Էկել եմ ասեմ, որ երկրորդ սեզոնը երկու գիշերում նայել եմ։ Արա, էս ի՜նչ լավն էր ․․․․․
Էկել եմ ասեմ, որ երկրորդ սեզոնը երկու գիշերում նայել եմ։ Արա, էս ի՜նչ լավն էր ․․․․․
Chuk (25.08.2018), ivy (25.08.2018), Life (25.08.2018), Անվերնագիր (27.08.2018)
Երրորդ սեզոնը նայում ե՞ք։
Երեկ առաջին սերիան նայեցինք, բան չհասկացանք
Լրիվ ուրիշ կինո էր։
Հաջորդ սերիաներում պիտի որ պարզվեն շատ հարցեր, ու ընդհանուր գծով սկսեն մոտենալ առաջին սեզոններին։
Էսօր երկրոդ սերիան նայենք, տեսնենք առաջինում ինչ էին ցույց տալիս
ivy (02.04.2020)
Իրիկունը նայեցի երեք սերիան էլ։
Հա, ուրիշ կինո են սարքել։ Սիրունությունը մի ձև կորել ա, դարձել ա ինչ-որ խճճված, ժամանակակից կինոաշխարհին հարմարացված սովորական սայֆայ։
Առաջին սեզոնը ինքն իրենով կատարյալ էր, բայց դե շարունակեցին։ Երկրորդն էլ համոզեց։ Իսկ երրորդը ուրիշ ձեռագիր ա։
Ամեն դեպքում կնայեմ, կերպարներին սիրում եմ։ Հատկապես՝ Մեյվին։
Ի դեպ, կարծում եմ՝ քիչ-քիչ պարզվելու ա, որ ամեն մեկի մարմնի մեջ իրականում ուրիշ մեկն ա։ Ասենք՝ Դոլորեսն իրականում Մեյվն ա, Բերնարը՝ Դոլորեսը, Շարլոտայի վերամարմնավորումը՝ Բերնարը, կամ ցանկացած ուրիշ համադրությամբ, ու դե մեջները մի տեղ Թեդին էլ կա, երևի էն տարեց կոստյումավորը, որին ամենասկզբում գլորեցին ու տեղը մեկին դրեցին
Չգիտեմ՝ իրականում ով ով ա, բայց կարծում եմ, որ էդ թվիսթերսից մեկն ա լինելու, որ մարմինների մեջ ուրիշներ են։
Սպասում եմ Ուիլյամի ու Ֆորդի հայտնվելուն։
Vincent Cassel-ին էլ են խաղացրել, էլ ով դիմանար։ Բայց դե հավես էր իրեն տեսնելը
Երկրորդ սերիան լավն էր։
Երրորդն առաջինի շարունակությունն էր, մի տեսակ չի կպնում սերիալին էս ապագայի աշխարհի սեթինգը։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Դոլորեսի տուտուզը մոտոյի վրա
Անվերնագիր (10.04.2020)
Էս սերիալի կեսերից ես էլ էի ընդմիջում վերցրել ու այլևս դրան չվերադարձել..
Բայց էս ձեր քննարկումից հավեսս տվեց նորից դրան հետ գնալու ))
Հ.Գ. Իբր կիսատ թողած սերիալներս քիչ էին՝ էս վերջերս էլ Հայկօյի Legion-ով եմ վարակվել ((
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ