տղամարդու տեղը տելեվիզրի դեմն ա սեքսիստական ոգևորումներին։
Մեկ էլ, անատոմիան էնքան էլ տարբեր չի, որ ասենք տղամարդը խոհանոցում անհույս ա, կինն էլ մուրճ բռնելուց ծուռթաթ։ Օգնեցնեք միմյանց
Հա, ու, երբ որ դուռը պահում են, պետք ա անցնել, համամարդկային ողբերգություն չի էլի, հակառակը նույնպես։
SWTS
Առաջարկում եմ տղեքն էլ ամսվա մեջ մի քանի օր տռուսիկների մեջ միջադիր դնեն,իսկ մազոխիստները տամպոնը մտցնեն առնանդամների մեջ:Այ էդ նոր հավասարություն կլինի
հա,կանանց մասին չմոռանամ,թե չէ սեքսիստ կհանեք:Իսկ կանայք օրվա մեջ գոնե մի երեք ժամ ստրապոնով լինեն
Lion (26.12.2016)
Յոհան, լավ էլի։
Տեսնես ե՞րբ ա գալու էն ժամանակը, որ ակումբում իրավահավասարության մասին քննարկումները չվուլգարացվեն, ու ամեն ինչ չբերի հասցվի You got a pussy, I have a dick մակարդակի։ Ոչ մի տղամարդու մոտ հլը կնոջ հետ տնային գործերը կիսելուց դաշտան չի սկսել, ոչ էլ ծանրություն տեղափոխելուց կամ լամպ փոխելուց առնանդամ ա աճում, հանգիստ եղեք, սեռական օրգաններն էլ հանգիստ թողեք։
Յոհաննես (26.12.2016)
Տարածաշրջանում մարդ կա՞ որ գիտի կնոջ, ով իրենց ընտանեկան օգտագործման մեքենան փչանալու դեպքում ամուսնուն հավասար օգնում է, որ կարգի բերեն։ Կամ լվանում է մեքենան։ Կամ յուղն է փոխում մեքենայի։ Էլ չեմ ասում ջրի խողովակի մեջ ջուրը սառելու, կոյուղու խցանման ու նմանատիպ հարցերի մասին։
Կոխ, թու խփած պահեցիք էլի ձեր խոհանոցով։ Ես պատրաստ եմ ցանկացածիդ հետ ապրել, փորձնական, մի ամսով, էդ ընթացքում անել էն ամենը (ինտիմ մանրամասները չհաշված)՝ ինչ «ընդունված է, որ պետք է անի կինը, պայմանով՝ որ հետս ապրող կինն էլ պետք է անի էն ամենը, ինչ «ընդունված է, որ պետք է անի տղամարդը»(ինտիմ մանրամասների պահը էլի գործում է)։ Հետո կկիսվենք տպավորություններով։
Վերջին խմբագրող՝ John: 26.12.2016, 01:17:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ