Թեման բացելուս պատճառը դարձավ էսօրվա Ծննդյան տոների հայկական բազարը։ Գնացի էնտեղ մեծ հույսերով, որ լիքը լավ-լավ հայկական բաներ կառնեմ, բայց ոչ մի հետաքրքիր բան չկա։ Մենակ մի բանկա աջիկա աչքովս ընկավ, առա։ Այ էս ֆիրման էր։ Էկա տուն, մտածեցի՝ մի քիչ փորփրեմ, տեսնեմ՝ էս ինչ ա։ Եթե գերմանական շուկայի համար են աշխատում, պիտի որ առաքում էլ ունենան։ Էն էլ մտա իրենց կայքը, հին հայկական ավանդույթների համաձայն ոչ մի գին չկար գրված։
Մի խոսքով, էկեք էստեղ քննարկենք, թե արտերկրում հայկական արտադրության ի՞նչ ապրանքներ ենք գնում, որտեղի՞ց, ինչպե՞ս։ Ուղղակի հետաքրքիր ա սենց ինֆորմացիա ունենալը տարբեր տեղեր գնալիս։
Էջանիշներ