Լավ գաղափար ա, բայց մրցակցությունը շատ ուժեղ ա։ Մենակ ԱԺ-ում 131 առանձին ՔԱՔ կա։
Լավ գաղափար ա, բայց մրցակցությունը շատ ուժեղ ա։ Մենակ ԱԺ-ում 131 առանձին ՔԱՔ կա։
-Ո՞մ ես ձեն տալու էս տարի
-ՔԱՔ-ին
-ՀՀԿ-ի՞ն
-Չէ , ՔԱՔ-ին
-ԲՀԿ-ի՞ն
-Դե չէ էլի, ՔԱՔ-ին
-Օրինաց երկի՞ր
-Արա դե Քաղաքացիական ակտիվ քայլ-ին էլի
A long time ago, in a galaxy far, far away...
Տրիբուն (16.12.2016)
Բայց վերջը չասեցիք․ հիմա էդ կուսակցությունը արդեն պաշտոնապես գրանցված կուսակցություն ա ու կարա ընտրություններին մասնակցի՞։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Պետրոսին ասեց, երկուշաբթի կզբաղվեն գրանցելով։ Հուսով եմ կատակ էր անում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Վերջապես մի նորմալ կուսակցություն, անկեղծ ու ճշմարիտ գաղափարախոսությունով ու վճռական դիրքորոշմամբ:
Էս անգամ հույս ունեմ, որ մինչև վերջ կգնան, առանց քաքի համը հանելու :Ճ
Si vis pacem, para bellum
Տրիբուն (16.12.2016)
Վիդեոն էլ նայեցի, միայն դրական կարծիք ունեմ, անհամբեր սպասում եմ գրանցվի, անդամակցեմ:
P.S. Տուֆտեցի, կներեք, հենց նոր անդամակցության հայտ ուղարկեցի՝ https://qaq-online.com/
Հայեր միացեք:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 16.12.2016, 00:58:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (16.12.2016)
Արշ ջան, եղբայր, չհիմնավորվածի բան չկա: «Արդեն փորձել ենք, չի ստացվել»-ն ապաքաղաքական է: Քաղաքականության մեջ պետք է նորից փորձես, ու անընդհատ, քանի հաջողության չես հասել: Սխալներդ ուղելով, մեթոդներդ վերանայելով ու փոխելով, բայց անընդհատ փորձես: Ու քաղաքականության մեջ ամենաքաղաքական պրոցեսներից մեկը ընտրությունն ա: Էնպես որ իմ ասած «ապաքաղաքական» ու «մանիպուլյատիվ» տերմիններին մի ավելացրու քո մանիպուլյատիվ «ջհուդամասոնական» տերմինը, որտև դա էլ է ապաքաղաքական
Իմ հայրենասիրությունն ու ՀԱԿ-ն էլ ստեղ կապ չունեն: Անկեղծ ասած կապ չունի նույնիսկ ՔԱՔ-ը, ինքն անցողիկ, կարճաժամկետ թռոլինգ ա: Իմ խոսքը երևույթի մասին ա: Իմ խոսքը նրա մասին ա, որ չի կարելի քաղաքական ինչ-որ ուժերից դժգոհ լինելու պատճառով քաքը քցել քաղաքականությունը: Չես կարող քարոզել պասիվությունն ու մտածես, որ դա փոփոխություն ա բերելու:
Կրկնում եմ, ինչ-որ բանի հասնելու համար մեծ ակտիվություն ա պետք: Ես չեմ կարծում, որ ընտրությամբ կարելի է փոփոխության հասնել: Բայց հավատում եմ, որ ընտրությունը կարելի է օգտագործել ակտիվություն ստանալու համար, որն իր հերթին շանս ա: ԿԿարողանանք էդ շանսը օգտագործել թե չէ, այլ հարց ա: Բայց այ փորձելն անհրաժեշտություն ա:
ՔԱՔն ու քաքակերպերը քարոզում են տունը լռվել: Էդ լուծում չի: Էդ գլուխն առնել ու փախնել ա, էդ տեղը հավայի լռվել ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (16.12.2016)
Ու շատ վատ ես արել, որ տենց կոչ ես արել: Խայտառակ վատ ես արել:
Ու երբ ասում եմ, որ ձեր օրինակը ցույց է տալիս, էդ չի նշանակում, որ ձեզ եմ համարում իրանցից մանիպուլացված: Ընդամենը նշանակում է, որ եթե էս կալիբրի մարդիկ են էդ հոսքի տակ ընկնում, ուրիշներին մանիպուլացնելու շանսը մեծ ա: Ընդ որում մանիպուլացնողներից մեկը կարող ա դու լինես՝ ինքդ դա չհասկանալով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (16.12.2016)
Արտ ջան, նորից ասեմ․ ես չեմ համարում թե ընդհանրապես ընտրությունները կամ քաղաքականությունը սուտ բաներ են։ ՈՒ ոչ էլ ասում եմ թե ոչինչ պետք չի անել, «ելք չկա» և այլն։ Դու հա՛ փորձում ես իմ ասածը տենց ընկալել/ներկայացնել, էն դեպքում, որ ես էդ հա՛ ժխտում եմ։
Հա, պետք չի հուսահատվել, պետք ա միշտ նորից փորձել ու նոր լուծումներ փնտրել։ Բայց ոչ թե նորից ու նորից նույն պարտվող քայլերն անել ու սպասել, որ էս անգամ հրաշք կկատարվի։ Ես էսօրվա «լրջի մեջ» ընդդիմությունից ոչ մի էական նոր մոտեցում, թարմություն կամ սխալների ուղղում չեմ տեսնում։ Հետևաբան գնալ ու նույն թատրոնը խաղալը իմաստ չունի, դա մարդկանց հուսահատացնում ա, երբ մեծ–մեծ խոստումեր ես տալիս, մարդկանց փողոց ես հանում ու հետո ոչինչ չի լինում։ Ամեն անգամ տենց անիմաստ քայլերից հետո ժողովրդի մի մեծ զանգված վերջին հույսը կորցնելով երկիրը լքում ա։
Պետք չի տարածքը լցնել ոչինչ չփոխող աղմուկով։ Ընտրությունների չգնալը ևս ժեստ ա, վերաբերմունք ա ներկա քաղաքական դաշտի նկատմամբ։ Էս ժողովուրդը ահավոր ոգևորվող, համախմբվելով հրաշքներ գործող ժողովուրդ ա, բայց միջակությամբ, լոլո կարդալով ու ոչ մի նոր լուծում չառաջարկելով չես կարող ժողովրդին ոգևորել։ Հետևաբար պետք չի մարդկանց ուշադրությունը ցրել, շեղել անիմաստ բաների վրա։ Ավելի լավ ա իրավիճակը հստակ գնահատել, անիմաստ աղմուկից ազատվել ու էդ դեպքում նոր լուծումների վրա հասարակության ֆոկուսը ու հնարավորությունը ավելի ա մեծանում։
ՔԱՔին ընտրելը վերաբերմունք ա․ և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության նկատմամբ։ ՔԱՔին ընտրելը շատ հստակ, գունեղ ու ակտիվ քաղաքական գնահատական ա։ ՔԱՔ–ը առաջին հերթին ծաղր ա իշխանության ու դրա սպասարկուների նկատմամբ ու բողոքի ճիչ ա իմպոտենտ ընդդիմության դեմ։ Դրանից ավելի քաղաքական չէր կարա լիներ։
Քեզ թվում ա, թե էդ «ապաքաղաքական» ա, որտև ՀԱԿ ու ընկերների ավանդական ու դիլխոր մոտեցումներից էն կողմ չես պատկերացնում որ ուրիշ բան կարա լինի։
Անիմաստ աղմուկից պետք ա ժողովրդի գլուխն ազատել, որ նոր միտք ձևավորվի։
Հ․ Գ․
ՔԱՔին մանիպուլատիվության մեջ մեղադրելը լրիվ նույն ոճի ու տրամաբանության մեջ ա, ինչ ժամանակին Լևոնին «ջհուդամասսոնական» ասելը։ Հենց դրա համար «ջհուդամասսոնական»–ը ավելացրեցի, որ նմանությունը նկատես։ Որտև ցանկացած քայլ, որ քո մոտեցման հետ չի բռնում, կարելի ա «մանիպուլատիվ» ու «ջհուդամասսոնական» բոբո բառերով պիտակել ու էդ կարա ահագին իմաստալից թվա դավադրությունների վրա ֆիքսվածների համար։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Դու ասում էիր, որ բազմիցս փորձել ենք ու տեսել ենք որ չի ստացվում: Ես ասում եմ, որ դա ապաքաղաքական ու մանիպուլատիվ միտք է: Ես չեմ ասել, թե դու ընտրությունն ու քաղաքականություն սուտ բան ես որակում: Ես ասել եմ, որ քո այդ միտքը ապաքաղաքական է:
Դրանից առանձին, ես ասել եմ, որ նման մթնոլորտ տարածելով մարդկանց որոշակի խմբի հետ են մղում ընտրություններից ու քաղաքականությունից, ներշնչում, որ դրանք անիմաստ բաներ են:
Երբեք նույնը չի կրկնվել: Ես չեմ ուզում խոսակցությունը ՀԱԿ-ին բերել, բայց ստիպված եմ: ՀԱԿ-ն ամեն անգամ նոր բան է փորձել:Հա, պետք չի հուսահատվել, պետք ա միշտ նորից փորձել ու նոր լուծումներ փնտրել։ Բայց ոչ թե նորից ու նորից նույն պարտվող քայլերն անել ու սպասել, որ էս անգամ հրաշք կկատարվի։ Ես էսօրվա «լրջի մեջ» ընդդիմությունից ոչ մի էական նոր մոտեցում, թարմություն կամ սխալների ուղղում չեմ տեսնում։ Հետևաբան գնալ ու նույն թատրոնը խաղալը իմաստ չունի, դա մարդկանց հուսահատացնում ա, երբ մեծ–մեծ խոստումեր ես տալիս, մարդկանց փողոց ես հանում ու հետո ոչինչ չի լինում։ Ամեն անգամ տենց անիմաստ քայլերից հետո ժողովրդի մի մեծ զանգված վերջին հույսը կորցնելով երկիրը լքում ա։
1. 2007-2008-ին փորձել է իշանությանն առաջին անգամ շատ կոպիտ պիտակելով մարդկանց հավաքել, հետո փորձել է բողոքի ցույցերին զուգահեռ իշխանությունից մասեր պոկելով (զինդատախազ, պատգամավորներ, ՊՆ ներկայացուցիչներ) շարժմանը ուժ հաղորդելով իշխանափոխություն անել: Չի ստացվել:
2. Մի քանի տարի անց փորձել է հանրահավաքային շարժումը ակտիվ պահելով գնալ իշխանության հետ երկխոսության, փոխզիջումների հույս ունենալով: Չի ստացվել:
3. Հետո նախաձեռնել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, փորձելով հայտնի բուրժուաներից մեկին օգտագործելով խառնել քաղաքական դաշտը, օգտագործելով նրա մարդկային ու ֆինանսական ռեսուրսը, փոփոխության հասնել: Չի հաջողվել:
Երեք դեմքերի միակ ընդհանրությունը պայքարն ու պարտությունն են: Վերջակետ: Մեթոդները տարբեր են:
Սրանից հետո կանգնել ու ասել «նշանակում է ընտրությամբ փոփոխություն չի լինի», «նշանակում է երկխոսությամբ փոփոխություն հնարավոր չէ», «նշանակում է բուրժուադեմոկրատական հեղափոխություն հնարավոր չի», կներես, կոպիտ եմ ասելու, ընդամենը քաղաքական անմեղսունակություն է: Սրանցից յուրաքանչյուրը ոչ թե նշանակում է, որ այս կամ այն մեթոդով հնարավոր չէ հասնել փոփոխության, այլ որ կոնկրետ դեպքերում գրանցվել է անհաջողություն:
Ընտրության չգնալը ժեստ է: Ընտրությունը բոյկոտելը՝ այն տապալելով հզոր ժեստ: Միայնակ ընտրության չգնալը «քաք սրտի քաք մխիթարանք է», իմաստավորված միայն համատարած կազմակերպելու, ընտրությունը տապալելու դեպքում: Ես արդեն թեմայում նշել եմ, որ իշխանությունը հաջողացրել է ստեղծել էն մեխանիզմը, որ մեր մոտ ընտրությունների բոյկոտով այն չի տապալվում: Չես կարող էնքան մարդ հավաքես, որ էդ նպատակին հասնես: Երբ կկարողանաս, կարող ենք խոսել էդ տարբերակի մասին: Ներկայումս մենք խոսում ենք միայն «քաք սրտին քաք մխիթարանքի» մասին:Պետք չի տարածքը լցնել ոչինչ չփոխող աղմուկով։ Ընտրությունների չգնալը ևս ժեստ ա, վերաբերմունք ա ներկա քաղաքական դաշտի նկատմամբ։ Էս ժողովուրդը ահավոր ոգևորվող, համախմբվելով հրաշքներ գործող ժողովուրդ ա, բայց միջակությամբ, լոլո կարդալով ու ոչ մի նոր լուծում չառաջարկելով չես կարող ժողովրդին ոգևորել։ Հետևաբար պետք չի մարդկանց ուշադրությունը ցրել, շեղել անիմաստ բաների վրա։ Ավելի լավ ա իրավիճակը հստակ գնահատել, անիմաստ աղմուկից ազատվել ու էդ դեպքում նոր լուծումների վրա հասարակության ֆոկուսը ու հնարավորությունը ավելի ա մեծանում։
Այո, միայն ու միայն վերաբերմունք իշխանությանն ու ընդդիմությանը, իսկ էս դեպքում ավելի շատ ընդդիմությանը: Որովհետև բոլորս ունենք սպասելիքներ, փոփոխություն ենք ուզում, ու դրա լուծումը պատկերացնում ենք միայն ընդդիմությունից: Ամեն մեկի իրավունքն ա էդ որոշում կայացնելը: Բայց ֆիքսենք. ՔԱՔ-ը չի լինելու ընտրացուցակում: Ֆիքսենք, եթե լինի, ուրեմն իշխանական պրոյեկտ է՝ միանշանակ: Որովհետև ինքը չի բավարարում տարրական չափանիշներին, որպես կուսակցություն գրանցվելու համար: Բայց ՔԱՔ-ն իսկի թեմա էլ չի:ՔԱՔին ընտրելը վերաբերմունք ա․ և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության նկատմամբ։ ՔԱՔին ընտրելը շատ հստակ, գունեղ ու ակտիվ քաղաքական գնահատական ա։ ՔԱՔ–ը առաջին հերթին ծաղր ա իշխանության ու դրա սպասարկուների նկատմամբ ու բողոքի ճիչ ա իմպոտենտ ընդդիմության դեմ։ Դրանից ավելի քաղաքական չէր կարա լիներ։
Թեման... կգրեմ հաջորդ մեջբերումից հետո:
Վերում արդեն գրեցի, որ ՀԱԿ-ը տարբեր ձևեր է փորձել, հետևաբար եթե մեր քաղաքական դաշտում կա մեկը, որ ոչ թե դիլխոր մոտեցում ունի, այլ անընդհատ նոր տարբերակներ է փորձում, անկախ նրանից թե դու դրանց մասին ինչ կարծիք, էդ ՀԱԿ-ն ա: Ցավոք:Քեզ թվում ա, թե էդ «ապաքաղաքական» ա, որտև ՀԱԿ ու ընկերների ավանդական ու դիլխոր մոտեցումներից էն կողմ չես պատկերացնում որ ուրիշ բան կարա լինի։
Անիմաստ աղմուկից պետք ա ժողովրդի գլուխն ազատել, որ նոր միտք ձևավորվի։
Էս պահի դրությամբ, դու ճիշտ ես, ինքն էն վիճակում ա, որ վաղն ընտրություն լինի, չի անցնելու: Բայց վաղը ընտրություն չի, վաղը մեր համագումարն ա (որտեղ, ի դեպ, պատվիրակ եմ) ու վաղը կամ կկարողանանք պայքարի նոր ուղղութուն ու ձև մշակել, որով կփորձենք բոլորին տանել հաղթանակի, կամ էլ ձեզ կթողնենք ՔԱՔ-ի ու «քաք սրտին քաք մխիթարանքի» հույսին:
Ամեն դեպքում ՔԱՔ-ն անցողիկ թեմա է: Հուսամ, որ մինչև ընտրություններ էլ չի ձգի էս թեման: Որ ձգեց էլ, դրանից հետո մաքսիմում մի քանի ամսում դառնալու ա լավագույն դեպքում մի քանի հաջող ու անհաջող անեկդոտի առարկա:
Իսկ քաղաքականությունը ու հույսը լրիվ ուրիշ տեղ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մենակ այն որ ՔԱՔը այսքան քննարկում և տալ-ու-առնելու թեմա ա բացում, արդեն իսկ դրական առաջխաղացում ա՝ լինես ՔԱՔին կողմ, թե՝ դեմ։
Իսկ ընտրությունները անկապ գաղափար են նույնիսկ ուղիղ ժողովրդական երկրներում։ Էլ ներկայացուցչական ժողովրդավարությամբ երկրներում էլ չասած՝ բացահայտ ծաղրանք ա։ Կլիշե դարձած «ամեն երկիր ու հասարակություն արժանի է իր կառավարողներին»-ը վիճակագրական փաստ ա։ Չես կարա «operation liberty»-ով աութոկրատիան դարձնել ժողովրդավարություն։ Միայն կարող ես քաքի համը հանել, որը կարող ա ծնունդ տալ մի գործընթացի, որ երկու սերունդ հետո կարող ա և մարդու իրավունքները հարգող հանրություն կերտի։ Այսօր հայ հասարակությունը հենց ՔԱՔ ին արժանի վիճակում ա։ Իսկ եթե ոչ, ապա ՔԱՔը շատ արագ կդառնա և՛ մշակութային, և՛ քաղաքական վիժվածք։
Հիմա լուծումը ինչո՞ւմն ա։ Ամեն մարդ պիտի իր գործը անի, ու լավ անի՝ թքած ունենալով թե ով է կառավարության գլխին կանգնած։ Եթե համը հանեն, հա՛, դուրս արի քաղաքացիական անհնազանդության ակցիաների։ Բայց երկիրը երկիր է դառնում ոչ թե գլխից, այլ առողջ մարմնից, որը ճիշտ գլուխ էլ կունենա այդ դեպքում։ Իսկ մարմինը ուժեղացնելու համար այսպիսի ՔԱՔեր էլ են պետք, որ հանրությունը հասկանա թե որն է քաքը, ու մեջից հանի դուրս գցի։ Թե չէ հա հույս ունենալով թե «էս ա, էս ա, մյուս ընտրությունները վերջապես լուծելու են բոլոր խնդիրները» խաղամոլի անուրջներ են, ով համոզված է, որ էս ա մյուս խաղը իր կյանքը շուռ է տալու։ Էս ՔԱՔը խաղամոլներին ասում ա՝ ձեր ընտրած խաղը՝ քաք ա։ Ու այս հասկանալուց հետո էլ, մարդիկ կարող ա ասեն տո թքած էս բոլորի վրա, արի ես իմ գործը լավ անեմ, ու նպաստեմ առողջ հասարակության ձևավորմանը։ Իսկ առաջնորդները այդ դեպքում բնականորեն առաջ կգան...
John (17.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ