Ծլնգ-ի խոսքերից
անիմաստ ա հետդ այս քննարկումը շարունակելը, բայց որ ուրիշները այս լուրջ ձևացող խնդանքը որպես սրբազանություն չընդունեն, մի երկու բան ասեմ սրա մասին.
Ամեն մարդ իր անձնական կենցաղային դրվագների հավաքական փորձի արտացոլումն ա։ Ու օրեցօր սենց կենցաղային դրվագներով ապրող մարդը (թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ այլ գենդերային փոքրամասնություն՝ սեքսիզմը սեռ ու գենդեր չի տարբերակում) չի կարա հավասար իրավունքների ու հնարավորությունների տեր դառնալ կամ իր ակտիվ ներդրմամբ ուրիշներին դրանցով օժտել։ Ու թեկուզ ասենք հավասար իրավունքները ու հնարավորությունները ապահովեցինք օրենսդրական փոփոխություններով, ախր դրանց ո՞վ ա բանի տեղ դնելու երբ սեքսիզմը ներկայիս հասարակության գործվածքի անբաժան մաս է․ օրենքով կարթ ունենալ թույլատրելը դեռ բոլորին չի սնում, քանի դեռ լճում ձուկը գրեթե ի սպառ բացակայում է։ Հա, մի քանիսը կարողանում էն այդ մի երկու հատիկ ձուկը որսալ և նույնիսկ առանց կարթ էլ, մենք էլ ասում ենք՝ տես, Տիգրանդուխտը ձուկ ա ուտում, ուրեմն Հայաստանում անձկություն չկա, կամ՝ ես իմ կնոջը կերակրում եմ՝ ինքը իր ձեռքերով ձուկ բռնելու կարիք չունի, էլ անձկությունը ինչի՞ս ա։
Դրա համար էլ նույնիսկ ամենա-ամենաարևմտյան երկրներում էլ լիքը համակարգային սեքսիզմի խնդիրներ կան, թեկուզ և օրենսդրական մակարդակով ամեն ինչ վաղուց լուծված է։
Էջանիշներ