Ruby Rue-ի խոսքերից
Սեքսիզմն իր բոլոր դրսևորումներով անտանելի ա՝ լինի տղամարդու, կնոջ, թե չգիտեմ՝ ասենք ինտերսեքս մարդու նկատմամբ։
Հայաստանում կանանց նկատմամբ սեքսիզմը լիքը առկա ա՝ սկսած ընտանիքից, վերջացրած համալսարաններով ու աշխատատեղերով։ Ասենք դեռ շատ ընտանիքներում տղամարդն ա համարվում ընտանիքի գլուխը, շատ կանայք էլ ոնց ասում են՝ խոհանոցից վիզայով են դուրս գալիս։ Ծնողներն էլ աղջիկ երեխեքի նկատմամբ ավելի խիստ են. շատ ընտանիքներում տղաները լիքը ազատություններ ունեն, իսկ աղջիկները ինչ-որ ժամից ուշ տուն չպիտի գան, շատերը աղջիկներին սովորեցնում են տնային գործեր անել, տղաներին՝ չէ։ Էլ չեմ խոսում կուսության բազմաչարչար թեմայի մասին։
Ասենք համալսարանում շատ խորը սեքսիզմի ականտես չեմ եղել, բայց ասենք մեկ-մեկ տարիքով տղամարդ դասախոսները զզվանքով էին մտնում լսարան, երբ տեսնում էին, որ աղջիկների քանակը շատ ա։ (ասեմ շատ, հասկացեք լսարանի 25%-ի կարգի): Մեկը նույնիսկ լրիվ լուրջ տոնով ասել ա, որ ֆիզիկան աղջկա բան չի, գնացեք լեզվաբանություն սովորեք։ Կամ ասենք գալիս ասում էին՝ էս լսարանում մի աղջիկ չկա, գրատախտակը մաքրի։ Եսիմինչ չէր, բայց ամեն դեպքում ահագին տհաճ էր։
Իսկ տղամարդկանց նկատմամբ խտրականություններ էլ լիքը կան՝ սկսած պարտադիր բանակից, որը երբեմն մարդկանց կրթություն ստանալուն էլ ա ահագին խոչընդոտում։ Մեկ էլ տղամարդկանց արտաքինի, վարքի մասին էլ լիքը կարծրատիպեր կան։ Ասենք կանաչ-կապույտ մազերով աղջիկներին շատ բան չեն ասի, բայց եթե մի տղա որոշի մազերը կապույտ ներկի ու ասենք շրջազգեստ հագնի, մեր քյարթ ախպերները մինիմումը քացու տակ կգցեն։ Էս առումով տղամարդիկ ավելի շատ սահմանափակումներ ունեն, ինձ թվում ա։
Իսկ ինչ վերաբերում ա դուռ-մուռ բացելուն, ստից բաներ են։ Եթե մեկն իմ համար բացում ա, ասում եմ՝ մերսի, անցնում առաջ։ Նենց չի, որ ինձ դուր ա գալիս, հո կռիվ չե՞մ սարքելու։ Իհարկե, միջին վիճակագրական տղամարդը միջին վիճակագրական կնոջից ուժեղ ա, բայց դե առօրյա հարցերը մենք ինքներս էլ կարողանում ենք լուծել։
Էջանիշներ