User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)

    Դերասան Սերգեյ Դանիելյանն ու լրագրող Արման Սուլեյմանյանը որոշել են հիմնադրել ՔԱՔ կուսակցությունը (Քաղաքացիական ակտիվ քայլ):

    Ստորև իրենց կանոնադրությունը, վերցված կուսակցության պաշտոնական կայքից.

    Քաղաքացիական Ակտիվ Քայլ» կուսակցության կանոնադրություն

    Ամբողջական անուն: «Քաղաքացիական Ակտիվ Քայլ»

    Կարճ անվանումը: ՔԱՔ.

    Ընդհանուր դրույթներ
    1.1. ՔԱՔ կուսակցությունը մարդկանց կամավոր հիմունքներով հիմնված միավորում է: ՔԱՔ-ի նպատակն է՝ մասնակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր տեսակի ընտրություններին:

    1.2. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է սահմանադրական նորմերի վրա և կարգավորվում է գործող օրենքներով:

    1.3. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է կամավորական, հավասարության, օրինականության, ազնվության և պարկեշտության սկզբունքների վրա : Այլ բառերով ասած՝ նամուս-թասիբի վրա է հիմնված:

    1.4. ՔԱՔ-ի գործնեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով:

    ՔԱՔ-ի նպատակները և մարտահրավերները
    2.1. ՔԱՔ-ի հիմնական նպատակներն են:

    Ստանալ ԱԺ մանդատ և օգնել հզոր, կայացած կուսակցություններին՝ զբաղվել բանակի և հասարակության թալանով: Օգտագործել պետական լծակները՝ պետական բյուջեն մսխելու համար: Վերջապես ազնիվ, թափանցիկ քաղաքական դաշտ ստեղծել:
    — ՔԱՔ կուսակցության հիմնադիրները՝ Սերգեյ Դանիելյանը և Արման Սուլեյմանյանը, շահ չհետապնդող անձինք են, որոնց նպատակը քաղաքական դաշտին գնահատական տալն է, ինչպես նաև քաղաքական դաշտի առողջացումն է:

    2.2. ՔԱՔ-ի գլխավոր նպատակն է ավարտի հասցնել իխող կուսակցության քրտնաջան աշխատանքը և կառուցել հրաշք, բարգավաճ, առաջ ընթացող, ցնցող, ծովից ծով Հայաստան:

    2.3 ՔԱՔ-ի նպատակն է՝ ամեն ինչ անել, որ քաղաքական էլիտան դառնա ՔԱՔ-ին հավասար: Հեռու պահել հասարակությանը բանակի, տնտեսական, բնապահպանական և այլ պրոբլեմներից, որ չներվայինանան: Օգնել իշխանությանը՝ վախի մթնոլորտ ստեղծել: Հանրապետության փլուզումից հետո օգնել իշխանությանը՝ անարգել հեռանալ արտասահման և վայելել երկրից դուրս բերած կապիտալը:

    III. ՔԱՔ-ի պարտականությունները

    3.1. ՔԱՔ-ը պարտավոր է միշտ մնալ օրինականության դաշտում

    — միևնույն ժամանակ կուսակցության անդամները օրենքի շրջանակներում անելու են այն, ինչ իրենց սիրտը ու միտքը կթելադրի:

    — Պարտադիր, բայց ոչ պարտադրված համաձայնեցնել իշխանության հետ իր քայլերը: Ազատ արտահայտել իր դիրքորոշումը, որը միշտ կհամընկնի իշխանության դիրքորոշնան հետ :

    — օգտվել բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են կուսակցության անդամների համար,:

    — անցկացնել բոլոր կազմակերպչական հարցերը օնլայն qaq-online.com կայքի միջոցով, քանի որ դեռ կուտակած գումարներ չունենք, որ վարձակալենք տարածքներ ու դահլիճներ:

    Մաքսիմալ կերպով թափանցիկ ներկայացնել իր գործնեությունը կայքի միջոցով և համաձայնեցնել բոլոր հարցերի լուծումը այլ կուսակցություների հետ, իրենց համարելով ՔԱՔ-ի ընկեր, ՔԱՔ-ի բարեկամ, ՔԱՔ-ի կոլեգաներ:

    Անդամագրումը
    4.1. Անդամագրումը կամավոր է և ինդիվիդուալ

    4.2. ՔԱՔ-ի անդամ կարող է դառնալ ցանկացած անձ, ով 18 տարեկան է և անդամագրվել է qaq-online.com կայքի միջոցով: Սակայն հիմնական աշխատանքը տարվելու է 30 անց մարդկանց հետ: Երիտասարդները թող հեռու մնան ՔԱՔ-ից:

    4.3. Օտար երկրներում ապրող մեր հայերենակիցները նույնպես կարող են լինել մեր անդամները: Նրանց գործնեությունը կազմակերպվելու է ՀՀ օրենքների համաձայն:

    4.4. Կուսակցական դառնում են բոլորը, ովքեր կանդամագրվեն qaq-online.com կայքում և կտրամադրեն իրենց տվյալներն առցանց:

    4.5. ՔԱՔ-ի անդամներին ոչ մի կուսակցական տոմս չի տրամադրվելու, քանի որ գաղափարախոսություն կրելն ավելի կարևոր է:

    4.7 ՔԱՔ-ի ցանկացած անդամ կարող է դառնալ մեր դեսպանը ԱԺ-ում, որովհետև մյուս կուսակցությնները առանց ՔԱՔ-ի բան չեն կարող անել:

    4.8 ՔԱՔ-ի անդամի հեռացումը կուսակցությունից կատարվում է հիմնադիրների որոշմամբ, եթե վերջինս դավաճանում է մեր սկզբունքները և կամ օգտագործում է մեզ իր սեփական շահի համար:

    .ՔԱՔ-ի անդամը իրավունք ունի.

    — ընտրել և ընտրվել

    — ստանալ ցանկացած տեղեկատվություն մեր կայքի միջոցով մեր մասին և ընդհանրապես:

    — օգնել ում ուզում է և ինչպես ուզում է

    — դիմել հիմնադիրներին, եթե ուզում է ընտրվել և անկապ գումար ստանալ պետբյուջեի հաշվին՝ դրա դիմաց ոչ մի բան չանելով:

    — մասնակցել ՔԱՔ-ի միջոցառումներին

    — նամակով դիմել մեզ կուսակցության շարքերից հեռանալու դեպքում

    4.8. ՔԱՔ-ի անդամը պարտավոր է

    -տեղեկացնել հիմնադիրներին իր բուռն քաղաքական կյանքի մասին, եթե ինքը գործուղվի ԱԺ, որպես պատգամավոր:

    — ՔԱՔ-ի անունը բարձր պահել:

    4.9. ՔԱՔ-ի անդամ լինելը դադարեցվում է եթե.

    — մարդը մահանում է,

    Դուրս գալու մասին ՔԱՔ-ի անդամը պետք է տեղեկացնի մահվանալուց հետո:

    ՔԱՔ-ի ղեկավար կազմը
    5.1. ՔԱՔ-ի ղեկավար կազմը դերասան Սերգեյ Դանիելյանն է և լրագրող Արման Սուլեյմանյանը,

    5.2. Ղեկավար կազմի մեջ ոչ ոք չի կարող լինել բացի վերոնշյալ երկու անձից, քանի որ իրենք միայն միմյանց են վստահում ու չեն հետապնդում քաղաքական նպատակներ:

    5.3. Բոլոր ժողովները օնլայն են հրավիրվում: Արդյունքում հիմնադիրները նշանակում են այս կամ թեկնածուներին ամենուրեք: Որոշում են բոլոր ֆինանսական խնդիրները և տեղադրում են տեղեկատվությունը կայքում:

    6. Կանոնադրության փոփոխությունները

    6.1. Սույն կանոնադրությունը ինչպես ցանկանանք այնպես էլ կփոխենք:

    VII. Կուսակցության դրամական միջոցները

    —ՔԱՔ-ը միշտ կտեղադրի իր կայքում բոլոր դրամական հոսքերը, ՇԱՆ ՏՂԱ ԼԻՆԵՄ կամ ՄՈՐՍ ԱՐԵՎ սյունի տակ : Մենք միշտ կներկայցնենք բոլոր ծախսերը՝ հասարակությանը պատշաճ տեղյակ պահելոու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.12.2016), Rammstein (16.12.2016), Արշակ (15.12.2016), Ռուֆուս (15.12.2016), Վիշապ (16.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •