Մի քիչ սադրում եմ, բայց դե ոչինչ:
Երբ ծիծեռնակը բույն ա հյուսում՝ ծառի ճյուղերով ու իր ծրտով, էդ բնություն ա:
Երբ մարդը երկաթ բետոնով տուն ա սարքում, էդ բնություն չի:
Ո՞վ ասեց, այ մարդ: Կրակն եմ ընկել, որ ծիծեռնակից ավելի խելոք, ճկուն, ուժեղ ու ստեղծագործ եմ ու ավելի լավ տարբերակ եմ գտել տուն սարքելու:
Ինչո՞վ ռոբոտը բնություն չի: Ես չե՞մ սարքել, բնության ծնունդս, օգտագործելով բնությունից ինձ տված շնորհքն ու խելքը:
Ինչի՞ երբ գելը նապաստակին բռնում ա ու ուտում, էդ բնական ա, բնությունից ա: Բայց մարդը, օ լյա լյա, երբ անում ա, էդ բնությունից չի (ըստ որոշ գաղափարակիրների):
Ո՞րն ա էդ բնականի, բնությունի սահմանը: Ո՞վ ա որոշում մարդու որ արածն ա բնական, բնությունից, որը՝ չէ:
Էջանիշներ