Ուլուանա-ի խոսքերից
Երևի էդ պահին առաջին անգամ կողքից տեսավ իրավիճակը ու ինտուիտիվ զգաց, որ մի բան էն չի: )))
Ես սենց եմ մտածում. երեխաները` որպես ընտանիքի անդամներ, պիտի տանը որոշակի պարտականություններ ունենան, ու չպիտի մտքներով անցնի, թե իրենց պարտականությունները կատարելու դիմաց պիտի գումարով վաձատրվեն: Օրինակ, սեփական թափածը հավաքելը կամ տան հետ կապված այլ` թեկուզ անմիջականորեն իրենց հետ կապ չունեցող որոշ տնային գործեր անելը չպիտի դիտարկվի որպես ինչ-որ հատուկ ծառայություն, որի դիմաց ծնողները պիտի իրենց վճարեն: Դա, ըստ իս, շահամոլություն ու եսասիրություն ա սերմանում երեխայի մեջ, ու բացի պարտականություններ ունենալու գիտակցման բացակայությունից, նաև` այլոց համար անշահախնդիր որևէ բան անելու անընդունակություն ու անպատրաստակամություն: Բայց, ցավոք, բավական տարածված մոտեցում ա:
Էջանիշներ