Նայում ե՞ք, ժողովուրդ։
Գլուխ հանո՞ւմ եք ինչ ա կատարվում։
Էդ ի՞նչ «զենք» էր սարքել Լոգանը, որ Դոլորեսն ուզում ա գտնի։
Ենթադրություններ կա՞ն։
Նայում ե՞ք, ժողովուրդ։
Գլուխ հանո՞ւմ եք ինչ ա կատարվում։
Էդ ի՞նչ «զենք» էր սարքել Լոգանը, որ Դոլորեսն ուզում ա գտնի։
Ենթադրություններ կա՞ն։
Էս գրածդ երեկ տեսա, նստեցի մինչ այժմ դուրս եկած հինգ սերիաները նայեցի։ Ահագին կլանող էր, բայց առաջին սեզոնի կախարդանքը մի ձև չկար։ Ենթադրություններ դժվարանում եմ անել, բայց չեմ կարծում, թե հանգուցալուծումն ու ավարտը շատ անսպասելի լինեն։
Դոլորեսին էդքան էլ չեմ հավանում. ինձ համար կինոյի աղջիկն առաջվա պես Մեյվն է, ու ամբողջ ուշադրությունս իր գծի զարգացման վրա է։
Չեմ տրամադրվում,որ սկսեմ նայելը։Մի տեսակ թվում է,որ առաջին սեզոնից հետո հարամ են արել ։/
Մեյվը առաջին սեզոնում հզոր էր։ Հիմա առնվազն տարօրինակ ա։ Ոնց որ վիրուս ընկած լինի։ Գնում ա աղջկան գտնելու, երբ պիտի որ շատ լավ իմանա որ ոչ մի աղջիկ չկա, ու չի էլ եղել։ Էդ դեպքում ո՞ւր ա գնում տենց ինքնամոռաց։
Ինձ ավելի շատ հետաքրքրում ա, թե ի՞նչ էր սարքում Ուիլիամը այգում, որը Դոլորեսը հզոր զենք ա համարում, ու ուզում ա դրանով հաղթի մարդկանց։
Չեմ էլ պատկերացնում, թե ռոբոտներն ընդհանրապես ո՞նց կարան մարդկանց հաղթեն, ի՞նչ զենքով։ Ինչ կարա լինի էդ զենքը։
Արէա ջան, աղջիկն էնքանով կա կամ չկա, որքան որ Մեյվը։ Ինքն էդ աղջկան ունեցել ու սիրել է, ու աղջիկն էնքանով է հորինված, ինչքան որ ինքը։ Աղջկա հետևից գնալը ամենասիրուն բաներից մեկն է էդ ֆիլմում, ինչը ցույց է տալիս, որ էդ սյուժետային կոդավորված զգացմունքները դրանք ապրողների համար լրիվ իրական են, ինչքան էլ կողքից անտրամաբանական թվան։
Ու մի բան էլ, իրենք ռոբոտ չեն. ամբողջ ֆիմը դրա մասին է։
Բայց ո՞ւր ա գնում։ Աղջիկը իրականում չի եղել, ֆիզիկապես չի եղել, չի եղել նման ժամանակաշրջան, չկա նման վայր իրական տարածության մեջ որտեղ ապրել են աղջկա հետ, աղջկա մասին բոլոր հիշողությունները ընդամենը ծրագրային կոդ են, ու Մեյվը պիտի որ իմանա դրա մասին, բա ո՞ւր ա գնում։
Չնայած ես մի վարկած ունեմ, ու եթե էդ ճիշտ ա, ուրեմն Մեյվը գնում ա նույն տեղը, ինչ Դոլորեսը։
Մտածում ես ռոբոտ վիրավորական իմաստո՞վ եմ ասում ) Թող հոսթ լինի, կամ անդրոիդ, չգիտեմ։ Ինչ-որ ձև պիտի անվանենք իրենց։
Իսկ էն, որ հոսթերի առնվազն մի մասը արհեստական բանականություն ունեն, ակնհայտ ա։ Էդ իմաստով ռոբոտ չեն, հա։
Վերջին խմբագրող՝ ivy: 23.05.2018, 23:20:
Արէա (23.05.2018)
Հա, իրոք
Իմ մոտ տպավորվել էր, թե աղջկա մասին հիշողություններն արհեստական են, բայց հիմա ոնց-որ մտաբերում եմ, որ էդ ուրիշ սյուժե էր։
Էդ դեպքում հա, ավելի հասկանալի ա դառնում Մեյվը։
Բայց չգիտեմ, մի տեսակ առաջին սեզոնի կրակոտ Մեյվը չի։ Էն լրիվ միլֆ էր
Ինձ Դոլորեսի գնալու տեղը հանգիստ չի տալիս, ուզում եմ հասկանալ Ուիլյամն ինչ էր սարքում այգում, ու ոնց ա դա կապված նրա հետ, որ մահացած հոսթերի 1/3-ի հիշողության սարքերը պարզվում ա կատարելապես մաքուր են, կարծես ոչ մի ինֆորմացիա դրանց վրա երբեք չի էլ եղել։
ivy (23.05.2018)
Մտածում եմ թույն կլինի, էդ «զենքը» վիրտուալ իրականության սերվեր լինի, ինչ-որ կերպ (չգիտեմ ոնց) ապահովագրված արտաքին ազդեցությունից, ու ինքնուրույն, էլի արտաքինից անձեռնմխելի, սնուցման համակարգով։ Հոսթերը գնան, գիտակցությունները վերբեռնեն, ու ապրեն մարդկանցից անկախ էդ վիրտուալ իրականությունում։
Ու Ռոբերտն էլ էնտեղ սպասելիս լինի հոսթերին
3-րդ սեզոնը երբ են նախատեսել:
6-րդ սերիան էլ նայեցի. արդեն սկսում եմ ձանձրանալ...
5-ը ու 6-ը ահագին ձանձրալի են։ Ոչ մի նոր բան չեղավ էս երկու սերիաներում։
Մենակ 6-ում Դոլորեսի ու Բեռնարդի պահն էր անսպասելի ու հետաքրքիր, բայց արդեն էնքան են խառնել ժամանակները, էլ լրիվ չեմ ըմբռնում ինչ կատարվեց ու երբ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ