Էդքան կարիքավոր ընտանիքների մասին եմ կարդացել, լսել, տեսել։ Ոչ մի դեպք չեմ հիշում, երբ կարիքավորն ասի «Ուզում եմ արհեստ սովորեմ՝ փող չունեմ, ում էլ դիմում եմ՝ չեն սովորեցնում առանց փողի»։ Կարող ա և էղել են մեկ-երկու դեպք, բայց էնքան չնչին տոկոս է էդ կազմում, որ չի տպավորվել։ Նույն Գյումրիի անօթևանների թեման թեկուզ՝ էս պահին որ տնակներում է ապրում՝ իրենց մի մասը երկրաշարժի ժամանակ տուն չի կորցրել ու բնական է, որ որպես աղետից տուժած չի կարող փողհատուցում ստանալ, մի զգալի մասն էլ, ԲԳՎ ստանալով կա՛մ ձևական ծանոթի բնակարանն են «գնել», փողը կանխիկացրել ու փոշիացրել՝ կամ էլ հետագայում վաճառել են գնված բնակարանը։ Ո՞վ է մեղավոր։
Դժվար է օբյեկտիվ գնահատել կոնկրետ ընտանիքի՝ վատ պայմաններում հայտնվելու պատճառը, բայց աբսուրդ է հարցին ժամանակավոր, տեղային լուծում տալով համարելը, որ օգնեցիր։ Որտև մեծ հաշվով տարբերություն չկա՝ մարդիկ ձմեռվա ընթացքում 70 թե 85 օր կմրսեն։ Նույնը սոված լինելու հարցում։ Էդ լուծում չի։
Եթե իմ երեխեքը սոված լինեն՝ ես պատրաստ կլինեմ ցանկացած աշխատանքի՝ իրենց մինիմալը ապահովելու համար։ Բայց որ աշխատանքի հայտարարություններ եմ նայում՝ ավտոլվացողի պահանջարկ միշտ կա։ Իսկ չկա՞ն մարդիկ, որ բողոքում են աշխատանք չլինելուց, բայց չեն ուզում իրենց նեղություն տալ ավտոլվացող աշխատել։ Կան, ու շատ են։
Էդ հեռավոր գյուղերի մասին որ ասում եք՝ դուք տեսե՞լ եք իրենց տների տեխնիկան ու կահույքը։ Տեսե՞լ եք իրենց ճոխ հարսանիքներն ու ծնունդ-կնունքները։
Մարդիկ գյուղատնտեսական վարկ են վերցնում (տոկոսադրույքն ավելի ցածր է, քան մնացած վարկատեսակներինը)՝ կոմպ ու tv են առնում, վարկը փակելու վախտ էլ լացում են՝ թե «կորկուտը խփեց, բերքը փչացավ»։ Տեղյա՞կ եք Հայաստանում սպառվող սխտորի քանի տոկոսն է արտադրվում Հայաստանում։ 40-50ից ոչ ավել։ Գները գիտե՞ք սխտորի։ Բա ո՞վ պետք ա գյուղացու փոխարեն մտածի, որ «ախպեր, սաղ գյուղը խաղող ա մշակում՝ բեր ես էլ ուրիշ բան փորձեմ»։ Չեն անում։ Որտև իրենց նեղություն չեն տալիս մտածել։ Անջատված ապրում են ու աջ ու ձախ բողոքում։
Էջանիշներ