Արէա ջան, 7-ը նայեցի՞ր։ Ոնց որ թե մի քիչ ավելի պարզ ա դառնում` ինչն ինչոց ա։ Ի՞նչ կասես։
Արէա ջան, 7-ը նայեցի՞ր։ Ոնց որ թե մի քիչ ավելի պարզ ա դառնում` ինչն ինչոց ա։ Ի՞նչ կասես։
Էս սերիան արժեր, որ անցած երկու սերիաներում ձանձրույթից հորանջեինք։
Շքեղ էր ամեն ինչ։
Շատ հետաքրքիր ա Դոլորեսի ու Մեյվի իրականության ընկալման տարբերությունները։ Երկուսն էլ գիտեն, որ իրենց զգացմունքները հարազատների նկատմամբ ծրագրային կոդ են, բայց Մեյվի համար տարբերություն չկա, ու մեծ հաշվով իսկապես տարբերություն չկա էլ՝ զգացմունքներն իրական են, թե նախապես գրված, եթե երկուսն էլ նույն կերպ են ընկալվում, նույն զգացողություններն ու հոգեվիճակն են առաջացնում։ Իսկ Դոլորեսը, չնայած էլի նույնն ա զգում, նույն իրական զգացողությունները, բայց կարողանում ա հաղթահարել դա, ու զոհել հարազատներին, նպատակին հասնելու համար։ Դոլորեսը հասկանում ա, որ քիչ հոսթեր են ի վիճակի իրական զգացողությունների, քչերն իրական բանականություն ունեն, մնացածը ռոբոտներ են, ու էդ քչերի մեջ չեն մտնում ոչ Դոլորեսի հայրը, ոչ Թեդդին, ոչ Մեյվի աղջիկը։ Թեդդին երևի որոշակի վերապահումով։
Ռոբերտի կտորն էր շատ լավը։
Իմ վարկածը մասամբ իրականություն ա դառնում։
Փաստորեն իրական այգուց բացի, կա նաև նույնի վիրտուալ տարբերակը, ու Ռոբերտն իր գիտակցությունը, մահից առաջ, վերբեռնել էր էդ վիրտուալ իրականությունում, ու հիմա էնտեղ ա ապրում։ Էս էնքան կայֆ պահ ա, որ շունչս կտրվում էր հաճույքից։
Ուղղակի լավ չհասկացա, երբ պայթեցրեցին բազաները, էդ վիրտուալ իրականությունն էլ վերացավ, թե՞ չէ։
ivy (09.06.2018)
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էս հոսթ կանայք մեկը մեկից նկարած սիրուն են։ Մարդու շունչ է կտրվում։
Գիտակցության անմահության հասել են, չեն կարողանում գիտակցությունը ինտեգրել ֆիզիկական մարմնի վրա։
Օրինակ Ռոբերտի գիտակցությունը վիրտուալ աշխարհում հավերժ կկարողանա գոյություն ունենալ, եթե կարողանան բացառել սերվերների վրա արտաքին ազդեցությունը։ Բայց չեն կարողանում էդ գիտակցությունը հաջողությամբ «նստացնել» մարդկային ուղեղի վրա։
Փաստորեն կարողանում են վիրտուալ միջավայրում պահպանել մարդկային գիտակցությունը, ինչպես նաև կարողանում են ֆիզիկական մարմին ստանալ, ինչպես Դալլասի դեպքում, բայց էդ երկուսը չեն կարողանում համատեղել։
ivy (09.06.2018)
Մեյվը գնալու ա հնդկացիների մոտ, ու ինչ-որ մի շատ կարևոր բան ա բացահայտվելու։
Սրանց հետևում ինչ-որ մեկն ա կանգնած, որի բացահայտումը շատ հետաքրքիր ա լինելու։
ivy (09.06.2018)
Միացրեցի նայեմ, ջոկեցի որ նախորդից համարյա բան չեմ հիշում: Երեք օր ա տվայտվում եմ, առաջին սեզոնը մի անգա՞մ էլ նայեմ, թե սինոփսիս դնեմ կարդամ, տենց վերհիշեմ նյուանսները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արէա (12.06.2018)
Ես սկսեցի նայել, բայց չկարողացա կենտրոնանալ։ Հիմա ուրիշ սերիալ եմ նայում, վերջացնեմ, կանցնեմ սրան։ Բայց երաժշտությունն աննկարագրելի լավն ա։ Paint it Black-ի ճապոնական տարբերակը, գժվելիք ա.
https://youtu.be/Uf1TWSMCfWE
Սա էլ նույնի վեստեռն տարբերակն առաջին սեզոնից
https://youtu.be/3iZ9JRVmJ5o
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Անվերնագիր (12.06.2018)
Արէա, արի մի բան ասա, ես լրիվ տրանսի մեջ եմ։
Էս ինչ սիրուն, խորը ու բազմաշերտանի պատմություն էր։
Սպասում եմ երրորդ սեզոնին։
@Արէա
Նայե՞լ ես։
ivy (28.06.2018)
Ես ավելի շատ բացահայտումներ էի սպասում, քան եղավ։ Վերջին հաշվով առանձնապես բացահայտումներ չեղավ էլ, ամեն ինչ արդեն նախորդ սերիաներից էլ պարզ էր։
Սա ավելի շատ երրորդ սեզոնին նախապատրաստող սերիա էր, քան երկրորդը եզրափակող։
Սպասենք մարդկություն - արհեստական բանականություն պատերազմի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ