Սենց ժողովուրդ: Ես ինքնուրույն, արդեն 5-6 ամիսա խորացված ուսումնասիրում եմ Front end ծրագրավորում: Էդ ընթացքում արդեն հասցրել եմ սաղ զուբրիտ անեմ: Բայց ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՄ ԳՏՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ....Հազար ընկեր, ծանոթ ունեմ, ով աշխատումա նույն բնագավառում ( արդեն 2 տարուց ավել ) , բայց անհամեստություն չլինի իմ իմացածի կեսնել չգիտեն: Իրոքից ուղղակի ալգորիթմը անգիր են անում, ու իրանց հետաքրքիր չի ոնցա լինում, խիա լինում, երբա լինում.....Բնականաբար ես իրանց չեմ նախանձում, ուղղակի զարմանում եմ խի չեմ կարողանում ինչ որ տեղ ընդունվեմ գործի: Փորձ չունեմ, դա հասկանալիա,, բայց ի՞նչ, պետքա պարտադիր փող տամ ինչ որ մի կրթահամալիրի, իրանց մոտ էշ-էշ 3 ամիս նստեմ, մթամ սովորում եմ, որ հետո ինձ գործ առաջարկե՞ն: Ինչ որ մեկը կարա ինձ հուշի ինչ անեմ:
Շնորհակալություն
Էջանիշներ