Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Դու ըստ էության ամրապնդում ես իմ վերաբերմունքը՝ քաղաքականության բաժնում խոսելով ոճից, ձևերից, դուր գալ չգալուց, ճաշակից: Սրանցից ոչ մեկը քաղաքական կատեգորիա չի, իսկ այն ինչ անում է Սերգեյ Դանիելյանը, չի անում դուր գալու համար, ավելի շուտ հակառակը, անում է դուր չգալու համար, ու ճաշակը ստեղ անելու բան չունի: Ու իբր քեզ թվում է, թե սա կոպրոֆիլիա է, ու իբր քեզ թվում է, թե ես կոպրոֆիլների հանդեպ հետաքրքրություն ունեմ, չես զգու՞մ, որ ասածներիդ մեջ ճշմարտության հավանականությունը քիչ է ։Ճ
Չնայած, կարող ես ինձ հիմար համարել, դրանից բան չի փոխվում։ Ասեմ քեզ, որ մեր մեջ տարածված քաղքենիությունը հնարավոր է, որ հայերիս խնդիրների արմատական պատճառներից մեկն է։ Կարող ա վիրավորական հնչի, վիրավորվողները կարղ են գալ ու գլուխս ջարդել, բայց ոնց որ ասել է Ջորդանո Բրունոն՝ երկիրը կլոր է ու պտտվում է արևի շուրջը։
Քաղաքական ոճից ու ձևերից խոսում էր դեռ Մաքքիավելլին իր «Արքայզն»-ում:
Բայց, եթե դու Սերգեյ Դանիելյանին լուրջ քաղաքական կատեգորիա ես համարում, ապա, ինչպես կասեր Ֆաինա Ռանևսկայան, եթե հիվանդը շատ է ուզում ապրել, ապա բժիշկներն անզոր են..

Արտահայտածդ միտքը հիմարություն որակելով՝ ես քեզ հիմար չեմ անվանել, իսկ հայերի խնդիրներում պակաս արմատական դեր չունի այլախոհներին պիտակավորելը:

քո հետաքրքրությունների վերաբերյալ էլ՝ այնքան կապ չունի, թե ինչ է ինձ թվում, որքան՝ թե ինչ ես դու ինքդ ասում..