User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Օգնենք կարիքավորներին

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Օգնենք կարիքավորներին

    Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ ու միայնակ մարդիկ կան, որոնք հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց մինիմալ ծախսերը հոգալու և ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Իհարկե, բոլորս էլ տեղյակ ենք, որ հաճախ նաև բարեգործության անվան տակ խաբեությամբ մեծ ու փոքր գումարներ են գրպանվում՝ մարդկանց մեջ հերթական անգամ սպանելով հավատը բարեգործություն երևույթի նկատմամբ, բայց բարեբախտաբար կան նաև անհատներ ու խմբեր, որ իսկապես գործում են էդ նպատակով և բավական ակտիվ ու բարեխղճորեն են անում էդ գործը։ Ցանկացողները, բնականաբար, միշտ կարող են միանալ։ Հատկապես Նոր տարվա շեմին ահագին ակտիվանում են նման բարեգործական նախաձեռնությունները, քանի որ ստանդարտ օգնություններից բացի, նաև ամանորյա ուտելիքների, ինչպես նաև երեխաների համար Ձմեռ պապիկի նվերների հարց կա։

    Ուզում եմ ինձ հայտնի վստահելի երկու աղբյուր ներկայացնել, որոնց ցանկության դեպքում կարող եք միանալ կամ տվյալներ վերցնել ու թեկուզ անձամբ՝ առանց միջնորդների օգնել կարիքավոր մարդկանց։

    Մեկի մասին երևի շատերը լսած կլինեն. Facebook–ում գործող «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խումբն է։ Շատ ակտիվ խումբ է. ամեն շաբաթ այցելում են ինչ–որ ընտանիքի ու բավական լուրջ օգնություն ցույց տալիս՝ սկսած հագուստից ու ուտելիքից, վերջացրած տան համար անհրաժեշտ զանազան սարքերով ու պարագաներով։ Նկարներն էլ միշտ դնում են, մանրամասն ներկայացնում, թե ինչ և ինչքան են գնել ու տարել։ Ցանկացած մարդ կարող է ուզած ժամանակ միանալ իրենց՝ գումար կամ իրեր ներդնել ու հետները այցելել տվյալ ընտանիքին կամ մարդուն։ Սովորաբար այցելում են ծանր սոցիալական վիճակում գտնվող և/կամ առողջական խնդիրներ ունեցող ընտանիքների ու միայնակ ծերերի։

    Օրինակ, մայրս ընդհանրապես շատ թերահավատորեն է նայում զանազան բարեգործական խմբերին ու նախաձեռնություններին, ես էլ մոտ երկու տարի առաջ, երբ ինքը պիտի Հայաստան գնար, խնդրել էի, որ համոզվելու համար, որ էդ խումբն իսկապես օգնում է մարդկանց, հետները գնար հերթական ընտանիքին այցելության (հետը գումար ու հագուստ էի ուղարկել), ու անձամբ գնալով՝ համոզվեց, որ նախատեսված օգնությունն իսկապես գնում է էնտեղ, ուր պետք է։ Ֆեյսբուքում խումբը մոտ 18000 անդամ ունի, ու, պատկերացրեք, եթե ամեն անգամ էդքանից թեկուզ մի երկու տասնյակ մարդ մասնակցի, ինչքան մեծ ու շարունակական օգնություն կստացվի։
    Խմբի Ֆեյսբուքյան էջի հասցեն սա է. «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» Խմբի ադմինը Sona Roberts անունով մի աղջիկ է (հայ է. իսկական ազգանունը չի), ով ամեն շաբաթ օր իր եղբոր և մի խումբ կամավորների հետ այցելում է որևէ կարիքավոր ընտանիքի։ Ցանկության դեպքում կարելի է կապվել իր հետ՝ օգնության համար պայմանավորվելու համար։ Օգնելու ձևերը մի քանիսն են. կարելի է գումար ուղարկել՝ նշելով, թե կոնկրետ որ ընտանիքի կամ անհատի համար եք ուղարկում այն և ինչի համար, կարելի է հագուստ կամ այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկել կամ տանել համապատասխան տեղը, կամ հետները գնալ ընտանիքին այցելության, կամ էլ կոնկրետ կարիքավոր ընտանիքի կամ անհատի տվյալները վերցնել և անձամբ կապվելով հետները՝ գումար կամ հագուստ և այլ իրեր փոխանցել նրանց։

    Չնայած, էլի եմ ասում, իմ դիտարկումներով ու նաև կոնկրետ փորձով՝ կարող եմ ասել, որ շատ վստահելի են, բայց եթե, այնուամենայնիվ, չեք վստահում, կարող եք անձամբ իրականացնել օգնությունը՝ առանց միջնորդների կապվելով կոնկրետ ընտանիքի կամ անհատի հետ։ Խմբի ադմինը սիրով կտրամադրի մարդկանց տվյալները, եթե խնդրեք։ Սոնան ամեն օր խմբի էջում ներկայացնում է տարբեր կարիքավոր ընտանիքների ու անհատների՝ մանրամասն նկարագրելով նրանց խնդիրները, վիճակը, հաճախ նաև նկարներով, որպեսզի ցանկացողները մեկնաբանությունների միջոցով հանդես գան առաջարկներով ու հարցերով։ Նաև ամեն այցելությունից հետո մանրամասն ներկայացնում է այցը՝ նշելով, թե ինչ և ինչքան էին տարել, բազմաթիվ նկարներով, էդ թվում նաև իրենց տարած ուտելիքի ու իրերի նկարները։

    Հատկապես Նոր տարվա շեմին հնարավորություն կա մարդկանց ուրախացնելու։ Պատկերացրեք, որ թեկուզ մի ընտանիքի երեխաների համար էս Ամանորը կարող եք հեքիաթային դարձնել՝ նրանց նվերներ և/կամ ամանորյա ուտելիքներ հատկացնելով։ Ձմռանը, բնականաբար, նաև տաք հագուստի, սապոգների, ինչպես նաև վառելափայտի խնդիր է լինում։

    Տարվա ընթացքում իրենց այցելած ընտանիքների երեխաներին Նոր տարվա շեմին հարցնում են, թե ինչ նվեր կուզենային Ձմեռ պապիկից, գրի են առնում բոլորը և ձեռք բերում բոլորի ուզած նվերները։ Նաև միայնակ ծերերի համար են ամանորյա ուտելիքներով մեծ տոպրակներ պատրաստում ու Նոր տարվա շեմին հանձնում անակնկալի ձևով։

    Իմ իմացած մի ուրիշ աղբյուր էլ Ֆեյսբուքյան ընկերներիցս մի կին է՝ Lala Manukyan, որի հետ ահագին ընդհանուր ընկերներ ունեմ ակումբցիներից, ոմանք էլ ինձ նման իրեն բլոգից՝ LiveJournal–ից գիտեն։ Շատ սրտացավ ու ազնիվ կին է։ Վանաձորում է ապրում։ Միշտ բարձրաձայնում է տարբեր կարիքավորների խնդիրների մասին, հետևողականորեն փորձում է օգնել, հաճախ անձամբ, թեև, ինչքան հասկանում եմ, ինքն էլ մի երևելի օրի չի ֆինանսապես, բայց դե կյանքը ցույց է տալիս, որ դա կապ չունի. օգնելու համար իրականում երևի ավելի շատ ցանկություն ու տրամադրվածություն է պետք, քան փող։

    Մտածեցի՝ Ակումբը մեծ համայնք է, նախկինում էլ բարեգործական նախաձեռնությունների հաջող փորձեր ունեցել ենք, կարելի է նորից ակտիվանալ ու բարի գործեր անել։ Համենայնդեպս, ակումբցիներից շատերը քիչ թե շատ ապահովված մարդիկ են ու երևի ցանկության դեպքում կարող են գոնե ինչ–որ բան հատկացնել էն մարդկանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն։ Համ էլ Նոր տարին կդիմավորեք ավելի դրական լիցքերով։ Հատկապես եթե անձամբ այցելեք էդ մարդկանց, համոզված եղեք, որ լիքը դրական լիցքեր եք փոխանցելու ու նաև ստանալու ։ Ովքեր երբևէ արել են, կհասկանան, թե ինչ նկատի ունեմ։

    Կարծում եմ՝ սկզբի համար կարելի է դիմել նշածս անձանց ու կոնկրետ տվյալներ ձեռք բերել, որից հետո կարելի է ինչպես մենակ, էնպես էլ խմբերով կազմակերպել (ամեն մարդ իր ուզած մարդկանց հետ կարող է նախաձեռնել ինչ–որ ընտանիք(ներ)ի/անհատների հետ կապվելն ու օգնություն տրամադրելը՝ այցելելով կամ որևէ կերպ փոխանցելով)։ Տարբերակները, կարծում եմ, շատ են, կարևորը՝ ցանկություն լինի։

    Թեման ակտիվ պահելու համար կարելի է պարբերաբար էստեղ ներկայացնել կոնկրետ ընտանիքների ու նրանց խնդիրները, որպեսզի ցանկացողները մի բան նախաձեռնեն կամ միանան արդեն նախաձեռնած օգնությանը։ Կարելի է նաև հենց թեմայում կոնկրետ առաջարկներ անել, պայմանավորվել և այլն՝ այդպիսով նաև ուրիշներին ոգևորելով ու միանալու հնարավորություն տալով։

    Հուսով եմ՝ թեման ակտիվ կլինի ու բարի նախաձեռնությունների սկիզբ կդառնա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), Cassiopeia (20.12.2016), John (20.12.2016), Quyr Qery (20.12.2016), Smokie (21.01.2017), Աթեիստ (20.12.2016), Գաղթական (21.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Նիկեա (20.12.2016)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան մոռացա ասել։ Գիտեմ, որ մարդիկ կան, ովքեր սկզբունքորեն դեմ են կարիքավորներին նյութական օգնություն ցուցաբերելուն՝ պատճառաբանելով, որ էդպես մարդկանց վատ են սովորեցնում, այսինքն՝ մարդիկ սովորում են, այսպես ասած, ուրիշի հաշվին ապրելուն ու իրենք ոչինչ չեն նախաձեռնում՝ ինքնուրույն էդ վիճակից դուրս գալու համար։ Իհարկե, որոշ դեպքերում լինում է նաև էդպես, բայց ավելի շատ դեպքերում մարդիկ պարզապես բառացիորեն ոչ մի լծակ չունեն իրենց վիճակը բարելավելու համար։ Էս թեման նախատեսված է էն մարդկանց համար, ովքեր համարում են, որ արժե օգնել կարիքավորներին։ Իսկ ովքեր համարում են, որ չարժե կամ չեն կողմնորոշվում և դա համարում են քննարկման հարց, կարող են առանձին թեմա բացել դրան նվիրված և այնտեղ քննարկել դա։ Էս թեման միայն օգնողների կամ օգնելու ցանկություն ունեցողների համար է, և հուսով եմ՝ թեմային ուղղակիորեն չվերաբերող գրառումներ չեն լինի։ Լինելու դեպքում էլ կջնջվեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լալա Մանուկյանի մասով ես էլ եմ հաստատում: Ավելին ասեմ. էս վերջերս հենց ինքը լուրջ ֆինանսական օգնության կարիք ուներ, բայց ոչ մի կերպ թույլ չտվեց, որ իր համար դրամահավաք կազմակերպվի:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.12.2016), Quyr Qery (20.12.2016), Smokie (21.01.2017), Աթեիստ (20.12.2016), Ուլուանա (20.12.2016)

  6. #4
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլու, շնորհակալություն թեմայի համար։ Ես քաղաքում մի փոքրիկ ընկեր ունեմ, մենք արդեն մի տարի է աշխատում ենք միասին թեյել կամ ընթրել քաղաքի որևէ սրճարանում, եթե հասցնում եմ։ Իր անունն Արման է, 12 տարեկան է և 10 տարեկանից որոշել է՝ պետք է անձեռոցիկ վաճառի, որ օգնի ընտանիքին, գերազանցիկ է սովորում, բիզնեսի բոլոր գաղտնիքներին էլ տիրապետում է, ։)) իրեն քաղաքում շատերդ հանդիպած կլինեք, շատերն էլ գիտեն, որ մենք մոտ ենք։ Հիմա Արմանը հիվանդ է, հուսով եմ` թոքաբորբ չի, շատ եմ ուզում մինչ Ամանոր այցելենք իրենց, ինչով կարող ենք օգնենք, էս տարվա մեջ իմ երրորդ այցելությունը կլինի իրենց ընտանիք։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), CactuSoul (28.12.2016), Cassiopeia (23.12.2016), Smokie (21.01.2017), Աթեիստ (20.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Նիկեա (20.12.2016), Ուլուանա (20.12.2016)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, որպեսզի գործը տեղից շարժվի, առաջարկում եմ հետևյալը. ովքեր որ ցանկություն ունեն և պատրաստ են գումար ներդնելու կարիքավորներին օգնելու համար, թող էստեղ գրեն, որ մի բան կազմակերպենք։ Եթե ամեն մեկը թեկուզ մի փոքր գումար հատկացնի, էլի կարող ենք ինչ–որ մարդկանց համար ինչ–որ բան անել։ Նաև հագուստ, կոշիկներ կարելի է տանել։ Հատկապես հիմա հիմնականում տաք շորերի ու ձմեռային կոշիկների կարիք է շատ լինում։ Խնդրում եմ, գրեք, եթե ուզում եք որևէ կերպ մասնակցել։

    Երեկ Սոնայից պարզեցի, որ խմբի նախատեսած ամանորյա միջոցառումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում ավելի քան 120 բալիկների տարել էին մանկական սրճարան, որտեղ անվճար օգտվել էին ատրակցիոններից ու խաղասրահից, նաև Ձմեռ պապիկով միջոցառում է եղել ու բոլորը Ձմեռ պապիկից նվերներն են ստացել։ Ու էդ ամենը մոտ 5 ժամ տևել է ։

    Բայց վերջին օրերին էլի նոր նամակներ են ստացվել՝ ուղղված Ձմեռ պապիկին։ Մտածում եմ՝ գուցե էդ նամակների հեղինակների համար Ձմեռ պապիկի նվերներ ձեռք բերենք։
    Բացի դրանից, խնդրեցի, որ կոնկրետ նշի, թե ինչ ընտանիքներ կան էս պահին, որ խիստ կարիք ունեն օգնության, ու որոնց չեն այցելել ու մոտ ապագայում չի հաջողվի այցելել։ Մի խոսքով՝ շուտով կպարզեմ, կգրեմ էստեղ, հուսով եմ՝ էդ ընթացքում գոնե ինչ–որ արձագանքներ կլինեն... Ժամանակ շատ չի մնացել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ ծանր էջ էր, կարդում եմ խնդրանք-նամակները ու չգիտեմ ոնց արձագանքեմ։ Գումար ինքս չեմ աշխատում, որ փոխանցեմ, իսկ ամուսնուս դիրքորոշմանը նորմալ ծանոթ էլ չեմ, չենք խոսել էս թեմայով։ Որոշ խնդրանամակներ էլ կասկածանք են առաջացնում, որ մարդիկ այդ խումբը որպես կողմնակի եկամուտի աղբյուր են ընկալել, այսինքն պիտի իրենց չնչին բյուջեից փայտի գումար նախատեսեն, բայց դրա փոխարեն ուզում են և պատրաստ են եսիմ որ գյուղից գալ Երևան և տանել։
    Մեկ էլ, երբ դեռ երեխաներս շատ չէին և ես էլ ավելի ակտիվ էի, մի քանի տխուր փորձ եմ ունեցել, երբ գնացել եմ ամապատասխան անձի ուն, որ օգնություն տանեմ և զարմացել, որ իրենց գույքն ու տեխնիկան նորագույն է, հագուստը վերջին մոդայի, իսկ քո տարած նվերին վերևից են նայում ու համոզվում ես, որ քո գնալուց հետո շպրտել են։ Դրանից հետո զուտ մանկատան երեխաների համար կազմակերպվող բաներին եմ մասնակցում, բայց շատ հազվագյուտ։
    Եթե վստահելի աղբյուրից իմանամ, որ կա ընտանիք, որ իսկապես օգնության կարիք ունի, կմիանամ օգնողներին թե գումարով, թե հագուստով, կոշիկով, կարևորը էստեղ գրվի, ակումբին վստահում եմ։
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  11. #7
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ կարձագանքե՞ք
    Ռեալ ընտանիք ա ովքեր մեր օգնության կարիքն ունեն:
    Ժամանակին իրենց մասին հոդված էլ ա գրվել:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.12.2016), GriFFin (24.12.2016), Ուլուանա (24.12.2016)

  13. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ կարձագանքե՞ք
    Ռեալ ընտանիք ա ովքեր մեր օգնության կարիքն ունեն:
    Ժամանակին իրենց մասին հոդված էլ ա գրվել:
    Արձագանքում եմ, Քույր Քերի, ասեք ինչ տեսակ օգնություն է պետք:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, իսկ մարդիկ կա՞ն, որ պատրաստ են Վանաձոր կամ Գյումրի գնալ կամ եթե հենց էնտեղ ապրող ակումբցիներ կան, որ կուզենային մասնակցել, իրենց հետ կազմակերպեինք մի բան։
    Լալա Մանուկյանի հետ խոսեցի, ասում է, որ Վանաձորում ու Գյումրիում տնակային ավանում ապրող ցանկացած ընտանիք օգնության խիստ կարիք ունի, կարելի է օգնել։ Ընդ որում՝ թե՛ տաք հագուստի, կոշիկների, թե՛ վառելափայտի ու թե՛ սննդի տեսքով։ Ինքը ցուցակներ ունի, բայց տեղյակ չի՝ ներկա պահին տվյալ ընտանիքը դեռ էդտեղ է ապրում, թե չէ։ Պետք է զանգել, ճշտել։ Եթե որևէ մեկը կարողանար դրանով զբաղվել, շատ լավ կլիներ։ Ես ուղղակի Հայաստանում չեմ, ինձ համար դժվար կլինի նման բաներով զբաղվելը։ Միայն կարող եմ գումար ուղարկել, երբ կոնկրետ բան որոշվի։

    Քույր Քերիից ու Ափսարայից բացի, ուրիշ մարդ չկա՞, որ ցանկություն ունի մասնակցելու։ Էհ, իսկ ես նենց համոզված էի, որ ահագին մարդ կմիանա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ կարող եմ մենակ գումարով կամ որևէ այլ տեսակի նյութական օգնությունով միանալ, բայց ֆիզիկապես կազմակերպել չեմ կարող հասկանալի պատճառներով:

  16. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարիքավորներին օգնելը պետության խնդիրն է, որը մի քանի հոգի ուզում է իր ուսերին վերցնել: Լավ գործ են անում իհարկե, բայց խնդիրը դրանով չի լուծվում: Էսօր հաց տաս, վաղը նորից սոված են լինելու...
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.12.2016, 23:17:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (25.12.2016)

  18. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարիքավերներին օգնելը պետության խնդիրն է, որը մի քանի հոգի ուզում է իր ուսերին վերցնել: Լավ գործ են անում իհարկե, բայց խնդիրը դրանով չի լուծվում: Էսօր հաց տաս, վաղը նորից սոված են լինելու...
    Ռիփ, դա բոլորս էլ գիտենք, բայց դե նենց պետություն ունենք, որ չի վերցնում իր ուսերին, հիմա ի՞նչ անենք։ Գլոբալ հարցեր, բնականաբար, չենք էլ փորձում լուծել էս պահին։ Գրառմանդ իմաստը չեմ հասկանում, հատկապես իմ էս թեմայում արած երկրորդ գրառումը հաշվի առնելով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, դա բոլորս էլ գիտենք, բայց դե նենց պետություն ունենք, որ չի վերցնում իր ուսերին, հիմա ի՞նչ անենք։ Գլոբալ հարցեր, բնականաբար, չենք էլ փորձում լուծել էս պահին։ Գրառմանդ իմաստը չեմ հասկանում, հատկապես իմ էս թեմայում արած երկրորդ գրառումը հաշվի առնելով։
    Կարծում էի, թեմայում կարելի է նաև կարծիք հայտնել:
    Երկրորդ գրառումդ վերաբերվում էր «վատ սովորեցնելուն». իմ ասածն ուրիշ էր:
    Բայց եթե ուզում ես, կարող ես ջնջել:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (24.12.2016)

  21. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում էի, թեմայում կարելի է նաև կարծիք հայտնել:
    Երկրորդ գրառումդ վերաբերվում էր «վատ սովորեցնելուն». իմ ասածն ուրիշ էր:
    Բայց եթե ուզում ես, կարող ես ջնջել:
    Գրառմանս մեջ նշել եմ, որ էս թեման նախատեսված չի քննարկելու համար՝ ընդհանրապես օգնել արժե, թե չարժե, չնայած գրառման սկզբում «վատ սովորեցնելն» էի նշել որպես մի պատճառ, բայց ոչ որպես միակը։ Ինչևէ, հիմա պիտի որ պարզ լինի, որ օգնել–չօգնելու հարցն էս թեմայում չենք քննարկում ընդհանրապեսե՝ անկախ պատճառներից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.12.2016)

  23. #15
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձագանքում եմ, Քույր Քերի, ասեք ինչ տեսակ օգնություն է պետք:
    Ես մինչև ամսի 30-ը քաղաքում եմ, ով կցանկանա թող գումար ուղարկի, ով տաք ու նորմալ վիճակում հագուստ ունի, թող փոխանցի ինձ, ու ով ցանկություն ունի, թող միանա ինձ, ամսի 30-ին այցելենք իրենց տուն։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.12.2016), Smokie (21.01.2017), Աթեիստ (25.12.2016), Ուլուանա (25.12.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 39
    Վերջինը: 28.12.2016, 16:16
  2. Օգնենք փոքրիկ Գոռին
    Հեղինակ՝ painteffect, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.01.2015, 00:51
  3. Օգնենք Հայկական Խմբերին metalcamp-ում
    Հեղինակ՝ spec, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.01.2009, 10:42
  4. Օգնենք նորակազմ ռոք խմբին :)
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.06.2008, 22:44
  5. Օգնենք Քաղբանտարկյալներին
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.05.2008, 17:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •