User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: 2016-ի ամփոփում

  1. #1
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2016-ի ամփոփում

    Արդեն ավանդական դարձաց թեմա: Մի քանի օրից տարին կմոտենա իր ավարտին, եկեք ամփոփենք տարին: Հետաքրքիր է ինչ փոփոխություններ են եղել ակումբցիների կյանքում այս տարի

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.12.2016), Դատարկություն (25.12.2016), Նիկեա (16.12.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո... ամփոսփենք տարին... միասին... գրենք մեր ամփոսփագրերը...

  4. #3
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո... ամփոսփենք տարին... միասին... գրենք մեր ամփոսփագրերը...
    Խնդրեմ մոդերատորներին ուղղել սխալս, շնորհակալություն նկատելու և ասելու համար

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որոշել եմ ամփոփել 2016-ը մենակ կիսատ գրքերս կարդալուց հետո: Ներկա պահին իրանք տասնվեցն են

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.12.2016), Մուշու (17.12.2016), Նաիրուհի (17.12.2016)

  7. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն ավանդական դարձաց թեմա: Մի քանի օրից տարին կմոտենա իր ավարտին, եկեք ամփոփենք տարին: Հետաքրքիր է ինչ փոփոխություններ են եղել ակումբցիների կյանքում այս տարի
    Առաջին անգամ մասնակցելով նման թեմայի...

    2016-ը ինձ համար հակասական տարի էի: 9 տարի՝ 2007 թ-ից, հարկայինում աշխատելուց հետո հարկային ղեկավարության հայտնի առաջին փոփոխությունից հետո նոր ղեկավարությունը հանկարծ որոշեց, որ իրենց ամենափորձառու զինվորներից մեկը իրենց այլևս պետք չէ և պայմաններ ստեղծեց, երբ ես իմ դիմումի համաձայն դուրս եկա աշխատանքից:

    Վարչապետի ոճով շարունակեմ - անակնկալ էր? Այնքան էլ ոչ: Տհաճ էր? Բավականին: Կործանարար էր՝ ոչ:

    Հիմա ես ունեմ իմ իրավաբանական գրասենյակը Lion legal Concern գեղեցիկ անունով ու աստիճանաբար մասնավոր պրակտիկա եմ իրականացնում՝ մի քիչ ավել, քան մեկ ամիս:

    Գոհ եմ? Առայժմ այո: Հեռանկարներն ու հույսերը ոնց են՝ բավականին լավ: Ով են իրանք...? Տուււււ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (02.01.2017), CactuSoul (30.12.2016), Har-am (17.12.2016), John (17.12.2016), kitty (17.12.2016), Sambitbaba (18.12.2016), Tiger29 (17.12.2016), Գաղթական (17.12.2016), Մուշու (17.12.2016), Նիկեա (17.12.2016)

  9. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ մոդերատորներին ուղղել սխալս, շնորհակալություն նկատելու և ասելու համար
    Մուշու ջան...

  10. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամփոփում ենք տարին, որովհետև վաղը հազիվ թե ժամանակ ունենամ դա անելու համար։ Սկսեցինք։


    Հունվարը։ Ընդհանուր առմամբ հունվարները իմ չսիրած ամիսներից են եղել միշտ, բայց էս տարվա հունվարը մի տեսակ ուրիշ էր։ Սիրեցի ես իրան։ Հունվարի 11-ին նոր տարի էինք նշում ու էդ էն օրն էր, երբ բաղնիքի դռան փականը փչացել էր, մնացել էի ներսում։ Բախտս բերել էր, որ դրանից առաջ գազի արտահոսք էր էղել ու խոհանոցի լուսամուտը բաց էինք թողել, թե չէ ավելի դժվար կլիներ մտնել մի տուն, որի դուռը ներսից փակված է, բանալին դռան վրա է, էդ պահին էլ տանը գտնվող մարդը բաղնիքում գերի է մնացել։ Իսկ ավելի շատ բախտս բերել էր, որ հեռախոսս վերցրել էի հետս։ Երկուսուկես ժամ բաղնիքում մնալուց հետո, փրկարարները էկան, ինձ գերությունից ազատեցին։ Լավն էր նոր տարին։ Հունվարին ճապոներեն էի սովորում, անիմեներ նայում, օրիգամի վիշապներ սարքում, գուլպաներ գործում։ Վայելում էի արձակուրդս էլի։


    Փետրվարը։ (Ես իբր որոշել էի էս տարի ամեն ամիսը առանձին֊առանձին օրագրումս ամփոփել, որ երբ գար տարին ամփոփելու ժամանակը, էլ շատ չմտածեի թե ինչպիսին էր անցած տարին, բայց փետրվարի ամփոփումը տենց էլ չգտա) Փետրվարի սկզբին կամավորություն էի անում, հավես էր։ Էդ ամսվա ձեռքբերումս Մարիօն էր։ Նենց հավես ա իրան ճանաչելը, չեք պատկերացնի։
    Փետրվարին ես նաև գործ գտա։ Եսիմ ինչ չէր ու ճիշտ ա աշխատելու ընթացքում մի 3֊4 շաբաթ եմ ես լրիվ իմ հաշվին ապրել, առանց տնեցիքից փող ուզելու, բայց դե բզբզում էի։


    Մարտը։ Մարտի մեկին պայթեց ատոմային ռումբ. մերոնք չէին ուզում, որ ես աշխատեմ։ Բայց ցնցումը կարճ տևեց, հաշտվեցին էդ մտքի հետ ու հետո ամեն ինչ լավ էր։ Մարտի 11֊ին էլ էինք նոր տարի նշում, էս անգամ ացտեկների տոմարով։ Սարսափելի ուրիշ օր էր։ Ես պայթելու չափ կամ համարյա էդքան խմել էի ու հեքիաթ էի պատմում, անկապ ամեն ինչի վրա ծիծաղում էի։ Չէ, լավն էր էդ օրը։
    Մարտին ես գտա նաև երկրորդ աշխատանք, բայց երկու օր հետո հասկացա որ դասերը ու երկու աշխատանքները իրար հետ համատեղելը մի քիչ դժվար ա, դեպրեսվելու չափ ուժասպառ եմ լինում ու մնացի էն առաջին գործի հույսին։ Սկզբում մի քիչ ափսոսում էի, բայց հիմա արդեն չէ։ Ու ես էս ամիս հեծանիվ քշել սովորեցի։ ^^ Ուրիշ հետաքրքիր բան չեմ հիշում որ էղած լինի։


    Ապրիլը։ Դե սկիզբը ծանր էր, ինչ խոսք, պատերազմը մի կողմից, անձնական խնդիրները մյուս կողմից։ Ես արդեն կրկին գործազուրկ էի ու էլի գործ էի ման գալիս։ Փորձեցի սոցհարցումներ անել, բայց ներվերս ու էներգիաս չհերիքեց։ Ուրիշ գործ էի ման գալիս, բայց ոչ մի բան չէի գտնում ու դրանից ավելի էի դեպրեսվում, բայց գլուխս մտցրել էի, որ եթե ինձ ոչ մի տեղից աշխատանքի հարցազրույցի չեն կանչում նշանակում ա ես ավելի լավ գործ կգտնեմ։ Հույս էի տալիս էլի Ինչ սկսում էի, կիսատ էի թողնում։ Ինչ պետք ա սկսեի, չէի սկսում։ Ու դեպրեսիվ էր ապրիլի մի տեսակ։ Բայց էդ դեպրեսիվ օրերի կողքին արևոտ օրեր էլ էին լինում։ Օրինակ ապրիլին ծնունդս էինք նշում` իրիկունը բանկի պատի տակ դրված նստարանին խնձորի պիրոգ ուտելով ու էդ ծնունդս ունեցածս լավագույններից էր։


    Մայիս։ Հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ իմ դեպրեսիաների անվերջանալի շրջանը սկսվել էի ապրիլից ու դրանից հետո ամեն հաջորդ ամիսը ավելի դեպրեսիվ էր քան նախորդը։ Հիմա որ ասեմ` չեմ հիշում մի լավ բան, որ մայիսին էղած լինի, սուտ չի լինի։ Ընդհանուր առմամբ օրվա ընթացքում լավ պահեր լինում էին, մի քանի ժամ, բայց մենակ էդ մի քանի ժամը։ Չեմ էլ ուզում գրեմ էս ամսի մասին։ Լավը չէր։


    Հունիս։ Լավ նորությունը` ես վերջացրել եմ քննություններս։ Վատ նորությունը` ես գործազուրկ եմ։ Սկսում եմ Արուսի հետ հայոց լեզու պարապել։ “Սասնա ծռերն” էինք կարդում էդ ժամանակ, պաղպաղակ ուտելով թափառում, հավես էր։ Հետո ագռավներիցս մեկի հետ իտալերեն էինք պարապում։ Էդ էլ էր հավես, ինչ խոսք։ Բայց հունիսն էլ էր դեպրեսիվ։


    Հուլիս։ Այ էս էն ամիսն ա, երբ կյանքումս սկսվեց ախմախ մի ժամանակաշրջան ու տևեց մինչև հոկտեմբեր։ Իբր լավ բան էի ուզում անել, վատ բան դուրս էկավ։ Հազիվ խելքի բերած կյանքս քանդեց, կտոր֊կտոր արեց։ Իմը քիչ էր, ուրիշների կյանքն էլ հետը փչացրեցի ու հա, էդ ժամանակ ես իրոք ընկեր կորցրեցի։ Ու ամեն ինչ իմ մեղքով էր։ Հետո հուլիսի 8, 9-ը։ Ինչքան ծանր օր էր։ Ինչ ահռելի հոգեբանական ճնշում կար։ Բայց հավես էր համ էլ մի տեսակ։ Իսկ դրանից հետո ծայրահեղ դժվար էր։ Էնքան դեպրեսված էի ինչքան հնարավոր ա դեպրեսված լինել։ Առավոտից իրիկուն անջատված սերիալ էի նայում։ Ուֆ, չեմ էլ ուզում գրեմ։


    Օգոստոսը։ Իսկ օգոստոսին ես արեցի էշություն, որի նմանը նախկինում չէի արել, ապագայում էլ չեմ կրկնի։ Գրողը ինձ տանի։ Հիշում, ներվայինանում եմ, ուզում եմ ծեծել ինձ։ Ճիշտ ա, 2 օր հետո ես ամեն ինչ արեցի որ իրավիճակը շտկեմ ու շտկեցի շատ թե քիչ, բայց դրանից չի փոխվում էն հանգամանքը, որ ես տականք եմ։ Բայց չնայած էդ մեգասխալին, էս ամիսը պակաս դեպրեսիվ էր։ Սենց դեպրեսված էլ անցավ իմ ամառը ու ես տենց էլ կարգին չհանգստացա։ Հաաա, էս ամսում էղած լավ բաներից Արցախ գնալն էր։ Ես սիրեցի Արցախը։


    Սեպտեմբերը։ Ավելի կոնկրետ` սեպտեմբերի 3-ը նոր տողից մեծատառով Երևի նոր սկիզբ էր էդ օրը վաղուց սկսված ինչ֊որ բանի համար։ Հետո տարվա մեջ երկրոդ անգամ ծնունդս էինք անում։ Հետո սեպտեմբերին ես մորքուր դարձա, երջանկացել էի, բայց նենց տականք եմ, մինչև հիմա երեխային չեմ տեսել։ Հետո էլ նորմալ մարդու պես ապրում էի։


    Հոկտեմբեր։ Հոկտեմբերի հենց մեկին ես փակեցի հուլիսին սկսածս ախմախությունների շղթան։ Հոկտեմբերին Գյումրին էր ու Գյումրին հրաշք էր։ Գյումրիից բացի ուրիշ հետաքրքիր բաներ չեն էղել, բայց էս ամիսը լավն էր։ Գնահատականներս բարձրացրել էի, առավոտից իրիկուն գրադարանում դաս էի անում։ Սովորական մարդու պես ապրում էի էլի։ Ու հետո պարզվեց որ վարձիս 50%-ը զեղչվել ա, ինձ պակաս ձրիակեր էի զգում։ Հոկտեմբերի 29֊ը։ Սա տարվա ամենասիրածս տոներից ա։ Ինձ թվում ա` անկախ ամեն ինչից միշտ էդ օրը ինձ համար տոն կմնա։


    Նոյեմբեր։ Սենց հավես, անջատված ամիս էր։ Ոչ մի վատ բան չէր լինում։ Խելոք, անդարդ ապրում էի։ Չէ, էս ամիս ոչ մի հիշարժան բան չի էղել։


    Դեկտեմբեր։ Այ էս խիտ ամիս էր։ Իրոք։ Շատ։ Ամեն ինչ շունչ կտրվելու չափ արագ էր զարգանում։ Դեկտեմբերի 5֊ին ուղարկեցի CV֊ս։ Հետո կանչեցին հարցազրույցի, հետո մյուս փուլերին, հիմա էլ պրակտիկա եմ անցնում, որ նոր տարվանից գործ ունենամ։ Ու հասկանու՞մ եք, էս գործը ես ստիպված չեմ անի, որովհետև ինձ աշխատավարձ ա պետք։ Ես արդեն սիրում եմ իմ աշխատանքը ու էդ սարսափելիորեն հաճելի զգացողություն ա։ Էն որ գիշերը 11֊ին սոված տուն ես հասնում, բայց դու էնքան էներգիա ունես, որ 3֊ին նոր քնում ես, հաջորդ օրն էլ 8֊ին արթնանում։ Ես նենց երջանիկ եմ որ տարվա ընթացքում աշխատանքի համար դիմածս մնացած տեղերից ինձ չկանչեցին
    Քննություններս էս անգամ լրիվ խզարել եմ, մենակ մեկից եմ 98 ստացել, մնացածը` 100 ու էս էն դեպքում երբ ծայրահեղ լարված ու սթրեսված էի քննությունների օրերին։ Երեկ էլ նոր տարի էինք նշում։ Հավես էր։
    Չէ, լավն էր էս տարին։

    Հ. Գ. Ես 10 հատ կիսատ գիրք հետս տանում եմ գալիք տարի

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.12.2016), Mr. Annoying (31.12.2016), reminilo (31.12.2016), Մուշու (31.12.2016), Նաիրուհի (31.12.2016)

  12. #8
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսամ որ էլ նոր բան չի լինի ու ամփոփեմ տարիս:
    Տարին սկսվեց կարմիր/պայծառ ՝ շրթներկիս նման ու օրեր անց դարձավ սև ու դատարկ: 18.01.2016 21:50 ակնթարթ որը դաջվեց հիշողության մեջ: Անցանք կորստի ընդունման 5 էտապներով ՝ հերքում→ ագրեսիա/բարկությում → աճուրդ(торг) → դեպրեսիա → ընդունում: Ծանր էր/ա բայց կյանքը առաջ ա գնում, մենք էլ հետը:
    Ձմռանը հասցրեցի ձնեմարդ պատրաստել, սահցադաշտ գնալ, դեդփուլ նայել (վերջի կետաը ամենակրևորն ա) ու չիզքեյք պատրաստել սովորել:

    Գարունը ինձ նվիրեց սպիեր, կյանքումս այդքան չէի ընկել, գրեթե ամեն հեծանվավարժանքին հասցրել եմ մի տեղ ընկնել ու ինձ վնասել, բայց չեմ հերքի, որ երջանիկ էի: Ես հիմա ճիշտ ա շատ վատ, բայց հեծանիվ վարել գիտեմ: Գարունը լիքն էր նոր մարդկանցով, ֆիլմերով, գրքերով, երգերով: Գարնանը հասցրեցի ետ վերադրաձնել կորցրած ընկերներիս մի մասին, սկսեցի պարապել պետականիս համար: Ոնց որ էլ բան չեմ հիշում գարնան հետ կապված:

    Ամառ... ձեռքբերումների շրջան.. ստացա գրողի տարած դիպլոմը, որին այդքան սպասում էին բոլորը, նվիրեցին մեքենա, հասցրեցի հանգստանալ շատ-շատ-շատ լավ, աննկարագրել ամառ էր, կուզեի էլի վերապրել: Ամռան տպավորված պահը հուլիսի 27ն էր, պատահական հանդիպում մարդու հետ ում մոտ մի տարի կարոտով սպասել էի, հիշում եմ ոնց սիրտս սկսեց անկառավարելի արագ աշխատել, ոնց ինքը ինձ ձեռքով արեց ու գնացած առաջ... Ամռանը կատարեցի որոշում որի համար շատ եմ ափսոսում, սխալ խումբ, սխալ մարդիկ, էդ սխալ որոշման պատճառով վերջնական կորցրեցի կարևոր մարդկանց, իրանք դարձան շարքային... Մարդիկ ովքեր յուրահատուկ էին իմ համար, մարդիկ որոնց ես պաշտում էի դարձան շարքային, կորցրեցին իրենց փայլը...

    Սեպտեմբերի 5, առաջին օրը դասի, առաջին հանդիպում մարդու հետ ով հասցրեց «մատի մի ճտոցով» հասնել նրան ինչը իմ համար տենց էլ երազանք մնաց: Ես հիանում եմ իրանով, ասեց որ «մի ճտոցով » կհասնի ուզածին ու հասավ, հուսամ հաջորդ կյանքում տենց տաղանդ ինձ էլ բաժին կհասնի: Լավ վերադառնանք պուպուշ բաներին: Աշունը նենց չի որ վատն էր, բայց լավն էլ չէր: Չնայած լավն էր, հասցրեցի հերթապահել, վիրահատության մասնակցել, ծանոթանալ բժիշկների հետ, ստանալ նոր գիտելիքներ, նոր ինֆորմացիա: Աշնան լավագուն նվերներից մեկը 1984ն էր ու Ամերիկյան աստվածները: Աշնանը կորցրեցի ընկերենրի ովրոնց ետ էի բերել գարնանը ու հիմա էլ փորձ չեմ անում ինչ-որ բան փոխել:

    Դեկտեմբեր... շատ նյաշ ամիս: Ամենահիշվածը դեկտեմբերի 23ն էր: Էն որ համալսարանի բուֆետում կանգնած լացում էի ու դա ուրախությունից էր, ամեն անգամ մտածելիս ուրախանում եմ, տարվա լավագույն լուրը, բայց ես չեմ էն մարդը ով կարա պատմի դրա մասին: Դեկտեմբերի մյուս սիրունագույն բանը դա մազերիս նոր գույնն ա, ես արդեն «ռիժիկ» եմ ու աաաաաաա ինչ կայֆ ա: Հա «Mea Culpa»-ի մասին էլ չմոռանանք ու ոչ էլ 007-ում անցկացրած երեկոների, ակումբի մռութ հանդիպումների ու դատարկված գինու բաժակների մասին:

    Սա տարվա ամփոփումից առանձին ա, բայց հենց տարվաս մասն ա, ես մի այլ կարգի շնորհակալ եմ Վերայից, ինքը ամենածանր պահին իմ հենարանն էր, իմ անգյալ պահին մուսան, իմ ոգեշնչողը: Վերայի մասին մտածելիս/խոսելիս զգում եմ ջերմություն, ինքը մամա ա ու էդ ներսից ա, ոչ մեկ չի կարողանում անտարբեր անցնի այդ ջերմության կողքով: Վեր ես քեզ շա՜տ եմ սիրում: Որտեղ Վերան էնտեղ Արտակը, իրա նման լավ մարդիկ քիչ կան, ուրախ եմ որ ծանոթ եմ հետը:
    Ասենք շնորհակալություն Վարդանին, չեք պատկերացնում ինքը ինչքան սիրով ա սովորեցնում հեծանիվ վարել, բա տեսնեք ինչ ոսկի ձեռքեր ունի... մե հրաշք մարդ!!! Պաչիկներ՝ գրկել ու պաչել չսիրող, Վարդանին:
    Մե հրաշք մարդ ասեցի ու հիշեցի Հոսին ու Յոհանին, իրանք մե հրաշք մարդիկ են: Բանակում վարի գնացած Յոհանը մեր հանդիպումների էպիկենտրոնն ա, մեր աննորմալ ուրախությունը: Հոսը պուպուշ, բարի մարդուկ ա ում հետ ուսումնասիրում էինք իրա ընկերների ցանկը, հարմար թեկնածու գտնելու նպատակով
    Էլ կան մարդիկ ում մասին ուզում եմ խոսել, բայց շարունակությունը հետո:

    Ի՞նչ տվեց ինձ տարին: Առաջ գնալու «սովորություն», հիմա ես անակխ ամեն ինչից գնում եմ առաջ, տեղում կանգնելու ու անցյալին կարոտելու ժամանակ չկա: Դու չգիտես երբ կմահանաս, չգիտես ինչ երազանքներ անիրական կթողնես, ում կթողնես քեզանից հետո: Պետք ա ապրել ու առաջ գնալ, կարևորը վայելել ունեցածդ ամեն նոր օրը, գուցե վաղը չլինի
    Ի՞նչ տարավ տարին ինձանից: Մարդկանց, ժամանակ, նյարդային բջիջներ, արտասուք:

    Լավ էր ամեն ինչ, չհաշված մեծ բայցը: Հուսամ 2017ը սրանից լավ կլինի, ես շատ պահանջներ ու սպասումներ ունեմ գալիք տարվանից:

    Հ. Գ. Մի ափսոսեք ու ասեք դիմացինին ձեր սիրո մասին

    Շնորհավոր գալիք Նոր Տարին
    Վերջին խմբագրող՝ Մուշու: 31.12.2016, 10:27:

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (02.01.2017), Arpine (31.12.2016), Cassiopeia (31.12.2016), reminilo (31.12.2016), Աթեիստ (31.12.2016), Նաիրուհի (01.01.2017), Նիկեա (31.12.2016), Վոլտերա (31.12.2016)

  14. #9
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    մնացածից ոչ-մի էական բանով չտարբերվող տարի էր
    Նույնից

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2016
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 390
    Վերջինը: 31.05.2016, 22:30
  2. 2015-ի ամփոփում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 03.01.2016, 23:25
  3. Տարվա ամփոփում...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.01.2013, 00:46
  4. Սոցիոլոմականվան մրցույթի ամփոփում!!!
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 66
    Վերջինը: 02.08.2009, 15:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •