Chuk (08.01.2017)
Էմմ, Աթեիստ, շնորհակալ եմ ուշադրությունս էդ մասի վրա հրավիրելու համար, համ էլ մինչև վերջ ընթերցելու համար։ Մեկ-մեկ մոռանում եմ, որ էդ տերմնները ամեն տեղ չի, որ կարա կիրառվի։ Նկատի կունենամ։
Ջոն, ինձ համար ստեղծագործելու գործընթացը իրադարձությունների կամ ենթադրյալ իրադարձությունների հետևողական նկարագրությունը չի, դա ձանձրալի ա, երկու անգամ երկարացնում ա տեքստը, չափից շատ պարզ ա դարձնում, եթե անեկդոտ պատմելուց լինեի, հավանաբար տենց էլ կանեի։
Ամոթը բարդ էմոցիա ա, որ մենակ որոշակի տարիքում ա միանշանակ ու ակնհայտ, դրանից հետո միշտ ուղեկցվում ա կամ քողարկվում ա՝ վախով, կաշկանդվածությամբ, մեկուսացմամբ, խառնվում մեղքի զգացողության հետ։ Էս ոլորտի սպեցիալիստ չեմ, բայց եթե ես գրում եմ անձի մասին, չեմ կարա զրկեմ նրան մնացած հատկանիշներից, որ ավելի ցայտուն դարձնեմ միայն մեկը։
Հա, ես Այվիին ասել եմ, ամոթ կա, բայց հիմքում չի։ Եթե էլի գրելու լինեի, սենց էի գրելու, քանզի, էլի ասել եմ Այվիին, ես ուրիշ ձև չեմ կարա
Այվի
Մնացածներին էլ շնորհակալություն, ժամանակ տրամադրելու համար։
SWTS
ivy (07.01.2017)
Chuk (08.01.2017), Mr. Annoying (07.01.2017), Tiger29 (07.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ