User Tag List

Էջ 13 19-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

  1. #181
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ ոնց մտածում եմ, հենց էս տերմինը հորինելն ու կիրառելը տարբերություն դնելու առաջին նշանն ա: Եթե բոլորին հավասար եք դիտարլում, ապա սեռով պայմանավորված ոչ արդար վերաբերմունքը զուտ մարդու իրավունքների խախտում կարելի է դրսևորել: Մեկ էլ քննարկումն անիմաստ է, որովհետև չկա իդեալական մարդ ու չի լինի իդելական հասարակություն, հասարակությանը միայն օրենքի ուժով կարելի է դաստիարակել, բայց ներքին ընկալումները չես փոխի, դա խիստ անձնական զարգացվածության պահա:Եթե ես բոլորին սկզբից որպես մարդ եմ ընկալում և ապա նրանց տեսնում որպես կին կամ տղամարդ, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ էլ ինձ պիտի այդպես ընկալեն, նրանք դեռ դրան չեն հասել, էս կռիվը դպրոցից եմ թարգել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Har-am (29.12.2016)

  3. #182
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, էս հատվածդ տեղով սեքսիզմի վառ դրսևորում էր. անվումընի աշխատող ըլնեմ ։)

    Արի դու քո գրածները մի ավելի ծաղկացրու, արդեն մի ձև Թրամփի "locker room talk"-ն է հիշեցնում ։)
    Դե ինձ մի փաղաքշական բան ասա, որ ձենս կտրեմ:

  4. #183
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք ո՞նց պիտի դիմեի, որ սեքսիզմ չլիներ։ Այվի-ին Այվուշ եմ իմ ինտիմ երազներում պատկերացնում, Այվուշ եմ դիմում Ավելի վատ կլիներ (Այվուշ ջան, կներես բայց պիտի ասեմ) եթե ես իրան դիմեի «արա Այվո» ու պատկերացնեի փռչոտ, քրտնած, պատիկ տակ կանգնած շռելուց։
    Բրո, Այվիին որ Այվի ասես, սեքսիզմ ու sexual abuse չի լինի սաղ գոհ կլինեն, բայց դու էլի կարաս շարունակես երազներ ունենալ :Ճ Հիմա կարող ա բոլորս էլ երազներ ունենում ենք, պատկերացնում ե՞ս երազները սկսենք իմպլեմենտացիա անել, ինչ վատ բան ա ստացվելու։
    Si vis pacem, para bellum

  5. #184
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրո, Այվիին որ Այվի ասես, սեքսիզմ ու sexual abuse չի լինի սաղ գոհ կլինեն, բայց դու էլի կարաս շարունակես երազներ ունենալ :Ճ Հիմա կարող ա բոլորս էլ երազներ ունենում ենք, պատկերացնում ե՞ս երազները սկսենք իմպլեմենտացիա անել, ինչ վատ բան ա ստացվելու։
    Ապեր, ես Այվիին մի քանի տարի ա Այվուշ կամ Այվուշկա եմ գրել, առանց կանխակալ երազների, ու ոչ մի բողոք չի եղել։ Բոլորն ուրախ էին ու բախտավոր, մինչև Ծլնգի տեղեկացնելը, որ դա սեքսիսզմի դրսևորում ա։ Ու որ ես փաստորեն Այվիին էս ինչքան ժամանակ ա փաղաքշում եմ, խաբար չեմ, ինքն էլ նեղված ա, ու ոնց որ էլի խաբար չի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.12.2016)

  7. #185
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ես Այվիին մի քանի տարի ա Այվուշ կամ Այվուշկա եմ գրել, առանց կանխակալ երազների, ու ոչ մի բողոք չի եղել։ Բոլորն ուրախ էին ու բախտավոր, մինչև Ծլնգի տեղեկացնելը, որ դա սեքսիսզմի դրսևորում ա։ Ու որ ես փաստորեն Այվիին էս ինչքան ժամանակ ա փաղաքշում եմ, խաբար չեմ, ինքն էլ նեղված ա, ու ոնց որ էլի խաբար չի
    Ապեր, դու չգիտե՞ս, հայերս չենք բողոքում, համակերպվում ենք, Սաշիկը վկա ։Ճ Իսկ ուրախն ու բախտավորն էլ ձևականություն ա, իրականում մռայլ ենք և տարաբախտ։ Բայց հանուն արդարության, իսկապես դու մեկումեջ Մեֆիստոֆելեսին էլ էս փաղաքշում, վայթե խաբար չես, որ Մեֆիստոֆելեսը տղամարդ ա, դե նկար չի դրել, կարելի ա հասկանալ։ Մեֆն էլ համեստաբար բան չի ասում։ Մեֆ, դեմքիս թռնել չկա ։Ճ
    Si vis pacem, para bellum

  8. #186
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական։ Անլուրջ գրառումները ջնջվել են ու տուգանվել։ Դիմելաձևի շուրջ մյուս գրառումները չեն ջնջվում, քանի դեռ որոշ չափով իմաստալից բանավեճ են պարունակում։ Մնացեք թեմայի շրջանակներում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (01.01.2017), Հայկօ (30.12.2016)

  10. #187
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազիվ սաղ կարդացի: Ուզում էի լիքը բան ասել, էն էլ Ծլնգը համարյա սաղ ասել ա:

    Մենակ մի բան ավելացնեմ: Որ խոսում ենք՝ կանանց ու տղամարդկանց ի սկզբանե տարբեր լինելու մասին, ոչ ոք չի ժխտում, որ տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են ու մի շարք այլ տարբերություններ: Բայց կանայք ունեն բավականաչափ ուժ, որ կարողանան իրենց համար դուռ բացել, տրանսպորտում մի քիչ երկար կանգնած մնալ, հեծանիվի ակ փչել, տո նույնիսկ էդ հեծանիվն ուսին շալակած բարձրանալ աստիճաններով: Իսկ էդ քնքշության մասին լոլոներն էլ ավելի շատ դաստիարակության արդյունք են: Երբ խոսվում ա գենդերային հավասարությունից, չի ասվում՝ բերեք, անտեսենք տղամարդու ու կնոջ տարբերությունները, այլ ասվում ա՝ թող կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան, ինչից էսօր շատ հեռու ա մեր աշխարհը: Զարգացած աշխարհը հեռու ա, բայց Հայաստանն ավելի հեռու ա: Ու պատճառներից մեկը հավանաբար էն ա, որ ի սկզբանե տնտեսական համակարգը ստեղծողները տղամարդիկ են՝ առանց հաշվի առնելու կանանց առանձնահատկությունները (հենց երեխա ունենալն էդ մեծ առանձնահատկություններից մեկն ա ու պատճառը, որ շատ կանայք ուղղակի տուժում են իրենց կարիերայում)։ Ծլնգն օրինակ բերեց PhD-ների: Ես իմ աչքով եմ տեսնում, թե դա ոնց ա կատարվում, թե ոնց են մի երեխա ունենալուց հետո կանայք ուղղակի դուրս մղվում մրցակցությունից, մինչդեռ տղամարդիկ հանգիստ չորս երեխա կարող են ունենալ, բայց պրոֆեսորի պաշտոն ստանալ:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (10.07.2017), Աթեիստ (31.12.2016), Նաիրուհի (01.01.2017)

  12. #188
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու պատճառներից մեկը հավանաբար էն ա, որ ի սկզբանե տնտեսական համակարգը ստեղծողները տղամարդիկ են՝ առանց հաշվի առնելու կանանց առանձնահատկությունները (հենց երեխա ունենալն էդ մեծ առանձնահատկություններից մեկն ա ու պատճառը, որ շատ կանայք ուղղակի տուժում են իրենց կարիերայում)։ Ծլնգն օրինակ բերեց PhD-ների: Ես իմ աչքով եմ տեսնում, թե դա ոնց ա կատարվում, թե ոնց են մի երեխա ունենալուց հետո կանայք ուղղակի դուրս մղվում մրցակցությունից, մինչդեռ տղամարդիկ հանգիստ չորս երեխա կարող են ունենալ, բայց պրոֆեսորի պաշտոն ստանալ:
    «տղամարդիկ են ստեղծել» մասով համաձայն չեմ (տես նախկին գրառումս էս հարցով), բայց մնացած մասով, հա, տենց ա։ Իմ կարծիքով ընդհանրապես ցերեկվա 8-12 ժամ ընտանիքից կտրված աշխատելը ֆունդամենտալ սխալ ա և‎՛ կնոջ, և՛ տղամարդու համար, իսկ ավելի ճիշտ՝ ամբողջ ընտանիքի համար։ Բայց էսօրվա աշխարհը էդ ձևով ա կառուցված ու կարծես ոչ մեկ էդ աբսուրդ դրվածքը հարցականի տակ չի էլ դնում, կարծես տենց էլ պետք ա լինի։

    Հիմա հարցս հետևյալն ա․ ես չեմ, դու ես․ կին լինելով ի՞նչ ես առաջարկում էս մոմենտով։ Եթե 4 երեխա են ունենում, կինը գոնե մի 1-2 տարի չպիտի՞ մնա երեխայի հետ։ Տղամարդը չի կարող կնոջ փոխարեն կրծքով կերակրել։ Էլ չասած հոգեկան կողմը, որ նորածին երեխան դեռ ահագին ժամանակ իրան մորից առանձին չի ընկալում, մոր հետ «մի մարմին ու հոգի» ա ընկալում, ու երկարատև հեռանալը ահավոր ա երեխայի համար։
    Հիմա եթե կինը պարբերաբար 1-2 տարով (գումարային 4-8) իր մասնագիտական աշխատանքից բացակայում ա․ ակնհայտ չի՞, որ գործատուի համար էդ լուրջ պրոբլեմ ա։ ՈՒ կինն էլ էդ ընթացքում մասնագիտական փորձ ու հմտություններով նույն տարիքի տղամարդուց հետ ա ընկնելու։ Հա, էդ վատ ա, ես որպես տղամարդ չեմ ուզում կանայք հետ ընկնեն։ Իհարկե կարելի ա բոչկան անվերջ գլորել տղամարդկանց վրա, բայց դու, որպես կին, էս հարցի որևէ պրակտիկ լուծում տեսնում ե՞ս։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (01.01.2017)

  14. #189
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա սահմանումն էլ կա, Արշ : Կոչվում ա «յուրացված սեքսիզմ»: Էս էն դեպքն ա, երբ տղամարդիկ էնքան են կանանց ասել, որ նրանք նվաստ, անարժան ու թույլ էակներ են, որ կանայք իրենք էլ են սկսել հավատալ ու կրկնել: «Ուժեղ կին լինելը ոչ թե կնոջ արժանիքն ա, այլ տղամարդու խայտառակությունը» (c) որևէ ռանդոմ կին և այլն: Նույնիսկ չեմ էլ ուզում էս թեմայի մեջ խորանալ, էլի : Բայց ընդհանուր սկզբունքը էս ա. սա պատրիարխալ հասարակարգ ա, իշխանությունը տղամարդկանց ա պատկանում, ուրեմն՝ տղամարդիկ պատասխանատու են ամեն ինչի համար: Պրծ: Հեսա Տրիբունը կգա, կաշիս կքերթի, բմբուլներս քամուն կտա սենց սադո-մազո բացելու համար, ու նույնիսկ ճիշտ կանի:
    Հա, եղբայր, հասկանում եմ ինչ ես ասում «յուրացված սեքսիզմի» մոմենտով, կա տենց բան։ Բայց էդ «պատրիարխալ հասարակարգը» ո՞վ ա ստեղծել։ Տղամարդը հո մենակ չի՞ ստեղծել։ Եթե տղամարդը կնոջից առավել չի ու մեկը մյուսի կարիքը ունի, էդ ո՞նց պիտի տղամարդը պատրիարխալ համակարգ ստեղծեր առանց կնոջ համաձայնության ու կնոջ հետ համագործակցության։ Որ ասում են է, որ ամեն ժողովուրդ արժանի ա իր իշխանություններին։ Կարծում եմ մոտավորապես նույն սկզբունքն ա։
    ՈՒ եթե վայրի բնությանն էլ նայենք, տարբեր կենդանիների մոտ էգն ու արուն հաճախ (բայց ոչ միշտ) ահագին տարբեր դերեր ունեն։ Օրինակ, առյուծների դեպքում ոչ միայն ձագերին խնամելը, այլ նույնիսկ որս անելը հիմնականում էգերի վրա ա։ Արուի պարտականությունը միայն այլ արուներից իր էգերին պաշտպանելն ա։ ՈՒ էս պարտավորությունները հաստատ փոխադարձ համաձայնությամբ ու համագործակցությամբ են ձևավորվում էվոլուցիայի ընթացքում։
    Ինչը իհարկե չի նշանակում, թե «ավլել ես ուրեմն պիտի հա էլ ավելես» Նորմալ ա, որ էվոլուցիայի տարբեր փուլերում դերերը փոփոխվեն։ Բայց էլի, էդ փոփոխություններն էլ միայն միասին, համագործակցելով կարան լինեն։
    Էգին արու ա պետք, արուին՝ էգ։ Երկու կողմն էլ իրար առաջարկելու բան ունեն ու մեկը մյուսի համագործակցության կարիքը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (01.01.2017)

  16. #190
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եթե կինը պարբերաբար 1-2 տարով (գումարային 4-8) իր մասնագիտական աշխատանքից բացակայում ա․ ակնհայտ չի՞, որ գործատուի համար էդ լուրջ պրոբլեմ ա։ ՈՒ կինն էլ էդ ընթացքում մասնագիտական փորձ ու հմտություններով նույն տարիքի տղամարդուց հետ ա ընկնելու։ Հա, էդ վատ ա, ես որպես տղամարդ չեմ ուզում կանայք հետ ընկնեն։
    Գիտեմ ընտանքիներ որտեղ ամուսնանում են ու որոշում մինչև կարերա չանեն, երեխա չունենան: Ու իմ իմացածները /հնդիկ, չինացի, ֆիլիպինցի/ լրիվ 3-րրորդ աշխարհի երկրիներից են, մարդիկ որոնք գալով ԱՄն կամ Կանադա "գյուղից միանգամից հայտնվում են պարահանդեսում" ու մտքներում ունեն իրենց կողմից մոգոնած "եվրոպական վարք ու բարք" :
    Հետո 40-50 տարեկանում ունենում են երեխա, որին ավելի շուտ պապ ու տատ են գալիս տարիքային ու կինն էլ սկի չի էլ կարում նորմալ ծննդաբերի բնական պատճառներով:
    Իսկ էն ազգերը որոնցից յանիմ թե իրենք կապկում են, էտ ազգերի մոտ իրականում էտպես բան չեմ տեսել եթե կան էլ չնչիչն են որց որ բոլոր ազգերի մոտ:
    Իսկական ժառանգական արևմտա-եվրոպացիք մինչև 35 տարեկան 2-3-4 երեխաներ են ունենում հիմա: Ու ընենց են դաստիրակում իրանց երեխաներին երկուսով, որ նայում ես ամաչում ես մեր ասիական տիպի երեխաների անդաստիրակ պահվածքից: Ամեն ինչ ժամանակացույցով որոշված է, թե ով, երբ ու ոնց է անելու ու ամեն ինչ անում են առանց լեզուները դուրս գցելու: Այ սա է ընտանեական կուլտուրան:
    Իմիջալոց, ամուսինը նույն ձև կարող է նստել տանը ու երեխային նայել: Հետծննդաբերական վճարովի արձակուրդից կարող է օգտվել կամ կինը կամ տղամարդը, ոնց որ իրանք ուզեն: Բայց ում որ գիտեմ ամերիկա տեղափոխված եվրպական սերունդներից - գերմանացի, իտալացի, ֆրանսիացի ու շվեդ,բոլորի մոտ էլ մայրը երբևէ չի զրկում իր զավակներին գոնե ծնվելուց հետո առաջին տարում իր կողքը մայր ունենալուց, որի կարիքը ունի նորածինը ամեն ինչից ավել: Ընդ որում բոլորը գոնե մի տարի կերակրում են իրենց երեխաներին կրծքով, ոչ թե կերերով քանի որ նախ բժիշկը նորմալ բժիշկ է, ոչ թե Հայաստանի ծննդաբերակաների փող կթելու մեքենա

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (01.01.2017)

  18. #191
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էգին արու ա պետք, արուին՝ էգ։ Երկու կողմն էլ իրար առաջարկելու բան ունեն ու մեկը մյուսի համագործակցության կարիքը։
    Դու համ էլ հոմոֆոբ ես, ապեր ։)

  19. #192
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու համ էլ հոմոֆոբ ես, ապեր ։)
    Բոլորովին, ուղղակի հոմոսեքսուալները մարդկային էվոլուցիայի վրա առանձնապես չեն ազդում․ առնվազն գենետիկորեն
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. #193
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    «տղամարդիկ են ստեղծել» մասով համաձայն չեմ (տես նախկին գրառումս էս հարցով), բայց մնացած մասով, հա, տենց ա։ Իմ կարծիքով ընդհանրապես ցերեկվա 8-12 ժամ ընտանիքից կտրված աշխատելը ֆունդամենտալ սխալ ա և‎՛ կնոջ, և՛ տղամարդու համար, իսկ ավելի ճիշտ՝ ամբողջ ընտանիքի համար։ Բայց էսօրվա աշխարհը էդ ձևով ա կառուցված ու կարծես ոչ մեկ էդ աբսուրդ դրվածքը հարցականի տակ չի էլ դնում, կարծես տենց էլ պետք ա լինի։

    Հիմա հարցս հետևյալն ա․ ես չեմ, դու ես․ կին լինելով ի՞նչ ես առաջարկում էս մոմենտով։ Եթե 4 երեխա են ունենում, կինը գոնե մի 1-2 տարի չպիտի՞ մնա երեխայի հետ։ Տղամարդը չի կարող կնոջ փոխարեն կրծքով կերակրել։ Էլ չասած հոգեկան կողմը, որ նորածին երեխան դեռ ահագին ժամանակ իրան մորից առանձին չի ընկալում, մոր հետ «մի մարմին ու հոգի» ա ընկալում, ու երկարատև հեռանալը ահավոր ա երեխայի համար։
    Հիմա եթե կինը պարբերաբար 1-2 տարով (գումարային 4-8) իր մասնագիտական աշխատանքից բացակայում ա․ ակնհայտ չի՞, որ գործատուի համար էդ լուրջ պրոբլեմ ա։ ՈՒ կինն էլ էդ ընթացքում մասնագիտական փորձ ու հմտություններով նույն տարիքի տղամարդուց հետ ա ընկնելու։ Հա, էդ վատ ա, ես որպես տղամարդ չեմ ուզում կանայք հետ ընկնեն։ Իհարկե կարելի ա բոչկան անվերջ գլորել տղամարդկանց վրա, բայց դու, որպես կին, էս հարցի որևէ պրակտիկ լուծում տեսնում ե՞ս։
    Նայի, Դանիայում սենց ա. դեկրետը մի տարի ա, ու կինն ու տղամարդն իրար միջև կիսում են, իրանք են որոշում՝ ով ինչքան մնա երեխայի հետ, ինչն ինչ-որ առումով մի քայլ առաջ ա, որովհետև ի վերջո կրծքով կերակրելուց բացի մնացած խնամքը տղամարդն էլ կարա անի, ու թե՛ տղամարդու, թե՛ երեխայի համար կարևոր ա վաղ շրջանում էմոցիոնալ կապվածությունը: Բայց սա դեռ հարցի լուծում չի, որովհետև մեծ մասամբ տղամարդիկ գնում են աշխատանքի, կինն ա էդ դեկրետը գնում: Հետո էլ, երբ դեկրետի ժամանակը լրանում ա, կինն ա կես դրույքով աշխատանքի անցնում, տղամարդը շարունակում ա իրա կարիերան: Լուծումներից մեկն էն ա, որ առայժմ առաջարկվում ա ու քննարկվում ա, բայց դեռ չեն անցկացրել պառլամենտով, տղամարդու դեկրետը պարտադիր սարքելն ա, այսինքն՝ ամեն երեխայի դեպքում 6 ամիս տղամարդը, 6 ամիս կինն ա աշխատանքից բացակայում: Մի ուրիշ լուծում ա, որ մեր համալսարանն ա անում, կանանց կես դրույք սարքելը մերժելն ա: Բայց փաստացիորեն տղամարդու ստեղծած համակարգում երեխա ունենալը շատ հաշվի չի առնվում, գործատուի համար դա կորուստ ա դառնում: Եթե պատրիարխալ համակարգ չլիներ, չգիտեմ՝ կյանքն ինչպիսին կլիներ, էս հարցերը ոնց կլուծվեին:

    Ի դեպ, էրեկ Գալիսիայից մեկի հետ էի խոսում, ասում էր՝ իրանց ողջ ռեգիոնում մատրիարխիա ա: Արդյունքում՝ ինքը երրորդ սերնդի կինն ա, որը խոհանոցում գործ չի անում, իրենց մոտ տղամարդիկ են անում: Էս ուղղակի, բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ խոհանոցում գործ անելն ու տուն մաքրելը քնքուշ գործ ա:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (10.07.2017)

  22. #194
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր ասում են «խտրականությունը բնական ա» կամ նման մի բան, ասենք բնոււթյունը նրանց տարբեր դերեր ա տվել։ Լավ, օքեյ, կինը քնքուշ ա, տղամարդը ուժեղ․․․
    Առաջին երեխան աղջի՜կ։ Մանկությունս հիշելիս առաջին բանը էն եմ հիշում, թե ոնց չէին ուզում, որ ես ծնվեի(ծնողներս չեն ասել), չէիք ուզում չէիք ուզում, ի՞նչ անեմ։ Հետո, թե ոնց էին ինձ ծեծում, որովհետև աղջիկը պիտի «տփոց ուտի, որ խելոք լինի»։ Հետո, որ շատ չպիտի ուտեմ, հիվանդ ժամանակ, ցույց չտամ որ հիվանդ եմ ու հիմա ես թույլ էա՞կ եմ։
    Չէ ես լրիվ ինքնուրույն մեծացա, ի տարբերություն տղաների, ու իմ խնդիրներն էլ ինքնուրույն եմ լուծում, մանկությունիցս էլ ժառանգեցի կոմպլեքսներս։ Բախտի բերմամբ թե պատահմամբ ընտրեցի «տղայական» մասնագիտություն ու դրանից էլ եմ կոմպլեքսավորվում։ Ես երկար ժամանակ ինձ տղա էի զգում ու վարքս էլ էի փոխում, նմանեցնում։
    Բացի դրանից, ես դպրոցում էլ եմ լսել, որ տղաներն ավելի խելոք են, ավելի տրամաբանող ու էն փաստը, որ ես ավելի հեշտ էի լուծում մաթեմի/ֆիզիկայի խնդիրները, անտեսվում էր։
    Ես ինձ ինչ հիշում եմ, ունեցել եմ ինձ գտնելու խնդիրը, չնայած գիտեի, որ ծնողներս ինձ սիրում են, ես դա չեմ զգացել, որովհետև իրենք էլ են ամաչել դա ցույց տալ։
    Հիմա էս ամենի պատճառով ես ունեմ մարդկանց հետ շփվելու խնդիրներ։Վախենում եմ համալսարան գնալ, չնայած ուզում եմ գնալ համալսարան, որտեղ չլինի խտրականություն։

    Ու չգիտեմ թե իմ նման քանիսը կան, որ նման կոմպլեքսների պատճառով չեն կարողանում աճել ու զարգանալ։ Շատերին գիտեմ, որ չեն թողնում երկար կոմպի դեմը նստեն ու նման բաներ, ամենատարօրինակն էն ա, որ աղջիկները դրան նորմալ են նայում, ու իրենք էլ ավելի համարձակներին անուն են կպցնում, ասենք հեռախոսով երկար խոսող աղջկան վերջին բառով հենց իրենք էլ կվիրավորեն, կամ ընկեր ունեցողին։

  23. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.07.2017), John (11.07.2017), Ruby Rue (10.07.2017), Աթեիստ (10.07.2017), Գաղթական (10.07.2017), Ծլնգ (10.07.2017), Նաիրուհի (11.07.2017), Շինարար (10.07.2017), Ուլուանա (11.07.2017), Տրիբուն (11.07.2017)

  24. #195
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հոդված Հայաստանում սեքսիզմի դրսևորումների մասին: Սեքսիզմն ուսումնասիրել են լեզվաբանական հետազոտությամբ: Իհարկե, իրենց մեթոդի հետ մի քիչ պրոբլեմ ունեմ, բայց իմ կարծիքով, եթե մեթոդաբանությունը մի քիչ այլ լիներ, այսինքն՝ հարցաթերթիկի փոխարեն էքսպերիմենտ լիներ, պատկերն ավելի կատաստրոֆիկ կլիներ:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (13.09.2017)

Էջ 13 19-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •