User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)

    Դերասան Սերգեյ Դանիելյանն ու լրագրող Արման Սուլեյմանյանը որոշել են հիմնադրել ՔԱՔ կուսակցությունը (Քաղաքացիական ակտիվ քայլ):

    Ստորև իրենց կանոնադրությունը, վերցված կուսակցության պաշտոնական կայքից.

    Քաղաքացիական Ակտիվ Քայլ» կուսակցության կանոնադրություն

    Ամբողջական անուն: «Քաղաքացիական Ակտիվ Քայլ»

    Կարճ անվանումը: ՔԱՔ.

    Ընդհանուր դրույթներ
    1.1. ՔԱՔ կուսակցությունը մարդկանց կամավոր հիմունքներով հիմնված միավորում է: ՔԱՔ-ի նպատակն է՝ մասնակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր տեսակի ընտրություններին:

    1.2. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է սահմանադրական նորմերի վրա և կարգավորվում է գործող օրենքներով:

    1.3. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է կամավորական, հավասարության, օրինականության, ազնվության և պարկեշտության սկզբունքների վրա : Այլ բառերով ասած՝ նամուս-թասիբի վրա է հիմնված:

    1.4. ՔԱՔ-ի գործնեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով:

    ՔԱՔ-ի նպատակները և մարտահրավերները
    2.1. ՔԱՔ-ի հիմնական նպատակներն են:

    Ստանալ ԱԺ մանդատ և օգնել հզոր, կայացած կուսակցություններին՝ զբաղվել բանակի և հասարակության թալանով: Օգտագործել պետական լծակները՝ պետական բյուջեն մսխելու համար: Վերջապես ազնիվ, թափանցիկ քաղաքական դաշտ ստեղծել:
    — ՔԱՔ կուսակցության հիմնադիրները՝ Սերգեյ Դանիելյանը և Արման Սուլեյմանյանը, շահ չհետապնդող անձինք են, որոնց նպատակը քաղաքական դաշտին գնահատական տալն է, ինչպես նաև քաղաքական դաշտի առողջացումն է:

    2.2. ՔԱՔ-ի գլխավոր նպատակն է ավարտի հասցնել իխող կուսակցության քրտնաջան աշխատանքը և կառուցել հրաշք, բարգավաճ, առաջ ընթացող, ցնցող, ծովից ծով Հայաստան:

    2.3 ՔԱՔ-ի նպատակն է՝ ամեն ինչ անել, որ քաղաքական էլիտան դառնա ՔԱՔ-ին հավասար: Հեռու պահել հասարակությանը բանակի, տնտեսական, բնապահպանական և այլ պրոբլեմներից, որ չներվայինանան: Օգնել իշխանությանը՝ վախի մթնոլորտ ստեղծել: Հանրապետության փլուզումից հետո օգնել իշխանությանը՝ անարգել հեռանալ արտասահման և վայելել երկրից դուրս բերած կապիտալը:

    III. ՔԱՔ-ի պարտականությունները

    3.1. ՔԱՔ-ը պարտավոր է միշտ մնալ օրինականության դաշտում

    — միևնույն ժամանակ կուսակցության անդամները օրենքի շրջանակներում անելու են այն, ինչ իրենց սիրտը ու միտքը կթելադրի:

    — Պարտադիր, բայց ոչ պարտադրված համաձայնեցնել իշխանության հետ իր քայլերը: Ազատ արտահայտել իր դիրքորոշումը, որը միշտ կհամընկնի իշխանության դիրքորոշնան հետ :

    — օգտվել բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են կուսակցության անդամների համար,:

    — անցկացնել բոլոր կազմակերպչական հարցերը օնլայն qaq-online.com կայքի միջոցով, քանի որ դեռ կուտակած գումարներ չունենք, որ վարձակալենք տարածքներ ու դահլիճներ:

    Մաքսիմալ կերպով թափանցիկ ներկայացնել իր գործնեությունը կայքի միջոցով և համաձայնեցնել բոլոր հարցերի լուծումը այլ կուսակցություների հետ, իրենց համարելով ՔԱՔ-ի ընկեր, ՔԱՔ-ի բարեկամ, ՔԱՔ-ի կոլեգաներ:

    Անդամագրումը
    4.1. Անդամագրումը կամավոր է և ինդիվիդուալ

    4.2. ՔԱՔ-ի անդամ կարող է դառնալ ցանկացած անձ, ով 18 տարեկան է և անդամագրվել է qaq-online.com կայքի միջոցով: Սակայն հիմնական աշխատանքը տարվելու է 30 անց մարդկանց հետ: Երիտասարդները թող հեռու մնան ՔԱՔ-ից:

    4.3. Օտար երկրներում ապրող մեր հայերենակիցները նույնպես կարող են լինել մեր անդամները: Նրանց գործնեությունը կազմակերպվելու է ՀՀ օրենքների համաձայն:

    4.4. Կուսակցական դառնում են բոլորը, ովքեր կանդամագրվեն qaq-online.com կայքում և կտրամադրեն իրենց տվյալներն առցանց:

    4.5. ՔԱՔ-ի անդամներին ոչ մի կուսակցական տոմս չի տրամադրվելու, քանի որ գաղափարախոսություն կրելն ավելի կարևոր է:

    4.7 ՔԱՔ-ի ցանկացած անդամ կարող է դառնալ մեր դեսպանը ԱԺ-ում, որովհետև մյուս կուսակցությնները առանց ՔԱՔ-ի բան չեն կարող անել:

    4.8 ՔԱՔ-ի անդամի հեռացումը կուսակցությունից կատարվում է հիմնադիրների որոշմամբ, եթե վերջինս դավաճանում է մեր սկզբունքները և կամ օգտագործում է մեզ իր սեփական շահի համար:

    .ՔԱՔ-ի անդամը իրավունք ունի.

    — ընտրել և ընտրվել

    — ստանալ ցանկացած տեղեկատվություն մեր կայքի միջոցով մեր մասին և ընդհանրապես:

    — օգնել ում ուզում է և ինչպես ուզում է

    — դիմել հիմնադիրներին, եթե ուզում է ընտրվել և անկապ գումար ստանալ պետբյուջեի հաշվին՝ դրա դիմաց ոչ մի բան չանելով:

    — մասնակցել ՔԱՔ-ի միջոցառումներին

    — նամակով դիմել մեզ կուսակցության շարքերից հեռանալու դեպքում

    4.8. ՔԱՔ-ի անդամը պարտավոր է

    -տեղեկացնել հիմնադիրներին իր բուռն քաղաքական կյանքի մասին, եթե ինքը գործուղվի ԱԺ, որպես պատգամավոր:

    — ՔԱՔ-ի անունը բարձր պահել:

    4.9. ՔԱՔ-ի անդամ լինելը դադարեցվում է եթե.

    — մարդը մահանում է,

    Դուրս գալու մասին ՔԱՔ-ի անդամը պետք է տեղեկացնի մահվանալուց հետո:

    ՔԱՔ-ի ղեկավար կազմը
    5.1. ՔԱՔ-ի ղեկավար կազմը դերասան Սերգեյ Դանիելյանն է և լրագրող Արման Սուլեյմանյանը,

    5.2. Ղեկավար կազմի մեջ ոչ ոք չի կարող լինել բացի վերոնշյալ երկու անձից, քանի որ իրենք միայն միմյանց են վստահում ու չեն հետապնդում քաղաքական նպատակներ:

    5.3. Բոլոր ժողովները օնլայն են հրավիրվում: Արդյունքում հիմնադիրները նշանակում են այս կամ թեկնածուներին ամենուրեք: Որոշում են բոլոր ֆինանսական խնդիրները և տեղադրում են տեղեկատվությունը կայքում:

    6. Կանոնադրության փոփոխությունները

    6.1. Սույն կանոնադրությունը ինչպես ցանկանանք այնպես էլ կփոխենք:

    VII. Կուսակցության դրամական միջոցները

    —ՔԱՔ-ը միշտ կտեղադրի իր կայքում բոլոր դրամական հոսքերը, ՇԱՆ ՏՂԱ ԼԻՆԵՄ կամ ՄՈՐՍ ԱՐԵՎ սյունի տակ : Մենք միշտ կներկայցնենք բոլոր ծախսերը՝ հասարակությանը պատշաճ տեղյակ պահելոու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.12.2016), Rammstein (16.12.2016), Արշակ (15.12.2016), Ռուֆուս (15.12.2016), Վիշապ (16.12.2016)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ախր մեկ մեկ շատա է տափականում Դանիելյանը...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.12.2016), Յոհաննես (15.12.2016)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (16.12.2016)

  7. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանոնադրությունը կարդացի, վիդեոն մի երկու րոպե եմ դեռ աչքի անցկացրել, բայց մալադեց, վերջապես կարգին արտիստիկ քայլ ա փորձում անել Սերգեյ Դանիելյանը։ (տենց բաներին պերֆորմանս էին ասում չէ՞
    Ես արվեստում քաքին միշտ դեմ եմ եղել, բայց էս են դեպքն ա, որ լրիվ տեղին ա։

    Եթե հաջողվի լրջով գրանցել էդ կուսակցությունը (թե՞ արդեն գրանցել են) ու ընտրություններին մասնակցել, ապա էդպիսով վերջապես կլեգալիզացնեն Չակ Նորիսի տարբերակը ու կարծում եմ ահագին լուրջ ձայներ կհավաքեն ու հավեսով չափալախ կտան մեր քաղաքական դաշտին, ցույց տալով ժողովրդի իրական վերաբերմունքը իրանց մասին։

    Ամեն ընտրությունների լիքը մարդիկ գնում ու «Չակ Նորիսին» են ընտրում‎։ Կարծում եմ էդ բավարար ապացույց ա, որ ՔԱՔ–ի հասարակական պահանջ կա։

    ՈՒ շատ լավ ա անում, որ «անրջացնում» ա քաղաքական դաշտը․ իրականում ոչ թե անլրջացնում ա, այլ եղած անլրջությունը ջրի երես ա հանում, ինչը շատ լավ ա։ Առողջացման սկիզբն ա էդ

    Մի խոսքով, եթե ՔԱՔ-ը ընտրություններին մասնակցի, էդ միակ տարբերակն ա, որ ես կարող ա գնամ ընտրությունների ու քվեարկեմ ու հետն էլ ուրիշներին կոչ անեմ մասնակցել ընտրություններին:

    Բայց դե իրանց կանոնադրությունը որ կարդացի, կասկածում եմ որ իր կուսակցությունը գրանցեն, չափից դուրս անկեղծ ա ու կեղտ բռնելու տեղ շատ կա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (15.12.2016), Նաիրուհի (15.12.2016)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ոնց որ իսլանդական Best Party-ն լինի, որի ղեկավարն էլ էր կատակերգու ու Ռեյկյավիկի քաղաքապետի ընտրություններին հաղթեցին մնացած բոլորին: Ու էս վերջերս հակա-establishment-ային կուսակցություններն ու անձինք բավականին մեծ հաջողություններ են ունենում, վերջերս էլ Նորվեգիայում black metalist-ը ընտրվել էր ավագանու անդամ, երբ որ իր թեկնածությունը որպես կատակ էր դրել:

    Համենայն դեպս եթե վաղը ընտրություն լիներ ՔԱՔ-ն ավելի շատ ձայն կհավաքեր, քան ՀԱԿը:
    I may be paranoid but no android!

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի կողմից լավ ա խնդիրների մասին սենց խոսելը, իսկ մյուս կողմից ինքն աննասուն բան ա:

    Կա մի հատ փաստ. իշխանությունն ունի իր էլեկտորատը: Դա իրանց խնամի ծանոթներն են, դա փող վերցնող ընտրողներն են, դա վախեցնելով ընտրողներն են:

    Ու սա էն ռեսուրսն ա, որի առկայությամբ ուզած ընտրություն լեգալացվում ա. քվեարկողների քանակ ապահովվում ա:

    Սրան հակադրվելու միակ ձևն այ էդ էլեկտորատից դուրս գտնվող մարդկանց քվեարկություն բերելն ա: Իսկ ՔԱՔ-ը իրանց անհույսություն ա ներշնչում: Ամեն ինչ քաք ա կարծիքը լեգալացնում ա: Ու չէ, ՔԱՔ-ը վաղն էլ չի հավաքի ավելի շատ ձեն քան ՀԱԿ-ը, ուղղակի ՔԱՔ-ը կանի էնենց, որ ավելի քիչ մարդ կգնա ընտրության: Քաք-ի քվեները կլինեն առավելագույնն էնքան, ինչքան նախորդ ընտրություններում Չակ Նորիս գրողներն են: Ու եթե կուսակցությունը չգրանցվի էլ, ուղղակի սենց եթերներով թռոլինգը շարունակի, ինքը մեկ ա արդեն վնաս ա տալիս քաղաքական դաշտին՝ ավելի մտավորական խավին ընտրություններից վանելով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.12.2016)

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայիս բոլոր քաղաքական կուսակցություններն արդեն ամեն հնարավոր ու անհնարին բան արել են՝ մտավորական խավին ընտրություններից վանելով, նենց որ ՔԱՔ-ը դրանից շատ ավել վնաս չի կարող տալ:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (16.12.2016)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սխալվում ես, Ռուֆ ջան:

    Հիմա գանք իրողություններին: Որպեսզի կարողանանք երկրում փոփոխության հասնել, մեզ պետք ա հասարակական մեծ ակտիվություն: Ու փաստ ա, որ տենց ակտիվություն լինում ա համապետական ընտրություններից, ի մասնավոր՝ նախագահական ընտրություններից հետո:
    - 1996 թվական՝ Վազգեն Մանուկյանի համակիրներ
    - 1998 թվական՝ Կարեն Դեմիրճյանի համակիրներ
    - 2003 թվական՝ Ստեփան Դեմիրճյանի համակիրներ
    - 2008 թվական՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներ
    - 2013 թվական՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներ

    Սրանցից յուրաքանչյուրի ժամանակ որոշակի հնարավորություն եղել ա փոփոխության հասնելու, իմ կարծիքով ամենաշատը 2008-ին, բայց մեկ ա, բոլորում էլ եղել ա: Չի ստացվել, որը դու կարող ես համարել ժողովրդին ընտրություններից վանել, բայց իրականությունն էն ա, որ հենց հասել ենք հաջորդ ընտրության, էլի հետաքրքրվողներ եղել են, հետո ոտքի կանգնողներ եղել են: Ոչ էլեկտրիկ Երևանը, ոչ Սասնա Ծռերը, ոչ որևէ ուրիշ ակցիա էդքան մարդու փողոց չի հանել, պայքարի չի հանել:

    Հետևաբար ընտրություններից ինստիտուտը եղել ու մնում ա ամենահավանական գործիքը փոփոխության հասնելու: Որոշակիորեն էս ընտրությունները բարդ են լինելու, որտև արդեն խորհրդարանական են, ու կուսակցությունների համար շատ բարդ է լինելու ստեղծել էն մթնոլորտը, ինչ կարողանում էր ստեղծել խարիզմատիկ լիդեր՝ նախագահի թեկնածուն: Բայց անհնար չի, լուրջ աշխատանք ա պահանջում: Ու էս ֆոնին տարատեսակ կողմերից փորձ ա արվում ընտրություններն առավել ծաղրի առարկա սարքել: Ես չեմ ասում թե ՔԱՔ-ն իշխանության խաղն ա, բայց այ որ միայն ու միայն իշխանությանն ա ձեռ տալիս, պնդում եմ:

    Տանը նստելը կամ գնալ ու ՔԱՔ ընտրելը հետո էդ մասին հպարտ հայտարարելով, որևէ կերպ չի կարող բերել որևէ փոփոխության:
    Քաղաքականությունը ջարդելն ու վերջնական վերացնելը որևէ կերպ չի նպաստելու Հայաստանում փոփոխությանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.12.2016)

  16. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գնում եմ անդամագրվեն ՔԱՔ-ին ։))

  17. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմից լավ ա խնդիրների մասին սենց խոսելը, իսկ մյուս կողմից ինքն աննասուն բան ա:

    Կա մի հատ փաստ. իշխանությունն ունի իր էլեկտորատը: Դա իրանց խնամի ծանոթներն են, դա փող վերցնող ընտրողներն են, դա վախեցնելով ընտրողներն են:

    Ու սա էն ռեսուրսն ա, որի առկայությամբ ուզած ընտրություն լեգալացվում ա. քվեարկողների քանակ ապահովվում ա:

    Սրան հակադրվելու միակ ձևն այ էդ էլեկտորատից դուրս գտնվող մարդկանց քվեարկություն բերելն ա: Իսկ ՔԱՔ-ը իրանց անհույսություն ա ներշնչում: Ամեն ինչ քաք ա կարծիքը լեգալացնում ա: Ու չէ, ՔԱՔ-ը վաղն էլ չի հավաքի ավելի շատ ձեն քան ՀԱԿ-ը, ուղղակի ՔԱՔ-ը կանի էնենց, որ ավելի քիչ մարդ կգնա ընտրության: Քաք-ի քվեները կլինեն առավելագույնն էնքան, ինչքան նախորդ ընտրություններում Չակ Նորիս գրողներն են: Ու եթե կուսակցությունը չգրանցվի էլ, ուղղակի սենց եթերներով թռոլինգը շարունակի, ինքը մեկ ա արդեն վնաս ա տալիս քաղաքական դաշտին՝ ավելի մտավորական խավին ընտրություններից վանելով:
    Արտ, կարծում եմ էսքան ժամանակ բազմիցս ապացուցվել ա, որ ավանդական մեթոդներով ընդդիմությունը ռեսուրս ու մեխանիզմներ չունի իշխանափոխություն անելու։ ՈՒ էս արդեն պնդաճակատի պես գլուխը պատին խփելու ա վերածվել ա։ Իշխանությունների հաղթելու մեխանիզմները անհամեմատ շատ են, քան էսօրվա ընդդիմությունը ունի։ Էս ամենը հիշացնում ա հաճախ Այնշթայնին վերագրվող էն հայտնի խոսքը որպես խելացնորության սահմանում․ «նորից ու նորից նույն բանն անել՝ սպասելով տարբերվող արդյունք»։
    Ընդդիմությունը ոչ մի էական նոր բան չի անում, նոր միտք չի շրջանառում, էդ դեպքում ժողովուրդը ինչի՞ պիտի էլի գլուխը կախ գնա ընտրությունների ու էդ ավանդական ընդդիմությանը ընտրի։ Ես կասեի հակառակը․ որևէ արդյունքի հասնելու առաջին քայլը հենց նույն բանը անելուց հրաժարվելն ա։

    Մինչթեռ ՔԱՔ–ը կակրազ նոր մոտեցում ա։ ՈՒ հաստատ Չակ Նորիսից ավելի մեծ էֆեկտ կլինի, որովհետև Չակ Նորիսի ձայները ֆորմալ արժեք չունեն ու չեն հաշվվում։ Անձամբ ես Չակ Նորիսի համար չեմ հասնի ընտրատարածք, բայց ՔԱՔ–ի համար կհասնեմ Չակ Նորիսը իր ձայներին տեր չի կանգնելու, իսկ ՔԱՔ–ը որոշակի իմաստով տեր ա։ ՈՒ Ռուֆուսի բերած օրինակներն էլ այլ երկրներում նմանատիպ քայլերի հաջողության, էդ էն ապացուցում։

    ՈՒ առխային ՔԱՔ–ը ՀԱԿ–ի ու մնացած «լուրջ ընդդիմության» ձայներ չի փախցնում, որովհետև էն մարդը որ գնալու ա ՔԱՔ–ին ընտրի, իրան ՀԱԿ–ը վաղուց կորցրել ա։
    Նենց որ ՔԱՔ–ից վնաս չկա, բայց օգուտ կարա լինի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (15.12.2016), Rammstein (16.12.2016), Ռուֆուս (15.12.2016)

  19. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, կարծում եմ էսքան ժամանակ բազմիցս ապացուցվել ա, որ ավանդական մեթոդներով ընդդիմությունը ռեսուրս ու մեխանիզմներ չունի իշխանափոխություն անելու։ ՈՒ էս արդեն պնդաճակատի պես գլուխը պատին խփելու ա վերածվել ա։ Իշխանությունների հաղթելու մեխանիզմները անհամեմատ շատ են, քան էսօրվա ընդդիմությունը ունի։ Էս ամենը հիշացնում ա հաճախ Այնշթայնին վերագրվող էն հայտնի խոսքը որպես խելացնորության սահմանում․ «նորից ու նորից նույն բանն անել՝ սպասելով տարբերվող արդյունք»։
    Ընդդիմությունը ոչ մի էական նոր բան չի անում, նոր միտք չի շրջանառում, էդ դեպքում ժողովուրդը ինչի՞ պիտի էլի գլուխը կախ գնա ընտրությունների ու էդ ավանդական ընդդիմությանը ընտրի։ Ես կասեի հակառակը․ որևէ արդյունքի հասնելու առաջին քայլը հենց նույն բանը անելուց հրաժարվելն ա։

    Մինչթեռ ՔԱՔ–ը կակրազ նոր մոտեցում ա։ ՈՒ հաստատ Չակ Նորիսից ավելի մեծ էֆեկտ կլինի, որովհետև Չակ Նորիսի ձայները ֆորմալ արժեք չունեն ու չեն հաշվվում։ Անձամբ ես Չակ Նորիսի համար չեմ հասնի ընտրատարածք, բայց ՔԱՔ–ի համար կհասնեմ Չակ Նորիսը իր ձայներին տեր չի կանգնելու, իսկ ՔԱՔ–ը որոշակի իմաստով տեր ա։ ՈՒ Ռուֆուսի բերած օրինակներն էլ այլ երկրներում նմանատիպ քայլերի հաջողության, էդ էն ապացուցում։

    ՈՒ առխային ՔԱՔ–ը ՀԱԿ–ի ու մնացած «լուրջ ընդդիմության» ձայներ չի փախցնում, որովհետև էն մարդը որ գնալու ա ՔԱՔ–ին ընտրի, իրան ՀԱԿ–ը վաղուց կորցրել ա։
    Նենց որ ՔԱՔ–ից վնաս չկա, բայց օգուտ կարա լինի։
    Արշ ջան, իմ համար «էսքան ժամանակ բազմիցս ապացուցվել ա, որ ավանդական մեթոդներով ընդդիմությունը ռեսուրս ու մեխանիզմներ չունի իշխանափոխություն անելու» միտքը ամենահակաքաղաքական միտքն ա, ամենամանիպուլյատիվ միտքն ա, որն իմ համոզմամբ ձեզ ներշնչել են: Ինքը նույն «սաղ քաք ա» միտքն ա, ուրիշ ձևակերպմամբ, որը նույնպես սխալ միտք ա:


    ՔԱՔ-ը, ձեր օրինակով ա երևում, ահագին մարդկանց մանիպուլյացիայի ա ենթարկելու: Բայց դա ոչինչ:


    Քաղաքական պրոցեսները դեռ առջևում են: Հավանաբար կմեկնարկեն էս շաբաթ օրվանից, էնպես որ իրականում ես չեմ անհանգստանում, ուղղակի վերաբերմունքս եմ գրում էս թռոլինգի մասին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.12.2016)

  21. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ հետաքրքիր ա, ասենք «Հանրապետական» կամ «ՀՀԿ-ական», «Կոնգրեսական» կամ «ՀԱԿ-ական», «Ժառանգական», «Կոմունիստ», «Դաշնակ» կամ «Դաշնակցական»: Իսկ էս դեպքում «ՔԱՔական», թե՞ «ՔԱՔլան»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (15.12.2016), Գաղթական (15.12.2016)

  23. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշ ջան, իմ համար «էսքան ժամանակ բազմիցս ապացուցվել ա, որ ավանդական մեթոդներով ընդդիմությունը ռեսուրս ու մեխանիզմներ չունի իշխանափոխություն անելու» միտքը ամենահակաքաղաքական միտքն ա, ամենամանիպուլյատիվ միտքն ա, որն իմ համոզմամբ ձեզ ներշնչել են: Ինքը նույն «սաղ քաք ա» միտքն ա, ուրիշ ձևակերպմամբ, որը նույնպես սխալ միտք ա:
    Արտ, իհարկե կարելի ա էսօրվա քաղաքական դաշտի ցանկացած քննադատություն որակել «ապաքաղաքական», «մանիպուլատիվ», «ջհուդամասսոնական» և այլն, բայց դրանք օդի մեջ չհիմնավորված պնդումներ են։

    ՈՒ եթե ասում եմ, որ ասենք ՀԱԿ–ը թարմ միտք ու իշխանափոխություն անելու բավարար ռեսուրս չունի, էդ դեռ չի նշանակում թե ասում եմ, թե «սաղ քաք ա» ու որևէ հույս չկա իշխանափոխության ու երկրի զարգացման։ Հույս կա, բայց էդ հույսը ՀԱԿ–ը չի։ Չնայած նրան, որ գիտեմ որ դու անկեղծ հայրենասեր ես ու հավատում ես ՀԱԿ–ին
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (15.12.2016)

  25. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    ՔԱՔ-ը, ձեր օրինակով ա երևում, ահագին մարդկանց մանիպուլյացիայի ա ենթարկելու: Բայց դա ոչինչ:
    Արտ ջան, էն ինչ ասում եմ մեր քաղաքական դաշտի մասին, դեռ Րաֆֆու ընտրությունների ժամանակ էի ասում‎։ ՈՒ անձամբ կոչ էի անում ընտրությունների չգնալ ու չմասնակցել թատրոնին։ Նենց որ ՔԱՔ–ը ինձ մանիպուլացիայի չի ենթարկել Ես սենց թե նենց չէի գնալու ընտրությունների ու ՀԱԿ ընտրեի։ Ընդհակառակը` ՔԱՔ–ը շանս ունի ինձ քո ընկալմամբ «պասիվ քաղաքացուց» վերածի ակտիվ քաղաքացու ու բերի ընտրատարածք. էն ինչ դու ես ուզում

    Հ․ Գ․
    Ասա թե խի էս թեման բացեցիր
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  26. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ․ Գ․
    Ասա թե խի էս թեման բացեցիր
    Քաղաքական հնարավոր ակտիվացմանն ընդառաջ բաժինն ակտիվացնելու, կոնտրաստներ ստողծելու համար։ Մնացածին կարձագանքեմ, երբ կոմպի մոտ լինեմ, եթե իհարկե ատամնաբուժարանում շատ չտանջեն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •