Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համատարած կեղծավորությունը, բարոյալքումը, մարդկային արժեքների դեգրադացիան ծնում են ծաղր և ցինիզմ, կարծում եմ սա նորմալ, սպասելի, մարդկության պատմության մեջ հաճախակի տեղի ունեցող երևույթ է: Ինձ թվում է ժողովդրին պետք են ծաղրածուներ և քաք, սա համընդհանուր թմբիրից (դեբիլացումից) դուրս գալու ճարահատյալ փորձերից մեկն է: Բացարձակ անիմաստություն է, եթե ոչ երկերեսայնություն քննարկելը, թե այդ ծաղրը ինչքան է կոռեկտության սահմաններից դուրս:
Ծաղրը և կամ քաքը չի կարող կոռեկտության սահմաններից ներս լինել, ու դա բողոքի արտահայտման հուզական ձև է, պոռթկում, մոտավորապես հայհոյանքի պես մի բան, որի տակ թաքնված են հուսալքությունն ու հավատի կորսուտը:
Իմ կարծիքով ՔԱՔ-ը իրականում շատ լավ արտահայտում է Հայաստանի իրավիճակը ու Սերգեյ Դանիելյանին էլ ռեսպեկտ դերը փայլուն տանելու համար, այսինքն ինքը կարողանում է իր ծաղրը արտահայտել տրամաբանված ու հանրամատչելի, այնպես որ մեսիջը տեղ հասնի (այսինքն ահռելի տարբերություն կա սովորական հայհոյանքների ու այդ ծաղրի միջև):
Բոլոր այն քննադատությունները, թե ինքը տափակ ա, կոռեկտ չի, և այլն, համարում եմ դասական քաղքենիություն, կամ մակերեսայնություն, այսինքն մարդիկ տեսնում են ծաղրը ու չտեսնելու են տալիս պատճառները և իմաստը (ա լյա Կենտրոնի Պետրոս):
Si vis pacem, para bellum
Har-am (16.12.2016), John (17.12.2016), Lion (16.12.2016), Mr. Annoying (17.12.2016), Անվերնագիր (18.12.2016), Արշակ (17.12.2016), Նաիրուհի (17.12.2016), Ռուֆուս (17.12.2016), Տրիբուն (17.12.2016)
Ինձ դզել ա էս կուսակցությունը: Ես ուզում եմ գնամ միտինգ, գոռամ՝ «ՔԱՔ, ՔԱՔ, ՔԱՔ, ՔԱՔ»: Սերգոյն էլ Նիկոլից լավ կարա ճղճղա ԱԺ-ի ամբիոնից: Կրկեսը կամբողջանա, ԱԺ-ի նիստերի ուղիղ հեռարձակումներն էլ որակական ավելի շատ դիտումներ կունենան: Ու ասենք դզում են էն պնդումները, որ ՔԱՔ-ւ անլրջացնում ա դաշտը, կամ մարդկանց հուսալքում ա: Ասենք Շմայսը չէ, Գալուստը չէ, բայց ՔԱՔ-ը ու Սերգեյը, հա՞: Եսիմ, սպասենք տենանք ինչ ա լինելու: Ներկա կանոնադրությունը, որը կայքում են դրել, հակաօրինական կետեր ունի, բայց կարծում եմ կփոխե ն ու իսկականից կգրանցվեն:
Գժվում եմ ցինիկ ներկայացումների համար:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իհարկե գեղարվեստական բեմադրություն չեմ համարում ))
ըստ իս սա Դանիելյանի վերաբերմունքն է Հայաստանյան քաղաքական դաշտին ընդհանրապես..
էդ առումով կիսում եմ իր տեսակետը, բայց ընդհանուր առմամբ էդ տեսակետն արտահայտելու հեղինակի ոճը՝ ոչ միայն քաք-ի պարագայում, բայց նաև այլ իր պրոյեկտների՝ որքանով որ ինձ հանդիպել են, անձամբ ինձ մոտ առանձնակի ոգևորություն չի առաջացնում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մի հատ էլ անճաշակ ծաղր, լրիվ թեմայի սահմաններում (զգույշ, հայհոյանքներ կան):
••Սեղմել՝ ցույց տալու համար
Si vis pacem, para bellum
Ինքը երգիծաբան ա ու կարա ամեն ինչ էլ ասի ու անի... կրիմինալ բան չկա... խնդալու ա... He is funny…
Եղբայր ուզում ես բառախաղի մեջ մտնե՞նք, թե՞ իրոք չես ջոգում ինչ եմ ասում..
նորից.
Դանիելյանի ոճը՝ իր մտքերն ու վերաբերմունքն արտահայտելու իր ձևերը, ոչ միշտ են, որ կարող են ինձ դուր գալ:
իր մտքերը մատուցելու իր ձևերի դուր գալ/չգալն էլ համարում եմ ճաշակի հարց:
բայց՝ Դանիելյանին տափակ համարելով, ես ինձ երբեք թույլ չեմ տա քաղքենի համարել մարդկանց, ում ինքը դուրա գալիս:
իսկ ինչ վերաբերվումա քո հետաքրքրությանը կոպրոֆիլների հանդեպ՝ ըստ իս դա էլ ճաշակի հարցա..
ու թեև անձամբ ինձ համար զզվելիա, բայց արի ու տես, որ լիքը հետաքրքրվողներ կան դրանով![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
իսկ քո կարծիքով ՀԱԿ–ը նորից ընտրությունների ա գնում Լևոնին դնելով առաջին տեղում էդ մտավորական խավին գրավելու ա որ գան ընտրությունների՞։ Ասենք ինչի պիտի գնաս ընտրես ՀԱԿ եթե գիտես որ անգամ եթե անցնի էլ խորհրդարան (ինչի ես անձամբ խիստ կասկածում եմ) Լևոնը էլի վեր ա կենալու ու իրա սնափառ դեմքով նորից հայտարարի որ «Նախկին նախագահին պալոժ չի գնալ տենց մանր մունր պատգամավոր–օրենք–մօրենք խաղալ»։ Ասենք ինչով ա սա ավելի նախընտրելի ՔԱՔ–ից։ Բացի դրանից Լևոնի մառազմն արդեն լռիվ չափ ու սահման անցել ա։ Դրա կուլմինացիան էսօրվա ելույթի հետևյալ հատվածն էր։
Սրանից ավելի դեբիլ, անասուն, իրականությունից կտրված միտք էսօրվա Հայաստանում դժվար ա ասել։ ՈՒ էս վերևի միտքը լրիվ տեղավորվում ա Սերժի ու ՀՀԿի տրամաբանության մեջ «մենք ստեղ կապ չունենք որ արտագաղթում են, սաղ Ադրբեջանն ա մեղավոր»։«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կարիք չկա նաեւ բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետեւանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլեւ նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետեւանքներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տեւական վտանգի պատճառով։
Ես որ Հայաստանում լինեմ ընտրության օրը ու ՔԱՔ գրանցված լինի, ՔԱՔ կընտրեմ։
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 17.12.2016, 19:36:
Ներս ջան, հաջորդ ընտրությունների նշաձողն էսօր դրվեց։ ՔԱՔը անցավ պատմության գիրկը։ Մնացածը հետո մանրամասն կգրեմ, տրամս լավ ա, տնից դուրս տժժում եմ, հեռախոսով եէս թեման ստեղծել էի տրամադրությունները ստուգելու համար, ինչ մտածքւմ էի, ճիշտ էր։ Մնացածը հետո, հերթով, շարքով, կարգով։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դու ըստ էության ամրապնդում ես իմ վերաբերմունքը՝ քաղաքականության բաժնում խոսելով ոճից, ձևերից, դուր գալ չգալուց, ճաշակից: Սրանցից ոչ մեկը քաղաքական կատեգորիա չի, իսկ այն ինչ անում է Սերգեյ Դանիելյանը, չի անում դուր գալու համար, ավելի շուտ հակառակը, անում է դուր չգալու համար, ու ճաշակը ստեղ անելու բան չունի: Ու իբր քեզ թվում է, թե սա կոպրոֆիլիա է, ու իբր քեզ թվում է, թե ես կոպրոֆիլների հանդեպ հետաքրքրություն ունեմ, չես զգու՞մ, որ ասածներիդ մեջ ճշմարտության հավանականությունը քիչ է ։Ճ
Չնայած, կարող ես ինձ հիմար համարել, դրանից բան չի փոխվում։ Ասեմ քեզ, որ մեր մեջ տարածված քաղքենիությունը հնարավոր է, որ հայերիս խնդիրների արմատական պատճառներից մեկն է։ Կարող ա վիրավորական հնչի, վիրավորվողները կարղ են գալ ու գլուխս ջարդել, բայց ոնց որ ասել է Ջորդանո Բրունոն՝ երկիրը կլոր է ու պտտվում է արևի շուրջը։
Si vis pacem, para bellum
Քաղաքական ոճից ու ձևերից խոսում էր դեռ Մաքքիավելլին իր «Արքայզն»-ում:
Բայց, եթե դու Սերգեյ Դանիելյանին լուրջ քաղաքական կատեգորիա ես համարում, ապա, ինչպես կասեր Ֆաինա Ռանևսկայան, եթե հիվանդը շատ է ուզում ապրել, ապա բժիշկներն անզոր են..
Արտահայտածդ միտքը հիմարություն որակելով՝ ես քեզ հիմար չեմ անվանել, իսկ հայերի խնդիրներում պակաս արմատական դեր չունի այլախոհներին պիտակավորելը:
քո հետաքրքրությունների վերաբերյալ էլ՝ այնքան կապ չունի, թե ինչ է ինձ թվում, որքան՝ թե ինչ ես դու ինքդ ասում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ