User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Գրական դիմակ N9. Մարսյան երազ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N9. Մարսյան երազ

    Այ էսպիսի դիմակ, որը կբացվի նոյեմբերի 30-ին:

    Տեքստում մի քանի տողեր շեղատառ են որոշակի պատճառով:


    Մարսյան երազ

    Աչքերս բացեցի ու տեսա, որ Մարսի վրա եմ:



    Խոստովանում եմ, չհավատացի աչքերիս: Բայց շուրջս ամեն ինչ կարմիր էր, և ուրեմն էլ որտե՞ղ կարող էի լինել, եթե ոչ Կարմիր Մոլորակի վրա: Կասկածներս փարատելու համար ահագին քայլեցի էլ,



    մինչև վերջիվերջո հասա հսկայական, կարմիր սարերին: Եվ էլ կասկած չմնաց:



    Բլուրի վրա նստած էր մի ծերունի:
    Գողտրիկ մոտեցա ու կանգնեցի կողքին:
    Նրա դեմ մի նկարակալ էր դրված, որի վրայի կտավին նա ինչ-որ նկար էր նկարում:

    Կապույտ մթության մեջ մի աստղաշող լճափ էր: Անփույթ ցրված քարերի միջից աճում էին խատուտիկներ, արագորեն աճում էին, հետո նրանց սերմերը թռչում-ցաքուցրիվ էին լինում, իսկ պտուղները հասունանում ու ճեղքվում էին, նրանցից դուրս էին սահում աղջիկներ և ինքնամոռաց պարում լճափին:



    - Նստիր, ինչ ես կանգնել, - հանկարծ ասաց ծերուկը:
    - Չե՞մ խանգարում, - հարցրեցի վախվորած ու նստեցի թրթռալով...
    - Անունդ ի՞նչ է:
    - Շատ կուզեի Մարինա լիներ...
    - Ինչի՞ որ:
    - Երբ ծանոթացա Մարինա Ցվետաեվայի պոէզիային, նեղացել էի մորիցս, որ անունս Մարինա չի դրել:



    - Մի նեղացիր, մորից չեն նեղանա: Փոխարենը կարող ես Ռոզա Լյուքսեմբուրգով հպարտանալ:
    - Որտեղի՞ց իմացաք անունս...
    - Ես գիտեմ:

    Կտավի վրա աղջիկները շարունակում էին պարել ցաքուցրիվ: Սերմերը շարունակում էին թռչել ինքնամոռաց:

    - Պապիկ, իսկ ու՞ր են թռչում այդ սերմերը:
    - Ի՞նչ իմանաս, թե ուր են թռչում այդ խելագարները: Բայց դրանք սերմեր չեն, դրանք այս աղջիկների զույգերն են, տղաները: Նրանց ժամանակ է պետք կողմնորոշվելու համար:
    - Կողմնորոշվելու... ինչի՞ համար:
    - Դե... Օրինակ, հասկանալ, թե որն է քո նշանակությունը, թե ինչ ես դու քեզանից ներկայացնում, ինչ ես նախատեսում անել, ուր ես պատրաստվում գնալ և նման այլ հարցեր:
    - Նրանք ինչ է, չգիտե՞ն:
    - Դա է ձեր հիմնական տարբերությունը: Դուք, աղջիկներդ, ի ծնե գիտեք ձեր անելիքը: Իսկ տղաներին ժամանակ է պետք իրենց մտքերը հավաքելու համար: Հետո նրանք հետ են վերադառնում ձեզ գտնելու:
    - Բայց, հայրիկ, ինչպե՞ս մենք գիտենք մեր անելիքը: Ես, օրինակ, ոչինչ չգիտեմ...

    Ես գլխիկոր շուռ եկա դեպի կտավի վրայի լճակը: Այնտեղ երկինքն ամպել էր: Աղջիկներն էլ չէին երևում: Լճակն ալեկոծվել էր: Խատուտիկները թոշնել էին: Աներազանք քամին հարակիրի էր անում ժամանակներում:



    - Դա խաբկանք է: Ձեզանից ոմանք շատ ավելի զգայուն են, քան մյուսները: Եվ, երբ մենք լքում ենք ձեզ, ձեզ սկսում է թվալ, թե կորցրել եք ամեն ինչ և ոչինչ չգիտեք: Բայց բավական է մենք վերադառնանք... Իսկ մենք կվերադառնանք, չվերադառնալ անկարող ենք: Իսկ վերադարձի ճանապարհին մենք հավաքում ու հետ ենք բերում ձեր այն բոլոր հուշերը, ձեր բոլոր իրերը, որոնք դուք ժամանակին դեն էիք նետել ձեր զարդատուփերից: Եվ երբ դուք վերագտնում եք այն, ինչ կորցրել էիք, այդ խաբկանքն անէանում է այլևս:
    - Ուրեմն ահա թե ինչու էր մեռնում լուսաբացը: Իսկ թաղման թափորը երազանքներիս այլ երգ էր երգում... Բայց, հայրիկ... ինչու՞ ինձ թվում է, թե ես բարի հեքիաթի չար հերոս եմ, որ վերջում մեռնելու եմ, որ բոլորը երջանկանան, և որ դա է աշխարհին երջանկություն տալու իմ միակ ճանապարհը...
    - Քո ծննդյան պահին աշխարհն արդեն իսկ երջանկացել է մի փոքր ավելի: Բայց լսիր, թե ինչ կասեմ քեզ. նույնիսկ սատանային հոգի ծախելիս, միևնույն է, շարունակիր ապավինել աղոթքին: Ժամանակը չէ՞, որ կողմնորոշվես. պապի՞կ, թե հայրիկ:

    Երբ վեր հառնեցի աչքերս, առջևումս իմ հմայիչ երիտասարդն էր կանգնած երազներիս:

    - Այդ... դու՞ ես...
    - Դու մոռացե՞լ էիր, որ խոստացել եմ վերադառնալ: Ու՞ր գնանք այս անգամ:
    - Եկ գնանք Կապույտ Մոլորակ: Բայց ինչպե՞ս ենք գնալու: Ճանապարհը գիտե՞ս:
    - Գնանք-սուզվենք այս լճակը:

    Ձեռք-ձեռքի տված, մենք մտանք կտավի վրայի լճակը:

    Մեր հետևում Մարսը փոխակերպվեց:


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (28.11.2016)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի կարդալ, բայց աչքովս սա ընկավ ու միանգամից վանեց:

    Գողտրիկ մոտեցա ու կանգնեցի կողքին:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.11.2016)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, դու սկզբում տեքստին «նայո՞ւմ ես», հետո կարդո՞ւմ
    Վերջին խմբագրող՝ ivy: 27.11.2016, 22:55:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.11.2016)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, դու սկզբում տեքսին «նայո՞ւմ ես», հետո կարդո՞ւմ
    դե քանի նկարները բացվում էին աչքովս ընկավ ու հիասթափեցրեց: Ոնց որ ճաշի մեջ որ մազ ես գտնում, էլ չես կարողանում ճաշն ուտել, ինչքան էլ որ համով երևա:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.11.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ա, քիչ ա գրած, էսի կարամ կարդամ...

  10. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարա՞ք, էս գրողին բռնեք բերեք ստեղ... աղաչում եմ..֏

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.11.2016)

  12. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա համարվում ա դիմա՞կ ։
    Ճիշտն ասած՝ մենակ վերնագիրը կարդացի, արդեն պարզ էր՝ ով ա։ Մյուս դիմակազերծող գործոնի մասին առայժմ կլռեմ։

    Մի տեսակ կարճ էր, շատ բան չասվեց, ավելի ճիշտ՝ շատ գաղափարներ կային, որ բացման, զարգացման կարիք ունեին։ Կարծես հեղինակը մի աշխարհ ասելիք է ունեցել, բայց գիտակցելով, որ էս ֆորմատում չի տեղավորվի, փորձել է հնարավորինս խտացնել ասելիքը, ու ստացվել է կիսատ ու անհասկանալի մի բան։ Նույնիսկ կասեի՝ ի սկզբանե վեպ է նախատեսված եղել։ Սպասենք էդ վեպին ։

    Ռուֆի նշած «գողտրիկ» բառի հետ կապված. գողտրիկ նշանակում է գեղեցիկ, հաճելի (հիմնականում ինչ–որ վայր նկարագրելու համար է գործածվում), ոչ թե թաքուն, գողեգող։ Բառի տեսքը բավական խաբուսիկ է, ու շատերը սխալ են պատկերացնում իմաստը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.11.2016), Ruby Rue (27.11.2016), Նիկեա (28.11.2016)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարս տեսա, մտածեցի՝ Ալֆան ա, բայց Ալֆան դժվար էսքան թույլ գրեր։

    Մինչև վերջ չկարողացա կարդալ։ Ահավոր էր ծաղկավոր լեզուն։ Նկարների իմաստն էլ չհասկացա։ Գրական մենակ մի ժանր կա նկարներով. կոմիքսներն են, էն էլ էդ նկարներն արվում են տեքստին համահունչ։ Իսկ ինտերնետից նկար գտնելով ու տեքստին խառնելով շատ պարզունակ, անհասկանալի մի բան ա ստացվում։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.11.2016), Mephistopheles (27.11.2016)

  16. #9
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գողտրիկ մոտեցա ու կանգնեցի կողքին:
    «Գողտրիկ»-ը գեղեցիկ չի նշանակում?

    Վայ քո, արդեն գրել էին մարդիկ
    Վերջին խմբագրող՝ Overdose: 28.11.2016, 14:30:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  17. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն 30-նն ա, դիմակ, ինքնաբացահայտվի, հագիստ խղճով գնամ, քնեմ...

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն 30-նն ա, դիմակ, ինքնաբացահայտվի, հագիստ խղճով գնամ, քնեմ...
    Հա, սաղ ակումբ քուն ու դադար կորցրած սպասում ա

  19. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, սաղ ակումբ քուն ու դադար կորցրած սպասում ա
    Ես Այվիին ֆեյսով էլ եմ գրել, դեռ լռում ա (((

  20. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնաբացահայտվել չի կարելի։
    Մեզ մոտ դեռ 30-ը չի. առավոտյան կգրեմ ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N6
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 27.06.2016, 02:35
  3. Գրական դիմակ N3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 53
    Վերջինը: 26.06.2016, 10:08
  4. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  5. Գրական դիմակ N2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.06.2016, 13:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •