Վերջը առաջի սերիան նայեցի:
Հմմմ,եսիմ...կշարունակեմ նայել,բայց դե միանշանակ սպասելիքներս ավելի մեծ էին:Հա,քանի չեմ մոռացել.մեկդ եթե հավես ու ժամանակ ունեք,հստակ գրեք, թե էս սերիալի ինչն եք հավանել:Մի թավուր հետաքրքիրա
Վերջը առաջի սերիան նայեցի:
Հմմմ,եսիմ...կշարունակեմ նայել,բայց դե միանշանակ սպասելիքներս ավելի մեծ էին:Հա,քանի չեմ մոռացել.մեկդ եթե հավես ու ժամանակ ունեք,հստակ գրեք, թե էս սերիալի ինչն եք հավանել:Մի թավուր հետաքրքիրա
Յոհաննես (26.12.2016)
Էկել եմ ասեմ, որ թաքուն օգտվում եմ կինոսիրող ակումբի խորհուրդներից ու էսօր 4-րդ էպիզոդը նայեցի: Առաջին էպիզոդը տարակուսանքների տեղիք տվեց ու երկրորդ-երրորդ էպիզոդներից նոր կարողացա թաթախվել ու հասկանալ ինչն-ինչոց է:
Գայթակղիչ դրամատիկ թեմա է մարդկությանը հետաքրքրող վայթե ամենակարևոր հարցերի մասին, կերպարները գժանոց լավն են, մի քիչ թերևս կարող է դերասանական խաղը անկայուն թվալ (մեկ մեկ թվում է, թե ռեժիսորը շտապել է՝ որոշ «անկարևոր» դրվագներում դրասանական խաղը փնթի է թվում): Մի քիչ անհասկանալի է, թե նման ահռելի մեծ թվացող պրոյեկտում ոնց են այդքան քիչ աշխատողներ, գոնե տեսադաշտում, ու ինչպես արհեստական բանականություն ու սքանչելի վերականգնվող մարմիններ ստեղծող մարդիկ չեն գայթակղվել ու իրենց մարմնի հարցերը չեն լուծել, եթե հաշվի չառնենք, որ անմահության մեխանիզմը բռների մեջ է, ու էլի որոշ կոնցեպտուալ-տեխնիկական հարցեր, որոնք հնարավոր է անտեղի են, քանի որ եթե թեման ռացիոնալիզմի վրա հիմնվեր, կամ ծրագրավորողական-ինժեներական մասը պրակտիկ իրականությանը մոտ ներկայացվեր, ֆիլմը հավանաբար կվերածվեր տաղտկալի տափակության: Իմ կարծիքով նայվում է գերազանց ու վայթե վերջացնելուց հետո մի հատ էլ սկզբից նայեմ՝ դետալները ծամելու համար:
Si vis pacem, para bellum
Ախպեր, հզոր գործ ա։ Ես երկու գիշերում հասա յոթերորդ էպիզոդին, վայթեմ էսօր վերջացնեմ։
Ինձ շատ խելոք տեղ չդնեմ, թե յանի էս մի պահը էս մեկի հետ չէր բռնում, բա խի Գևորիկը գլխանց Հովոյին չխփեց, բա խի էն ռոբոտը քունքֆու չարեց ու վերջին ափդեյթը քանի բագ ուներ։ Ընդհանուր մի հատ հզոր գործ ա արած, գաղափարը խիստ նոր ա, մեջը լիքը լավ դերասաններ, գժական խաղ, վրեն լավ աշխատանք ա արած, թույն տեսարաններ։
ivy (13.01.2017), Անվերնագիր (31.01.2017), Արէա (10.01.2017), Ռուֆուս (10.01.2017), Վիշապ (11.01.2017)
Էտ կինոն ես էլ եմ հիշում, ու էտ ռոբոտներով ատրակցիոնը, որտեղ հարուստները գալիս են ու ինչ կայֆեր ուզում են անում են, ու ոչ մի պատասխանատվություն, մի տեղից էլ եմ հիշում, չեմ հիշում որտեղից Բայց էս սերիալում գաղափարկը ամբողջականացվել ա, համակարգվել ա, տեսքի ա բերվել ու շատ հետաքրքիր բան ա ստացվել։
LisBeth (10.01.2017), Անվերնագիր (10.01.2017)
Մեր մեջ ասած էդ Յուլ Բրիներով Վսեստվորլդն անկապագույն ֆիլմ ա, որում մենակ գաղափարն ա լավ ու Յուլի առկայությունը։ Բայց Յուլն էլ իմ համար յոթնյակից էն կողմ ուրիշ տեղ չի նայվում։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
LisBeth (10.01.2017)
Chuk (10.01.2017)
Նոր մարդուկնիկ վերջին երկու էպիզոդն էլ նայեցինք պրծանք։ Գժանոց կերպարներ (սաղ սիրահարվելու ապրանք), տեսարաններ ու լիքը գոյի, մեղքի, մարդու թաքուն ձգտումների փիլիսոփայության շուրջ հարցեր՝ որ կինոն առաջացնում է։ Մեր իմացած գիտությունից ու տրամաբանությունից դուրս ցնդաբանություններ էլ շատ կային, բայց ճիշտն ասած ես աբսուրդ (դե կինոյի մեջ) սիրում եմ, հետևաբար ինձ համար սրանք առավելություններ էին :Ճ
Արժե՛ր։
Si vis pacem, para bellum
Վիշապ (14.01.2017)
Սպանեց. սենց լանցետը վերցրեց դանդաղ կոկորդդ փռթեց, ու սպասեց մինչև վերջին խռռոցդ հանես, ու գնաց... հետո դու կանգնեցիր, շորերդ թափ տվեցիր, ու դու էլ գնացիր:
A long time ago, in a galaxy far, far away...
Գրառումս սպոյլեր է, զգուշ մնացեք:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Si vis pacem, para bellum
քանի ոտս ակումբ ա ընկել, ստեղ էլ մի քիչ «տշմշեմ»
Առաջին սերիան դեռ ձմռանը նայելուց հետո մոտս ցանկություն չառաջացավ շարունակել։ Բայց ջեթլագի անքնության ներքո ասեցի ստիպեմ ինձ մի քիչ էլ առաջ գնամ․․․ ու 5 օրվա մեջ կարողացա նայել-վերջացնել առաջին սեզոնը։ Լավն էր, մի քիչ գերագնահատված, ըստ իս, բայց լավն էր։ Նայել-վերջացնելուց հետո եկա այստեղի բոլոր սպոյլերները կարդացի, բայց կարծում եմ ես մի քիչ ուրիշ ձև եմ ընկալել ֆիլմի գլոբալ իմսատն ու եզրահանգումը։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Life: 29.03.2018, 22:04:
ivy (30.03.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ