Թվարկածդ վեբ տեխնոլոգիաները եթե որոշ չափով գիտես, ուրեմն շատ անհույս չես սկսնակի համար
Բայց հարցիս տենց էլ չպատասխանեցիր․ քանի տեղ ես դիմել՝ CV–դ ուղարկել։ Դրանցից քանիսն են հենց էդ փուլում մերժել ու քանիսն են կանչել հարցազրույցի։
Ամեն դեպքում, անխնա դիմիր բոլոր հայտարարություններին, եթե նույնիսկ պահանջների մեջ PHP կամ որևէ այլ բան էլ կա գրած, որ չգիտես։ Դիմելուց հետո, եթե մերժում ես ստանում, հարցրու մերժելու պատճառները, առաջարկիր ստաժորություն անել։ Բոլորին։
Եթե չգիտես որտեղ դիմել, ոնց իմանալ տարբեր ֆիրմաների մասին, ապա հարցրու ծրագրավորող ընկերներիդ, որ արդեն աշխատում են, իրանց ֆիրմաներին դիմիր, իրանց հարցրու թե ուրիշ ինչ ֆիրմաներ գիտեն, որտեղ կարելի ա դիմել։ Աշխատող մասնագետ ընկերներ ունենալը արդեն մեծ առավելություն ա․ շատ սկսնակներ դա էլ չունեն։
Եթե նույնիսկ որևէ ֆիրմա հայտարարություն չի տվել, բայց գիտես, որ վեբ ծրագրավորմամբ են զբաղվում, կարող ես գնալ իրանց օֆիս, ղեկավարությանը կամ կադրերի բաժնին հարցուփորձ անել, գիտելիքներդ ներկայացնել, համոզել, որ ստաժոր վերցնեն։ Ծրագրավորողները ցիվիլ ու լավ ժողովուրդ են հիմնականում․ եթե թեկուզ մերժեն, չեմ կարծում թե կոպտեն քաղաքավարի մոտեցման դեպքում։ Դրա մեջ ամոթ բան չկա։ Բոլորն էլ հասկանում են, որ սկսնակի համար գործ գտնելը ավելի դժվար ա։
Ճիշտն ասած չգիտեմ վերջերս հիմնականում որտեղ են ծրագրավորման հայտարարությունները դնում, բայց ժամանակին ամենաակտիվը
http://www.careercenter.am/–ն էր, հիմա էլ տեսնում եմ որոշ հայտարարություններ կան վեբ ծրագրավորման։
Մեկ էլ, մյուս թեմայում արդեն գրել եմ, բայց փորձիր ինքդ քեզ որևէ վեբ պրոյեկտ հնարել ու ինչ–որ բան սարքել, որով կարող ես գիտելիքներդ ապացուցել ու հղումը CV–իդ մեջ դնել կամ հարցազրույցի ժամանակ ներկայացնել։
Էջանիշներ