User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Անհույս Web-ծրագրավորող!

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2016
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անհույս Web-ծրագրավորող!

    Սենց ժողովուրդ: Ես ինքնուրույն, արդեն 5-6 ամիսա խորացված ուսումնասիրում եմ Front end ծրագրավորում: Էդ ընթացքում արդեն հասցրել եմ սաղ զուբրիտ անեմ: Բայց ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՄ ԳՏՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ....Հազար ընկեր, ծանոթ ունեմ, ով աշխատումա նույն բնագավառում ( արդեն 2 տարուց ավել ) , բայց անհամեստություն չլինի իմ իմացածի կեսնել չգիտեն: Իրոքից ուղղակի ալգորիթմը անգիր են անում, ու իրանց հետաքրքիր չի ոնցա լինում, խիա լինում, երբա լինում.....Բնականաբար ես իրանց չեմ նախանձում, ուղղակի զարմանում եմ խի չեմ կարողանում ինչ որ տեղ ընդունվեմ գործի: Փորձ չունեմ, դա հասկանալիա,, բայց ի՞նչ, պետքա պարտադիր փող տամ ինչ որ մի կրթահամալիրի, իրանց մոտ էշ-էշ 3 ամիս նստեմ, մթամ սովորում եմ, որ հետո ինձ գործ առաջարկե՞ն: Ինչ որ մեկը կարա ինձ հուշի ինչ անեմ:

    Շնորհակալություն

  2. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձե՞լ ես որպես ինտերն ընդունվել ինչ֊որ տեղ։ Դու փող չտաս, բայց քեզ էլ չտան, որոշ ժամանակ աշխատես։ Դրանից հետո գործ գտնելն ավելի հեշտ կլինի։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ սկսնակ անդրոիդ ծրագրավորողի նմանատիպ հարցին պատասխանել էի։ Նույն բանը ստեղ չգրելու համար էնտեղ կարդա․
    https://www.akumb.am/showthread.php/...07#post2544807

    Ծրագրավորման ոլորտում գործատուների մեծ մասին կրթահամալիրը՝ ֆորմալ կրթությունը շատ քիչ ա հետաքրքրում․ կարևորը կարողանաս ապացուցել գիտելիքներդ։ Նենց որ, կարծում եմ, եթե տարբեր տեղեր դիմում ես, բայց չեն ընդունում, ապա կամ չես կարողանում լավ ներկայացնել, ապացուցել գիտելիքներդ, կամ այնուամենայնիվ էդքան լավ չգիտես, ինչքան քեզ թվում ա

    Բացի վերը նշածս խորհուրդներից, նաև փորձիր գործի դիմելուց հետո, եթե մերժում ես ստանում, ապա առանց մունաթ գալու, կանխավ շնորհակալություն հայտնելով, խնդրիր մեկնաբանել, թե ո՞րն էր պատճառը, որ քեզ չընդունեցին, ի՞նչ թերություններ են տեսնում, որ ոլորտում են գիտելիքներդ անբավարար և այլն։ ՈՒ բացատրիր, որ հարցնում ես, որպեսզի թույլ կողմերդ տեսնես ու աշխատես էդ ուղղությամբ։

    Եթե արդեն նմանատիպ հարցեր տվել ես ու պատասխանել են, ստեղ գրի, կփորձենք ըստ պատասխանների ավելի լավ հասկանալ, թե ի՞նչն ա քո պրոբլեմը

    Բացի դրանից, գործի դիմելուց առաջ խնդրիր ծրագրավորման ֆիրմաներում աշխատող ծանոթներիդ որպեսզի իրանք քեզ ներկայացնեն իրենց ղեկավարներին, դա կարող ա օգնի։ Ծանոթ–բարեկամի հարց չի․ ծրագրավորման ֆիրմաներում սովորաբար ծանոթ–բարեկամը չի անցնում․ ուղղակի եթե քեզ ճանաչող մեկը քեզ ներկայացնի ու դրական կարծիք արտահայտի, գործատուն ավելի մեծ վստահություն կունենա քո գիտելիքների նկատմամբ։ Իհարկե դու ինքդ էլ հարցազրույցի ժամանակ պիտի քեզ լավ դրսևորես, բայց քեզ ճանաչողի կարծիքն էլ կարող ա իր դրական ազդեցությունը ունենա գործատուի քո մասին տպավորության վրա։

    ՈՒ կարևորը հույսդ մի կտրիր Ծրագրավորումը էն քիչ ոլորտներից ա, որտեղ գիտելիք ունեցողը իր ճամփան կարող ա հարթել ու հաջողության հասնել՝ առանց ԽԾԲ–ի, կաշառքի կամ աֆերիստության։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.12.2016), Chilly (06.12.2016), Lusina (05.12.2016), Tiger29 (05.12.2016), Հայկօ (05.12.2016)

  5. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2016
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձե՞լ ես որպես ինտերն ընդունվել ինչ֊որ տեղ։ Դու փող չտաս, բայց քեզ էլ չտան, որոշ ժամանակ աշխատես։ Դրանից հետո գործ գտնելն ավելի հեշտ կլինի։
    Իհարկե: Բայց նույնիսկ էդպիսի տեղ չեմ գտել: Հայաստանում ինչ-որ շատ դժվարա էս ամեն ինչը: Ես մինչև էս վեբին անցնելը մատուցող էի աշխատում, մի տարի աշխատեցի, հետո զգացի որ սենց չի կարա լինի, ես սրա համար չեմ ծնվել: Դուրս էկա սկսեցի վեբով զբաղվել: Եսել վարձով եմ ապրում, դրա համար էս փողի անհրաժեշտությունը վաբշե կողքից ուտումա ինձ:

  6. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2016
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    կանխավ շնորհակալություն հայտնելով, խնդրիր մեկնաբանել, թե ո՞րն էր պատճառը, որ քեզ չընդունեցին
    Ճիշտն ասած եթե իրանք սկզբից ասում են, որ փորձով մասնագետա պետք: Իմաստ չկա էլի էդ հարցը տալու...

  7. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ մի քանի հարց․
    1. հարցազրույցի կանչում ե՞ն, թե հենց սկզբից դիմումդ մերժում են։ Եթե կանչում են, մի քիչ մանրամասնիր թե ի՞նչ հարցեր են տալիս ու ինչքանով ես կարողանում պատասխանել։
    2. Վեբ ծրագրավորումից ի՞նչ ես սովորել հեչ, մի քիչ մանրամասնիր։

    Մի խոսքով, ինչքան մանրամասն ներկայացնես դեպքդ, էնքան ավելի կոնկրետ խորհուրդներ կկարողանանք տալ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում lyovarm-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած եթե իրանք սկզբից ասում են, որ փորձով մասնագետա պետք: Իմաստ չկա էլի էդ հարցը տալու...
    Մինչև հիմա քանի՞ տեղ ես դիմել ու յուրաքանչյուրը ո՞ր փուլում են էդ պատասխանը տվել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2016
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեբ ծրագրավորումից ի՞նչ ես սովորել հեչ, մի քիչ մանրամասնիր
    Դե մինչև վեբին անցնելը C, C++ եմ սովորել, իսկ կոնկրետ վեբից հետևյալը

    HTML/HTML5, CSS/CSS3, Bootstrap, JavaScript, jQuery ( Էս պահին Wordpress էմ ուսումնասիրում )

    Պլյուս էտ ամեն ինչին գրաֆիկաից էլ հեռու չեմ էլի , PS, AE, 3Dmax և այլն

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև հիմա քանի՞ տեղ ես դիմել ու յուրաքանչյուրը ո՞ր փուլում են էդ պատասխանը տվել։
    Եթե անկեղծ, ես կոնկրետ կազմակերպություններ չգիտեմ որ զբաղվում են վեբով,,,առաջնորդվել եմ հայտարարություններով, մի տեղ ասում են PHP պետք իմանաս ( գաղափար անգամ չունեմ ինչ կապ ունի PHP-ն ֆրոնտ էնդ դեվելոփերի հետ ) , մի տեղ ասում են կզանգենք, չեն զանգում

  10. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում lyovarm-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե մինչև վեբին անցնելը C, C++ եմ սովորել, իսկ կոնկրետ վեբից հետևյալը

    HTML/HTML5, CSS/CSS3, Bootstrap, JavaScript, jQuery ( Էս պահին Wordpress էմ ուսումնասիրում )

    Պլյուս էտ ամեն ինչին գրաֆիկաից էլ հեռու չեմ էլի , PS, AE, 3Dmax և այլն

    Եթե անկեղծ, ես կոնկրետ կազմակերպություններ չգիտեմ որ զբաղվում են վեբով,,,առաջնորդվել եմ հայտարարություններով, մի տեղ ասում են PHP պետք իմանաս ( գաղափար անգամ չունեմ ինչ կապ ունի PHP-ն ֆրոնտ էնդ դեվելոփերի հետ ) , մի տեղ ասում են կզանգենք, չեն զանգում
    Թվարկածդ վեբ տեխնոլոգիաները եթե որոշ չափով գիտես, ուրեմն շատ անհույս չես սկսնակի համար
    Բայց հարցիս տենց էլ չպատասխանեցիր․ քանի տեղ ես դիմել՝ CV–դ ուղարկել։ Դրանցից քանիսն են հենց էդ փուլում մերժել ու քանիսն են կանչել հարցազրույցի։

    Ամեն դեպքում, անխնա դիմիր բոլոր հայտարարություններին, եթե նույնիսկ պահանջների մեջ PHP կամ որևէ այլ բան էլ կա գրած, որ չգիտես։ Դիմելուց հետո, եթե մերժում ես ստանում, հարցրու մերժելու պատճառները, առաջարկիր ստաժորություն անել։ Բոլորին։
    Եթե չգիտես որտեղ դիմել, ոնց իմանալ տարբեր ֆիրմաների մասին, ապա հարցրու ծրագրավորող ընկերներիդ, որ արդեն աշխատում են, իրանց ֆիրմաներին դիմիր, իրանց հարցրու թե ուրիշ ինչ ֆիրմաներ գիտեն, որտեղ կարելի ա դիմել։ Աշխատող մասնագետ ընկերներ ունենալը արդեն մեծ առավելություն ա․ շատ սկսնակներ դա էլ չունեն։
    Եթե նույնիսկ որևէ ֆիրմա հայտարարություն չի տվել, բայց գիտես, որ վեբ ծրագրավորմամբ են զբաղվում, կարող ես գնալ իրանց օֆիս, ղեկավարությանը կամ կադրերի բաժնին հարցուփորձ անել, գիտելիքներդ ներկայացնել, համոզել, որ ստաժոր վերցնեն։ Ծրագրավորողները ցիվիլ ու լավ ժողովուրդ են հիմնականում․ եթե թեկուզ մերժեն, չեմ կարծում թե կոպտեն քաղաքավարի մոտեցման դեպքում։ Դրա մեջ ամոթ բան չկա։ Բոլորն էլ հասկանում են, որ սկսնակի համար գործ գտնելը ավելի դժվար ա։
    Ճիշտն ասած չգիտեմ վերջերս հիմնականում որտեղ են ծրագրավորման հայտարարությունները դնում, բայց ժամանակին ամենաակտիվը http://www.careercenter.am/–ն էր, հիմա էլ տեսնում եմ որոշ հայտարարություններ կան վեբ ծրագրավորման։

    Մեկ էլ, մյուս թեմայում արդեն գրել եմ, բայց փորձիր ինքդ քեզ որևէ վեբ պրոյեկտ հնարել ու ինչ–որ բան սարքել, որով կարող ես գիտելիքներդ ապացուցել ու հղումը CV–իդ մեջ դնել կամ հարցազրույցի ժամանակ ներկայացնել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (05.12.2016)

  12. #10

    Շնորհակալ եմ խորհուրդների համար եղբայր: Ստաժորի տարբերակը շատ դուրս եկավ...փորձեմ տեսնեմ մի բան դուրսա՞ գալիս....

  13. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պորտֆոլիո սարքի քո համար, ամենաքիչը 5 որակյալ պրոյեկտով։

    Եթե նպատակ ունես ֆրոնտէնդ ծրագրավորողի հետ միասին նաև որպես վեբ դիզայներ աշխատել՝ ինքդ սարքի psd ֆայլերը, եթե չէ՝ ինտերնետում լիքը անվճար psd մակետներ կան, մի քանի հատ ընտրի, դրանք վերածի վեբ էջերի։

    Եթե БЭМ չգիտես, անպայման ուսումնասիրի։

    Եթե չես ուզում անվճար պրոյեկտներ սարքես պորտֆոլիոյի համար, գրանցվի էստեղ https://www.fl.ru, pro հաշիվ առ, մոտավորապես 10 000 դրամ արժի մեկ ամսվա համար, բայց մեկ պրոյեկտից էդ գումարը կվերադարձնես։
    Աշխատանքների բաժնում, https://www.fl.ru/projects/, ընտրի «верстка»։ Օրեկան միջինը մի 20-30 պատվեր լինում ա։ Դիմի բոլորին։ Առաջին անգամ առաջարկի կատարել աշխատանքը անվճար՝ դրական կարծիքի դիմաց։ Դրական ռեյտինգ ունենալու դեպքում հետագայում ավելի հեշտ կլինի նոր պատվեր ստանալը։ Մի քանի պատվեր արա. համ փորձդ կավելանա, համ պորտֆոլիոյումդ պրոյեկտներ կունենաս։

    Կարող ա անգամ հետ կանգնես աշխատանք գտնելու մտքից, ու սկսես ֆրիլանսով զբաղվել։
    Եթե անգամ չէ, աշխատանքի դիմելուց ֆրիլանսը կարող ես ներկայացնել որպես աշխատանքային փորձ, գումարած դրան կատարած աշխատանքներ կունենաս ցուցադրելու համար։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2016), CactuSoul (06.12.2016), John (06.12.2016), Tiger29 (06.12.2016), Արշակ (06.12.2016)

  15. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, քանի որ ԱրԷան նշեց ֆրիլանսի մասին, եթե անգլերեն գիտես, ապա կարող ես փորձել նաև https://www.upwork.com/ –ում գործ գտնել։ Ֆրիլանս գործերի երևի ամենամեծ հարթակն ա աշխարհում։ Քանի դեռ ռեյտինգ չունես, առաջին գործը կպցնելը էլի բարդ ա, բայց ինչպես ԱրԷան նշեց, փորձիր առաջին գործը ձրի կամ շատ էժան անել, զուտ ռեյտինգ ստանալու համար։ Համակարգը նաև տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ տեստեր ա առաջարկում, որոնք անելով պրոֆիլումդ ապացույց ես ստեղծում գիտելիքներիդ վերաբերյալ։
    Առաջին գործ գտնելը ամեն տեղ էլ բարդ ա, բայց անհնար չի, ու օնլայն հարթակներն օգտագործելով, հնարավորություններդ ավելի ես շատացնում, քանի որ միայն հայկական շուկայի փոխարեն ամբողջ աշխարհն ա ձեռքիդ տակ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.12.2016), Արէա (06.12.2016)

  17. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, քանի որ ԱրԷան նշեց ֆրիլանսի մասին, եթե անգլերեն գիտես, ապա կարող ես փորձել նաև https://www.upwork.com/ –ում գործ գտնել։ Ֆրիլանս գործերի երևի ամենամեծ հարթակն ա աշխարհում:
    Upwork-ում կարծում եմ դժվար կլինի սկսնակ ֆրոնտէնդերի համար: Արևմտյան շուկայում, ի տարբերություն ռուսականի, շատ քիչ են առանձին PSD to HTML պատվերներ, դրանով հիմնականում կամ վեբ դիզայներներն են զբաղվում, կամ բեքԷնդ, CMS ծրագրավորողները, կամ վեբ ստուդիաները։
    Իսկ ռուսական շուկայում ամենաշատ պատվերեները հենց Верстка բաժնում են:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 06.12.2016, 14:04:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (06.12.2016)

  19. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Upwork-ում կարծում եմ դժվար կլինի սկսնակ ֆրոնտէնդերի համար: Արևմտյան շուկայում, ի տարբերություն ռուսականի, շատ քիչ են առանձին PSD to HTML պատվերներ, դրանով հիմնականում կամ վեբ դիզայներներն են զբաղվում, կամ բեքԷնդ, CMS ծրագրավորողները, կամ վեբ ստուդիաները։
    Իսկ ռուսական շուկայում ամենաշատ պատվերեները հենց Верстка բաժնում են:
    Ռուսականին ծանոթ չեմ, վստահում եմ քո փորձին, բայց չգիտեմ արդյո՞ք lyovarm–ի փնտրածը հենց Верстка–ն ա։ Առանց ռուսական տարբերակի հետ համեմատելու, ամեն դեպքում Upwork–ում լիքը մանր–մունր առաջադրանքներ կան վեբի հետ կապված․ մեկը wordpress–ում ինչ–որ պրոբլեմ ունի, մյուսին JQuery-ով, bootstrap-ով կամ ուղղակի javascript–ով ինչ–որ բան ա պետք սարքել և այլն։ Կարող ա նաև տենց բաներից սկսի։
    Ես ինքս frontend–ի մասնագետ չեմ, բայց ինչքանով հասցնում եմ հետևել, frontend-ը էնքան ա զարգացել, որ արդեն դրա մեջ էլ տարբեր մասնագիտացումներ կան՝ Верстка, javascript, էլ չասած, որ հենց մենակ javascript–ը իր տարբեր framework–երով ու գործիքներով մի հսկա աշխարհ ա, որ մարդ կորում ա դրանց մեջ։ Նենց որ երևի պետք ա lyovarm–ը որոշի, թե որ ուղղությամբ ա ուզում խորանա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի դրանից, գործի դիմելուց առաջ խնդրիր ծրագրավորման ֆիրմաներում աշխատող ծանոթներիդ որպեսզի իրանք քեզ ներկայացնեն իրենց ղեկավարներին, դա կարող ա օգնի։ Ծանոթ–բարեկամի հարց չի․ ծրագրավորման ֆիրմաներում սովորաբար ծանոթ–բարեկամը չի անցնում․ ուղղակի եթե քեզ ճանաչող մեկը քեզ ներկայացնի ու դրական կարծիք արտահայտի, գործատուն ավելի մեծ վստահություն կունենա քո գիտելիքների նկատմամբ։ Իհարկե դու ինքդ էլ հարցազրույցի ժամանակ պիտի քեզ լավ դրսևորես, բայց քեզ ճանաչողի կարծիքն էլ կարող ա իր դրական ազդեցությունը ունենա գործատուի քո մասին տպավորության վրա։
    Սրա հետ լրիվ համաձայն եմ: Հատկապես որ ասում ես, որ աշխատող ընկերներ ունես: Փորձ չունեցող ծրագրավորողները շատ են, նրանց ճնշող մեծամասնությունը գործատուի պահանջներին չեն բավարարում: Գործատուն հոգնել է նրանց վրա իր ժամանակը վատնելուց: Դրա համար անփորձներին ի սկզբանե ենթագիտակցորեն բացասական են վերաբերվում: Մի հարցի լավ չպատասխանեցիր, հերիք է որ ասեն "ցտեսություն": Իսկ այ եթե աշխատողներից մեկը ասում է, որ քեզ ճանաչում է, խելացի տղա ես, շեֆը արդեն այլ կերպ է տրամադրված: Մի հարցի լավ չպատասխանես, երկրորդը կտա, երրորդը կտա:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ծրագրավորող
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 44
    Վերջինը: 25.12.2010, 11:30
  2. Գրառումներ: 26
    Վերջինը: 11.10.2008, 12:16
  3. Սկսնակ ծրագրավորող
    Հեղինակ՝ Tig, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 5
    Վերջինը: 15.11.2007, 18:02
  4. հարկավոր է PHP ծրագրավորող
    Հեղինակ՝ Ludwig, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.07.2007, 02:08
  5. Պահանջվում է ծրագրավորող
    Հեղինակ՝ linus, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.06.2007, 17:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •