User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Մրցույթ՝ «Իմ կինն իմ ընկերն է»

  1. #16
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդպես չի։ Ճիշտ կուսության թեմայի նման. սաղին թվում ա, թե անցել-գնացել ա էդ թեման, բայց ամեն հետազոտություն ցույց ա տալիս, որ ՀՀ բնակչության 86 տոկոսի համար կուսությունը թեմա ա։
    Է հա բա,թեմա է

  2. #17
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի քիչ տարօրինակ մարդ եմ: Ես արդեն վատ եմ լինում «իմ կինը» արտահայտությունից: Կներեք :
    Ուրեմն մի տաս տարի առաջ Կիպրոսում մի մասկվիչ-ղարաբաղցի ընտանիքի հետ ծանոթացա, տնից տեղից հեռու։ Ամուսնու հետ զրուցում ենք, մեկ էլ կինը մոտեցավ, ու էս տղեն ասեց․ «ախպեր, էս էլ մեր կնիկն ա»։

  3. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.11.2016), CactuSoul (30.11.2016), LisBeth (29.11.2016), Mephistopheles (30.11.2016), Quyr Qery (30.11.2016), Գաղթական (29.11.2016), Հայկօ (29.11.2016), Նաիրուհի (30.11.2016), Նիկեա (29.11.2016), Ռուֆուս (29.11.2016), Վիշապ (02.12.2016)

  4. #18
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ կա ասում ա լավ գրել իմնանլը տեխնիկական բան ա, ծիպը, կանոնակարգված, խորապես մտածված, քընթրոլի ենթարկվող պրոցեսս ա, ու եթե գիտես դա ճիշտ անելու ձևը, կարելի ա ոչ վատ ֆինանսական ձեռքբերումներ ունենալ ։ Իմ համար օրինակ դա տենց չի, նախ և առաջ թեման պետք ա ինչ որ էմոցիոնալ արձագանք գտնի մեջս։ Հետո էնքան պետքա եփվի, տարբեր մտքեր գան ու գնան, մոռացվեն, դանակի նման կողիս տակ նստած լինի անընդհատ, ամեն մի գործողությանս ուղղեկցի ցավի պես, Էնքան ժամանակ մինչև ինձ հասցնի մի ծայրահեղության, որ ինձ մտցնեմ տարբեր նյութերի ազդեցության տակ ու էդ լիմբի մեջ, անգիտակից, վերցնեմ ու գրեմ, նույնիսկ մոռացված մտքերը։ Բոլոր էն գրածներս որ ես հավանում եմ էս վիճակում են եղել։ Մնացածը աղբ ա։ Ես զակազով ու մտածված գրել չեմ ուզում ու չեմ կարա, փորձել եմ, ստացվել ա՝ վատ, այսինք չի ստացվել։ Ճանաչում ու սեր չեմ ուզում, ուզում եմ քյասիբ ու անփառունակ սատկեմ։

    Հիմա էս թեման ա՝ 0։
    SWTS

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.11.2016), CactuSoul (30.11.2016), enna (29.11.2016), Յոհաննես (29.11.2016), Նիկեա (29.11.2016)

  6. #19
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ եք, էլի, ես որ Մեդիամաքսում ռազմահայրենասիրական մրցույթ էի հաղթում, ոչ մեկդ մի կես բերան ձեռ չառաք
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.11.2016), Cassiopeia (30.11.2016), Quyr Qery (30.11.2016), Smokie (02.01.2017), Աթեիստ (30.11.2016), Տրիբուն (01.12.2016)

  8. #20
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ եք, էլի, ես որ Մեդիամաքսում ռազմահայրենասիրական մրցույթ էի հաղթում, ոչ մեկդ մի կես բերան ձեռ չառաք
    Լուրջ թեմաները համեմատում ես կնգա հե՞տ։

    Sent from my P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #21
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է՝ ոչ մեկի մտքով չի՞ անցնում, որ մրցույթի թեման կարող է ծնված լինել վերջերս Տերյան փողոցի վրա տեղի ունեցած և մեծ աղմուկ հանած դեպքից, երբ ամուսինը ծեծելով քարշ էր տալիս երիտասարդ կնոջը փողոցում, և մարդիկ կանգնած նայում ու չէին միջամտում՝ համարելով, որ իր կինն է, իրավունք ունի, ինչ խառնվենք, և միայն մի կին էր նետվել օգնության, այն էլ մարդու իրավունքների ինչ-որ գրասենյակի աշխատակցուհի կարծեմ: Էդ դեպքի մասին ուղղակի հեղեղեցին սոցիալական ցանցերում, ահագին քննարկումներ ու մեկնաբանություններ, այնպես որ շատ հնարավոր է՝ մրցույթի թեման ոգեշնչվել է հենց այդտեղից և, փաստորեն, անհրաժեշտությունը կա, քանի որ հայաստանյան հասարակությունում կնոջ դիրքի և նրա հանդեպ ամուսնու իրավունքների կարծրատիպերը միանգամայն ակտուալ թեմա են:

    Ճիշտ է՝ թեմայի վերնագիրն անհաջող է շատ, նսեմացնող, ու նորից տղամարդու գերակայությունը շեշտող /մոտավորապես՝ ՛՛կինն էլ ինչ-որ տեղ մարդ է ՛՛ կոնտեքստում/, բայց նպատակն է, երևի, սթափեցնել որոշակի մտածողությամբ խավին պատկանող հայ տղամարդկանց: Ուղղակի զավեշտն այն է, որ այդ խավը պիտի սեփական կամքով գրիչ վերցնի ու շարադրություն գրի՝ որպես զղջում ու դարձի ճամփա

    Ամեն դեպքում այսպիսի մրցույթների թեման արտացոլում է տվյալ հասարակության մեջ տիրող մենթալիտետը, որքան էլ մենք՝ այսպես ասած առաջադեմներս, զարմանանք ու զարհուրենք դրանից:

    Ի դեպ, մի ամիս առաջ, ուշ գիշերով աղջկաս հետ քայլում էի Լաս Վեգասի փողոցներից մեկով /վերադառնում էինք հյուրանոց/, փողոցը, թեև կենտրոնական, ամայի էր այդ հատվածում, և առջևում միայն մի սևամորթ զույգ էր գնում, տղան՝ բորբոքված ինչ-որ բաներ էր գոռում, աղջիկը փորձում էր մի քանի քայլ առաջ ընկնել, բայց տղան հասցրեց մի երկու անգամ հասցնել վզին: Բառացիորեն 3-4 րոպե հետո մի քանի ոստիկանական մեքենա շրջապատեցին նրանց, և արդեն այն տեսանք, որ կանգնեցրել տղային ու զրուցում էին հետը: Երբ անցնում էինք նրանց կողքով, խոսակցությունից կտորներ ականջս եկան, որ ինչ-որ մեկը տեսել ու ահազանգել էր ոստիկանություն: Փաստորեն ընդամենը վզակոթի մի քանի հարված կնոջը, և մի քանի րոպեից կինն արդեն պաշտպանված է, այն էլ Վեգասի պես ՛՛խուժան՛՛ տեղ
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.11.2016, 04:42:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.11.2016), Chuk (30.11.2016), John (30.11.2016), Mr. Annoying (30.11.2016), Smokie (02.01.2017), Գաղթական (01.12.2016), Նաիրուհի (30.11.2016), Ուլուանա (30.11.2016)

  11. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է՝ ոչ մեկի մտքով չի՞ անցնում, որ մրցույթի թեման կարող է ծնված լինել վերջերս Տերյան փողոցի վրա տեղի ունեցած և մեծ աղմուկ հանած դեպքից, երբ ամուսինը ծեծելով քարշ էր տալիս երիտասարդ կնոջը փողոցում, և մարդիկ կանգնած նայում ու չէին միջամտում՝ համարելով, որ իր կինն է, իրավունք ունի, ինչ խառնվենք, և միայն մի կին էր նետվել օգնության, այն էլ մարդու իրավունքների ինչ-որ գրասենյակի աշխատակցուհի կարծեմ: Էդ դեպքի մասին ուղղակի հեղեղեցին սոցիալական ցանցերում, ահագին քննարկումներ ու մեկնաբանություններ, այնպես որ շատ հնարավոր է՝ մրցույթի թեման ոգեշնչվել է հենց այդտեղից և, փաստորեն, անհրաժեշտությունը կա, քանի որ հայաստանյան հասարակությունում կնոջ դիրքի և նրա հանդեպ ամուսնու իրավունքների կարծրատիպերը միանգամայն ակտուալ թեմա են:
    Մրցույթը ամսի 25-ին է հայտարարվել, դեպքը եղել է ամսի 27-ին: Բայց հա, թեմատիկան հենց ընտանեկան բռնության դեմ պայքարն ա, ու հավանական ա, որ սպասվող «Ընտանեկան բռնության դեմ» մշակվելիք օրենքին ընդառաջ ծրագրերից է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (30.11.2016)

  13. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ է, որ մրցույթի կազմակերպիչները բարի նպատակներ ունեն, և թեմայի հիմքում էլ կանանց իրավունքներն են: Դա ոչ ոք կասկածի տակ չի էլ առնում:
    Բայց վերնագիրն ու մատուցումը բավականին անդուր են ստացվել: Իսկ շարադրությունները՝ դեռ ավելի անդուր:
    Ու հա, դա արտացոլում է տվյալ հասարակության ներկայիս պատկերը: Ու ցավն էլ հենց էդ է, որ պատկերը սա է:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (01.12.2016), Տրիբուն (01.12.2016)

  15. #24
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս շարադրությունները ավելի ուժեղ են ընդգծում գենդերային անհավասարությունը: Կինը չի դիտարկվում՝ որպես ուղղակի մարդ, այլ ինչ-որ առանձին կատեգորիա է, որի տեղն ու դերը դեռ պիտի որոշենք:

    Բայց հիմա բոլորը նայեցի. մեջները մի քանի աշխատանքներ կան, որ էդ «տոնը» չունեն, ահագին ուրախացնող էր:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (30.11.2016)

  17. #25
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարադրության մեծ մասը հենց կանայք են գրել երևի:

  18. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսքի էս ճղճիմ կենցաղային էշությունը.

    Վահե Սմբատյան. Իմ կինն իմ ընկերն է

    Այսօր շատ վրդովված դուրս եկա տանից՝ նեղացել էի մերոնցից. «Գտի՛ր քեզ կյանքի ընկեր, ամուսնացի՛ր»:

    Նման խոսակցություններով ողողել էին կյանքս: Ա՛յ հենց դա էր հարցը. ես չէի ուզում ուղղակի ամուսնանալ, ուզում էի , որ կինս ինձ ընկեր լիներ...

    Սրտատրոփ բարեկամներ, հուզված ծնողներ և հնչեց քահանայի ձայնը...

    - Տե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու հնազա՞նդ ես , դու՛ստր իմ հարս...

    Ինչպե՜ս կուզենայի , որ այդ պահին հարցնեին. «Ընկե՞ր ես որդյակ իմ փեսա, իսկ դու դուստր իմ հարս, ընկե՞ր ես»: ԵՎ մարդիկ խորանի առջև ոչ թե տեր ու հնազանդի խոստում տային , այլ՝ ընկերներ լինելու: Ես այդ համոզմամբ սկսեցի իմ նոր կյանքը...

    Տեղափոխվեցինք նոր բնակարան, և պաստառները պետքէր փոխել: Միայնակ դժվարանում էի , մեկ էլ կինս վերցրեց սոսնձի խոզանակը և սկսեց օգնել...

    Իմ կինն իմ ընկերն է...

    Շաբաթ էր՝ ֆուտբոլային թեժ երեկո: Ընկերներիս հետ որոշեցինք մեր տանն անցկացնել այդ երեկոն, բայց հետո չստացվեց: Միայնակ նստած ֆուտբոլ էի նայում, ինձ համար շատ անսպասելի միացավ կինս , լցրեց գարեջրի բաժակները և միասին երկրպագեցինք իմ սիրած թիմին:

    Իմ կինն իմ մարզասեր ընկերն է...

    Աշխատանքյին ծանր օր, բարկացած վերադաս, լարված նյարդեր...եկա տուն: Ընթրեցինք, և կինս, զգալով իմ լռությունը, առաջարկեց , որ ընկերներիս հետ մի քիչ ժամանակ անցկացնեմ:


    Իմ կինն իմ հոգեբան ընկերն է...

    Մեքենայիս համար զիլ անվահեծեր էի տեսել՝ բավականին էլ թանկ: Կինս էլ բրենդային կոշիկների համար գումար էր խնայել: Հաջորդ օրը երջանիկ այցելեցինք նրա ծնողներին , իսկ մեքենայիս տակ փայլում էին երազանքիս անվահեծերը:

    Իմ կինն իսկապես իմ ընկերն է...

    Կնոջս ծննդյան օրն էր: Գնեցի ծաղիկներ, բայց մտածածս նվերի համար գումարս մի քիչ պակասում էր. հանդիպեցի ընկերոջս: Երեկոյան կինս հյուրերին ընդունում էր իր նախընտրած բրենդային կոշիկները հագին...

    Իմ կինն իմ նորաձև ընկերն է...

    Փոքրիկի լացի ձայնն արթնացրեց ինձ: Արթնանալով՝ տեսա հոգնած և հուսահատ կնոջս, որ փորձում էր քնեցնել մեր փոքրիկին: Ժամեր անց նայում էի խաղաղ քնած կնոջս և փորձում անգամ շնչառությունս պահել, որ հանկարծ չարթնացնեմ գրկիս մեջ՝ իմ անհաջող օրորոցայինից քնած փոքրիկին...

    Ես էլ իմ կնոջ հոգատար ընկերն եմ...

    Կանցնեն օրեր, ամիսներ , տարիներ...

    Նորից սրտատրոփ բարեկամներ և մենք՝ հուզված ծնողներս կլսենք մեր զավակներին պսակադրող քահանայի ձայնը. «Ընկե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու դու՛ստր իմ հարս, ընկե՞ր ես»...

    Իմ կինն իմ ընկերն է...
    - See more at: http://www.mediamax.am/am/news/husba....MnNPE1d0.dpuf

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.11.2016), Mephistopheles (30.11.2016), Աթեիստ (30.11.2016)

  20. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես կտրուկ որոշել եմ մասնակցել, ով վրաս ղժժա, ՀՄԶ-ՊՊԶ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (30.11.2016), boooooooom (30.11.2016), CactuSoul (30.11.2016), Cassiopeia (30.11.2016), John (30.11.2016), Quyr Qery (01.12.2016), Հայկօ (30.11.2016), Ռուֆուս (30.11.2016)

  22. #28
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կտրուկ որոշել եմ մասնակցել, ով վրաս ղժժա, ՀՄԶ-ՊՊԶ
    Գրի, ղժժանք

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  23. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ հավեսն էլ եկավ, ես էլ եմ գրում:
    Հայտնաբերելով իմ ալտեր էգոն, իմ անիմուսը.

    Առաջին անգամ տեսա նրան գարնանային ծիծաղկոտ առավոտյան, երբ մորս հարդուկած ձյունաճերմակ վերնաշապիկը հագած՝ դուրս էի եկել պատշգամբ՝ ընմոշխնելու այդ օրվա առաջին սիգարետս...
    Աստծո կամքով հայացքս պատահաբար ներքև տարա ու ականատես եղա մի դրախտային տեսարանի...
    Շիկահեր մի գեղեցկուհի՝ վերնաշապիկիս համահունչ մաքրամաքուր 12-սանտիմ կրունկներով, կանգնած էր մեր բակում չսիրված, միաչքանի կատու Բալզակի առաջ և նրան մուսի-մուսի էր անում: Ինչպիսի սեր կար այդ մուսիի մեջ, ինչքան քնքշանք և գորով... Ես նախանձեցի Բալզակին և պատրաստ էի այդ պահին ինքս միաչքանի կատու լինել՝ փայլուն կրունկների առաջ փռված...
    Ես գիտեի՝ այդ կրունկները ինձ չէին տրորի, չէին ցավացնի և միայն կշոյեին կլոր փորս և գուցե նաև վիզս... Ու հետո՝ մուսի-մուսի...
    Դա սեր էր առաջին հայացքից...
    Աչքս չկտրելով իմ հրեշտակից՝ գոռացի.
    -Մա՛մ, չայս էղա՞վ, հլա բեր ստե...
    Մայրս դուրս եկավ պատշգամբ, նայեց ինձ, հետո ներքև, և անմիջապես ամեն ինչ պարզ էր նրան: Նա ձեռքի տաք թեյը վերևից շպրտեց Բալզակի վրա՝ բացականչելով.
    -Բոյդ թաղե՜մ, քեզնից պրծում չկա՞...
    Թեյը պատահաբար լցվեց ընտրյալիս մազերին՝ թեթևակի խառնելով տեղից էլ խառը ֆենը...
    Ես միանգամից ինձ դուրս գցեցի բակ, գրկեցի նրան և հանգստացրեցի.
    -Դա միայն տաք անձրև էր, իմ սեր... Կլինե՞ս մի կինը...
    -Ախ, իմ խենթուկ, -ասաց նա,- ես քեզ վաղուց էի սպասում...
    -Ասա, որ սա երազ չէ...
    -Սխալվում ես, սա երազ է, մեր համատեղ երազը...
    Այդ օրվանից ի վեր մենք անբաժան ենք...
    Այժմ իմ վերնաշապիկները միայն իմ սիրելին է հարթուկում, և թեյ ես նրանից եմ ստանում, երբ պատշգամբում ըմբոշխնում եմ սիգարետս... Նա միշտ գիտի՝ ինձ ինչ է պետք՝ առանց հարցնելու... Որովհետև իմ կինն իմ ընկերն է...
    Ես չեմ վախենա կրկնել, այո, իմ կինն իմ ընկերն է...
    Ու իմ հրեշտակը...
    Իսկ Բալզակը մինչ օրս էլ ապրում է մեր բակում, բայց կինս նրան այլևս մուսի-մուսի չի անում, որովհետև նա այժմ ինձ ունի...

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.11.2016), Chilly (30.11.2016), GriFFin (23.12.2016), John (30.11.2016), LisBeth (05.12.2016), Quyr Qery (01.12.2016), Sambitbaba (01.12.2016), Աթեիստ (30.11.2016), Հայկօ (30.11.2016), մարդագայլուկ (30.11.2016), Նաիրուհի (30.11.2016), Ռուֆուս (30.11.2016), Վիշապ (02.12.2016), Տրիբուն (01.12.2016)

  25. #30
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցույթը ամսի 25-ին է հայտարարվել, դեպքը եղել է ամսի 27-ին:
    Առավել ևս ուրեմն․ թեմայի ակտուալությունը օրինաչափական է դուրս գալիս։ Ուրիշ՝ որ թեմայի ձևակերպողները իրենք էլ կարծես այդ մենթալիտետի կրողներն են, և առաջարկվող ձևը խնդիրը լուծող չի, այլ հաստատող։ Ամեն դեպքում թե՛ մրցույթի թեման, թե՛ ներկայացվող շարադրությունները պատմական փաստ ու արժեք են, ու թող գրի առնվեն հետագա սերունդների ու հասարակությունների համար։

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.11.2011, 13:30
  2. Գրառումներ: 27
    Վերջինը: 02.11.2009, 11:30
  3. Ամենասեքսուալ հայ կինն ու հայ տղամարդը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 141
    Վերջինը: 29.12.2008, 15:53
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14
  5. Երբ կինն ամուսնուն ծեծում է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 09.09.2008, 10:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •