User Tag List

Էջ 2 19-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

  1. #16
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարո՞ղ ես բացատրել, թե էդ ավանդույթի ինչն ա գեղեցիկ։ Ես կնախընտրեի, որ հայ տղամարդիկ դուռը չբացեին, որտև էդ դուռն ինքս էլ կարամ բացեմ, մի մեծ բան չեն անում, բայց խոհանոցից էլ չխորշեին։
    Գեղեցիկ չի, Բյուր, ընդգծվում է տղամարդու տղամարդկությունը - նույն այդ տղամարդն էլ հաստատ չի թողնի, որ կինը ծանր պարկերը ոտքով հանի 9-րդ հարկ: Ինձ թվում է այստեղ գեղեցիկը հենց կնոջ ու տղամարդու տարբերության ընդգծման մեջ է, եթե այդ տարբերությունը չլիներ, ամեն ինչ բավականին ավելի տխուր, անհետաքրքիր կլիներ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Har-am (25.12.2016)

  3. #17
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ո՞նց ես հասկանում սեռերի միջև հավասարություն։ Ես հասկանում եմ՝ հավասար իրավունքներ ու հնարավորություններ։ Անկախ պարտադիր ծառայությունից, Դանիայում էդ հնարավորություններն ու իրավունքները շատ ավելի հավասար են, քան Հայաստանում։
    Ես սեռերի հավասարությունը հասկանում եմ հավասար հնարավորություններ կայանալու, աշխատելու համար ու հավասար իրավունքներ որպես քաղաքացի, բայց կան սահմաններ, որ չպետքա անցնել: Լիարժեք մի հարթության մեջ դնելը սխալ եմ համարում, ոչ թե նրա համար, որ մեկը մյուսից ավելա, այլ նրա համար որ տարբեր են, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտածելակերպով, համենայն դեպս մեծամասնությունը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.12.2016), John (25.12.2016), Արշակ (25.12.2016), Ուլուանա (25.12.2016), Տրիբուն (26.12.2016)

  5. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ չի, Բյուր, ընդգծվում է տղամարդու տղամարդկությունը - նույն այդ տղամարդն էլ հաստատ չի թողնի, որ կինը ծանր պարկերը ոտքով հանի 9-րդ հարկ: Ինձ թվում է այստեղ գեղեցիկը հենց կնոջ ու տղամարդու տարբերության ընդգծման մեջ է, եթե այդ տարբերությունը չլիներ, ամեն ինչ բավականին ավելի տխուր, անհետաքրքիր կլիներ...
    Տղամարդն իր տղամարդկությունն ավելի ա ընդգծում, երբ հավասարապես մասնակցում ա տան գործերին, որ կինը հալումաշ չլինի, որ կինն էլ հավասարապես կարողանա նստել ու տղամարդկանց հետ աշխարհի կարևոր բաներից խոսի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (25.12.2016)

  7. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սեռերի հավասարությունը հասկանում եմ հավասար հնարավորություններ կայանալու, աշխատելու համար ու հավասար իրավունքներ որպես քաղաքացի, բայց կան սահմաններ, որ չպետքա անցնել: Լիարժեք մի հարթության մեջ դնելը սխալ եմ համարում, ոչ թե նրա համար, որ մեկը մյուսից ավելա, այլ նրա համար որ տարբեր են, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտածելակերպով, համենայն դեպս մեծամասնությունը:
    Ես ընդունում եմ, որ ֆիզիկապես ու մասնակիորեն հոգեբանությամբ տղամարդիկ ու կանայք տարբեր են, բայց հավասար հնարավորություններն ու իրավունքները չեն նշանակում պարտադրել մի սեռին անել մի բան, երբ մարմինը չի կարող, այլ նշանակում ա՝ հնարավորություն տալ անել մի բան, երբ կոնկրետ կին կամ տղամարդ ցանկություն ունի: Օրինակ, ընդունում ենք, որ տղամարդիկ մեծ մասամբ կանանցից ֆիզիկապես ուժեղ են: Բայց կան կանայք, թեկուզ քիչ, որոնք տղամարդկանցից են ուժեղ: Էդ կանանց մեջ հավանաբար կլինեն էնպիսիք, որ կուզենան ծանրամարտով զբաղվել: Հավասար իրավունք ու հնարավորություն նշանակում ա թույլ տալ կանանց, որոնք ծանրամարտով զբաղվելու ցանկություն ունեն, զբաղվել դրանով, ոչ թե բոլոր կանանց անխտիր կոչ անել կամ պարտադրել, որ զբաղվեն ծանրամարտով:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (25.12.2016), Quyr Qery (26.12.2016), Ruby Rue (25.12.2016), Արշակ (25.12.2016), Ուլուանա (25.12.2016), Վիշապ (25.12.2016), Վոլտերա (26.12.2016)

  9. #20
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեքսիզմն իր բոլոր դրսևորումներով անտանելի ա՝ լինի տղամարդու, կնոջ, թե չգիտեմ՝ ասենք ինտերսեքս մարդու նկատմամբ։
    Հայաստանում կանանց նկատմամբ սեքսիզմը լիքը առկա ա՝ սկսած ընտանիքից, վերջացրած համալսարաններով ու աշխատատեղերով։ Ասենք դեռ շատ ընտանիքներում տղամարդն ա համարվում ընտանիքի գլուխը, շատ կանայք էլ ոնց ասում են՝ խոհանոցից վիզայով են դուրս գալիս։ Ծնողներն էլ աղջիկ երեխեքի նկատմամբ ավելի խիստ են. շատ ընտանիքներում տղաները լիքը ազատություններ ունեն, իսկ աղջիկները ինչ-որ ժամից ուշ տուն չպիտի գան, շատերը աղջիկներին սովորեցնում են տնային գործեր անել, տղաներին՝ չէ։ Էլ չեմ խոսում կուսության բազմաչարչար թեմայի մասին։
    Ասենք համալսարանում շատ խորը սեքսիզմի ականտես չեմ եղել, բայց ասենք մեկ-մեկ տարիքով տղամարդ դասախոսները զզվանքով էին մտնում լսարան, երբ տեսնում էին, որ աղջիկների քանակը շատ ա։ (ասեմ շատ, հասկացեք լսարանի 25%-ի կարգի): Մեկը նույնիսկ լրիվ լուրջ տոնով ասել ա, որ ֆիզիկան աղջկա բան չի, գնացեք լեզվաբանություն սովորեք։ Կամ ասենք գալիս ասում էին՝ էս լսարանում մի աղջիկ չկա, գրատախտակը մաքրի։ Եսիմինչ չէր, բայց ամեն դեպքում ահագին տհաճ էր։
    Իսկ տղամարդկանց նկատմամբ խտրականություններ էլ լիքը կան՝ սկսած պարտադիր բանակից, որը երբեմն մարդկանց կրթություն ստանալուն էլ ա ահագին խոչընդոտում։ Մեկ էլ տղամարդկանց արտաքինի, վարքի մասին էլ լիքը կարծրատիպեր կան։ Ասենք կանաչ-կապույտ մազերով աղջիկներին շատ բան չեն ասի, բայց եթե մի տղա որոշի մազերը կապույտ ներկի ու ասենք շրջազգեստ հագնի, մեր քյարթ ախպերները մինիմումը քացու տակ կգցեն։ Էս առումով տղամարդիկ ավելի շատ սահմանափակումներ ունեն, ինձ թվում ա։

    Իսկ ինչ վերաբերում ա դուռ-մուռ բացելուն, ստից բաներ են։ Եթե մեկն իմ համար բացում ա, ասում եմ՝ մերսի, անցնում առաջ։ Նենց չի, որ ինձ դուր ա գալիս, հո կռիվ չե՞մ սարքելու։ Իհարկե, միջին վիճակագրական տղամարդը միջին վիճակագրական կնոջից ուժեղ ա, բայց դե առօրյա հարցերը մենք ինքներս էլ կարողանում ենք լուծել։


  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (26.12.2016), Նաիրուհի (25.12.2016), Վիշապ (25.12.2016), Վոլտերա (26.12.2016)

  11. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղամարդն իր տղամարդկությունն ավելի ա ընդգծում, երբ հավասարապես մասնակցում ա տան գործերին, որ կինը հալումաշ չլինի, որ կինն էլ հավասարապես կարողանա նստել ու տղամարդկանց հետ աշխարհի կարևոր բաներից խոսի:
    Ես մի քիչ այլ կարծիքի եմ՝ այդ դեպքում կինը դադարում է, թեկուզ մի քիչ, կին լինել, տղամարդը՝ տղամարդ, իհարկե սոցիալական իմաստով: Բայց չէ որ կնոջ ու տղամարդու ուժն ու գեղեցկությունը, իմաստը, հենց հիշատակված հատկանիշների մեջ է: Մենք, փաստորեն, եթե քո ասածով գնանք, հրաժեշտ ենք տալիս կին ու տղամարդ երևույթին իրենց դասական իմաստով: Ըստ իս դրանից հետո աշխարհն ավելի տխուր կլինի, բայց դե ճաշակին ընկեր չկա...

    Ի դեպ, քո ասածի պարագայում դուրս է գալիս, որ, եթե ներքևում երկու ծանր պարկ կա, ասենք կարտոֆիլով, տղամարդը պետք է կնոջն ասի, թե, ոնց հավասար ամանները լվացինք, այդպես էլ հավասար ենք այստեղ՝ մեկ պարկը դու ես 9-րդ հարկ հանում, մյուսը՝ ես: Արդար, ընդունելի է, Բյուր ջան?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #22
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ չի, Բյուր, ընդգծվում է տղամարդու տղամարդկությունը - նույն այդ տղամարդն էլ հաստատ չի թողնի, որ կինը ծանր պարկերը ոտքով հանի 9-րդ հարկ: Ինձ թվում է այստեղ գեղեցիկը հենց կնոջ ու տղամարդու տարբերության ընդգծման մեջ է, եթե այդ տարբերությունը չլիներ, ամեն ինչ բավականին ավելի տխուր, անհետաքրքիր կլիներ...
    Մի բան հիշեցի, էս վերջերս Մյունխենում էի, ավտոբուսից ուշանում էի։ Ուսիս ուսապարկ, ձեռքս մի տոպրակ ու 25 կիլոյանոց ճամպրուկ։ Ժամանակ չկար, որ վերելակի սպասեի, ուզեցի աստիճաններով իջնել, մի ջահել տղամարդ առաջարկեց օգնել։ Էս մարդը վերցրեց ճամպրուկը՝ ու քանի անգամ ասեց, վայ էս ինչ ծանր ա, էս դու ոնց էիր իջացնելու, բայց ես էդ աստիճանները մի երկու անգամ բարձրացել-իջել էի նույն ճամպրուկով։

    Ուրիշ բան էլ հիշեցի. մի հայ տղա, էլի Գերմանիայում, տեսավ որ մի կին շատ ծանր ճամպրուկներ ա իջացնում, վազելով մոտեցավ, որ օգնի։ Էս կինն էլ լավ վախեցավ. բա ի՞նչ աներ, երբ ինչ-որ տղամարդ արագ մոտենում, ճամպրուկիդ ա կպնում։

    Իրականում ծանրություն տանող մարդուն օգնություն առաջարկելը վատ չի, եթե տեսնում ես որ դժվարանում ա. լինի կին, թե տղամարդ։ Ուղղակի շատ տղամարդիկ իրանց սազական չեն համարի, որ ինչ-որ կին իրենց օգնի։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 25.12.2016, 19:31:


  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.12.2016), LisBeth (25.12.2016), Արշակ (25.12.2016), Ուլուանա (25.12.2016), Վիշապ (25.12.2016), Տրիբուն (26.12.2016)

  14. #23
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեքսիզմն իր բոլոր դրսևորումներով անտանելի ա՝ լինի տղամարդու, կնոջ, թե չգիտեմ՝ ասենք ինտերսեքս մարդու նկատմամբ։
    Հայաստանում կանանց նկատմամբ սեքսիզմը լիքը առկա ա՝ սկսած ընտանիքից, վերջացրած համալսարաններով ու աշխատատեղերով։ Ասենք դեռ շատ ընտանիքներում տղամարդն ա համարվում ընտանիքի գլուխը, շատ կանայք էլ ոնց ասում են՝ խոհանոցից վիզայով են դուրս գալիս։ Ծնողներն էլ աղջիկ երեխեքի նկատմամբ ավելի խիստ են. շատ ընտանիքներում տղաները լիքը ազատություններ ունեն, իսկ աղջիկները ինչ-որ ժամից ուշ տուն չպիտի գան, շատերը աղջիկներին սովորեցնում են տնային գործեր անել, տղաներին՝ չէ։ Էլ չեմ խոսում կուսության բազմաչարչար թեմայի մասին։
    Ասենք համալսարանում շատ խորը սեքսիզմի ականտես չեմ եղել, բայց ասենք մեկ-մեկ տարիքով տղամարդ դասախոսները զզվանքով էին մտնում լսարան, երբ տեսնում էին, որ աղջիկների քանակը շատ ա։ (ասեմ շատ, հասկացեք լսարանի 25%-ի կարգի): Մեկը նույնիսկ լրիվ լուրջ տոնով ասել ա, որ ֆիզիկան աղջկա բան չի, գնացեք լեզվաբանություն սովորեք։ Կամ ասենք գալիս ասում էին՝ էս լսարանում մի աղջիկ չկա, գրատախտակը մաքրի։ Եսիմինչ չէր, բայց ամեն դեպքում ահագին տհաճ էր։
    Իսկ տղամարդկանց նկատմամբ խտրականություններ էլ լիքը կան՝ սկսած պարտադիր բանակից, որը երբեմն մարդկանց կրթություն ստանալուն էլ ա ահագին խոչընդոտում։ Մեկ էլ տղամարդկանց արտաքինի, վարքի մասին էլ լիքը կարծրատիպեր կան։ Ասենք կանաչ-կապույտ մազերով աղջիկներին շատ բան չեն ասի, բայց եթե մի տղա որոշի մազերը կապույտ ներկի ու ասենք շրջազգեստ հագնի, մեր քյարթ ախպերները մինիմումը քացու տակ կգցեն։ Էս առումով տղամարդիկ ավելի շատ սահմանափակումներ ունեն, ինձ թվում ա։

    Իսկ ինչ վերաբերում ա դուռ-մուռ բացելուն, ստից բաներ են։ Եթե մեկն իմ համար բացում ա, ասում եմ՝ մերսի, անցնում առաջ։ Նենց չի, որ ինձ դուր ա գալիս, հո կռիվ չե՞մ սարքելու։ Իհարկե, միջին վիճակագրական տղամարդը միջին վիճակագրական կնոջից ուժեղ ա, բայց դե առօրյա հարցերը մենք ինքներս էլ կարողանում ենք լուծել։
    Ծնողների աղջիկ երեխեքի հանդեպ ավելի խիստ լինելու պահով՝ ուշ ժամերին հաստատ տղայի համար ավելի ապահովա քան աղջկա, տղան ավելի շատ հնարավորություն ունի պաշտշանվելու եթե ինչ որ բռնության կամ մի այլ խնդրի մեջ հայտվի: Աղջիկը ավելի խոցելիա համարվում: Ու բնականա որ աղջիկների հանդեպ ավելի ուշադիրա պետք լինել:

    Գրատախտակ մաքրելու պահով՝ մեր հասարակությունը աղջկան դաստիրակումա այլ կերպ, տղային այլ կերպ: Տղեն միտվածա ավելի ծանր ու դժվար գործերի, նույն հաջողությամբ էլ աղջկան չեն խնդրի սեղան կամ աթոռ տեղափոխի: հավասարությունը կայանումա հենց ըտեղ, որ կանայք որպես ֆիզիկապես ավելի թույլ սեռ միտված են ավելի հեշտ գործեր անելուն, իսկ տղամարդիկ ավելի ծանր ու դժվար:

    ներկած մազերով տղերքի մասին, ես իհարկե դեմ եմ ամեն տեսակ բռնությանը ու ամեն մարդ ինքնա ընտրում ինչ անի ու ոնց անի, ընենց որ չխանգարի դիմացինին: բայց տղեն գեղեցիկա իրա տղամարդկության մեջ, աղջիկը կանացիության:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (25.12.2016)

  16. #24
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծնողների աղջիկ երեխեքի հանդեպ ավելի խիստ լինելու պահով՝ ուշ ժամերին հաստատ տղայի համար ավելի ապահովա քան աղջկա, տղան ավելի շատ հնարավորություն ունի պաշտշանվելու եթե ինչ որ բռնության կամ մի այլ խնդրի մեջ հայտվի: Աղջիկը ավելի խոցելիա համարվում: Ու բնականա որ աղջիկների հանդեպ ավելի ուշադիրա պետք լինել:
    Վերջիվերջո ուշ ժամին դուրսը մնացածներից գործնականում միշտ հենց աղջիկներին են բռնաբարում, այլ ոչ թե տղերքին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Har-am (25.12.2016)

  18. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի քիչ այլ կարծիքի եմ՝ այդ դեպքում կինը դադարում է, թեկուզ մի քիչ, կին լինել, տղամարդը՝ տղամարդ, իհարկե սոցիալական իմաստով: Բայց չէ որ կնոջ ու տղամարդու ուժն ու գեղեցկությունը, իմաստը, հենց հիշատակված հատկանիշների մեջ է: Մենք, փաստորեն, եթե քո ասածով գնանք, հրաժեշտ ենք տալիս կին ու տղամարդ երևույթին իրենց դասական իմաստով: Ըստ իս դրանից հետո աշխարհն ավելի տխուր կլինի, բայց դե ճաշակին ընկեր չկա...

    Ի դեպ, քո ասածի պարագայում դուրս է գալիս, որ, եթե ներքևում երկու ծանր պարկ կա, ասենք կարտոֆիլով, տղամարդը պետք է կնոջն ասի, թե, ոնց հավասար ամանները լվացինք, այդպես էլ հավասար ենք այստեղ՝ մեկ պարկը դու ես 9-րդ հարկ հանում, մյուսը՝ ես: Արդար, ընդունելի է, Բյուր ջան?
    Ինչու՞ է դադարում որ։ Ո՞վ է որոշել, որ կնոջ գործը խոհանոցում է, տղամարդունը՝ դրանից դուրս։

    Չէ, իմ ասածով էդպես դուրս չի գալիս, այլ դուրս ա գալիս, որ եթե կինը կարիք ունի օգնության, տղամարդն օգնում ա։ Բայց միշտ չի, որ կարիք ունի։ Ռուբիի պատմության պես էլ մի անգամ Երևանում մեր հարևանն առաջարկեց օգնել հեծանիվս աստիճաններով բարձրացնել։ Ես ամեն օր հանգիստ էդ հեծանիվը բարձրացնում-իջացնում եմ։ Խեղճ հարևանը տակը ճկռեց, մի հատ լավ իրա տղամարդկությունը խայտառակ արեց ու դրանից հետո էլ չպնդեց, որ օգնի, բարձրացնեմ։ Ասենք, ես եսիմինչ սուպեր ֆիզիկական ուժ չունեմ, բայց ինձ համար իմ հեծանիվը բարձրացնում էի։ Ո՞վ էր խնդրել իրեն ինձ օգնել։ Հիմա եթե ծիտ աղջիկ լինեի, պիտի ամեն անգամ սպասեի, թե երբ էր որևէ տղամարդ հայտնվելու ու ճկռելով բարձրացնի հեծանիվս։ Ավելի լավ չի՞, որ ես ունեմ ինքս ինձ համար հոգ տանելու մինիմալ ֆիզիկական ունակությունները։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (25.12.2016), Վիշապ (25.12.2016)

  20. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծնողների աղջիկ երեխեքի հանդեպ ավելի խիստ լինելու պահով՝ ուշ ժամերին հաստատ տղայի համար ավելի ապահովա քան աղջկա, տղան ավելի շատ հնարավորություն ունի պաշտշանվելու եթե ինչ որ բռնության կամ մի այլ խնդրի մեջ հայտվի: Աղջիկը ավելի խոցելիա համարվում: Ու բնականա որ աղջիկների հանդեպ ավելի ուշադիրա պետք լինել:

    Գրատախտակ մաքրելու պահով՝ մեր հասարակությունը աղջկան դաստիրակումա այլ կերպ, տղային այլ կերպ: Տղեն միտվածա ավելի ծանր ու դժվար գործերի, նույն հաջողությամբ էլ աղջկան չեն խնդրի սեղան կամ աթոռ տեղափոխի: հավասարությունը կայանումա հենց ըտեղ, որ կանայք որպես ֆիզիկապես ավելի թույլ սեռ միտված են ավելի հեշտ գործեր անելուն, իսկ տղամարդիկ ավելի ծանր ու դժվար:

    ներկած մազերով տղերքի մասին, ես իհարկե դեմ եմ ամեն տեսակ բռնությանը ու ամեն մարդ ինքնա ընտրում ինչ անի ու ոնց անի, ընենց որ չխանգարի դիմացինին: բայց տղեն գեղեցիկա իրա տղամարդկության մեջ, աղջիկը կանացիության:
    Ի՞նչ ես հասկանում տղամարդկություն ու կանացիություն ասելով։

  21. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջիվերջո ուշ ժամին դուրսը մնացածներից գործնականում միշտ հենց աղջիկներին են բռնաբարում, այլ ոչ թե տղերքին...
    Քանի՞ նման դեպքի մասին ես լսել Երևանում: Ու ի վերջո, չափահաս աղջիկն ինքը բավական խելք ունի, որ ինքնուրույն որոշի՝ ժամը քանիսին տուն գա:

  22. #28
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ես հասկանում տղամարդկություն ու կանացիություն ասելով։
    շատ բաներ կարամ թվարկեմ թե ինչ եմ հասկանում տղամարդկություն ու կանացիություն ասելով, բայց արի ուրիշ ձև նկարագրեմ իմաստը ասածիս:
    Տղամարդը ուժա, ամուր հենարան, ով իրա ամրությամբ կարա հիմք դառնա կնոջ համար, կինը ավելի նուրբ ու զգայուն ա, ավելի փափուկ, կիննել դրանովա հիմք դառնում տղամարդու համար:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (25.12.2016)

  24. #29
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի՞ նման դեպքի մասին ես լսել Երևանում: Ու ի վերջո, չափահաս աղջիկն ինքը բավական խելք ունի, որ ինքնուրույն որոշի՝ ժամը քանիսին տուն գա:
    Բյուր ջան, վերցնենք ողջ աշխարհում, մարդկության մեջ՝ ճիշտ չեմ? Նույնիսկ Երևանում, եթե միջին տուժվածների ցուցակը վերցնենք, էլի հաստատ աղջիկներին գիշերն ավելի շատ են բռնաբարել, քան տղաներին...

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ է դադարում որ։ Ո՞վ է որոշել, որ կնոջ գործը խոհանոցում է, տղամարդունը՝ դրանից դուրս։
    Հենց թեկուզ իրենց ֆիզիկական հնարավորությունների տարբերությունը, Բյուր, դու, որպես բժիշկ, պետք է դա լավ իմանաս, ֆիզիկական հնարավորությունների տարբերությունը, որը բերում է էմոցիոնալ-հոգեբանական տարբերության և արդյունքում, օբյեկտիվորեն, մենք ունենք տարբեր տիպի՝ սեռերի, մարդիկ:

    Չէ, իմ ասածով էդպես դուրս չի գալիս, այլ դուրս ա գալիս, որ եթե կինը կարիք ունի օգնության, տղամարդն օգնում ա։
    Է հա, ինչ, միայն անսիրտ հիմարը չի օգնի իր կնոջը, եթե նա ուժասպառ է լինում թեկուզ և իրեն ՞հասանելիք՞ աշխատանքի վրա: Օրինակ, զույգերս որ ծնվեցին, կինս ոտքի վրա հալումաշ էր լինում, չէր հասցնում - բոլորն էլ գիտեն իմ պադխոդները նման հարցերում, բայց երկար գիշերներ ես օգնել եմ կնոջս, հաճախ մեկ այլ սենյակում քնել եմ երեխաներից մեկի հետ, լիքը այլ բաներ եմ արել, այդ ամեն ինչը նորմալ է, սիրող, իրեն ու կնոջը հարգող տղամարդը այլ կերպ չէր էլ կարող վարվել, բայց... որ ես տղերքի ու իրենց կանանց հետ տունը խաշի նստած լինեմ, սեղանը հավաքելիս կինս պահանջի թողնել տղերքին ու իր հետ սեղանը հավաքելուն օգնեմ կամ, ես, երբ վերելակը չի աշխատում, թույլ տամ կինս նույնիսկ մեկ կգ կարտոֆիլ հանի մեր 9-րդ հարկ?? Սիրուն չի, էլի... Տարոն ջան, կասեր ասողը...
    Վերջին խմբագրող՝ Lion: 25.12.2016, 20:07:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Har-am (25.12.2016)

  26. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ բաներ կարամ թվարկեմ թե ինչ եմ հասկանում տղամարդկություն ու կանացիություն ասելով, բայց արի ուրիշ ձև նկարագրեմ իմաստը ասածիս:
    Տղամարդը ուժա, ամուր հենարան, ով իրա ամրությամբ կարա հիմք դառնա կնոջ համար, կինը ավելի նուրբ ու զգայուն ա, ավելի փափուկ, կիննել դրանովա հիմք դառնում տղամարդու համար:
    Օքեյ, իսկ խոհանոցում ճաշ էփելը ֆիզիկական ուժի՞, թե՞ նրբության ու քնքշության դրսևորում ա:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, վերցնենք ողջ աշխարհում, մարդկության մեջ՝ ճիշտ չեմ? Նույնիսկ Երևանում, եթե միջին տուժվածների ցուցակը վերցնենք, էլի հաստատ աղջիկներին գիշերն ավելի շատ են բռնաբարել, քան տղաներին...
    Լիոն, դա ճիշտ ես ասում։ Բայց նույն տրամաբանությամբ արի վերցնենք օրը ցերեկով ավտովթարների զոհերին։ Հավանաբար սեռային տարբերություն չկա ու հաստատ թիվն ավելի մեծ ա, քան գիշերով բռնաբարվածներինը։ Հիմա հանուն դրա թույլ չտա՞նք, որ մարդիկ փողոց դուրս գան։

    Հենց թեկուզ իրենց ֆիզիկական հնարավորությունների տարբերությունը, Բյուր, դու, որպես բժիշկ, պետք է դա լավ իմանաս, ֆիզիկական հնարավորությունների տարբերությունը, որը բերում է էմոցիոնալ-հոգեբանական տարբերության և արդյունքում, օբյեկտիվորեն, մենք ունենք տարբեր տիպի՝ սեռերի, մարդիկ:
    Նայի, ֆիզիկական տարբերությունները չեմ ժխտում։ Կա տենց բան, համաձայն եմ։ Բայց իմ ասածը հավասար հնարավորություն ու իրավունք տալն ա, ոչ թե ստիպելը, որ մի սեռը մյուս սեռին բնորոշ վարք ցուցաբերի։ Նույն խոհանոցի օրինակով։ Պետք ա նորմալ համարել, որ թե՛ կինը, թե՛ տղամարդը կարան խոհանոցում ժամանակ անցկացնել։ Իսկ թե ով երբ կանի խոհանոցային գործերը, ամեն զույգի անձնական ու իրավիճակի որոշելիքն ա։ Բայց ոչ երբեք որպես նորմա ընդունելը, որ տղամարդը պիտի ֆուտբոլ նայի, մինչ կինը խոհանոցում ճռռում ա։

    Է հա, ինչ, միայն անսիրտ հիմարը չի օգնի իր կնոջը, եթե նա ուժասպառ է լինում թեկուզ և իրեն ՞հասանելիք՞ աշխատանքի վրա: Օրինակ, զույգերս որ ծնվեցին, կինս ոտքի վրա հալումաշ էր լինում, չէր հասցնում - բոլորն էլ գիտեն իմ պադխոդները նման հարցերում, բայց երկար գիշերներ ես օգնել եմ կնոջս, հաճախ մեկ այլ սենյակում քնել եմ երեխաներից մեկի հետ, լիքը այլ բաներ եմ արել, այդ ամեն ինչը նորմալ է, սիրող, իրեն ու կնոջը հարգող տղամարդը այլ կերպ չէր էլ կարող վարվել, բայց... որ ես տղերքի ու իրենց կանանց հետ տունը խաշի նստած լինեմ, սեղանը հավաքելիս կինս պահանջի թողնել տղերքին ու իր հետ սեղանը հավաքելուն օգնեմ կամ, ես, երբ վերելակը չի աշխատում, թույլ տամ կինս նույնիսկ մեկ կգ կարտոֆիլ հանի մեր 9-րդ հարկ?? Սիրուն չի, էլի... Տարոն ջան, կասեր ասողը...
    Սաղ ասածներդ սիրուն էին, մինչև էս մգացրած տեղը։ Ու էլի, եթե կինդ ուզում ա հավաքել սեղանը, նորմալ ա, դա քո ու իրա գործն ա։ Բայց պետք չի որոշել, որ դա իր ֆունկցիան ա։ Ու եթե մի օր ասի՝ վերջ, էսօր ես չեմ հավաքում սեղանը, պիտի նորմալ լինի, որ դու վեր կենաս, հավաքես էդ սեղանը, ոչ թե տենց թափած թողնես։

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (25.12.2016), Վիշապ (25.12.2016)

Էջ 2 19-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •