Ժողովուրդ, որպեսզի գործը տեղից շարժվի, առաջարկում եմ հետևյալը. ովքեր որ ցանկություն ունեն և պատրաստ են գումար ներդնելու կարիքավորներին օգնելու համար, թող էստեղ գրեն, որ մի բան կազմակերպենք։ Եթե ամեն մեկը թեկուզ մի փոքր գումար հատկացնի, էլի կարող ենք ինչ–որ մարդկանց համար ինչ–որ բան անել։ Նաև հագուստ, կոշիկներ կարելի է տանել։ Հատկապես հիմա հիմնականում տաք շորերի ու ձմեռային կոշիկների կարիք է շատ լինում։ Խնդրում եմ, գրեք, եթե ուզում եք որևէ կերպ մասնակցել։
Երեկ Սոնայից պարզեցի, որ խմբի նախատեսած ամանորյա միջոցառումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում ավելի քան 120 բալիկների տարել էին մանկական սրճարան, որտեղ անվճար օգտվել էին ատրակցիոններից ու խաղասրահից, նաև Ձմեռ պապիկով միջոցառում է եղել ու բոլորը Ձմեռ պապիկից նվերներն են ստացել։ Ու էդ ամենը մոտ 5 ժամ տևել է։
Բայց վերջին օրերին էլի նոր նամակներ են ստացվել՝ ուղղված Ձմեռ պապիկին։ Մտածում եմ՝ գուցե էդ նամակների հեղինակների համար Ձմեռ պապիկի նվերներ ձեռք բերենք։
Բացի դրանից, խնդրեցի, որ կոնկրետ նշի, թե ինչ ընտանիքներ կան էս պահին, որ խիստ կարիք ունեն օգնության, ու որոնց չեն այցելել ու մոտ ապագայում չի հաջողվի այցելել։ Մի խոսքով՝ շուտով կպարզեմ, կգրեմ էստեղ, հուսով եմ՝ էդ ընթացքում գոնե ինչ–որ արձագանքներ կլինեն... Ժամանակ շատ չի մնացել։




։
Մեջբերել
Էջանիշներ