Մի քանի օր առաջ սկսնակ անդրոիդ ծրագրավորողի նմանատիպ հարցին պատասխանել էի։ Նույն բանը ստեղ չգրելու համար էնտեղ կարդա․
https://www.akumb.am/showthread.php/...07#post2544807
Ծրագրավորման ոլորտում գործատուների մեծ մասին կրթահամալիրը՝ ֆորմալ կրթությունը շատ քիչ ա հետաքրքրում․ կարևորը կարողանաս ապացուցել գիտելիքներդ։ Նենց որ, կարծում եմ, եթե տարբեր տեղեր դիմում ես, բայց չեն ընդունում, ապա կամ չես կարողանում լավ ներկայացնել, ապացուցել գիտելիքներդ, կամ այնուամենայնիվ էդքան լավ չգիտես, ինչքան քեզ թվում ա![]()
Բացի վերը նշածս խորհուրդներից, նաև փորձիր գործի դիմելուց հետո, եթե մերժում ես ստանում, ապա առանց մունաթ գալու, կանխավ շնորհակալություն հայտնելով, խնդրիր մեկնաբանել, թե ո՞րն էր պատճառը, որ քեզ չընդունեցին, ի՞նչ թերություններ են տեսնում, որ ոլորտում են գիտելիքներդ անբավարար և այլն։ ՈՒ բացատրիր, որ հարցնում ես, որպեսզի թույլ կողմերդ տեսնես ու աշխատես էդ ուղղությամբ։
Եթե արդեն նմանատիպ հարցեր տվել ես ու պատասխանել են, ստեղ գրի, կփորձենք ըստ պատասխանների ավելի լավ հասկանալ, թե ի՞նչն ա քո պրոբլեմը
Բացի դրանից, գործի դիմելուց առաջ խնդրիր ծրագրավորման ֆիրմաներում աշխատող ծանոթներիդ որպեսզի իրանք քեզ ներկայացնեն իրենց ղեկավարներին, դա կարող ա օգնի։ Ծանոթ–բարեկամի հարց չի․ ծրագրավորման ֆիրմաներում սովորաբար ծանոթ–բարեկամը չի անցնում․ ուղղակի եթե քեզ ճանաչող մեկը քեզ ներկայացնի ու դրական կարծիք արտահայտի, գործատուն ավելի մեծ վստահություն կունենա քո գիտելիքների նկատմամբ։ Իհարկե դու ինքդ էլ հարցազրույցի ժամանակ պիտի քեզ լավ դրսևորես, բայց քեզ ճանաչողի կարծիքն էլ կարող ա իր դրական ազդեցությունը ունենա գործատուի քո մասին տպավորության վրա։
ՈՒ կարևորը հույսդ մի կտրիրԾրագրավորումը էն քիչ ոլորտներից ա, որտեղ գիտելիք ունեցողը իր ճամփան կարող ա հարթել ու հաջողության հասնել՝ առանց ԽԾԲ–ի, կաշառքի կամ աֆերիստության։
Էջանիշներ