User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: «Օգնություն կարիքավորներին» - օգո՞ւտ, վնա՞ս, թե՞ ժամանակի ու փողի անիմաստ կորուստ։

  1. #31
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Օգնություն կարիքավորներին» - օգո՞ւտ, վնա՞ս, թե՞ ժամանակի ու փողի անիմաստ կորուստ։

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե չէի ուզում ըտենց խստով ասեի՝ տո թարգի ծխելդ, որ ինքդ կարողանաս ընտանիքիդ օգնես։ Բայց ասածիս իմաստը հասկացար...
    Ծխելն ու աղքատությունը խիստ փոխկապակցված են։ Ամենաշատ ծխում են աղքատները, ամենաշատ ծխողները աղքատ երկրներում են, ամենաշատ ծխախոտ աճեցնում են աղքատ երկրների աղքատ ու փոքր գյուղատնտեսական համայնքները, իսկ ծխախոտ արտադրողները թիրախավորում են հենց աղքատներին, որպես ստրեսից ազատվելու միջոց։ Այնպես որ, ամեն ինչ այդքան պարզ ու հեշտ չի, Ծնգլ ջան։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (26.12.2016), Անվերնագիր (26.12.2016), Վիշապ (25.12.2016)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա է, մի քիչ կիսվեմ։
    Նահանգներում նվիրատվությունը ու կամավորական աշխատանքը ահագին հարգի են էն իմաստով, որ անընդհատ գովազդվում, խրախուսվում են։ Ֆիրմաների մեծ մասը իրենց աշխատողների կատարած նվիրատվությունը կրկնապատկում են (կոչվում է matching the donation or gift), այսինքն ինչքան աշխատողը նվիրատվություն արեց, նույնքան էլ ֆիրման է տալիս, դե ինչ-որ «խելամիտ» սահմաններում։ Օրինակ մեր ֆիրման մինչև $300 է կրկնապատկում, իսկ ասենք Գուգլը մինչև $3000։
    Օրինակ մեր ֆիրմայի նվիրատվության էջում որ փնտրում եմ, մենակ մի 200-ի կարգի հայկական բարեգործական հիմնադրամներ կան (մեծ մասը ԱՄՆ-ում, փոքրը՝ Հայաստանում, Արցախն էլ կա)։
    Ըստ ստատիստիկայի, բոլոր բարեգործական հիմնադրամներում մեծ է փողերի վատնելու տենդնեցը, այսինքն միջոցների մի զգալի մաս ձևակերպվում է որպես հիմնադրամի սեփական ծախսեր։ Համենայն դեպս դա դռևս չի իմաստազրկում նման ձևով բարեգործությունը, որովհետև այնուամենայնիվ մի բան արվում է, Ղարաբաղի ճանապարհի կառուցումը ձեզ օրինակ, ճիշտ է լրիվ չկառուցվեց ոնց որ հարկն է, բայց ինչքան որ կառուցվեց, էլի ահագին է։
    Կարիքավորների մասով։ Ես էս հարցում աշխատում եմ էմոցիաներս զսպել գերմանական սկզբունքով (ընկածին պետք է հնարավորություն տալ ինքնուրույն ոտքի կանգնելու)։
    Հետևաբար ավելի շատ օժանդակում եմ կրթական ծրագրերին, համարելով, որ սրա երկարաժամկետ էֆեկտիվությունը ավելի մեծ է, քան թե սոված ընտանիքներին սնունդով օգնելը (դաժան ա, համաձայն եմ), չնայած բոլորին էլ պետք է օգնել։ Աշխարհում էնքան շատ միջոցներ ու փող կա, որ էսօրվա դրությամբ մենք մոլորակի վրա սոված մարդ պիտի չտեսնենք, բայց դե կյանքի օրենքները երևի այլ են ու աշխարհում կան շատ պարազիտներ ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ։
    Օգնելը լավ է ու ճիշտ, բայց կարևոր է նաև ճիշտ ու էֆեկտիվ կազմակերպելը, որ երկարաժամկետ արդյունք տա, խնդիր լուծի (սոցիալական, նաև տնտեսական, քաղաքական), ոչ թե հակառակը՝ պարազիտները շատանան, այսինքն սխալ ձևով օգնելով կարելի է վատ արդյուքներ ստանալ։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.12.2016), Աթեիստ (25.12.2016)

  5. #33
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդքան կարիքավոր ընտանիքների մասին եմ կարդացել, լսել, տեսել։ Ոչ մի դեպք չեմ հիշում, երբ կարիքավորն ասի «Ուզում եմ արհեստ սովորեմ՝ փող չունեմ, ում էլ դիմում եմ՝ չեն սովորեցնում առանց փողի»։ Կարող ա և էղել են մեկ-երկու դեպք, բայց էնքան չնչին տոկոս է էդ կազմում, որ չի տպավորվել։ Նույն Գյումրիի անօթևանների թեման թեկուզ՝ էս պահին որ տնակներում է ապրում՝ իրենց մի մասը երկրաշարժի ժամանակ տուն չի կորցրել ու բնական է, որ որպես աղետից տուժած չի կարող փողհատուցում ստանալ, մի զգալի մասն էլ, ԲԳՎ ստանալով կա՛մ ձևական ծանոթի բնակարանն են «գնել», փողը կանխիկացրել ու փոշիացրել՝ կամ էլ հետագայում վաճառել են գնված բնակարանը։ Ո՞վ է մեղավոր։
    Դժվար է օբյեկտիվ գնահատել կոնկրետ ընտանիքի՝ վատ պայմաններում հայտնվելու պատճառը, բայց աբսուրդ է հարցին ժամանակավոր, տեղային լուծում տալով համարելը, որ օգնեցիր։ Որտև մեծ հաշվով տարբերություն չկա՝ մարդիկ ձմեռվա ընթացքում 70 թե 85 օր կմրսեն։ Նույնը սոված լինելու հարցում։ Էդ լուծում չի։
    Եթե իմ երեխեքը սոված լինեն՝ ես պատրաստ կլինեմ ցանկացած աշխատանքի՝ իրենց մինիմալը ապահովելու համար։ Բայց որ աշխատանքի հայտարարություններ եմ նայում՝ ավտոլվացողի պահանջարկ միշտ կա։ Իսկ չկա՞ն մարդիկ, որ բողոքում են աշխատանք չլինելուց, բայց չեն ուզում իրենց նեղություն տալ ավտոլվացող աշխատել։ Կան, ու շատ են։

    Էդ հեռավոր գյուղերի մասին որ ասում եք՝ դուք տեսե՞լ եք իրենց տների տեխնիկան ու կահույքը։ Տեսե՞լ եք իրենց ճոխ հարսանիքներն ու ծնունդ-կնունքները։
    Մարդիկ գյուղատնտեսական վարկ են վերցնում (տոկոսադրույքն ավելի ցածր է, քան մնացած վարկատեսակներինը)՝ կոմպ ու tv են առնում, վարկը փակելու վախտ էլ լացում են՝ թե «կորկուտը խփեց, բերքը փչացավ»։ Տեղյա՞կ եք Հայաստանում սպառվող սխտորի քանի տոկոսն է արտադրվում Հայաստանում։ 40-50ից ոչ ավել։ Գները գիտե՞ք սխտորի։ Բա ո՞վ պետք ա գյուղացու փոխարեն մտածի, որ «ախպեր, սաղ գյուղը խաղող ա մշակում՝ բեր ես էլ ուրիշ բան փորձեմ»։ Չեն անում։ Որտև իրենց նեղություն չեն տալիս մտածել։ Անջատված ապրում են ու աջ ու ձախ բողոքում։

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.12.2016), CactuSoul (28.12.2016), Life (26.12.2016), Quyr Qery (26.12.2016), Աթեիստ (25.12.2016), Արէա (26.12.2016), Նաիրուհի (26.12.2016), Վիշապ (26.12.2016)

  7. #34
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ինքս լիքը «ձախ» լինելով, չեմ կարծում թե կոնկրետ Հայաստանում աղքատությունը հնարավոր է սոցիալական պետության ստեղծմամբ միայն վերացնել (ինչը ինքը մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է այս պահին)։ Մարդկանց խելքից նախ սովետը հանել է պետք, իսկ դրա համար մի երկու սերնդափոխություն էլ է հարկավոր, ու այդ մեծացող սերունդների հետ լիքը հետևողական «սոցիալական» աշխատանք։
    Իսկ ո՞նց ես պատրաստվում մարդկանց գլխից սովետը հանել։ Կամ էտ ին՞չ ա էտ սովետը, որի վրա ենք մինչև հիմա բարդում մեր բոլոր մեղքերը։

    Ես հիմա որպես շարքային քաղաքացի նայում եմ սովետին ու անկախ հայրենիքս ու համեմատում եմ - կոմունիստական քիչ թե շատ գրագետ նոմենկլատուրշիկները փոխարինվել են անգրագետ ու սրիկա հհկական քրեալիգարխներով, պոլիտբյուրոյում նախագծվող պլանային տնտեսությունը փոխարինվել ա Բաղրամյան 26-ի փալանչիների կողմից քվոտայավորված մոնոպոլիաներով, համատարած միջին աղքատությունը փոխարինվել ա ծայրահեղ աղքատությամբ ու ծայրահեղ հարստությամբ, նախկին միջին աղքատին էլ հիմա անվանում ենք միջին խավ։ Տակը մնաց յանի խոսքի ազատությունը, որի վրա թքող չկա, այսինք էն ժամանակ բան չէին ասում, հիմա ասում են, բայց յա ասած յա չասած, մի հաշիվ ա։ Անկախությունը հռչակել ենք բացարձակ արժեք, սովետից դուրս ենք եկել, որ միլիոններով լքենք Հայաստանը, մի հատ հետադարձ հայացք երկրի վրա քցելով, որ ջիգյարով թքենք էտ անկախության վրա։

    Դե հիմա, Ծնգլ ջան, ինձ բացատրի, կոնկրետ ի՞նչը պիտի հանես իմ գլխից, որ ես ավելի լավ հասկանամ պետության սոցիալական դերը։ Կամ ի՞նչ նոր բան պիտի տեսնեն իմ երեխեքը կամ թոռները, երկու սերունդ հետո, որը ես տենց չեմ հասկանում, դրա համար շշկռված նայում եմ դեպքիդ ու ուզում եմ, որ պետությունն ինձ պաշտպանի։

  8. #35
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հիմա, Ծնգլ ջան, ինձ բացատրի, կոնկրետ ի՞նչը պիտի հանես իմ գլխից, որ ես ավելի լավ հասկանամ պետության սոցիալական դերը։ Կամ ի՞նչ նոր բան պիտի տեսնեն իմ երեխեքը կամ թոռները, երկու սերունդ հետո, որը ես տենց չեմ հասկանում, դրա համար շշկռված նայում եմ դեպքիդ ու ուզում եմ, որ պետությունն ինձ պաշտպանի։
    կոնկրետ քեզ դա էլ չի փրկի... անհույս դեպք ես

  9. #36
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաս ջան, ես վստահ եմ, որ դու քո բերած օրինակում շնորհակալության չես սպասում ու քո ամենամեծ շնորհակալությունը էդ երեխու լավ ապագան ա լինելու։
    Ստեղից բոլորը լավություն անլով շնորհակալության չեն սպաաում, ճիշտ ես՝ բոլոր մարդիկ օգննության կարիք ունեն, մեկը՝ ֆինանսական, մեկը՝ հոգեբանական, մյուսը՝ իրաական և այլն։
    Ուղղակի Հաս ջան, փորձը ցույց ա տալիս, որ дай коту молока - он захочет сметаны սկզբունքը շատ վառ ա արտահայտված «կարիքավոր» մարդկանց մոտ։
    Ինձ էլ պետք չի շնորհակալություն, բայց էն, որ էդ օգնությունն ու լավությունը «կարիքավորների» մեծամասնությանը փչացնում ա բառիս բուն իմաստով, սակայն երբ «դեմ ես տալիս»՝ լավ էլ ելքը գտնում են, որ ուզես առանձին օրինակների վրա կարամ մանրամասնեմ։
    Նենց որ, երբ կարթը տալիս ես, Հաս ջան, պիտի ձուկ բռնել սիրողին տաս, թե չէ՝ ծառի հովին, աշնան զովին գինի խմեն ես ու դու, ինչ որ մեկին ձկան կարթ տաս, կծախի մի օր էլ կվայելի, հետո էլի կսկի լացել։
    Մի մասնավոր օրինակ ասեմ, գավառի մանկատան շրջանավարտներ կան Հայաստանի քաղաքներից մեկում, շենքի նախկին կոոպերատիվ առաջին հարկում փոքր բնակարաններ են հատկացրել իրենց, ապրում են։
    Իրենց մասին թերթում նյութ տպագրվեց, որ ինչ որ բաների կարիք ունեն, հավաքվեց, տարվեց։
    Դրանից ահագին անց, ընտաբիքներից մեկի տղամարդը գործ էր գտել, գքրծատուն մի հին մեքենա էր տվել, սա վերանքրոգել էր, ընդ որում մի ձեռքը համարյա չի աշխատում։ Էդ մեքենայով գյուղմթերքներ ա գնում բերում, մի կիրակի ունի հանգստի, գնում բերում վաճառում ա, փոխանակում ա, համ փող ունի, համ ուտելիք։
    Մյուս ընտանիքը, հայրը չկա, տղան ու մայրն են, մոր վարքի մասին լավ բաներ չէին պատմում, էն դեպքում, երբ էդ մոտ 9ը ընտանիքը մի ընտանիքի պես էին ապրում, դրա համար հակված եմ հավատալու։
    Մի խոսքով, էս միայնակ մոր տղան բանակային տարիքի էր, սա զագել էր նյութը գրող լրագրողին, թե բա էդլավությու անողների մեջ մեկը չկա՞ ղուս բանակից ազատի։
    Էս լրագրողն ասել էր ազատել չէ, բայց կփորձենք մոտիկ տեղ ծառայի, որ յարողանաք տեսակցել։
    Էդ լրագրողը փորձել էր խնդրելով, նախարարությունում միջնորդելով մի բան աներ, վերջում հասել էր նրան, որ մայրը պիտի մի դիմում գրեր, նախարարի անունով, որ գործին ընթացք տային, մոր բառերը բառացի ցիտում եմ, ես եմ լսել, չեն պատմել. « էդքանն արել եքր մի դիմում էլ չէիք կարում գրեիք, ես աշխատում եմ, հազիվ հաց եմ հասցնում, դիմում գրելու ժամանակ չունեմ, գրեք բերեք ես կստորագրեմ։»
    Տղեն էլ թե բա, «էնա որ միակողմանի ծնողազուրկ եմ սենց թե նենց մոտիկ եմ էլի ծառայելու, դիմումն ինչիս ա պետք»։
    Էսքանը ինչի եմ ասում, որ շնորհակալությունը ինձ պետք չի, ինձ պետք ա, որ իրանք իրանց գնահատեն, իրանց ունցածով ուրախանան։
    Ապեր, ես չգիտեմ էտ ինչ փորձի մասին ես գրում, որը տենց հստակ ցույց ա տալիս «дай коту молока - он захочет сметаны սկզբունքը» էն էլ հենց կարիքավորների մոտ: Սենց փորձ չկա, կամ եթե կա էլ կարող ա արտահայտվի առանձին դեպքերում, բացառությունների տեսքով։

    Հայաստանում կա մոտ 30% աղքատությունը, ու մոտ 10% ծայրահեղ աղքատությունը։ Խոսքը գնում ա 300-ից 900 հազար մարդու մասին, այսինքն մոտ մի ցելի Երևան քաղաք, որը էս տրամաբանությամբ վերընգած ա տունը, ծառի հովին, մի շիշ պիվով, որոշ դեպքերում պաբիրոզը բերանին, ու սպասում ա, որ դեմը մի կտոր չոր հաց քցեն ու ինքը քցողի վրա մուննաթ գա կամ ասի, քիչ ա, վրեն մի հատ կարագ-մեղր քսի։

    Աղքատությունը սարսափելի ֆենոմեն ա։ Աղքատության մեջ հայտնվում են տարբեր պատճառներով ու շատ հաճախ իրեցն կամքից անկախ։ Հասարակության ոչ բոլոր անդամներն են արագորեն հարմարվում փոփոխություններին, դուրս են մնում տնտեսական պրոցեսներից, հայտնվում են փակ շղթայի մեջ, անելանությունից խախտվում ա հոգեկան հավասարակշռությունը, առողջությունը, որը հետո ինքն էլ աղաքատության նոր ցիկլի պատճառ ա դառնում ․․․․ ու սենց լիքը բլա բլա բլա։ Երկիրը սահմանափակ հնարավորություններ ա ընձեռում նույնիսկ ակտիվ մարդկանց, ուր մնաց մի քիչ բլնգյածներին։

    Էս պարագայում «ձուկ բռնել սովորացրեք ձուկ տալու փոխարեն» բանաձևը սոփեստություն ա, քանի որ ջրում ձուկ էլ չկա, որ դաժե սովորածը բռնի։ Աղաքատությունը ողջ հասարակության պրոբլեմն ա, ու եթե պետությունդ չմոյա ու ոչ մի բան չի անում, կամ արածը քիչ ա, հասարակությունը ինքն ա միջոցներ գտնում, որ գոնե ինչ որ չափով խնդիրնրին լուծում տա, ոչ թե խուսափի էտ լուծումներից, հղում անելով ինչ-որ գոյություն չունեցող փորձի, ըստ որի բոլոր կարիքավորները ձրիակերության խիստ հակում ունեն ու ամեն ինչ մուֆթա են ուզում։

  10. #37
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էս կոնտեքստում, Quyr Qery-ն իմ հերոսն ա։ Իմ իմանալով ինքը օլիգարխ չի։ Բայց ինքը ինչ-որ մեկին օգնում ա։ Ու իրանց ճիշտ ու սխալ բացատրելն ու ապացուցելը ճամարտակություն ա։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (26.12.2016), Quyr Qery (26.12.2016), Անվերնագիր (26.12.2016)

  12. #38
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ խոսք, օգնել պետք ա նաև պետք չի, էստեղ գված և արտաայտված բոլոր մտքերի հետ համաձայն եմ, չեք հավատա, բայց տենց ա: Իսկ ամենաշատը Ջոնի ասածներն են ճշմարիտ: Ինչ ուզում էի ասել ինքը ասեց: Ինչի օրինակ անտուն ընտանիքը չի ասում, այ մարդ ինձ մի տուն մի կով վեք հեռու մի գյուղում, ես իմ գլուխը կպահեմ, կաթը կծախեմ կոշիկ կառնեմ: Ինչի մեկը չի ասում՝ երեխայիս լավ կրթություն ապահովեք, որ սովորի աշխատի: Չէ հենց ասում ես դպրոց գնում ա թե չէ՝ չէ կոշիկ չունի չի գնում դպրոց: Մեծերի մոտ արդեն մուրացկանի հոգեբանություն ա զարգացած, այդ պատճառով ես միայն երեխաներին օգնելում մեջ եմ իմաստ գտնում, իսկ ամենաշատը հենց մանկատան երեխաների, որովհետև ըտեղից դրսում հայտնված ցանկացած տղա պոտենցիալ գող ա, իսկ աղջիկը՝ պոտենցիալ մարմնավաճառ, իրանք չեն էլ պատկերացնում, որ այլ ճանապարհներ էլ կան:
    Երազանքներիցս մեկն ա ունենալ մի տուն, որտեղ մանկատնից հետո երեխաները ժամանակավոր կացարան կունենան և հնարավորություն ինտեգրվելու հասարակություն՝ սովորել արհեստ, արվեստ, համալսարանում և այլն: Իրանք իմանան որ ունեն քնելու տեղ և ուտելու բան, նաև աջակցություն ինչ-ինչ խնդիրների դեպքում, մնում ա ցանկություն և աշխատասիրություն: Այսինքն շանս եմ ուզում ունենան էդ աղքատները, բայց հաճախ իրանք չեն ուզում, իրանց դուր ա գալիս ոչինչ չանել և ուտել, դրանից այն կողմ հաճույք չեն պատկերացնում:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.12.2016), John (26.12.2016), Աթեիստ (26.12.2016), Շինարար (26.12.2016)

  14. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Տրիբունի ու Ծլնգի անձնական հարթության, թեմային չառնչվող զրույցը ջնջվել է: Տրիբուն, խնդրում եմ մասնակցին դիմել չձևափոխված մականունով: Մնացեք թեմայի շրջանակում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.12.2016), Շինարար (26.12.2016)

  16. #40
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդուն միշտ, միշտ, միշտ օգնել է պետք, ինչ էլ լինի, եթե կարող ես, անկախ իր շնորհակալ կամ անշնորհակալ տեսակից։
    Բանն էն է, որ քո՝ օգնելու կարողությունը սահմանափակ է, օգնության կարիք ունեցողները՝ շատ։ Ու չարժի ռեսուրսները մսխել անշնորհակալ տեսակի վրա, ափսոս է։ Ուրիշ բան, որ եթե չգիտես՝ լավ մարդ է, թե չէ, մի անգամ օգնես, որ պարզվի։
    Շնորհակալ լինելն էլ հո խոսքը կամ քեզ ուղղված փոխադարձ լավությունը չի, այլ էն, որ զգաս՝ մարդը գիտակցեց, թե ինչ ա կատարվում, մեջը մի բան շարժվեց կամ փոխվեց դեպի լավը։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (29.12.2016)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգնենք կարիքավորներին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 09.07.2019, 11:56
  2. Արձակ. Կորուստ
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.08.2017, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •