User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞րն եք ավելի շատ հավանել.

Քվեարկողներ
21. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Ինքնատպություն»

    7 33.33%
  • «Կոստյում և պիկաչու»

    14 66.67%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Գրական դուետ. Կոտրե՞լ, թե՞ չկոտրել

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դուետ. Կոտրե՞լ, թե՞ չկոտրել

    Եվս մի դուետ ձևավորվեց:

    Ահա պահանջը:

    Ներկայացնել արձակ ստեղծագործություն, որտեղ պատմության հիմքում որևէ կարծրատիպ (ստերեոտիպ) է: Կփորձե՞ք արդյոք կոտրել այն, թե դեռ ավելի ամրապնդել, ձեր ընտրությունն է:
    Ժանրային և ծավալային սահամանափակումներ չկան:

    Ընդունվում են նաև արտամրցութային աշխատանքներ:

    Վերջնաժամկետը՝ հունվարի 7, Երևանի ժամանակով երեկոյան 9:

    Խնդրում եմ հետևել վերջնաժամկետին՝ թե մրցութային, թե արտամրցութային աշխատանքներ ուղարկելիս:

    Ի դեպ, եթե մարդ կա, ով չափածո է ուզում գրել, գրանցվելիս թող տեղյակ պահի դրա մասին: Իր համար համապատասխան մրցակից կգտնենք ու չափածո դուետ կանենք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.01.2017, 22:17:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.12.2016), LisBeth (25.12.2016), Sambitbaba (25.12.2016), Smokie (11.01.2017), Tiger29 (25.12.2016), Աթեիստ (25.12.2016), Հայկօ (25.12.2016), Նիկեա (25.12.2016)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնատպություն

    Ձմռան առաջին ցուրտ օրերն էին։ Կիսախավար սենյակում համակարգչի էկրանը լույսով էր ճառագայթում։ Դիմացը նստած՝ հետազոտության համար գրականություն էր որոնում գիտական առցանց բազաներում։ Աչքով մի հայի ազգանունով հեղինակի գործ ընկավ։ Մտածեց. «Լավ, սա բանի պետք չի լինի», ու անցավ առաջ։ Իր այդ մտքից կարծես շանթահարված՝ վեր թռավ աթոռից։ Ձեռքերը բռունցքներ արած սեղմեց գլուխը երկու կողմից՝ մտքում ինքն իր հետ պայքարելով. «Տո դու ինքդ հայ չե՞ս, որ հայի հեղինակածը սենց անտեսում ես։ Ուրեմն ուրիշ հայերն էլ սե՞նց պիտի քո հոդվածների մասին մտածեն։ Հա՞»։

    Վերջին մտքից անտանելի ծանրություն իջավ վրան։ Ընկավ հետ իր աթոռը ու ափերով ծածկեց երեսը։ Ափերի մեջից ցածր մռթմռթաց.
    — Զազրելի կարծրատիպ...

    ... մի երկու ամիս առաջ Հայաստան էր այցելել։ Թափառում էր Երևանում։ Մտքերով տարված՝ հրապարակից Աբովյանով վերև էր բարձրանում ու չնկատեց էլ, թե ինչպես հասավ Գյուղինստիտուտի շենքին։ Մոտեցավ հիմնական մուտքին ու փակցված անվանատախտակին կարդաց՝ Ազգային Ագրարային Համալսարան։ Իրենից անկախ շշնջաց.
    — «Ագրարային Համալսարաաա՜ն»... ախր անունը թեկուզ «Ագրամշակութային Գիտությունների Ակադեմիա» դնեք՝ նույն գեղջուկ երկրի գյուղինստիտուտն եք մնալու։

    Ու հենց սա արտաբերեց, նույն պահին էլ իրեն այլանդակ խեղճացած զգաց։ Նույն կարծրատիպը՝ ինքն իրենը, իր ագայինը, իր անձնականը նվաստացնող կարծրատիպը, կարծես կոկորդից բռնած խեղդում էր իրեն։ Շրջվեց ու գլուխը կախ՝ ասես երկուս ստացած աշակերտ լիներ, ուղղվեց դեպի պուրակը: Մտքում քարկոծում էր ինքն իրեն։

    Կողքերով ինչ-որ սրճարանի սեղանիկներ էին անցնում։ Մի ակնթարթ վրան հայացք գցելով, բայց առանց նկատելու՝ անցավ նաև համալսարանի աստղադիտարանի կողքով՝ մինչև հասավ պուրակի ծայրը։ Բարձրացրեց հայացքը ու նկատեց հիշողության մեջ զետեղված այնքա՛ն ծանոթ շինությունը։ Հանրային գրադարանն էր։ Էն էլ՝ կողքի մուտքը։ Մի նոստալգիկ ժպիտ եկավ երեսին. ուսանող տարիներին քանի՜ ժամ էր անցկացրել հանրային գրադարանի ընթերցասրահում։ Այս կողքի մուտքից էր մտնում գրադարան։ Մուտքի սրահում միշտ մի ոստիկան էր կանգնած. դեպի ձախ՝ քարտարանի սենյակն էր, իսկ աջում՝ գլխավոր ընթերցասրահ տանող միջանցքը։ Ուրիշ մի բան էլ հիշողության խորքերից դուրս ցատկեց։ Երկու քայլ հետ քաշվեց ու ուշադիր զննեց իր քիչ առաջ կանգնած տեղը։ Այո՛, հենց այս նույն տեղը նստած, ոտքերը դեպի գրադարանի շենքը մեկնած՝ կյանքում առաջին անգամ համբուրվել էր՝ իր ուսանողական տարիների սիրած Ժենյայի հետ։
    — Աստվա՛ծ իմ, ինչ երեխա էինք...

    Մեղմիկ ծիծաղեց։ Թեթևացնող ծիծաղ էր, բոլոր ծանր մտածմունքները մաքրող՝ հեռացնող ծիծաղ։ Այս նոր ձեռքբերված լավ տրամադրությամբ լցված՝ վճռականորեն քայլեց դեպի գրադարանի մուտքը. պահի տակ որոշել էր այցելել իր երիտասարդական հիշողությունների այս ամենաջերմ վայրերից մեկը։ Այդ մի քանի քայլի ընթացքում հասկացավ, որ ներսում չի գտնելու իր հիշողությունների ո՛չ քարտարանը, ո՛չ էլ այն մշտապես սառը, բայց և դրանով հանդերձ՝ ջերմությամբ տպավորված ընթերցասրահը։

    Դռնից ներս մտնելուն պես մի ակնթարթ կանգ առավ։ Ժամանակ էր հարկավոր, որ աչքերը սովորեին մթությանը։ Դիմացի պատից մի պաստառ ընկավ աչքով՝ հրավիրում էր գրադարանի շենքում վերջերս բացված «Գրատպության թանգարան»։ Մի պահ վարանեց, հետո հասկացավ, որ չարժի հիշողությունները խառնշտել։ Չէ, չի գնա ո՛չ քարտարանի սենյակը, ո՛չ էլ ընթերցասրահը։ Թող դրանք հիշողության մեջ մնան անփոփոխ։ Բայց թե շենք է մտել, արժի այս գրատպության թանգարանը այցելել։ Մտաբերեց, որ մոտ մեկ ամիս առաջ նորություններում կարդացել էր թանգարանի մոտալուտ բացման մասին, ու որ «Ուրբաթագիրքն» էլ էր ցուցադրվելու։ Աշխատողից ուղղություն հարցրեց, ու քայլեց դեպի թանգարանը։

    Թանգարան մտնելիս ականջին հասավ բասային, բայց և բարի տեմբրով ու մայրենիի վարժությամբ հնչող անգլերենը։ Սրան էլ հաջորդեց հայերենի առոգանությամբ ջարդրդված մի անգլերեն նախադասություն։ Ձայներին հետևելով՝ գտավ թանգարանի աշխատողին, ով փորձում էր օտարազգի այցելուներին կիսահայերեն-կիսաանգլերեն ինչ-որ բան բացատրել։ Մոտեցավ ու ժպտալով բարևեց՝ աշխատողին՝ հայերեն, իսկ հյուրերին՝ մի հաղթանդամ ալեհեր բրիտանացու և կողքը կանգնած նրբակազմ կնոջը՝ անգլերեն։ Թանգարանի աշխատող այդ միջին տարիքի փափլիկ կինը կարծես իր փրկչին տեսած լիներ. հուսավառ աչքերը լայն բացելով՝ արագ հարցրեց.
    — Անգլերեն խոսո՞ւմ եք, կօգնե՞ք թարգմանությամբ։

    Ժպտաց աշխատողին. «Այո՛, իհարկե՜, մեծ սիրով», ու դիմելով հյուրերին՝ հարցրեց.
    — Would you like me to translate the guide's explanations?

    Հյուրերը շնորհակալություն հայտնեցին բարության համար, ու հարցրեցին առջևում գտնվող տպագրական հաստոցի պատմության մասին։ Հարցը աշխատողին թարգմանեց, ու շուրջը նայելով՝ հասկացավ, որ տպագրական մեքենաների սրահում են կանգնած։ Աշխատողը մի երկու կցկտուր փաստեր ասաց հաստոցի պատմությունից, ինչը ինքը թարգմանեց հյուրերին, իսկ աշխատողը սկսեց բացատրել հաստոցի աշխատանքի սկզբունքները։
    — Այ սա կլիշեն է...

    — Oh, a cliché, - արձագանքեց հյուրը իր թավ ձայնով։

    Զարմացած դիմեց բրիտանացուն.
    — Is it called a cliché?

    Սա էլ լայն ժպտաց, ու պատասխանեց.
    — Why, yes! It's a printing stereotype, a cliché...

    ... կարծես այդ հաղթանդամ ալեհեր բրիտանացու ձայնը ականջների մեջ դղրդալուց լիներ իր թավությամբ։ Երեսը դեռ ափերով ծածկած՝ ինքն իր վրա քմծիծաղեց.
    — Ախր կարծրատպերը այնքա՜ն կլիշե են...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (07.01.2017), John (11.01.2017), Ripsim (07.01.2017), Sambitbaba (08.01.2017), Smokie (11.01.2017), Աթեիստ (08.01.2017), Նիկեա (08.01.2017)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոստյում և պիկաչու

    - Պարոն Ջոնսոն…
    Չէ-է։ Ի՞նչ պարոն, ի՞նչ տիկին, հազար են ասել, որ չպետք է էդպես դիմել։ Պետք է ուղղակի կոչումը նշել, որ ամեն անգամ իրենց ինքնասիրությունը նորից շոյվի։
    Տեսնես անհրաժե՞շտ է փողկապ կապել, թե՞ առանց փողկապի էլ կանցնի։ Ամեն դեպքում՝ երևի թե ինչքան լուրջ տեսք ունենա, էնքան լավ։ Բոթասների շարքի հետևում էլ մի զույգ դասական կոշիկ կա, վերջին զանգից մնացած միակ խերը, որ երկրից երկիր ման է տալիս՝ կոնֆերանսներին ու սենց առիթներին հագնելու համար։ Նախկին ընկերուհու նվիրած օդեկոլոնն էլ դեռ կա, լավ է, հոտը չի հավանում, բայց կոստյումափողկապային տեսքին լավ էլ սազում է։ Շատ են ասել՝ էդ համալսարան եթե ոտք ես դնում, տեսքիդ լավ էլ ուշադրություն դարձնում են։ Ինչքան դասական-պաշտոնական, էնքան լավ տպավորություն կստեղծվի ու էնքան մեծ կլինի PhD անելու հավանականությունը։
    -Պրոֆեսոր Ջոնսոն, ես կարդացել եմ ձեր բոլոր հոդվածները ու այն մեթոդը, որ դուք հայտնաբերել եք էլեկտրոնային մանրադիտակների համար, ուղղակիորեն շրջադարձային է։ Ես շատ էի ուզում ձեզ հետ ծանոթանալ…,- չէ, լավ չի, մտածում էր՝ ուսումնասիրելով հայելում իր արտացոլանքը։ Պետք չի խոսել փոփ երգիչների երիտասարդ ֆանատների նման, պետք է հիացմունքը հիմնավորված արտահայտել։ Ի վերջո, պիտի նա հասկանա, որ ինքն է որ կա, որ հենց իրեն պետք է վերցնեն էդ PhD-ի համար ու ի վերջո, էդ մարդն իրոք հետաքրքիր է, պետք չի նման շանսը բաց թողնել։
    Մի քանի րոպե էլ դիմախաղն ուսումնասիրելուց հետո Արամը տնից դուրս եկավ։ Քայլում էր, ու կիսաձայն ինքն իր հետ հարցազրույց վարում։ Ինքն իրեն ևս մեկ անգամ բակալավրի և մագիստրատուրայի թեզերի թեմաներն էր պատմում, մտքում փորձում ինչ-որ բանաձևեր դուրս բերել, ինքն իրեն տարբեր հարցեր էր տալիս։

    Մյուս պրոֆեսորն, ում ի սկզբանե դիմել էր, առաջարկել էր կապվել Ջոնսոնի հետ՝ ասելով որ իր հետաքրքրություններին ավելի կհամապատասխանի։ Մեկ էլ մի խուրձ հոդված էր ուղարկել։ Մի քանի որ շարունակ էդ հոդվածներն էր կարդացել. գրողը տանի, մարդ ինչ աշխատասիրություն ու երևակայություն պիտի ունենա, որ կարողանա նման համակարգ հավաքել ու նման բարդ ուսումնասիրություններ կատարել։ Մտածում էր՝ տեսնես էդ մարդն ընդհանրապես ընտանիք ունի՞, կինո, ընկերների հետ խմելու գնու՞մ է, թե առավոտից գիշեր կա՛մ լաբում է փակված, կա՛մ աշխատասենյակում։ Երևի երկրորդ տարբերակն ավելի հավանական է, թե չէ ուրիշ ո՞նց էսքան հոդված պիտի ունենար։ Ու դեռ քանակը հեչ, բա մեթոդները։ Իր ուղեղը էլեկտրոններով թմբկահարվեց, մինչև կարողացավ հասկանալ, թե ինչն ինչոց է։
    - Ոնց մոռացա գուգլել, հաստատ մի նկար կլիներ, գոնե կիմանայի ինձ ինչ է սպասվում։ Չնայած՝ չէ, ավելի լավ է չիմանալ, կարևորը հոդվածներից գլուխ հանեցի, կամ գոնե ինձ է էդպես թվում։
    Ուղեղում խմբվում էին բոլոր չսիրելի դասախոսների կերպարները, միանում դառնում Ջոնսոն, ու ինքն էլ քայլերը դանդաղեցնում էր, վախենալով հանդիպումից, վախենալով, որ Ջոնսոնն արիստոկրատ ձևով իրեն գրողի ծոցը կուղարկի։

    Շնչառությունը կարգավորելուց հետո մտավ համալսարանի շենք և քայլերը հաշվելով բարձրացավ հինգերորդ հարկ։ Ըհը, 512 սենյակ ու «պրոֆեսոր Ի. Ջոնսոն, Ֆունկցիոնալ նանոնյութերի լաբորատորիա»։
    Սիրտն էլի սկսեց արագ աշխատել։ Բռունցքը, որ բարձրացրել էր դուռ թակելու, սառել էր օդում ու չէր կարողանում իր մեջ համարձակություն գտնել, որ ներս մտնի։

    Չէ, հաստատ ամեն ինչ տապալելու եմ։ Ոչ մի PhD, ոչ մի թույն լաբ, չբռնե՞մ տաքսի քշել սովորեմ։ Լավ է, եկել հասել եմ, պետք է ներս գնալ։
    -Մտե՛ք,- լսվեց սենյակից։
    -Կներեք, կարո՞ղ եմ խոսել պրոֆեսոր Ջոնսոնի հետ,- ժպտալով հարցրեց Արամը կարմրահեր, երիտասարդ կնոջը, ով իր գլխի չափ թեյի բաժակը ձեռքին ճոճվում էր աթոռի վրա։
    -Ինես Ջոնսոն,- աթոռից վեր կենալով՝ դաջվածքներով ծածկված ձեռքը մեկնեց երիտասարդ կինը։
    -Աաաա-րամ Լևոնյան։ Ուրախ եմ ծանոթանալ, պրոֆեսո՛ր,- ժպիտը հազիվ զսպելով պատասխանեց Արամը՝ տեսնելով պրոֆեսորի Պիկաչու հողաթափերը։
    -Եթե դեմ չեք՝ կարող ենք ֆորմալությունները մի կողմ դնել։ Ուսանողներս ինձ Ինես են ասում։ Ի դեպ, 10 րոպե շուտ եք եկել, հույս ունեի մինչև ձեր հարցազրույցը «Բիգ Բենգի» վերջին էպիզոդը ավարտել,- ծիծաղեց Ինեսը։
    -Միևնույն է՝ վերջին սեզոնները շատ թույլ են, բայց կարող եմ սպասել,- ժպտաց Արամը։

    Չէ՛, այս հարցազրույցը չպիտի տապալի։ Ինեսի նման ղեկավար զուգահեռ տիեզերքներում էլ չի գտնի։ Հոդվածներն ու պատից կախված կապույտ lightsaber-ը վկա։

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (11.01.2017), Mr. Annoying (08.01.2017), Quyr Qery (11.01.2017), reminilo (08.01.2017), Ripsim (07.01.2017), Sambitbaba (08.01.2017), Smokie (11.01.2017), Աթեիստ (08.01.2017), Հայկօ (10.01.2017), Նիկեա (08.01.2017), Վոլտերա (11.01.2017)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազիվ եմ ինձ զսպել, որ հարցումը բազմակի ընտրությամբ չբացեմ

    Հաճելի ընթերցում ու բարի քննարկումներ

    Քանի որ վաղը կիրակի է՝ Ակումբի համար սովորաբար ահագին պասիվ օր, հարցումը երեք օրվա փոխարեն չորս օրով եմ բացել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.01.2017)

  9. #5
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինը իմ համար ահագին խառն էր, սենց հապճեպ, մի տեղից մյուսը: Էդքան էլ չհավանեցի: Այ երկրորդը, էնքան հարազատ թեմա ա ուղղակի մինչև PhD-ին հասնելը էդ տղեն դեռ չէ՞ր հասկացել, որ թույն գիտնականները սովորաբար սենց ոչ պաշտոնական են լինում: Բայց ինչ խոսք, ուզեցի տենց ղեկավար: Մի խոսքով, 2-րդը հավես էր գրված: Ակումբում բացի Ռուբիին ուրիշ ֆիզիկոս չգիտեմ, դո՞ւ ես գրել: Չնայած նման չի իրան էդքան էլ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.01.2017), reminilo (08.01.2017), Smokie (12.01.2017), Աթեիստ (08.01.2017), Նիկեա (08.01.2017), Ուլուանա (11.01.2017)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ երկուսն էլ դուր են եկել:
    Սկսենք առաջինից:

    Ինքնատպություն

    Շատ հավես շարադրանք էր. միակ չհավանածս մասը «զազրելի կարծրատիպ» արտահայտությունն էր, չնայած երևի էդ էլ կուտվի:
    Ահագին բնական պատկերներ էին, չգիտեմ՝ հեղինակը ապրել էր էդ ամենը, թե չէ, բայց ինձ ամբողջը շատ իրական թվաց:

    Էն դուր եկավ, որ մի գծով, այսպես ասած՝ «մի հանգի» չէր շարադրած, այլ բազմաշերտ էր: Ու հետաքրքիր էր, որ «ստերեոտիպ» բառը ուրիշ կողմից էլ էր դիտարկված: Չգիտեմ՝ վերջին մասը հասկացվել է, թե չէ, բայց ստերեոտիպ՝ կլիշե բառը, նաև տպագրության մեջ է օգտագործվում: Հատուկ վիքին քրքրեցի էս առիթով.
    In printing, a stereotype, also known as a cliché, stereoplate or simply a stereo, was originally a "solid plate of type metal, cast from a papier-mâché or plaster mould (called a flong) taken from the surface of a forme of type" used for printing instead of the original.
    Էս պահը շատ եմ հավանել, որ պատմվածքը մենակ մեր պատկերացած «կարծրատիպ» առաջադրանքի ուղղությամբ չի գնացել, թեև դա էլ կա պատմվածքում (սեփականն ու ազգայինը թերագնահատելը՝ հայ հեղինակը ի՜նչ պիտի լինի որ, բա էդ գյուղինստիտո՜ւտը՝ իր նոր պլպլան անունով), այլ ստերեոտիպին՝ կլիշեին, նաև շատ անմեղ (տպագրական) մի իմաստ է բերվում: Ու վերջում էլ ամբողջը բառախաղով իրար է կապվում:
    Մի խոսքով, լավն էր

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.01.2017), Ruby Rue (11.01.2017), Sambitbaba (09.01.2017), Smokie (12.01.2017), Աթեիստ (08.01.2017), Հայկօ (10.01.2017)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոստյում և պիկաչու

    Պուպուշն էր
    Սիրուն, համով գրված պատմվածք, որ ուղիղ գնում էր նշանակետին: Էդ առումով մի քիչ կանխատեսելի էր, բայց լավն էն էր, որ կարծրատիպը հստակ երևոմ էր՝ առանց անգամ անունը տալու:
    Իհարկե ավելի լավ կլիներ, եթե հեղինակն իր «կոմֆորտ զոնայից» մի քիչ դուրս գար, ինչն էս դեպքում չի արել: Բայց դե էսպես էլ վատը չէր:
    Առաջադրանքը համարենք լիարժեք կատարված, թեկուզ և առանց հետաքրքիր անակնկալների:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.01.2017), Ruby Rue (11.01.2017), Sambitbaba (09.01.2017), Smokie (12.01.2017), Աթեիստ (08.01.2017), Ծլնգ (11.01.2017), Հայկօ (10.01.2017)

  15. #8
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինում հեղինակը կարողացելա ավելի իրական ու խորը ներկայացնի հերոսի ապրումները ու միջավայրը, բայց կարելի էր մի քիչ էլ խորացնել: Երկրորդը ավելի ուրախ ու գունավոր ստացվեց վերջում շնորհիվ Ինեսի: Ես ավելի շատ հավանեցի առաջինը. շատ լավ էր շարադրված

  16. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկականից էս անգամ երկուսն էլ լավ սահուն էին շարադրել, հանգիստ կարդացվավ։
    Բայց առաջինում էդ կարծրատիպի կոտրելը լավ չերևաց, իսկ երկրորդում շատ կանխատեսելի էր։

    Գոնե էդ cliché-ն տային ջարդեին, տո։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.01.2017), Ծլնգ (11.01.2017)

  18. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկականից էս անգամ երկուսն էլ լավ սահուն էին շարադրել, հանգիստ կարդացվավ։
    Բայց առաջինում էդ կարծրատիպի կոտրելը լավ չերևաց, իսկ երկրորդում շատ կանխատեսելի էր։

    Գոնե էդ cliché-ն տային ջարդեին, տո։
    Կոտրել֊չկոտրելը թողած էր հեղինակի ընտրությանը։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (10.01.2017)

  20. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլ ի՞նչ կասեք ։)
    Քվեարկությունն էլ դեռ բաց է ։)

  21. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ՝ երկուսն էլ դուր եկան:

    Ինքնատպության դեպքում, Այվին ճիշտ է, այդ "զազրելի կարծրատիպը" հեչ չի ուտվում: Ըստ իս, կարևորը ոչ թե թեման բառացիորեն նշելն է, այլ վիճակը ցույց տալը: Ինձ թվաց, թե հեղինակը կամ վաղուց չի գրել, կամ էլ ընդհանրապես չի գրում, բայց ասելու լիքը բան ունի, որովհետև ինչ-որ անհարթ կարդացվեց, բայց դրա հետ մեկտեղ բոլորովին չհոգնեցրեց: Նույնիսկ չխանգարեց այն, որ այնքան էլ համաձայն չեմ, որ կարծրատիպն ու կլիշեն նույն բանն են: Հանգիստ, լավ պատմություն էր:

    Կոստյում և պիկաչուն էլ էր լավը: Ավելի առույգ է գրված: Հեղինակը հերոսին շատ սահուն բերեց ճակատով կարծրատիպը կոտրելուն: Ինեսն էլ, ընդամենը երկու բառով նկարագրված, շատ ամբողջական էր ու անթերի: Բայց ես չգիտեմ, թե ինչ է նշանակում PhD, կամ lightsaber: Կամ, ասենք թե չգիտեմ: Կապ չունի: Բայց սրանք այն աղյուսներն են, որոնց, կարդալիս, անընդհատ դեմ եմ առնում, ինչն ինձ ստիպում է մոռանալ պատմվածքն ու զբաղվել իրենցով... Այդ կերպ ես անկարող եմ ամբողջովին վայելել կարդացածիս հաճույքը, և հեղինակի կատարած աշխատանքն էլ մի տեսակ ընկնում է աչքիցս... Լրիվ ընդունում եմ, որ շատերի համար սա աննշան բան է, բայց ինձ մոտ մեկ է, չի մարսվում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (09.01.2017), Tiger29 (09.01.2017)

  23. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար տրամադրվեցի, որ կարդամ, բայց որ կարդացի, հավես էր:

    «Ինքնատիպությունի» հանդեպ հենց սկզբից վատ տրամադրվեցի: Կներես, հեղինակ ջան, ուղղակի ես մի քիչ grammar nazi եմ (հայերեն ո՞նց կլինի, քերական հայուգե՞ն), տենց էլ չկարողացա մինչև վերջ մարսեմ, որ «համակարգչի էկրանը լույսով էր ճառագայթում» ու որ նաև «կողքերով ինչ-որ սրճարանի սեղանիկներ էին անցնում»: Չնայած՝ նկարագրությունները ահագին լավն էին: Սենց ասեմ. միտքը լավն էր, բառերը՝ չէ: Բայց դե բառերով ես կարդում, էլի: Հա, բայց նաև ասեմ, որ արտագնա գիտնականին էլ էդքան չհավատացի: Կարող ա՝ նրանից էր, որ անընդհատ դեմքը ձեռքերով ծածկում էր ու ասում էր «զազրելի», կարող ա՝ չէ, բայց մի տեսակ հավատ չներշնչեց էդ կերպարը: Վերջն էլ մի տեսակ բան չասեց: Դե հա, էդ հաստոցի կլիշեի ու կարծրատիպի հետ խաղը հավեսն էր, բայց էդքանը հերիք ա՞ որ: Միակ լավ բանը, որ կարդալուց զգացի, էն սենտիմենտալությունն էր, որ արտագնան ապրել էր՝ Հայաստան այցելելիս: Նենց մի տեսակ հարազատ բան կար էդտեղ. ասենք՝ ես էլ որ մի քանի օր իմ տնից դուրս չգամ, հետո հանկարծ լավ տրամադրվեմ ու գնամ հայրական տունս, ու եթե մանավանդ գարուն լինի ու յասամանը ծաղկած, աչքերս կլցնեմ ու կսկսեմ հոնգուր-հոնգուր ֆսֆսացնել: Բայց մենակ էդ, էլի: Մի խոսքով՝ միտքը հաստատ «պիկաչուից» ավելի լավն էր, իրականացումը՝ չէ, անհարթ էր ու կիսատ-պռատ:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.01.2017), Ruby Rue (11.01.2017), Ուլուանա (11.01.2017)

  25. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կոստյում և պիկաչուն» շատ ավելի լավ էր գրած: Ի դեպ՝ Պիկաչուն մեծատառով չի գրվու՞մ, ինչքան չլինի՝ անուն ա: Ինչ որ ա. կայֆ գրած էր, թեթև, սահուն, կարող ա՝ Բյուրն ա ձեռի հետ գրել, կարող ա՝ չէ, Ակումբի ժողովրդից արդեն իսպառ գլուխ չեմ հանում, գուշակություններ չանեմ: Փոխարենը՝ միանգամից պարզ էր, թե ինչն ինչոց ա, չնայած ես Ջոնսոնին կեսերից արդեն ջահել տղա էի պատկերացնում՝ ջինսով-բանով, բայց դե ես սեքսիստ խոզ եմ, ինչ արած: Արամը նենց հաճելի երևույթ էր, չնայած՝ գուգլը մոռանալը հեչ համոզիչ լուծում չէր, էլի. եթե Ջոնսոնին մինչև էդ չէր գտել-նայել, երևի հա, ավելի լավ ա՝ տաքսի քշի: Բայց մյուս կողմից էլ՝ «պիկաչուի» կարծրատիպը ավելի համոզիչ էր, նորմալ, հասկանալի կարծրատիպ ա, նույնիսկ տաքսիստ Արամն ա հասկանում. կանայք խոհանոցային պարագաներ են, ոչ թե մոլեկուլյար ֆիզիկոսներ, պրծ, գնացեք, կուրծք տվեք ապագա որձ գիտնականներին: Մի խոսքով՝ քվեարկել եմ «պիկաչուի» օգտին, որովհետև ավելի լավ էր գրած, չնայած հեղինակը շատ ավելի քիչ էր խորացել:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (11.01.2017), Ուլուանա (11.01.2017)

  27. #15
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիկաչուի հեղինակը կարա Ռուֆուսը լինի, եթե իրա միտքը Էյնշտեյնի հետ հանդիպումից հետո վայրէջք չի կատարել ու որոշել ա զարգացնի ֆեսբուքյան սայնթիստի դիտարկումների թեման
    SWTS

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դուետ. Կախել-կախվել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 181
    Վերջինը: 19.02.2017, 19:08
  2. Գրական դուետ. Ճամփա ընկնել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 19.01.2017, 23:00
  3. Գրական դուետ. Ամաչել 24 ժամում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.01.2017, 19:13
  4. Գրական դուետ. Փնտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.12.2016, 01:40
  5. Գրական դուետ. Տուփը չբացել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 23.12.2016, 03:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •