Մարդ կա ասում ա լավ գրել իմնանլը տեխնիկական բան ա, ծիպը, կանոնակարգված, խորապես մտածված, քընթրոլի ենթարկվող պրոցեսս ա, ու եթե գիտես դա ճիշտ անելու ձևը, կարելի ա ոչ վատ ֆինանսական ձեռքբերումներ ունենալ։ Իմ համար օրինակ դա տենց չի, նախ և առաջ թեման պետք ա ինչ որ էմոցիոնալ արձագանք գտնի մեջս։ Հետո էնքան պետքա եփվի, տարբեր մտքեր գան ու գնան, մոռացվեն, դանակի նման կողիս տակ նստած լինի անընդհատ, ամեն մի գործողությանս ուղղեկցի ցավի պես, Էնքան ժամանակ մինչև ինձ հասցնի մի ծայրահեղության, որ ինձ մտցնեմ տարբեր նյութերի ազդեցության տակ ու էդ լիմբի մեջ, անգիտակից, վերցնեմ ու գրեմ, նույնիսկ մոռացված մտքերը։ Բոլոր էն գրածներս որ ես հավանում եմ էս վիճակում են եղել։ Մնացածը աղբ ա։ Ես զակազով ու մտածված գրել չեմ ուզում ու չեմ կարա, փորձել եմ, ստացվել ա՝ վատ, այսինք չի ստացվել։ Ճանաչում ու սեր չեմ ուզում, ուզում եմ քյասիբ ու անփառունակ սատկեմ։
Հիմա էս թեման ա՝ 0։
SWTS
boooooooom (29.11.2016), CactuSoul (30.11.2016), enna (29.11.2016), Յոհաննես (29.11.2016), Նիկեա (29.11.2016)
Էդ եք, էլի, ես որ Մեդիամաքսում ռազմահայրենասիրական մրցույթ էի հաղթում, ոչ մեկդ մի կես բերան ձեռ չառաք![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հետաքրքիր է՝ ոչ մեկի մտքով չի՞ անցնում, որ մրցույթի թեման կարող է ծնված լինել վերջերս Տերյան փողոցի վրա տեղի ունեցած և մեծ աղմուկ հանած դեպքից, երբ ամուսինը ծեծելով քարշ էր տալիս երիտասարդ կնոջը փողոցում, և մարդիկ կանգնած նայում ու չէին միջամտում՝ համարելով, որ իր կինն է, իրավունք ունի, ինչ խառնվենք, և միայն մի կին էր նետվել օգնության, այն էլ մարդու իրավունքների ինչ-որ գրասենյակի աշխատակցուհի կարծեմ: Էդ դեպքի մասին ուղղակի հեղեղեցին սոցիալական ցանցերում, ահագին քննարկումներ ու մեկնաբանություններ, այնպես որ շատ հնարավոր է՝ մրցույթի թեման ոգեշնչվել է հենց այդտեղից և, փաստորեն, անհրաժեշտությունը կա, քանի որ հայաստանյան հասարակությունում կնոջ դիրքի և նրա հանդեպ ամուսնու իրավունքների կարծրատիպերը միանգամայն ակտուալ թեմա են:
Ճիշտ է՝ թեմայի վերնագիրն անհաջող է շատ, նսեմացնող, ու նորից տղամարդու գերակայությունը շեշտող /մոտավորապես՝ ՛՛կինն էլ ինչ-որ տեղ մարդ է ՛՛ կոնտեքստում/, բայց նպատակն է, երևի, սթափեցնել որոշակի մտածողությամբ խավին պատկանող հայ տղամարդկանց: Ուղղակի զավեշտն այն է, որ այդ խավը պիտի սեփական կամքով գրիչ վերցնի ու շարադրություն գրի՝ որպես զղջում ու դարձի ճամփա![]()
Ամեն դեպքում այսպիսի մրցույթների թեման արտացոլում է տվյալ հասարակության մեջ տիրող մենթալիտետը, որքան էլ մենք՝ այսպես ասած առաջադեմներս, զարմանանք ու զարհուրենք դրանից:
Ի դեպ, մի ամիս առաջ, ուշ գիշերով աղջկաս հետ քայլում էի Լաս Վեգասի փողոցներից մեկով /վերադառնում էինք հյուրանոց/, փողոցը, թեև կենտրոնական, ամայի էր այդ հատվածում, և առջևում միայն մի սևամորթ զույգ էր գնում, տղան՝ բորբոքված ինչ-որ բաներ էր գոռում, աղջիկը փորձում էր մի քանի քայլ առաջ ընկնել, բայց տղան հասցրեց մի երկու անգամ հասցնել վզին: Բառացիորեն 3-4 րոպե հետո մի քանի ոստիկանական մեքենա շրջապատեցին նրանց, և արդեն այն տեսանք, որ կանգնեցրել տղային ու զրուցում էին հետը: Երբ անցնում էինք նրանց կողքով, խոսակցությունից կտորներ ականջս եկան, որ ինչ-որ մեկը տեսել ու ահազանգել էր ոստիկանություն: Փաստորեն ընդամենը վզակոթի մի քանի հարված կնոջը, և մի քանի րոպեից կինն արդեն պաշտպանված է, այն էլ Վեգասի պես ՛՛խուժան՛՛ տեղ![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.11.2016, 04:42:
Cassiopeia (30.11.2016), Chuk (30.11.2016), John (30.11.2016), Mr. Annoying (30.11.2016), Smokie (02.01.2017), Գաղթական (01.12.2016), Նաիրուհի (30.11.2016), Ուլուանա (30.11.2016)
ivy (30.11.2016)
Պարզ է, որ մրցույթի կազմակերպիչները բարի նպատակներ ունեն, և թեմայի հիմքում էլ կանանց իրավունքներն են: Դա ոչ ոք կասկածի տակ չի էլ առնում:
Բայց վերնագիրն ու մատուցումը բավականին անդուր են ստացվել: Իսկ շարադրությունները՝ դեռ ավելի անդուր:
Ու հա, դա արտացոլում է տվյալ հասարակության ներկայիս պատկերը: Ու ցավն էլ հենց էդ է, որ պատկերը սա է:
Էս շարադրությունները ավելի ուժեղ են ընդգծում գենդերային անհավասարությունը: Կինը չի դիտարկվում՝ որպես ուղղակի մարդ, այլ ինչ-որ առանձին կատեգորիա է, որի տեղն ու դերը դեռ պիտի որոշենք:
Բայց հիմա բոլորը նայեցի. մեջները մի քանի աշխատանքներ կան, որ էդ «տոնը» չունեն, ահագին ուրախացնող էր:
Cassiopeia (30.11.2016)
շարադրության մեծ մասը հենց կանայք են գրել երևի:![]()
Խոսքի էս ճղճիմ կենցաղային էշությունը.
- See more at: http://www.mediamax.am/am/news/husba....MnNPE1d0.dpufՎահե Սմբատյան. Իմ կինն իմ ընկերն է
Այսօր շատ վրդովված դուրս եկա տանից՝ նեղացել էի մերոնցից. «Գտի՛ր քեզ կյանքի ընկեր, ամուսնացի՛ր»:
Նման խոսակցություններով ողողել էին կյանքս: Ա՛յ հենց դա էր հարցը. ես չէի ուզում ուղղակի ամուսնանալ, ուզում էի , որ կինս ինձ ընկեր լիներ...
Սրտատրոփ բարեկամներ, հուզված ծնողներ և հնչեց քահանայի ձայնը...
- Տե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու հնազա՞նդ ես , դու՛ստր իմ հարս...
Ինչպե՜ս կուզենայի , որ այդ պահին հարցնեին. «Ընկե՞ր ես որդյակ իմ փեսա, իսկ դու դուստր իմ հարս, ընկե՞ր ես»: ԵՎ մարդիկ խորանի առջև ոչ թե տեր ու հնազանդի խոստում տային , այլ՝ ընկերներ լինելու: Ես այդ համոզմամբ սկսեցի իմ նոր կյանքը...
Տեղափոխվեցինք նոր բնակարան, և պաստառները պետքէր փոխել: Միայնակ դժվարանում էի , մեկ էլ կինս վերցրեց սոսնձի խոզանակը և սկսեց օգնել...
Իմ կինն իմ ընկերն է...
Շաբաթ էր՝ ֆուտբոլային թեժ երեկո: Ընկերներիս հետ որոշեցինք մեր տանն անցկացնել այդ երեկոն, բայց հետո չստացվեց: Միայնակ նստած ֆուտբոլ էի նայում, ինձ համար շատ անսպասելի միացավ կինս , լցրեց գարեջրի բաժակները և միասին երկրպագեցինք իմ սիրած թիմին:
Իմ կինն իմ մարզասեր ընկերն է...
Աշխատանքյին ծանր օր, բարկացած վերադաս, լարված նյարդեր...եկա տուն: Ընթրեցինք, և կինս, զգալով իմ լռությունը, առաջարկեց , որ ընկերներիս հետ մի քիչ ժամանակ անցկացնեմ:
Իմ կինն իմ հոգեբան ընկերն է...
Մեքենայիս համար զիլ անվահեծեր էի տեսել՝ բավականին էլ թանկ: Կինս էլ բրենդային կոշիկների համար գումար էր խնայել: Հաջորդ օրը երջանիկ այցելեցինք նրա ծնողներին , իսկ մեքենայիս տակ փայլում էին երազանքիս անվահեծերը:
Իմ կինն իսկապես իմ ընկերն է...
Կնոջս ծննդյան օրն էր: Գնեցի ծաղիկներ, բայց մտածածս նվերի համար գումարս մի քիչ պակասում էր. հանդիպեցի ընկերոջս: Երեկոյան կինս հյուրերին ընդունում էր իր նախընտրած բրենդային կոշիկները հագին...
Իմ կինն իմ նորաձև ընկերն է...
Փոքրիկի լացի ձայնն արթնացրեց ինձ: Արթնանալով՝ տեսա հոգնած և հուսահատ կնոջս, որ փորձում էր քնեցնել մեր փոքրիկին: Ժամեր անց նայում էի խաղաղ քնած կնոջս և փորձում անգամ շնչառությունս պահել, որ հանկարծ չարթնացնեմ գրկիս մեջ՝ իմ անհաջող օրորոցայինից քնած փոքրիկին...
Ես էլ իմ կնոջ հոգատար ընկերն եմ...
Կանցնեն օրեր, ամիսներ , տարիներ...
Նորից սրտատրոփ բարեկամներ և մենք՝ հուզված ծնողներս կլսենք մեր զավակներին պսակադրող քահանայի ձայնը. «Ընկե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու դու՛ստր իմ հարս, ընկե՞ր ես»...
Իմ կինն իմ ընկերն է...
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Cassiopeia (30.11.2016), Mephistopheles (30.11.2016), Աթեիստ (30.11.2016)
Ես կտրուկ որոշել եմ մասնակցել, ով վրաս ղժժա, ՀՄԶ-ՊՊԶ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Apsara (30.11.2016), boooooooom (30.11.2016), CactuSoul (30.11.2016), Cassiopeia (30.11.2016), John (30.11.2016), Quyr Qery (01.12.2016), Հայկօ (30.11.2016), Ռուֆուս (30.11.2016)
Իմ հավեսն էլ եկավ, ես էլ եմ գրում:
Հայտնաբերելով իմ ալտեր էգոն, իմ անիմուսը.
Առաջին անգամ տեսա նրան գարնանային ծիծաղկոտ առավոտյան, երբ մորս հարդուկած ձյունաճերմակ վերնաշապիկը հագած՝ դուրս էի եկել պատշգամբ՝ ընմոշխնելու այդ օրվա առաջին սիգարետս...
Աստծո կամքով հայացքս պատահաբար ներքև տարա ու ականատես եղա մի դրախտային տեսարանի...
Շիկահեր մի գեղեցկուհի՝ վերնաշապիկիս համահունչ մաքրամաքուր 12-սանտիմ կրունկներով, կանգնած էր մեր բակում չսիրված, միաչքանի կատու Բալզակի առաջ և նրան մուսի-մուսի էր անում: Ինչպիսի սեր կար այդ մուսիի մեջ, ինչքան քնքշանք և գորով... Ես նախանձեցի Բալզակին և պատրաստ էի այդ պահին ինքս միաչքանի կատու լինել՝ փայլուն կրունկների առաջ փռված...
Ես գիտեի՝ այդ կրունկները ինձ չէին տրորի, չէին ցավացնի և միայն կշոյեին կլոր փորս և գուցե նաև վիզս... Ու հետո՝ մուսի-մուսի...
Դա սեր էր առաջին հայացքից...
Աչքս չկտրելով իմ հրեշտակից՝ գոռացի.
-Մա՛մ, չայս էղա՞վ, հլա բեր ստե...
Մայրս դուրս եկավ պատշգամբ, նայեց ինձ, հետո ներքև, և անմիջապես ամեն ինչ պարզ էր նրան: Նա ձեռքի տաք թեյը վերևից շպրտեց Բալզակի վրա՝ բացականչելով.
-Բոյդ թաղե՜մ, քեզնից պրծում չկա՞...
Թեյը պատահաբար լցվեց ընտրյալիս մազերին՝ թեթևակի խառնելով տեղից էլ խառը ֆենը...
Ես միանգամից ինձ դուրս գցեցի բակ, գրկեցի նրան և հանգստացրեցի.
-Դա միայն տաք անձրև էր, իմ սեր... Կլինե՞ս մի կինը...
-Ախ, իմ խենթուկ, -ասաց նա,- ես քեզ վաղուց էի սպասում...
-Ասա, որ սա երազ չէ...
-Սխալվում ես, սա երազ է, մեր համատեղ երազը...
Այդ օրվանից ի վեր մենք անբաժան ենք...
Այժմ իմ վերնաշապիկները միայն իմ սիրելին է հարթուկում, և թեյ ես նրանից եմ ստանում, երբ պատշգամբում ըմբոշխնում եմ սիգարետս... Նա միշտ գիտի՝ ինձ ինչ է պետք՝ առանց հարցնելու... Որովհետև իմ կինն իմ ընկերն է...
Ես չեմ վախենա կրկնել, այո, իմ կինն իմ ընկերն է...
Ու իմ հրեշտակը...
Իսկ Բալզակը մինչ օրս էլ ապրում է մեր բակում, բայց կինս նրան այլևս մուսի-մուսի չի անում, որովհետև նա այժմ ինձ ունի...
Cassiopeia (30.11.2016), Chilly (30.11.2016), GriFFin (23.12.2016), John (30.11.2016), LisBeth (05.12.2016), Quyr Qery (01.12.2016), Sambitbaba (01.12.2016), Աթեիստ (30.11.2016), Հայկօ (30.11.2016), մարդագայլուկ (30.11.2016), Նաիրուհի (30.11.2016), Ռուֆուս (30.11.2016), Վիշապ (02.12.2016), Տրիբուն (01.12.2016)
Առավել ևս ուրեմն․ թեմայի ակտուալությունը օրինաչափական է դուրս գալիս։ Ուրիշ՝ որ թեմայի ձևակերպողները իրենք էլ կարծես այդ մենթալիտետի կրողներն են, և առաջարկվող ձևը խնդիրը լուծող չի, այլ հաստատող։ Ամեն դեպքում թե՛ մրցույթի թեման, թե՛ ներկայացվող շարադրությունները պատմական փաստ ու արժեք են, ու թող գրի առնվեն հետագա սերունդների ու հասարակությունների համար։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ