Առանց ի՞նչ ուտելիք, մթերջ կամ միրգ/բանձարեղենի չէիք պատկերացնի ձեր օջախը։
Մի օրինակ բերեմ, որ հարցս հասկանալի լինի։
Ժամանակին Ծլնգը ուսանող է՛ր,
Ընկերոջն էլ մոտը հյուր կկանչեր։
Մենակ գիտեմ ոչ, ինչով ու որտեղ,
Այդ վախտերով զբաղված էր տանտերն,
Ու չեր հասցրել ուտելիքներ առնել,
Տանն էլ գիտեր ոչ՝ ինչ էր մնացել։
Ու այսպես մի օր, վաղ գարնան մեջին,
Եկավ ընկերը Ծլնգի կշտին։
― Բարի աջողում, Ծլնգ իմ ընկեր,
Սովից մեռա, ի սեր Սպագեծի Մոնստեր։
Մի բան սարքի ուտելու համար,
Համովի մասին էլ մի անհանգստանար,
Համա-համա, շատ չուշանա։
―Աչքիս վրա, իմ լավ հյուրընկեր,
Մի ուտելիք ա, հո հարսանիք չէր։
Տունն ի՞նչ ունենք, սառնարանը բացի՛ր,
Համովի մասին էլ, բա չամաչեցի՞ր,
Ի՞նչ ա էղածը, տո մի բերան ճաշ,
Խի քի՞չ եմ քեզ համար համով բան սարքած։
Սառնարաը բացեց ընկերն այս լավ,
Ու մեջը ի՞նչ տեսնի՝ դատարկություն բնավ։
Մենակ տակը՝ բաժնում կարագի,
Դրված էին պանիրներ՝ չորս տեսակի...
Հիմա հատուկ ստուգեցի՝ սառնարանում 8 տեսակի պանիր է դրված։ Ու չեմ պատկերացնում որ օրը կգա, թե ես տանը պանիր չունենամ։ Իսկ ձեր մոտ ի՞նչն է անպակաս։
Էջանիշներ