User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Հարկային իրավունք Մհեր Հակոբյանից...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարկային իրավունք Մհեր Հակոբյանից...

    Ողջույն

    Այսուհետ այս թեմայում ես կտեղադրեմ հիմնականում հարկային գծով իրավաբանական նյութեր, մտքեր, իսկ երբեմն նաև խոհեր: Հույս ունեմ, որ թեման կդառնա մի հարթակ, որտեղ մենք հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն կստանանք իրավաբանության ու հատկապես հարկային իրավունքի բնագավառում:

    Գնացինք…

    Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.3. հոդվածը պատասխանատվություն է սահմանում հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին չվճարելու համար, ընդ որում, կապված գործի հանգամանքներից, տուգանքը կարող է կազմել 10.000-ից 20.000 դրամ:

    Սույն իրավախախտման ՕԲՅԵԿՏԸ պարզ է՝ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին մուծելու հետ կապված հասարակական հարաբերությունները:

    Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԸ այն անձն է, որը օրենքով պարտականություն է կրում վճարել հարկը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարը: Գործնականում խոսքը ֆիզիկական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ մասին է, իսկ կազմակերպության դեպքում էլ որպես զանցանքի սուբյեկտ հանդես են գալիս կամ կազմակերպության տնօրենը, կամ ըստ էության ղեկավարություն իրականացնող այլ սուբյեկտը, կամ էլ հաշվապահը: Այս առումով հարկային մարմնի դերը բավականին կարևորվում է, քանզի անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում իրականացնել վարչական իրավախախատմնա գործի ըստ էության քննություն, որպեսզի պարզվի, թե իրականում ով էր կրում համապատասխան գործողություն իրականացնելու պարտականությունը և ում մեղքով այն չի իրականացվել:

    ՕԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ զանցանքը ըստ էության կատարվում է անգործությամբ՝ անձը չի իրականացնում համապատասխան գործողություններ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին համապատասխան հաշվեհամարին մուտք անելու ուղղությամբ, այսինքն ըստ էության դրսևորվում է անգործություն:

    Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԸ կարող է դրսևորվել և դիտավորությամբ, և անզգուշությամբ:

    Արարքի համար ՊԱՏԻԺԸ, ինչպես արդեն նշվեց, տուգանքն է 10-ից 20.000 դրամի չափով: Այս առումով հարկ է նշել, որ օրենսդիրը դիտավորյալ է տարբերակված մոտեցում դրել՝ 10-ից 20 հազար դրամ որպես պատիժ, քանզի ակնհայտորեն նկատի է ունեցվում այն հանգամանքը, որ, օրինակ անզգուշությամբ զանցանքը կատարած անձը պետք է տուգանվի ներքին սահմանագծի, իսկ դիտավորությամբ և (կամ) արարքը ոչ առաջին անգամ կատարող անձը՝ վերին սահմանագծի մոտ: Դժբախտաբար վարչական իրավախախտումների հետ կապված պրակտիկայի ուսումնասիրությունը մեզ բերում է հետևության, որ հատկապես վերջին ժամանակներս հարկային մարմինը գործնականում առանց բացառության կիրառում է միայն պատժի վերին սահմանը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (01.12.2016), _Հրաչ_ (30.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Կինո
    Գրառումներ: 55
    Վերջինը: 07.04.2016, 00:36
  2. Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.05.2015, 23:18
  3. Ֆրիլենս և հարկային
    Հեղինակ՝ total_abandon, բաժին` Վեբ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.05.2014, 15:21
  4. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.11.2009, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •