Alphaone (13.12.2016), Sambitbaba (14.12.2016)
Առաջարկում եմ "Գրական Դիմակ" անունը փոխել ու սարքել "Գրական Սամ"
Արէա ջան, առաջին հերթին շնորհակալ եմ շատ, որ ինձանից այնքան մեծ սպասումներ ունես, որ համարում ես, որ ես ամեն ինչ կարող եմ գրել...
Բայց իմ տեսությունը դու ցավոք, քիչ այլ կերպ ես ընկալում... Ես ոչ թե ասում եմ, որ փորձը չպետք է կրկնվի՝ հակառակը, այն կարող է կրկնվել որքան ուզես, - ես ասում եմ, որ կյանքը մեկ անգամով չի վերջանում և յուրաքանչյուրը բազմաթիվ փորձեր է ապրում: Բայց եթե որոշել ես, որ մի կյանքը քեզ չի հերիքել ինչ-որ փորձ ապրելու համար, ուրեմն վերադարձիր որքան կուզես ու կրկնիր ինչ կուզես, հավերժությունը վկա...
Բայց չեմ կարծում, թե գործն այդ մասին է...
Իհարկե, իմ ՝ հեղինակը չլինելու լիքը այլ պատճառներ կան, բայց, քանի սկսել եմ ավեի լավ է, միանգամից գործի մասին էլ ասեմ:
Մտահղացումն ինձ դուր եկավ: Ու մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հենց ծնունդն է նկարագրված: Ավելին: Առաջին նախադասություններն անմիջապես հիշեցրին ինձ վաղուց մոռացած մի ֆիլմ, Շլյոնդորֆի (կարծեմ) "Երկաթե թմբուկը" ֆիլմը, նկարահանված Գյունտեր Գրասի համանուն հրաշալի գրքի հիման վրա: Հենց այդպես է սկսվում, ծնունդով:
Բայց ցավոք, ինձ միայն այդ սկիզբը դուր եկավ, որովհետև հետո արդեն...
Իմիջիայլոց, որ նորածինն սկսեց կասկածել, որ հսկան ծանոթ է, ինձ թվաց, որ դա հայրն է, այլ ոչ թե մայրը, որովհետև երեխան չի կարող կասկածել, ճանաչու՞մ է մորը թե ոչ: Եվ նույնիսկ Ալֆայի ասած ենթագիտակցությունն էլ այստեղ չի աշխատում, քանի որ վաղուց հայտնի է կարծեմ, որ երեխան նախքան ծնվելն էլ արդեն ամեն ինչ լսում է: Իսկ իմ կողմից ես լրիվ հնարավոր կարող եմ համարել, որ եթե լսում է, ուրեմն շատ հնարավոր է, որ տեսնում էլ է, և այդ պաճառով, հայրն, օրինակ, հանգիստ կարող էր ծանոթ թվալ...
"մա՜, մաաա՜... մա-մա՞..." ճիչն ընդունել կարելի է միայն որպես ալեգորիա, իհարկե, որովհետև առաջին ճիչով երեխան ոչ թե կանչում է մորը, այլ հաղթահարում է մուտքը ֆիզիկական աշխարհ, այսինքն, հավանաբար, դա նրա առաջին ցավի ճիշն է: Երևի թե այդպես ճչում է նաև աստերոիդը, երբ անօդ տարածությունից մտնում է Երկրի մթնոլորտ...
Բայց կան մի քանի բաներ, որ նույնիսկ որպես ալեգորիա չեն մարսվում և այդ մասին պետք է ասել անպայման: Նորածին երեխան ի՞նչ գիտի, թե ինչ ասել է սեղան, ինչ ասել է գդալ... Եթե այսպիսի թեմա է վերցված, ուրեմն պետք է աշխատել նման վրիպակներ թույլ չտալ: Հանգիստ կարելի էր յոլա գնաալ առանց իրերի անունները հիշատակելու:
Սա շատ կարևոոր է:Վախ... ի՞նչ է իրեն անելու այդ հսկան։
Այսպես չի կարելի մտածել: Եթե կյանքը սպառնալիք լիներ, մենք բոլորս հիմա այստեղ չէինք լինի, որովհետև մենք մեր սեփական կամքով ենք գալիս այս աշխարհ:
Նորածինն ի՞նչ գիտի, թե ինչ է վախը: Ինչու՞ պիտի նորածինն ինչ-որ բանից վախենա: Վախը նորածնի մեջ գոյություն չունի, վախը երեխայի մեջ սրսկում են ծնողներն արդեն, ուսուցիչները, մեծերը մի խոսքով, երբ սկսցում են սովորեցնել նրան զգուշությանը, կասկածամտությանը և նման այլ բաների:
Նորածինը դեռ չի կորցրել իր ամբողջականության զգացումն աշխարհի հետ, և ուրեմն չի կարող վախ ունենալ ինչ-որ բանի հանդեպ: Մարդ կարո՞ղ է վախենալ, ասենք, իր ականջից: Կամ քիթը կարո՞ղ է վախենալ ամբողջ մարմնից կամ, օրինակ, աչքից:
Եթե նորից վերադառնանք իմ համոզմունքներին, երեխաները մինչև մոտավորապես չորս-հինգ տարեկան պահպանում են իրենց հիշողությունն անցած կյանքերի մասին, և ուրեմն ես չէի կարող գրել գդալով մաքրելու մասին, Ալֆա ջան... Երեխաների հիշողությունները մաքրում են ծնողները, մեծերը, երբ չեն հավատում այդ հիշողություններին և ստիպում են երեխաներին ցնորք համարել դրանք... (Տես, օրինակ, "Երևակայական ընկեր" թեման):Աչքիս համ էլ Սամն ա, էս էլ հաջորդ կյանքն ա, նախորդի հիշողությունները մաքրել են՝ գդալով ))
Դե, պատմվածքը հենց այդ պահից էլ սկսվու՞մ է կարծես... Ասածդ մնացած ամենի հետ համաձայն եմ:Երեխան մոր փորի մեջ էլ ա ազատ շարժվում: Մենակ բուն դուրս գալու պահին ա, որ վերջույթներն անշարժ են զուտ տեղ խնայելու համար:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ո՞նց ստացվեց, որ այլ կերպ եմ ընկալում
Իմ կարծիքով պատմվածքում նկարագրված է մեկը, ով առնվազն մեկ անգամ արդեն ապրել է. խոսելու ցանկությունը, հիշողությունների ջնջված լինելը, վախը և այլն դրա մասին են հուշում։
Գումարած դրան մոր դիմագծերի ծանոթ լինելը, մորը ճանաչելը հուշում են որ անցյալում նրանք արդեն պիտի որ ծանոթ լինեին։
Էս երկու փաստը համադրելով կարելի ա կարծել որ ինչ-որ մեկը, քո տեսությանը համաձայն, իր հերթական «փորձն» է սկսում, որը կրկնություն է իր նախորդ փորձի։
Մեկնաբանություններն ավելի հետաքրքիր են քան հենց գործը.
Sent from my HTC Desire 530 using Tapatalk
"Non est ad astra mollis e terris via."
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Arpine (15.12.2016)
Sambitbaba (14.12.2016)
Ուրեմն եկ սպասենք հեղինակին, Արէա ջան:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Էլի կա՞ն կարծիքներ. շուտով կիմանաք հեղինակին։
Հեղինակ` Ծլնգ։
Sambitbaba (17.12.2016), Smokie (02.01.2017), Աթեիստ (16.12.2016), Արէա (16.12.2016)
Սպասենք մանրամասներին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Arpine (16.12.2016)
Ճիշտն ասած չգիտեմ ինչ կարգի մանրամասներ են ակնկալվում, բայց փորձեմ մի քիչ պատմել գրվածիս ծնունդի մասին, ու արտահայտված տպավորությունները մեկնաբանեմ այդ կոնտեքստում։
Գրական դիմակին գործ ներկայացնելու միտքը առաջացավ «դիմակ խաղալու» հրավերքից հետո. թե դիմակ ենք խաղում, գոնե ստեղծագործական հաճույք էլ ստանանք... բայց չգիտեի ինչ ու ինչի մասին գրել։ Հետո հիշեցի, որ վերջերս մի երաժշտության տեսության թեմայով տեսանյութ դիտելիս հրապուրվել էի ապոջիատուռայի (appoggiatura) գաղափարով, և ինչպես հարմոնիայից դուրս ելևէջը ու արագ՝ երբեմն մեկ նոտայով, վերադարձը նույն հարմոնիային հարստացնում են երաժշտական մոտիվը ինտրիգայով` փոխակերպելով տաղտկության մակարդակի դուրալի մոտիվը մի պայքարի՝ հարմոնիայի ու էնթրոպիայի միջև։
Ես էլ, երաժշտությունից հեռու մարդ լինելով, որոշեցի ստեղծել մի «գրական ապոջիատուռա»-յով մոտիվ (ի դեպ, եթե անուն ընտրելիս լինեի այս գործին, հենց սա էր լինելու ընտրությունս, բայց այս անգամ չէի ուզում մտադրությունս նախօրոք հայտարարել՝ գերադասելով լսել տպավորությունները բուն գործից)։ Այսպիսով, գործը իսկապես ինքնանպատակ էր (StrangeLittleGirl-ը սա ճիշտ կռահեց). փորձել էի գրել մի գործ, որը իր հարմոնիայի խանգարումներով կստեղծեր լարում, ինտրիգ, ու որը կավարտվեր «մեկ նոտայանոց» լուծում-վերադարձով հարմոնիկին (resolution)։ Այս խնդրի պայմաններում սյուժեն ինչ-որ չափով անկարևոր էր ինձ համար՝ միայն թե ընձեռներ ռեալիստիկ տագնապի կոնտեքստ և մեկ բառանոց «հարմոնիային վերադարձի » հնարավորություն։ Ու շատ հեշտ գտնվեց մանկական սթրեսային լացի (վախ եմ անվանել, բայց պարտադիր չի վախ լինի) ու մորը իբրև փրկություն հայտնաբերելու հակատեղումը որպես ապոջիատուռայի հումք։
Ստեղծագործության կառուցվածքը այս առումով հետևյալն է.
- Արթնացում, լույսի ներթափանցում՝ լավատեսության ներշնչանք (հարմոնիայի սկիզբ)
- Գույների զանազանություն՝ համ ու հոտի ներթափանցում (հարմոնիկ մոտիվի խորացում)
- Հետաքրքրասիրությունից ծնված ձգտում դեպի գույները՝ մոտիկն ու հեռուն (հարմոնիայի անձնավորում գլխավոր կերպարի կողմից)
- Շարժումների սահմանափակում՝ տագնապի սկիզբ (առաջին ապոջիատուռան, որը առեվանգում է հարմոնիան)
- Տագնապի խորացում (հարմոնիան լրիվ մարում է)
- Դադար տագնապից այլ անձի մերձվարության պատճառով (ապոջիատուռայի լուծարման փորձ)
- Անծանոթը հսկա է, ով իր մոտ է տանում հերոսին. տագնապին նոր էներգիա է ներարկվում (լուծարման փորձը կասեցվում է, հարմոնիայի մասին հիշող մնացե՞լ է)
- Հսկան կարող է և ծանոթ լինել (ևս մեկ փորձ ապոջիատուռայի լուծարման)
- Ճիչը ձևավորված է արդեն (ապոջիատուռան արդեն իր մոտիվն է ստեղծել, միապաղաղ անհանգստություն, հարմոնիային դեռ չենք վերադառնում)
- Հսկայի ձայնը ծանոթ է, հերոսի արտաբերածն էլ ջինջ է իր պարզությամբ (շուտափույթ լուծարման հստակության հոտ է գալիս)
- Հսկան հերոսի մայրն էր, տագնապն էլ՝ մանկական (մեկ-բառանոց ապոջիատուռայի լուծարում, և վերադարձ լավատեսությամբ լի հարմոնիային)
Եթե հանվեր ապոջիատուռան, ապա մոտիվը կլիներ՝ երեխան արթնացավ, մայրը մոտը եկավ. բավականին հաճելի, բայց հենց իսկ դրանով տաղտկություն առաջացնող մոտիվ։ Իսկ ապոջիատուռան ստեղծում է պայքար՝ իմաստավորելով մոր դերը որպես երեխայի տագնապների փարատող։
Սյուժեի իմաստով գործը էսքիզ էր. 7-8 ամսեկան երեխայի արթնանալու մի 5 վայրկյանների հուզային նկարագրություն։ Ոտքերի կապվածությունը շատ խորիմաստություն չի պարունակում. կարող է լինել և՛ բարուրվելուց (հեղինակը ծոնոթ է և' արդի ծնողության նորմերին, և' դրանց ժղտող պրակտիկաներին), և՛ քնի ընթացքում վերմակով փաթաթված լինելուց, և' նույնիսկ կիսա-արթուն անշարժունակությունից։ Նաև չկար փորձ ինչ-որ խորիմաստ փիլիսոփայության տարածման վերամարմնավորման կամ մահ-ու-ծնունդի վերաբերյալ։
Գործի իմաստը հենց ընթերցողին պայքարով բեղուն կարճ մոտիվի ներկայացնելն էր։ Կարելի է ասել՝ երաժշտություն էի գրում ինձ հասանելի միջոցներով՝ գրական խոսքով։ Եվ այո՛, համաձայն եմ, քննարկումները ավելի հետաքրքիր էին քան ինքը գործի սյուժեն։ Բայց դա էլ հիմնական նպատակն էր՝ արթնացնել երևակայություն կերտող հույզեր «ունկնդրի» մոտ։ Այնպես որ, կարծես թե փորձս հաջողակ էր այդ իմաստով...
Որակի համար էլ ասեմ, որ գործը գրվել է մեկ ժամից կարճ ժամկետում ու չի ենթարկվել հետագա վերամշակման (Alphaone-ը սա ճիշտ էր նկատել)։ Ինձ հետաքրքիր էր հենց ապոջիատուռայի ստեղծման փորձը, ու այս գործը «proof of concept» էր այդ մտադրության սահմաններում։ Երբ հասկացա, որ հաջողվել է փորձը, հետաքրքրությունս կորավ։ Բայց մտածեցի՝ մեկ է կուտվի, քանի որ շարադրանքը երեխայի անձից է արված։
Ու տենց...
Appoggiatura...
Հուզիչ բառ է: Ինձ, օրինակ, հուզեց:
Կան էսպիսի բառեր՝ միանգամից հարգանք են ներշնչում: Ու հա, նաև ինչ ուզենաս, կարող ես այդ բառի մեջ խցկես:
Բայց, Ծլնգ ջան...
Հա, նախ և առաջ, բարի գալուստ Ակումբ:
Մենք շատ ուրախ ենք քեզ այստեղ տեսնել: Ինձ դուր եկան թե լեզուդ և թե ձեռքդ: Եվ հուսով եմ, որ այս ստեղծագործությունդ Ակումբում բազումներից առաջինն է ընդամենը:
Եթե հանվեր ապոջիատուռան, ոչինչ չէր մնա, որովհետև, ինձ թվում է, որ չկա շատ կարևոր մի բան՝ քիչ թե շատ գիտելիքներ 7-8 ամսեկան երեխայի մասին, և այս դեպքում արդեն նույնիսկ ապոջիատուռայի մասին գիտելիքներդ էլ առնաձնապես չեն օգնում...
Դու երեխայի՞ մասին ես գրում, թե քո մասին:երեխան արթնացավ, մայրը մոտը եկավ. բավականին հաճելի, բայց հենց իսկ դրանով տաղտկություն առաջացնող մոտիվ։ Իսկ ապոջիատուռան ստեղծում է պայքար՝ իմաստավորելով մոր դերը որպես երեխայի տագնապների փարատող։
Եթե երեխայի, ապա ինչո՞վ է նրա համար տաղտկալի իր արթնանալն ու մորը տեսնելը: Էդ յոթ-ութ ամսվա մեջ խեղճն արդեն զզվե՞լ է մոր՝ իրեն անընդհատ կերակրելուց, խնամելուց ու գուրգուրելուց, որ հիմա էլ որոշում է, որ լավ, չէ՞ որ զապաս ապոջիատուռա ունեմ, եկ հիմա էլ վախենամ մորիցս ու տաղտկալի կյանքս քիչ թե շատ հետաքրքիր դարձնեմ:
Որքան էլ ոտքերի կապվածությունը քիչ խորիմաստություն պարունակի, այնուամենայնիվ սկզբում պետք է պարզել. արդյո՞ք յոթ-ութ ամսեկան երեխայի ոտքերը բարուրում են: Եթե ոչ, ուրեմն գրածն ընդհանրապես ոչ մի իմաստ չի պարունակում:Սյուժեի իմաստով գործը էսքիզ էր. 7-8 ամսեկան երեխայի արթնանալու մի 5 վայրկյանների հուզային նկարագրություն։
Եվ սա միակ անհամապատասխանությունը չէ: Եվ "այդ իմաստով" չէի ասի, թե փորձդ առանձնապես հաջող էր:
Որպես նորածին երեխայի առաջին զգացմունքներ, պատմությունդ որոշակիորեն մարսելի էր ու հաջողված: Բայց ապոջիատուռան համը հանեց...
Մի խոսքով, սիրելիս, կներես, բայց հերոսդ չի համապատասխանում իր տարիքին: Եթե հերոսդ, իհարկե, ևս մեկ ֆոլկներյան Բենջամեն չէ, ում զարգացումը կանգ է առել վաղ մանկության մեջ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba ջան, վերընթերցի խնդրում եմ վերջին գրածս, ու հետո եթե էլի կուզենաս քննարկել, մեծ հաճույքով կքքնարկեմ գործը և տարբեր ընտրություններս։ Բայց այս վերջին գրածիցդ երևում է, որ չես էլ փորձել հասկանալ բացատրությունս։ Հենց օրինակ «տաղտկալին» ոչ թե երեխայի զգացողություններին էր վերաբերվում, այլ բուն գործին ընկալմանը ընթերցողի կողմից։ Մի քանի անգամ նշեցի, որ սա ոչ թե գրական գործ է ոչ թե գրվել, այլ որպես «երաշժտական մոտիվ բառերով»։
Sambitbaba (18.12.2016)
Անհասկանալի, տարօրինակ ու խճճված էր, մինչև չհասկացա, որ հերոսը նորածին է: Իսկ դա հասկացա, երբ հասել էի հսկային: Մը մը-ները տեսել էի նախօրոք, երբ հասկացա` պարզ դարձավ, թե ինչ են նշանակում: Ստեղծագործությունն արդեն ինձ էլ էր ուժասծիկ թվում` մինչև հասկանալս, թե ինչի մասին է խոսքը, հենց այդ պատճառով էլ չէր ձգում: Բայց դե մեկ ա, ես` դոդիկս լրիվ աչքաթող էի արել, որ բալիկը բարուրով չի ծնվում ու դրանից չի իր կապվածությունը, ոչ էլ ինձ համար շաատ տարօրինակ էր, որ հսկային ճանաչում ա: Ես պատկերացնում էի, որ բժիշկն ա նորածնին գրկել, մայրը ի վիճակի չէր ծնելուց հետո: Ընդհանրապես` հսկա լսելիս սովորաբար արական սեռի եմ պատկերացնում:
Ծլնգ ջան շատ հետաքրքիր մեկնաբանեցիր: Ես, որպես երաժշտությսն սիրահար անպայման ավելի մանրակրկիտ կուսումնասիրեմ, թե ի՞նչ է ապոջիատուրան: Ու եթե այսքանը դու գրել ես մեկ ժամից քիչ ժամանակում` ինձ համար դու հանճար ես: Անկեղծ եմ ասում` անգամ երբ չէի հասկանում թե ինչի մասին է խոսքը, մտածում էի "աաայ քեզ երևակայություն, աայ քեզ շարադրանք, աայ քեզ ոճ, ո՞նց են հաջողացրել":
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ծլնգ (02.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ